#Մանվել Գրիգորյան

Սեյրան Սարոյանը համաձայն է, որ Մանվել Գրիգորյանի օրոք Էջմիածնում վախի մթնոլորտ է եղել

Սեյրան Սարոյանը չի հավատում, որ Սամվել Օգանովսկին կարող էր Մարտի 1-ի ժամանակ կրակելու հրաման տալ։

Նիկոլի հետ խոսել եմ Մանվելի մասին, որ հանկարծ էդ մարդը չմեռնի բերդերում, խայտառակ լինենք․ Սեյրան Սարոյան

Սարոյանն ասաց, որ Փաշինյանն արձագանքել է, որ կա քննություն, բժշկություն, ու եթե իրոք վիճակը վատ լինի, կփորձեն ուրիշ լուծում տալ։

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի դեմ ներկայացված հայցը վարույթ է ընդունվել

Գործը մակագրվել էր Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը՝ Նաիրա Գրիգորյանին, սակայն Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտնել, քանի որ գործով կանխակալ վերաբերմունք ունի:

25 տարի է՝ սպասում եմ արդարադատությանը. Մանվել Գրիգորյանի եղբորորդու գործով Մհեր Պողոսյանի որդին իրավահաջորդ ճանաչվեց

Միջոցներ են ձեռնարկվում պարզելու Մ. Պ.-ի՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված լինելու վերաբերյալ տեղեկանքի հետ կապված բոլոր հանգամանքները:

Մանվել Գրիգորյանը չբերվեց դատարան. քննարկվում է գործով փորձագետ ներգրավելու հարցը

Թեեւ փորձագետը դատարանում ասաց, որ ինքը 18 տարվա աշխատանքային ստաժ ունի, սակայն դատախազը բանավոր հայտարարությունը որպես ապացույց չի համարում:

«Գոլդեն Փելես»-ի նվիրատվությունը պետությանը մի քանի շաբաթվա հարց է. Բաբայան

Հարցին՝ ի՞նչ է նախատեսվում անել այդ տարածքները, Բաբայանը պատասխանեց. «Նախատեսվում է, որ բոլոր այն նախարարությունները, որոնք միավորվել են, աշխատակազմերը նստելու են նույն շենքում»:

Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը, որին մակագրել էին Էջմիածնի քաղաքապետի դեմ հայցը, ինքնաբացարկ է հայտնել

Գործը մակագրվել էր գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը՝ Նաիրա Գրիգորյանին, որը սակայն ինքնաբացարկ է հայտնել, որպես հիմք ներկայացնելով այն, որ ինքը կանխակալ վերաբերմունք ունի սույն գործով:

Մանվել Գրիգորյանն այսօր դատարան չբերվեց. պատճառը առողջական վիճակն էր

Նախորդ նիստին դատարանի որոշմամբ՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակվեց միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:

25 տարի առաջ Մանվելը պապիկիս ասաց՝ մի՛ թպրտացեք, թե չէ ձեր Պողոսյաններին առանց որձ կթողնեմ. պատմում է Մ. Պողոսյանի որդին

1994 թ. ապրիլի 16-ին Էջմիածնում սպանված Մհեր Պողոսյանի ընտանիքը դեպքից հետո բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, այդ թվում՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից:

25 տարի առաջ տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը նոր ընթացք է ստացել. թիրախում Մանվել Գրիգորյանի եղբորորդին է

Դատախազության տարածած հաղորդագրությունից հաստատվում է այն տեղեկությունը, որ սպանության մասին իմացել եւ լռել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունում։

Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքի նվիրաբերումը հանրային սեփականության վերադարձ է. Բաբայան

Ես ասել եմ, որ այնտեղ տարբեր բնույթի գույքեր են, տարբեր նշանակություն ունեցող, եւ ամենաօպտիմալն, ըստ իս, իրենց ֆունկցիաներով մասնատելը եւ ըստ ֆունկցիաների վաճառելն է։

Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակվեց փորձաքննություն. դատարանը բավարարեց դատախազների միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից բավարարեց մեղադրող դատախազներ Վահե Դոլմազյանի և Հայկ Պետրոսյանի միջնորդությունը:

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը քիչ առաջ մերժեց պաշտպանների միջնորդությունը

Դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մերժել պաշտպան Լեւոն Բաղդասարյանի միջնորդությունը:

Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ է հոգեկան խաղաղություն, լույս. պաշտպանները միջնորդեցին անհապաղ փոխել նրա խափանման միջոցը

Առողջապահության նախարար Թորոսյանի՝ հունիսի 11–ի հրամանով «Նաիրի ԲԿ»–ում Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկների կոնսիլիում է կազմակերպվել, որի արդյունքում նրա մոտ մի շարք հիվանդություններ են ախտորոշվել:

Միլիոնավոր դրամի վնաս է հասցվել պետությանը. Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Էջմիածնի համայնքապետարանից առերևույթ կատարված յուրացման դեպքերը, պարզվել դրանց կատարման մեխանիզմը:

Ոտքերս ուռել են. Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ իրեն լավ չի զգում. նիստը հետաձգվեց

Դատարանը որոշեց ընդմիջել դատական նիստը, որպեսզի բժիշկի հետ խորհրդակցեն՝ արդյոք նա կարող է մասնակցել նիստին, թե՝ ոչ:

Մանվել Գրիգորյանի պաշտպանը միջնորդեց գործը քննել դռնփակ. դատարանը մերժեց

Ուսումնասիրելով գործի ողջ նյութերը՝ պաշտպանական կողմը հանգել է այն հետեւության, որ դրանում առկա են ռազմական գաղտնիք պարունակով տեղեկություններ, որոնք հիմք են դատաքննությունը դռնփակ անցկացնելու համար:

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ. պաշտպանը խնդրեց, որպեսզի բժիշկը նրան թթվածին տրամադրի

Դատարանը փորձեց ընդմիջել նիստը, սակայն պաշտպաններն ասացին, որ դրա անհրաժեշտությունը չկա:

Մանվել Գրիգորյանը քիչ առաջ անվասայլակով բերվեց դատարան

Դատարանում այսօր պետք է շարունակվի նրա եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ դատական նիստը:

Մանվել Գրիգորյանի հետ առնչվող սրճարանի տարածքի վարձակալը հրաժարվել է 6 մլն դրամ վարձավճար վճարելուց

Քաղաքային իշխանությունների մակարդակի իմաստով վստահաբար հովանավորչություն չկա, եւ քաղաքապետարանը բոլորի նկատմամբ դրսեւորում է անաչառ վերաբերմունք:

Նարեկ Բաբայանը դիմել է դատարան՝ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը գույք նվիրելու հարցով

Բաբայանը հետաքրքրվել է, թե որքա՞ն է կազմում Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը պատճառված վնասի չափը եւ արդյոք արգելանք դրված է Գրիգորյանին պատկանող տնտեսության, անշարժ եւ շարժական գույքի վրա։

Մանվել Գրիգորյանը կրկին դատարան չբերվեց. դատախազը միջնորդեց նրա նկատմամբ փորձաքննություն նշանակել

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը այսօր կրկին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան չբերվեց:

Մանվել Գրիգորյանի կինը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ ծիրանի այգին հրդեհելու դեպքի առթիվ

Նա չպատասխանեց այն հարցին՝ արդյոք տեղի ունեցածը պատահականություն էր, թե՝ դիտավորություն: «Այգին ամբողջությամբ այրվել է»,- եզրափակեց նա:

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումը

Այսպիսի որոշում քիչ առաջ կայացրեց Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի:

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է, վիճակը միջին ծանրության է

Գրիգորյանի վիճակն այս պահին միջին ծանրության է։

Մանվել Գրիգորյանից բռնագանձեք 5 միլիոն դոլար ամբողջ կյանքս կործանելու համար. Իսախանյանը դիմում է գրել դատարանին

Նշենք, որ ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը իրեն շուրջ 22 օր շղթայակապ է պահել ու խոշտանգել:

Մանվել Գրիգորյանը չբերվեց դատարան. ըստ ԲԿ-ի գրության՝ նա 24 ժամվա ռեժիմով գտնվում է արհեստական շնչառության տակ

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը այսօր կրկին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր չբերվեց:

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող Մանվել Գրիգորյանը հնարավոր է մեկ-երկու օրից տեղափոխվի հիվանդասենյակ

«Եթե այսպես շարունակվի, մեկ-երկու օրից վերակենդանացման բաժանմունքից միգուցե տեղափոխվի բաժանմունք: Իհարկե, բուժման ֆոնի վրա ունենք դրական միտում»:

Վերաքննիչ դատարանում դռնբաց կարգով քննվում է Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու հարցը

Այն քննվում է դռնբաց կարգով, քանի որ գործն արդեն իսկ դատարանում է:

ՄԻԵԴ-ը բավարարեց Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը

Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանը ՀՀ կառավարությունից պահանջել է մինչև սույն թվականի հունիսի 12-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

Մանվել Գրիգորյանի արյան մեջ շաքարն ավելի է բարձրացել. նա թույլ է մտնում կոնտակտի մեջ

«Եթե բուժումը չշարունակի, չեմ կարող ասել ինչ կլինի: Բայց այս պահին բուժման ֆոնի վրա կյանքին սպառնացող վիճակ չունենք»,- նշեց Պետրոս Մանուկյանը:

Մանվել Գրիգորյանը մինչեւ հիվանդանոց տեղափոխվելը հրաժարվել է ընդունել դեղերը, գիտակցությունը կիսամթագնած է

Նավիկյանը մեր զրույցում հայտնեց, որ Գրիգորյանին Գրիգոր Լուսավորիչ ԲԿ են տեղափոխել այս գիշեր ժամը 1-ին՝ շտապ օգնության մեքենայով։ Նրա փոխանցմամբ՝ Գրիգորյանը դեղերից հրաժարվելու պատճառը չի մեկնաբանել։

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

«Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել եւ նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն»,- ասաց Նավիկյանը:

Մանվել Գրիգորյանի պաշտպանների կողմից ներկայացված հաղորդման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Փաստաբանական մասանգիտական գործունեությունը խոչընդոտելու փաստով պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել:

Մանվել Գրիգորյանը տեղափոխման ենթակա չէ. դատարանը հրապարակեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ստացված գրությունը

Մանվել Գրիգորյանը նույնպես դիմել է դատարան՝ հայտնելով. «Գտնվում եմ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, առողջական վիճակից ելնելով չեմ կարող ներկայանալ դատական նիստին»:

Մանվել Գրիգորյանը չի ներկայացվել դատարան. նրա պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել

Նշենք, որ երեկ Մանվել Գրիգորյանը անվասայլակով քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը մեկնարկել է. Գրիգորյանը ներկա է նիստին

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ դատարանը մերժում է լրատվամիջոցների միջնորդությունը՝ նիստը տեսա-լուսանկարահանելու վերաբերյալ:

Բանտում է նաեւ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը․ Արցախի նախագահներն ինչո՞ւ նրա համար էլ չեն միջնորդել․ վարչապետ

Կարծում եմ՝ պետք է նման դեպքերում Արցախի նախագահի իրավախորհրդատուները ճիշտ խորհուրդներ տան, որովհետեւ այդ գործն այլեւս գլխավոր դատախազի տիրույթում չէ, գործն ուղարկվել է դատարան։

Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ գործով դատական քննության օրը հայտնի է

Հիշեցնենք, որ մինչ այս՝ մայիսի 2-ին, դատարանը քննել էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցը եւ որոշել նրան կալանքի տակ թողնել:

Ասում էին՝ ճակատագրական պահ ա, գեներալը պատասխանի ա սպասում. Մ. Գրիգորյանի գործով տուժողի որդին մանրամասներ ներկայացրեց

Պետրոս Թորոսյանին ասել են՝ եթե չտաս բենզալցակայանը, ավելի ճիշտ ա ընտանիքիդ վերցնես հեռանաս, անգամ կարող ա չհասցնես հեռանաս:

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. ըստ դատավորի՝ դա հիմնավոր է

Այսպիսի որոշում քիչ առաջ կայացրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ մերժելով «Նաիրի» ԲԿ-ում արտագնա նիստ անելու միջնորդությունը

Ապա Դոլմազյանը դատարանին ներկայացրեց «Երեւան- Կենտրոն» ՔԿՀ–ի պետի կողմից՝ վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված գրությունը։

Հերոսը չի սողում. Նազիկ Ամիրյանը ամուսնու՝ ՔԿՀ-ից առողջ տեսքով դուրս գալու մասին

Մեր պնդմանը՝ այնուամենայնիվ ձեր բնակարանում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել, Ամիրյանը ասաց. «էդ զենք-զինամթերոը բոլորը օրինական են»:

Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին գործը քննել դռնփակ՝ նշելով, որ կան ռազմական գաղտնիք հանդիսացող տվյալներ

Ըստ նրա՝ այս գործով պարբերաբար արծարծվում են ռազմական գաղտնիք հանդիսացող ապացույցներ, մասնավորապես Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ տվյալներ։

Դատարանում մեկնարկեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով նիստը. դատարանում է միայն նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը

Դատարանը քննարկում է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի հիմնավոր լինելու, կամ չլինելու հարցը։

Ովքեր պատերազմի մասնակից չեն, դուրս կգան ԵԿՄ-ից. Արա Կետիկյան

«ԵԿՄ-ն ապաքաղաքական կառույց է, որում կարող են լինել մարդիկ, որոնք տարբեր քաղաքական հայացքներ կարող են ունենալ, ակտիվորեն աշխատել տարբեր կուսակցությունների շարքերում»,- ասաց նա:

Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ գործով առաջին նիստի օրը հայտնի է

Գործը կքննի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Նրա ամբողջ ունեցվածքն արյունով է շաղախված. Հրանտ Գրիգորյանն անբարոյական կերպով տիրացավ Էջմիածնի առանձնատանս

Բացի զենք ու զինամթերք վաճառելուց, բան չի արել: Ղարաբաղյան պատերազմից հետո ազատամարտիկները տկլոր սոված հետ էին եկել Էջմիածին, իսկ նա անմիջապես թանկ ավտոմեքենա ունեցավ:

Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավով ազատելու միջնորդությունը մերժվեց

Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ գործը գտնվում է դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ Նազիկ Ամիրյանը Մանվել Գրիգորյանի եւ որդու հետ ձեռք է բերել եւ պահել հրազեն. գործը դատարանում է

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը բողոքարկել էր Մանվել Գրիգորյանին մարտ ամսին եւս երկու ամսով երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշումը:

Սա հասարակական կազմակերպություն է, սա պետություն պետության մեջ չէ, բանակ՝ բանակի մեջ չէ. ՊՆ նախկին նախարար

- Դա չի փոխվելու, խնդիրը նրանում է, թե ինչքանով կազմակերպությունը կկատարի իր առջեւ դրված խնդիրները, ինչ որակով եւ ինչ խորությամբ: Նոր խնդիր ես չեմ տեսնում:

Մեկնարկել է ԵԿՄ արտահերթ համագումարը, միության նախագահ է ընտրվելու․ ներկա է նաեւ Նիկոլ Փաշինյանը

ԵԿՄ նախագահի պաշտոնում միաձայն առաջադրել են «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

ԱԱԾ-ն փայլուն կատարել է իր աշխատանքը. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Ես հիմա ունեմ մի քանի պաշտպանական վարկածներ, որ այդ իրերը միտումնավոր են այդտեղ տեղադրվել, բերվել են երրորդ անձի կողմից։

Վերաքննիչում մեկնարկեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի բողոքի քննությունը

Նա նիստին չի ներկայացվելու, քանի որ գտնվում է հիվանդանոցում։

Գեներալ Մանվելի նախկին օգնականն անտեղի «մտահոգվում» է. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մուտքերն աճում են

Ստացվում է, որ հիմնադրամի մուտքերը գնալով աճում են, իսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ «մտահոգվում»:

Թաեքվոնդոյի ֆեդերացիան պնդում է՝ Սասուն Միքայելյանը չի ցանկանում ՀԹՖ նախագահ դառնալ

Վերջերս Միքայելյանը մասնակցել էր ֆեդերացիայի ղեկավարների ու ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի հանդիպմանը:

ԵԿՄ արտահերթ համագումարը տեղի կունենա ապրիլի առաջին տասնօրյակում

ՀԺ-ի հարցին, թե ինչո՞ւ դեռ օրը հստակեցված չէ, Ուլիխանյանը պատասխանեց, որ պետք է ապրիլի սկզբին ԵԿՄ վարչության նիստ լինի, որի ընթացքում էլ կորոշվի արտահերթ համագումարի օրը:

ՄԻԵԴ-ը Մանվել Գրիգորյանի գործով գործով Հայաստանի կառավարությունից տեղեկատվություն է պահանջել

ՄԻԵԴ հետաձգել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը։

Առկա են տասնյակ հողակտորներ, որոնք պատկանում են այլ մարդկանց, բայց վկայականները գտնվել են Մանվել Գրիգորյանի մոտ. նախարար

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ ընդունված բան է եղել, որ պաշտոն ստանալուց հետո պաշտոնյաները սկսել են փայ-փայ անել նաեւ հողերը:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքը, փողը վերադարձնել ՀՀ-ին

Փաշինյանն ասաց, որ բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի, որ տեղի է ունեցել ապօրինություն, հողատարածքը կվերադարձվի պետությանը։

Մանվել Գրիգորյանի օրոք Թաեքվոնդոյի ֆեդերացիայում վախի մթնոլորտ է եղել. խոստովանում է մարզիչներից մեկը

Ավետիսյանի խոսքով՝ երկար տարիներ ֆեդերացիան իրենց ուզածով կառավարել են փոխնախագահ Վարդան Ղահրամանյանն ու ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանը, որը Մանվել Գրիգորյանի բարեկամն է:

Մանվել Գրիգորյանին դուրս են գրել «Նաիրի» բժշկական կենտրոնից

Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բուժկենտրոն էին տեղափոխել փետրվարի 8-ին։

Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել․ նրա պաշտոնավարումը դադարեցնել է

2018թ. սեպտեմբերի 19-ին քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթ:

Մանվել Գրիգորյանին 20 միլիոն դրամ գրավով ազատելու միջնորդությունը մերժվեց

Դատավոր Մարինե Մելքոնյանը այսօր ավելի վաղ մերժել էր Մանվել Գրրգորյանի պաշտպանների` իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

Թալանել են Մանվել Գրիգորյանի որդու տունը. տարել են թանկարժեք իրեր, բնանկարներ, «Վինչեստեր» տիպի հրացանը

Կարեն Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի որդին է՝ Էջմիածնի նախկին քաղաքապետը:

Վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը, տակնուվրա արել ամեն ինչ ներսում

Նշված տունը պատկանում է գեներալ Մանվել Գրիգորյանի մորը՝ 93-ամյա Արփենիկ Ավագյանին, ով 2004 թ.-ին մահացել է:

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

Հայցադիմումը դատարան է մուտք եղել փետրվարի 19-ին, որը մակագրվել է դատավոր Արթուր Ստեփանյանին:

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Մանվել Գրիգորյանի պաշտպանը՝ նշելով, որ իր ընտանիքի, հարազատների, ընկերների ու հայրենիքի առջև այլևս արդարանալու բան չունի, իսկ կասկածողները՝ սրիկա են։

Մանվել Գրիգորյանին մեղսագրվող շորթման դրվագով անցնող անձինք մահացած են. պաշտպան

Մանվել Գրիգորյանին մոտ 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդության քննարկումն այսօր հետաձգվեց:

Դատարանում այս պահին քննվում է Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդությունը

Նշենք, որ այս դատավորը մի քանի անգամ մերժել է Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդությունը:

Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաեւ Մանվել Գրիգորյանը. ՀՔԾ-ն չի մեկնաբանում

Մեր տեղեկություններով, Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է նաեւ Մարտի 1-ին պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Մանվել Գրիգորյանը:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ոչ միայն ապրիլյան քառօրյա պատերազմին զինվորի սնունդը յուրացնելու մեջ. ՀՔԾ-ն պարզաբանում է

Նա «ՀԺ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր պաշտպանյալը մեղադրվում է «ապրիլյան պատերազմին զինվորների համար նախատեսված` ուշադրություն` 2017 թվի մայիսին արտադրված զինվորի սնունդ յուրացնելու մեջ:

Մանվել Գրիգորյանը չի առարկել, որպեսզի մի քանի դրվագներով վաղեմության հիմքով գործի վարույթը կարճվի. պաշտպան

«Մանվել Գրիգորյանը մինչեւ հիմա մեղադրվում էր ապրիլյան պատերազմի համար նախատեսված զինվորի սնունդ յուրացնելու մեջ, որը արտադրվել է ապրիլյան պատերազմից մեկ տարի հետո»:

Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է եւ նախաքննության ավարտ հայտարարվել. ՀՔԾ

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է` այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար:

Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա․ նա կշարունակի բուժում ստանալ «Նաիրի» բ/կ-ում

Գնունին նշեց, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է քրեակատարողական մարմինների հսկողության տակ:

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ է տեղափոխվել հետազոտության նպատակով

ՀՀ ԱԺ նախկկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը այս պահին գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում:

Ինձ ասում են Մանվելի կիլլեր, բայց նա մեզնից էլ է տարել. օրական 30 հազար դրամ են վճարում ցուցարարներին. Գրիգորյան

«Ասում եմ՝ համբերեք գնանք ընտրության, ինչո՞ւ եք շտապում: Նրանք էլ ասում են, որ գնանք ընտրության, կհաղթես դու, պիտի թեկնածություն չդնես»:

Մանվել Գրիգորյանը դատի է տվել Սիլվա Համբարձումյանին

Մանվել Գրիգորյանը Սիլվա Համբարձումյանից պահանջում է պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում:

Մանվել Գրիգորյանի մեղադրանքը հնարավոր է լրացվի՝ նոր դրվագների հիման վրա

Շատ սխալ, անընդունելի մեկնաբանություն է, որովհետև գաղտնիք չէր՝ մեր կողմից բողոք ներկայացնելը մինչև իմ իջնելն էր հրապարակվել:

Մանվել Գրիգորյանը դատի է տվել լրատվամիջոցին. 3 միլիոն է պահանջում

Հայցադիմում ներկայացնելու պատճառը «Մաքսինֆո» կայքում հրապարակված՝ «Առեւտուր թուրքերի հետ․ Մանվել Գրիգորյանի մասին եւս մեկ աղմկահարույց բացահայտում» վերնագրով նյութն է:

Մանվել Գրիգորյանը զրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշում էր կայացվել:

Դատավոր Արսեն Նիկողոսյանի տրամադրվածությունն ակնհայտ էր. Մանվել Գրիգորյանի պաշտպանները ստացել են դատարանի որոշումը

«Հաստատ Արցախի հերոսի կալանավորումը որպես փաստ շատ դուր կգա մի երկրի, որը Արցախի տարածքը համարում է իր սեփականը»:

Մանվել Գրիգորյանը քիչ առաջ տեղափոխվեց «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշում էր կայացրել:

Ճնշումների տակ կայացրած հակահայկական դատական ակտերն առայժմ չեմ մեկնաբանում. Մանվել Գրիգորյանի պաշտպան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին կալանավորելու դատարանի որոշման հրապարակումից հետո նրա պաշտպանները ետնամուտքով դուրս եկան՝ այդպես էլ չպատասխանելով լրագրողների հարցին:

Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշում կայացվեց

Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակեց նրա խափանման միջոցի վերաբերյալ վերը նշված որոշումը:

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Մանվել Գրիգորյանի գործով դատավորը երկրորդ անգամ մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը:

Մանվել Գրիգորյանի պաշտպանները երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունն են ներկայացրել դատավորին

Նմանատիպ միջնորդություն պաշտպանները ներկայացրել էին նախորդ նիստին: Թե այս անգամ ինչ հիմքով էին երկրորդ անգամ միջնորդություն ներկայացրել, պաշտպան Արսեն Մկրտչյանը չցանկացավ պատասխանել:

Դատարանում այս պահին քննվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով ներկայացված բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ վերսկսվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու դատարանի որոշման դեմ ներկայացված դատախազության բողոքի քննությունը:

Ես այդ բռնել-բաց թողնելու պրոցեսների հետ կապ չունեմ, դրանք իմ որոշման տիրույթի հարցերը չեն․ Նիկոլ Փաշինյան

Նա նկատեց, որ եթե ինքը չի զանգում դատարանին եւ հրահանգներ չի տալիս, դա դեռ երաշխիք չէ, որ ոչ մեկը չի զանգում եւ հրահանգներ չի տալիս՝ այդ թվում այս դատական համակարգը ձեւավորած մարդկանց շրջանակից։

Առաջիկա 3 օրը Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջողները ցույցեր չեն անի. կսպասեն ՀՀ վարչապետի արձագանքին

Նրանք հերթական անգամ նշեցին, որ ոչ մեկի հետ հանդիպում չեն ուզում, միայն վարչապետի հետ կհանդիպեն` մոտ 5 հոգանոց խմբով:

Բացի Նիկոլ Փաշինյանից՝ ոչ մեկի հետ չենք հանդիպելու. Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու պահանջով երթ է սկսվել

Աբրահամյանը նշեց, որ Փաշինյանից բացի, այլ մարդու հետ չեն խոսելու եւ կոչ արեց բոլորին՝ դուրս գալ փողոց: Արշակունյաց պողոտայով քայլերթի ժամանակ նրանք վանկարկում են՝ «Միացում», «Մանվե՛լ, դիշովկա»:

ԵԿՄ նախագահը պետք է լինի իշխանության ներկայացուցիչ. Համլետ Հայրապետյան

Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում կուսակցությունների ցուցակներում իրենք չընդգրկվեցին, Հայրապետյանը պատասխանեց, որ ՄԵՆՔ դաշինքի ցուցակում առաջադրվել են մի քանիսը, սակայն համապատասխան ձայն չեն հավաքել:

Այսօր Մանվել Գրիգորյանի կալանավորումն ապացույց կլինի, որ մեր պետությունը իրապես օրինական է. ակտիվիստ

Հարցին, թե իրենց ի՞նչ կտա, եթե այսօր Գրիգորյանը կալանավորվի, ակտիվիստներից մեկը պատասխանեց. «Հոգու հանգստություն եւ եւս մեկ անգամ ապացույց, որ մեր պետությունը իրապես օրինական է»:

Մ․ Գրիգորյանին անհապաղ կալանավորելու պահանջով ակցիա իրականացնողները բացեցին Երևան-Էջմիածին ճանապարհը

Ժամանել էր նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանը, որն էլ փորձում էր ցուցարարներին համոզել բացել ճանապարհը:

Լարված իրավիճակ Մ․ Գրիգորյանի ազատության դեմ բողոքի ակցիա իրականացնողների եւ ոստիկանների միջեւ

Ցուցարարները նստացույց են իրականացնում փողոցում, մյուս քաղաքացիներին եւս կոչ են անում միանալ ակցիային, ոստիկանները փորձում են կանխել։

Խստորեն դատապարտում եմ այդ ատավիստական վարքագիծը․ Արցախի նախկին ՄԻՊ-ը՝ Մ․ Գրիգորյանի պաշտպանի ավտոմեքենայի վնասման մասին

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին վնասել են գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան։

Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով բողոքի ակցիան շարունակվում է «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբից

Այսօր՝ հունվարի 12-ին Էջմիածնեցիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբից։

Վնասել են Մանվել Գրիգորյանի պաշտպանի ավտոմեքենան (լուսանկարներ)

«Անպատիժ մնացած սադրիչ գործողությունների խուլիգանական դրսևորումների հետևանքները»։

Երբ ասում են՝ ահաբեկել է, ո՞ւմ կոնկրետ, ինչո՞ւ հաղորդում չի տալիս. Մանվել Գրիգորյանի պաշտպան

«Դատախազ, դուխով», «Մանվել տուշոնկա» վանկարկումների ներքո այսօր մեկնարկեց Մանվել Գրիգորյանին 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը:

Մանվել Գրիգորյանի համար գիշերը շտապօգնություն է հրավիրվել. ըստ պաշտպանի՝ նիստին չներկայանալու պատճառը առողջականն է

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու դատարանի որոշման դեմ ներկայացված դատախազության բողոքի քննությունը:

Դատարանում այս պահին քննվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով ներկայացված բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանում այս պահին մեկնարկել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու դատարանի որոշման դեմ ներկայացված դատախազության բողոքի քննությունը:

Բողոքի ակցիա Էջմիածնում՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի. 15:00-ից ավտոերթով կգան Վերաքննիչ դատարանի մոտ

Ակցիայի մասնակիցները անընդհատ վանկարկում են «Միացեք, միացեք»: Ակցիային մասնակցում են մոտ 7-8 տասնյակ քաղաքացիներ:

Դեռ որեւէ բան չի քննարկվել, դեռ որեւէ բան հստակ չէ. Դիանա Գասպարյանը` Գրիգորյանի դեմ նախատեսված ցույցի մասին

«Ես ինքս դրա մասին համացանցից եմ իմացել: Չի քննարկվել դեռ որեւէ բան, դեռ որեւէ բան հստակ չէ»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ուղեբեռի փաթեթավորման մենաշնորհին վերջ է դրվել. այժմ դաշտն ազատ է (տեսանյութ)

Ծառայությունն իրականացնող մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ քանի որ ազատ է եւ խանգարող հանգամանք չկա, իրենք որոշել են զբաղվել սրանով եւ սա հնարավորություն է տալիս իրենց ֆինանսական վիճակը բարելավելու համար:

Գրիգորյանի դեմ ցուցմունք տալու համար ՀՀ ժամանած կինը զրկվել է աշխատանքից, գործն առաջ չի գնում

ԱՄՆ-ից գրավոր հաղորդում ներկայացրեցի ՀՀ ոստիկանություն, ՀՀ ոստիկանապետին, ՀՀ գլխավոր դատախազին:

Անհարիր են դատավորի արժանապատվությունը վիրավորող արձագանքները. ԲԴԽ անդամը՝ Մանվել Գրիգորյանի գործի մասին

Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու լուրը տեղիք է տվել հանրային դժգոհությունների, փորձ է արվել անգամ պարզաբանումներ պահանջել որոշում կայացրած դատավորից և այլն:

Արմավիրի ավագանին Մանվել Գրիգորյանին չի զրկել պատվավոր քաղաքացու կոչումից

«Ավագանու անդամների մեկնաբանությունները կապված էին նրա հետ, որ ստորագրությունները հավաքվել են երեկ, իսկ իրենք միայն այսօր են տեղյակ եղել: Այսինքն՝ օրակարգում նախապես չի եղել»,- ասաց նա:

Մանվել Գրիգորյանի գործով դատավորի և փաստաբանների հասցեին ատելության խոսքը խիստ մտահոգիչ է. ՄԻՊ

Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև փաստաբանների մասնագիտական անկաշկանդ աշխատանքի տեսանկյունից:

Հայհոյանքներ, վիրավորանքներ. դատավոր Դավիթ Բալայանը դիմել է Դատավորների միություն

Մանվել Գրիգորյանի պաշտպաններն արդեն մի քանի օր է՝ չեն հրապարակում այն հիմքը, համաձայն որի՝ դատարանը որոշել է Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակել:

Վաղը կքննարկվի Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը հանդիսանում է «Արմավիրի պատվավոր քաղաքացի»՝ սկսած 2006 թվականից:

Դատախազությունը վերաքննիչ բողոք ներկայացրեց Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու որոշման դեմ

Մանվել Գրիգորյանը դեկտեմբերի 21-ին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Ամեն ինչ անելու ենք, որ Գրիգորյանին ազատ արձակելու դեմ բողոքը մուտք արվի վերաքննիչ դատարան. Գլխավոր դատախազ

«Բողոքը ներկայացնող մեր դատախազները կմասնակցեն նիստին, կներկայացնեն մեր հիմնավորումները»,-ասաց նա:

Մանվել Գրիգորյանի համար երեկ շտապօգնություն է հրավիրվել եւ բժշկական միջամտություն արվել

Վերջինս սադրիչ որակեց այն տեղեկությունները, որ Գրիգորյանի մի զանգով իր թիմակիցները կարող են զինվել:

Ըստ ՀՔԾ-ի վարկածի՝ Մանվել Գրիգորյանը, մնալով ազատության մեջ, կլքի Հայաստանը եւ կգնա Արցախ. պաշտպանը զավեշտ որակեց

Զավեշտը հասել է անգամ այնտեղ, որ ասում են՝ մնալով ազատության մեջ, կլքի Հայաստանը եւ գիտե՞ք ասում եմ՝ ուր կգնա, դե մի երկրի անուն տվեք, ասում են՝ Մանվել Գրիգորյանը կմեկնի Արցախ։

Մանվել Գրիգորյանը Էջմիածին քաղաքում չի եղել ազատման պահից սկսած. քաղաքապետ

Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ճանապարհները կբացվեն, այսինքն՝ շուրջօրյա չեն լինի բողոքի ակցիաները: Շաբաթ օրը մեր հանդիպումից 2 ժամ անց փողոցները բացվեցին:

Չեմ հավատում, որ նա հիվանդություններ ունի. դատախազության դեմ բողոքում են Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ի ուշ երեկոյան Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Մանվել Գրիգորյանին։

Ընդդեմ Մ. Գրիգորյանի ազատման ցույցի մասնակիցները վաղը կլինեն Արդարադատության նախարարության մոտ

Հիշեցնենք, Մանվել Գրիգորյանը «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց դեկտեմբերի 21-ին, կեսգիշերից առաջ, նրա ազատ արձակման համար 25 միլիոն դրամ գրավ էր սահմանվել:

Էջմիածնում կրկին բողոքի ցույցեր են՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ից Արմավիրի մարզում տեղի են ունենում գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիաներ։

Մանվել Գրիգորյանը Ակնալճի իր առանձնատանն է, ոստիկանները 24-ժամյա ծառայություն են իրականացնում

Հիշեցնենք, ավելի վաղ, դատարանի որոշմամբ, Մանվել Գրիգորյանը ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց:

Ինձ համար ևս որոշումն անակնկալ է եղել. Նիկոլ Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման մասին

Գրիգորյանին գրավով ազատելու լուրը լսելուց հետո, ի նշան բողոքի, Էջմիածնի բնակիչները փակել են Էջմիածին տանող գլխավոր փողոցները:

Մի խումբ քաղաքացիներ փակել են Էջմիածին-Երեւան մայրուղին. նրանք բողոքում են Մանվել Գրիգորյանի ազատման դեմ

Քաղաքացիներն այս կերպ իրենց բողոքն են արտահայտում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ազատման դեմ։

Շատ լավ եմ. Մանվել Գրիգորյանը դուրս եկավ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից

Քիչ առաջ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից դուրս եկավ գեներալ Մանվել Գրիգորյանը։ Նա հրաժարվեց խոսել լրագրողների հետ, ասաց՝ հետո, արագ նստեց մեքենան և հեռացավ։

Մանվել Գրիգորյանի փաստաբանը վստահ է՝ որոշումը վաղուց էր պետք կայացնել, պատճառը ոչ միայն առողջությունն է

Երեւան ՔԿՎ շենքի մուտքերի մոտ Մանվել Գրիգորյանի հարազատներն ու ընկերներն են սպասում:

Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Դատարանը որոշումը հրապարակել է մի քանի րոպե առաջ: Դեռ հայտնի չէ՝ գրավը վճարվել է, թե՝ ոչ. գումարի այդ չափը նշել էին պաշտպանները:

Մանվել Գրիգորյանը հրաժարվում է ՄԻԵԴ դիմել, այլ կերպ է նայում իրավիճակին. պաշտպան

Բաղդասարյանի խոսքով, որեւէ հիմք չկա Գրիգորյանին կալանքի տակ պահելու համար. «Մենք ոչ միայն չենք խոչընդոտել գործին, այլեւ առերեւույթ վնասը փոխհատուցել ենք»:

Բացահայտել ենք Մանվել Գրիգորյանի առողջական եւ հոգեբանական վիճակի բացասական դինամիկա. Թաթոյան

Մանվել Գրիգորյանին մեր աշխատակիցները, այդ թվում՝ բժիշկը, պարբերաբար այցելում են։ Վերջին անգամ ես եմ այցելել, առանձնազրույց եմ ունեցել, երեւի մեկ շաբաթ կամ 10 օր առաջ։

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց. 20 միլիոն դրամի գրավը մերժվեց

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգվեց:

Ես ուրախ կլինեմ, որ Սասունը Միքայելյանը ղեկավարի ԵԿՄ վարչությունը, դա երկրապահի փրկությունը կլինի. ԵԿՄ փոխնախագահ

Արցախյան պատերազմի փայլուն էջերից է Սասունը եւ ամենակարեւորն այսօր իշխող կուսակցության լիդերն է եւ կանգնած է մեր գերագույն գլխավոր հրամանատարի կողքին:

Արմավիրի Մրգաստան գյուղում ընտրությունը թեժ մթնոլորտում է ընթանում, «Իմ քայլ»-ի վստահված անձը կուտակումներ է նկատել

Բացի այս՝ մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Մրգաստանի գյուղապետն աշխատում է «Իմ քայլի» ռեյտինգային թեկնածու Արգիշտի Մեխակյանի օգտին ձայներ ապահովելու համար։

Ուռուցքային հիվանդության վտանգ եւ շաքարային դիաբետ. Մանվել Գրիգորյանի փաստաբանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով իր պաշտպանյալի հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Մշակվում են մեխանիզմներ Մանվել Գրիգորյանի 40 անուն գույքը համայնքներին վերադարձնելու համար. Դիանա Գասպարյան

Մենք խոստացել ենք, որ ժողովրդից գողացվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է վերջինիս եւ հետամուտ ենք այդ խոստման իրագործմանը:

Մանվել Գրիգորյանի գործով մինչ օրս կատարվել է 200-ից ավելի հարցաքննություն․ ՀՔԾ պետ

Նա ասաց, որ Մանվել Գրիգորյանի առանձնատանից առգրավված շուրջ 200 անուն անշարժ գույքի զգալի մասը ձեռք է բերվել խախտումներով։

Իմ ձեռքի տակ չկա փաստ, որ վկայում է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է նրա կալանքի հետ. ՀՀ վարչապետ

Եթե չեմ սխալվում` դատաբժշկական փորձաքննություն նշանակվել է, թող լինի փորձագիտական եզրակացություն, դատարանը կորոշի։

Երկրապահը կողմնորոշված ասել է իր խոսքը` Արամ Զավենի Սարգսյան. ԵԿՄ փոխնախագահ

Հարցին, թե նախագահի թեկնածուի հարցում արդեն կողմնորոշվե՞լ են, Վարդանյանը պատասխանեց. «Երկրապահը կողմնորոշված ասել է իր խոսքը` Արամ Զավենի Սարգսյան»:

Մանվել Գրիգորյանը 10.5 մլն դոլար արժողությամբ տարածք է նվիրաբերում պետությանը

Այն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող տարածքի շուկայական արժեքը գնահատվում է 5.84 մլրդ դրամ՝ ավելի քան 10.5 մլն դոլար։

ԵԿՄ արտահերթ համագումարը, որտեղ ընտրվելու է ԵԿՄ նոր նախագահ, չի կայանա նաեւ հոկտեմբերի վերջին

ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը մեր զրույցում ասաց, որ սպասվող նիստին քննարկվելու է միայն ԵԿՄ նախագահի ընտրության հարցը:

ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայում աղմուկը չի հանդարտվում

Մասնագետը նշեց, որ ֆեդերացիայի գործունեույունը՝ այդ թվում ֆինասական, փաստաթղթավորվում է, ու խարդախություններ իրենք անել չեն կարող:

Զինվորին ուղղված նամակները փակված են եղել արկղերի հետ, Մանվել Գրիգորյանը դրա հետ որեւէ կապ չունի. պաշտպան

Այդ ընթացքում ոչ միայն Գրիգորյանի մտերիմները ուրացան, այլ նաեւ նրա մտերիմներից մեկի շունը տանից փախավ:

Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգվեց

Խոսքը վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելուն:

Ծնողները ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիային մեղադրում են կողմնակալության ու դրամահավաքության մեջ

ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայում աղմուկ է բարձրացել: Մարզիկների ծնողները դժգոհ են ֆեդերացիայի գործելաոճից:

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Դրանից մոտ 2 ամիս անց արդեն ԵԿՄ նախագահի այլ թեկնածուի անուն է շոշափվում։ Եւ այդ թեկնածուն ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն է։

Բողոք Էջմիածնում. ազատամարտիկները քաշքշեցին իրար, դեմ են ԵԿՄ տարածքային վարչության նոր ղեկավարի նշանակմանը

Օրերս ԵԿՄ Էջմիածնի վարչության նախագահի պաշտոնակատար նշանակված Աշոտ Խաչատրյանը չի հասկանում՝ ինչու ազատամարտիկները չեն սպասում մինչեւ համագումար, որ հետո իրենց ուզած մարդուն ըստ կարգի ընտրեն:

Դավիթ Սանասարյանն արձագանքում է Նազիկ Ամիրյանին. ՊՎԾ-ն հրապարակում է փաստեր, լուսանկարներ

Ի պատասխան, հակադարձելով Դավիթ Սանասարյանին, լրատվամիջոցներին տված մեկնաբանության մեջ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը հայտնել էր, որ իրենք ընդհանրապես եւբեւէ ապահովագրություն չեն ստացել:

Նոր բացահայտումներ՝ կապված Մանվել Գրիգորյանի ընտանիքի հետ. հայտնում է Սանասարյանը

Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի միջոցների հաշվին:

Հուլիսի 31-ին դիտորդների խմբին թույլ չեն տվել տեսակցել Մ. Գրիգորյանին ու Ռ. Քոչարյանին

2016թ. արգելքները կամայականորեն տարածվեցին ոչ միայն Խմբի դիտորդների, այլև Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ:

Մանվել Գրիգորյանը գտնվում է «Արմենիա» ԲԿ-ի էնդոկրինոլոգիայի բաժանմունքում

Նա հիվանդանոց է տեղափոխվել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հինմարկից (ԱԱԾ մեկուսարան):

Մանվել Գրիգորյանի փաստաբանը բողոքարկել է կալանավորում նախատեսող դատական ակտը

«Մանվել Գրիգորյանը նաեւ հիվանդության հետ կապված խնդիր ունի, շատ լուրջ խնդիր ունի, քաղաքացիական բժիշկները եւս մտնելով մեկուսարան արձանագրեցին, որ անթույլատրելի է իր մեկուսացված մնալը»:

Մեքենաները Մ. Գրիգորյանի մտերիմների անուններով են, Արցախ չեն հասել. պարզաբանում է ՀՔԾ-ն

Պարզվել է նաև, որ նշված ավտոմեքենաները հաշվառվել են Մ. Գրիգորյանի մտերիմ անձանց անուններով:

Էջմիածնի ավագանին Մանվել Գրիգորյանին միաձայն զրկեց պատվավոր քաղաքացու կոչումից

Էջմիածնի ավագանին միաձայն կողմ քվեարկեց Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելուն:

Մանվել Գրիգորյանի ավտոտնակում հայտնաբերված ավտոմեքենաներն Արցախի ՊԲ-ինը չեն․ Մնացականյան

Գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան ավտատնակում հայտնաբերված ավտոմեքենաներն Արցախի պաշտպանության բանակինը չեն:

ԵԿՄ-ի նոր սկանդալը շուտով կպայթի. անդամների կեսը նախագահ է ուզում, մյուսները դեմ են

Նշենք, որ ԵԿՄ-ն 19 տարի ղեկավարում է Մանվել Գրիգորյանը: 1993 թվականին ստեղծված միությունը Գրիգորյանը ղեկավարում է 1999-ից. նա 4 անգամ վերընտրվել է:

Ոչ մի նյութական միջոց չենք հատկացնում ԵԿՄ-ին. ԶՈւ թիկունքի վարչության գնդապետ

«Ներկա պահին ոչ մի նյութական միջոց չենք հատկացնում ԵԿՄ-ին, մինչեւ նախաքննության ավարտը: Անկեղծ ասած չեմ պատկերացնում, որ հատկացումները նման ծավալների են եղել»:

Ազատամարտիկների դաշինքը կասեցնում է ԵԿՄ համակարգող խորհրդում իր մասնակցությունը

Ազատամարտիկների Դաշինքը կասեցնում է ԵԿՄ-ի համակարգող խորհրդում հայտարարություն է մասնակցությունը եւ սպասում «Երկրապահի» արտահերթ համագումարին:

Ոստիկանությունը Էջմիածնի քաղաքապետի գրառումը հանցագործության մասին հաղորդում չի ընդունել

Գասպարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու քվեարկությունը սկսել է, քանի որ նախքան ավագանու նիստում հարցը բարձրացնելն իրեն հետաքրքիր է հանրության արձագանքը:

Էջմիածնի քաղաքապետը ֆեյսբուքյան քվեարկությամբ կորոշի՝ Մ. Գրիգորյանին կոչումից զրկել, թե ոչ

Ի դեպ, մինչ ժամը 19:30-ը քվեարկողների 97 տոկոսը կողմ է այդ հարցը ավագանու օրակարգում ներառելուն, դեմ է 3 տոկոսը:

ԵԿՄ-ին տրամադրելը դեռ չի նշանակում տրամադրել Մանվել Գրիգորյանին. Արտակ Դավթյան

Դավթյանը նշեց, որ բանակից ապրանքների տրամադրման կարգը վերանայվելու եւ խստացվելու է. «Ինչ վերաբերում է ԵԿՄ–ին այլեւս չտրամադրելուն, այս պահին այդ հարցը չի քննարկվում»:

Ոստիկանությունը հայտնաբերել է Մ. Գրիգորյանի փաստաբանին «մորթել» սպառնացողին (տեսանյութ)

Ոստիկանությունը հաղորդման հիման վրա, հայտնաբերել է սպառնալիքներ հնչեցրած անձին՝ Երեւանի բնակիչ Կարեն Սաթյանին, ով նշել է, որ մորթելու մտադրություն չի ունեցել, այդ խոսքերը գրել է պահի ազդեցությամբ:

Գեներալի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել. նա ազատ է արձակվել

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար:

Մանվել Գրիգորյանի շները խնամված են ու կուշտ. «Դինգո Թիմ»

Տեղեկությունները, թե գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորվելուց հետո նրա շները մնացել են անտեր ու ոռնում են սովից, չեն համապատասխանում իրականությանը:

Մտել են Մանվել Գրիգորյանի հայրական տուն, խառնել տան իրերն ու հեռացել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ Արմավիրի մարզում արձանագրված գողության եւ գողության փորձի դեպքերի առթիվ:

Արշալույս գյուղում, Մանվել Գրիգորյանի հայրական տանը, գողություն է կատարվել․ ոստիկանություն

Գեներալ Մանվել Գրիգորյանի Արշալույս գյուղում գտնվող հայրական տանը գողություն է կատարվել: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից։

Ոստիկաններն ապահովում են գեներալի ընտանիքի անվտանգությունը. նրանց տնից գողություն է եղել

Ոստիկանությունն արդեն մի քանի օր է՝ ապահովում է Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, նրա ընտանիքի անդամների, դատավոր դստեր՝ Նաիրա Գրիգորյանի անվտանգությունը:

Մանվել Գրիգորյանի շները մնացել են անտեր ու ոռնում են սովից. «Դինգո Թիմ»

Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորվելուց հետո նրա շները մնացել են անտեր ու ոռնում են սովից:

Հայտարարություններն առ այն, որ մեր երկիրը հեռանում է ԵՄ-ից, կեղծավոր են. Անկարա

Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է ԵՄ-ի այն հայտարարությանը, թե թուրքական կողմի հետ Միություն մտնելու վերաբերյալ բանակցությունները հայտնվել են փակուղում: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:

Տիկին Նազիկի ցուցումով են փորձել տեղափոխել «զինվորի բաժին» պահածոները. Օսիպյան

«Ես պնդում եմ, կան համապատասխան բացատրություններ եւ ցուցմունքներ, մենք տեղեկություններ ենք ստացել, որ հենց տիկին Նազիկի ցուցումով են փորձել տեղափոխել»,- ասաց Վալերի Օսիպյանը:

Նազիկ Ամիրյանն ինքնակամ է ներկայացրել վարույթն իրականացնող մարմին, ապա ձերբակալվել

Մեզ հայտնի դարձավ, որ գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ինքնակամ է ներկայացել վարույթն իրականացնող մարմնին՝ ՀԾՔ, ապա ձերբակալվել է:

Քիչ առաջ ձերբակալվել է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը

Քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Նա կասկածվում է ՀՀ քրօրի 235 հոդվածի 2-րդ մասով:

Տանջող նախանձով նախանձում եմ ձեզ. հեղափոխությանը ակտիվ հետեւած ռուս լրագրողը ՀՀ-ում է

Երկու որդի ունեմ՝ 10 եւ 12 տարեկան, իրենց բերել եմ այստեղ եւ ասում եմ՝ ահա, նայե՛ք եւ տեսե՛ք, որ Ռուսաստանում նման բան արդեն դուք պետք է անեք:

Մ. Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, թաքնվում է քննությունից. ոստիկանները նրան են փնտրում

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ըստ էության, թաքնվում է նախաքննական մարմնից:

Ես 10 տարուց ավել գեներալ Մանվելի հետ կապ չունեմ. Մանվել Գրիգորյանի եղբորորդի

Վաղը ես ասուլիս եմ տալու ժամը 18:00-ին, եկեք Արշալույս գյուղ մանրամասն կներկայացնեմ ձեզ: Ես վաղը իմ ասուլիսի ժամանակ կխոսեմ նաեւ գեներալ Մանվելի հետ կապված

ՊՆ պարենի ու ռազմամթերքի նոր խմբաքանակ՝ Մ. Գրիգորյանի «Արա Լեռ»-ի առանձնատանը (տեսանյութ)

Խուզարկությամբ հայտնաբերվել են «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ, ծխախոտ, զինվորական ներքնահագուստ և արտահագուստ, հիգիենայի պարագաներ, վիրակապեր, բենզին,...

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում կայացվեց. ՀՔԾ-ն հաստատում է

Այս մասին մեր հարցմանն ի պատասխան ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին: Նրան դեռ նախաքննական մարմնին չեն ներկայացրել:

Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել․ ՀՔԾ

Կարեն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Մանվել Գրիգորյանին զրկեցին «Արթիկի պատվավոր քաղաքացի» կոչումից

անտեսվել ացագանու անդամների կողմից ու այսօրվա ավագանու նիստին դրվել է քվեարկության, անցել միաձայն: Այսպիսով, Մանվել Գրիգորյանը 12 տարի առաջ՝ 2016 թվականին ստացած «Արթիկի պատվավոր քաղաքացի» կոչումը այ

Մանվել Գրիգորյանի փաստաբանը դիմեց Նիկոլ Փաշինյանին եւ պահանջեց ներողություն խնդրել

Նրա խոսքով, պետական մարմինները, հաշվի չառնելով Մանվել Գրիգորյանի հիվանդությունները, նրանք կալանքի տակ են վերցրել:

Իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)

«Իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում, խնդիրը իմ մեջ չէ: Ես հավատում եմ ինձ, իմ ընկերներին, իմ երկրին, իմ պետությանը, իմ արդարադատությանը»,- նշել է Գրիգորյանը:

Ի՞նչ նպատակների համար է պահել Կարմիր գրքում գրանցված կենդանիներին Մանվել Գրիգորյանը

Իսկ թե երբ եւ որտեղից է Մանվել Գրիգորյանը կենդանիներին ձեռք բերել եւ ունի համապատասխան փաստաթղթեր:

Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մ. Գրիգորյանի մասնակցությամբ

Յուրաքանչյուր մտահոգ հարազատ, ով փորձում էր Էդգարի մասին որևէ տեղեկություն ստանալ՝ այցելելով Արշալույս գյուղ Մանվելի մերձավորներին, առևանգվում և պատանդ էր վերցվում:

Մանվել Գրիգորյանը զրկվել է Կապանի պատվավոր քաղաքացու կոչումից

Կապանի համայնքապետարանի կայքի համաձայն՝ արտահերթ նիստին ներկա ավագանու 10 անդամները միաձայն որոշմամբ զրկել են Մանվել Գրիգորյանին Կապանի քաղաքացու պատվավոր կոչումից:

Ինչ է կատարվում ԵԿՄ-ում, ով կդառնա միության նախագահը. Սերժ Սարգսյանը՝ թեկնածուների շարքում

Բոլոր կռված տղաներն էլ երկրապահ են եւ ոչ միայն կռված տղաները, այլ նաեւ այդ կռվի տարիներին, ովքեր այստեղ են մնացել եւ չեն գնացել նրանք նույնպես երկրապահ են:

ԵԿՄ արտակարգ համագումարի ժամանակ Մանվել Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են

ԵԿՄ կառույցի աշխատանքների ղեկավարումը ժամանակավորապես կստանձնեն կառույցի փոխնախագահները։ Առաջիկայում կհրավիրվի վարչության նիստ, որտեղ էլ կքննարկեն նոր նախագահի թեկնածությունը։

Ես չեմ ակնարկել Մ. Գրիգորյանի հանցանքների մեջ Արցախի ներգրավվածության մասին. Ս. Օհանյան

Ես բնավ չեմ ցանկացել և չեմ ակնարկել Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցանքների մեջ «Արցախի ներգրավվածության» մասին, ինչպես այսօր հրապարակել են որոշ լրատվամիջոցներ:

Արցախի կառավարությունը որևէ մեքենա չի հատկացրել ԵԿՄ-ին. պարզաբանումներ՝ Ա. Հարությունյանից

Ի դեպ, շատերը կհիշեն, որ ինչպես շրջայցի մնացած մասնակիցներն են հանդես եկել հրապարակումներով, այդպես էլ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ իր տպավորություններով կիսվել է հետևյալ ծավալուն հոդվածում:

Բնավ զարմացած չեմ, սահմռկեցուցիչ բաներ եմ լսել Մանվել Գրիգորյանի մասին. Սեդա Մելքոնյան

-Երբ ապացուցվի, որ Մանվել Գրիգորյանն իսկապես յուրացրել է զինվորներին հասանելիք սնունդը, հագուստը, Դուք՝ որպես Արցախի հերոսի կին, կպահանջե՞ք Մանվել Գրիգորյանին զրկել այդ պատվավոր կոչումից:

Մանվել Գրիգորյանի պատժամիջոցները. ո՞վ է համացանցում հայտնված սկանդալային լուսանկարի մարդը

Այն ժամանակ նա ներկայացել է որպես Դուշման Վարդանի եղբայր և գումարներ է հափշտակել ԵԿՄ-ի անունից:

6-րդ վարչությունը արդեն քանի ժամ ստուգումներ է իրականացնում ԵԿՄ կենտրոնական գրասենյակում

Համաձայն ոստիկանության հաղորդագրության, դրանք տեղափոխվելիս են եղել Մ. Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով:

ԱՄՆ-ից հանգանակած 51.000 դոլարի մթերքների մի մասը եւս հայտնվել է Մ. Գրիգորյանի առանձնատանը

Ըստ www.gofundme.com կայքէջի՝ հավաքվել է 51.000 ԱՄՆ դոլար, որն էլ, Կարեն Սարգսյանի մեկնաբանմամբ, ծախսվել է անհրաժեշտ իրեր գնելու եւ դրանք Արցախ հասցնելու համար:

Կասկածներ կան «Գեներալ Մանվել Գրիգորյան» հիմնադրամի դրամական մուտքեր ու ելքերի մասին. ՀՔԾ

ՀՔԾ մամուլի հաղորդագրության համաձայն, քրեական գործով առկա են կասկածներ, որ հնարավոր է` նշված գումարները մուտք չեն եղել բարեգործական հիմնադրամ կամ հետագայում ծախսվել են ոչ նպատակային:

ԱԱԾ հրապարակած տեսանյութից հետո ԵԿՄ մամուլի քարտուղար Վարդան Վարդանյանը հրաժարական է տվել

Վարդան Վարդանյանը մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց: Նա նշեց, որ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութից հետո որոշել է հրաժարական տալ:

Փրկություն դժոխային կենդանաբանական այգուց. Daily Mail-ը՝ Գրիգորյանի ամառանոցի արջերի մասին

«Փրկություն հայկական դժոխային կենդանաբանական այգուց», - այսպես է որակել պարբերականը արջերի ազատ արձակման հարցը:

Դատախազի հայտարարության հետքերով. ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի կնոջ ազգականը

Այս գործով երեկ արդեն կալանավորվել է ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը:

Մանվել Գրիգորյանի աներորդին էլ իր տանը զինանոց ունի. ոստիկանության բացահայտումը

Ոստիկանության աշխատակիցներն երեկ` հունիսի 19-ին, այցելել են Ավան-Առինջի թիվ 7 հասցեում, նախկին մանկապարտեզի տարածքում գործող «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունք։

Կոլխոզի նախագահները՝ գեներալների հագուստներով, ժամանակին տուզիկ են եղել. Սամվել Բաբայան

Ոչ միայն Մանվել Գրիգորյանը, այլ մնացածներն էլ, որ լավ ստուգեն, բոլորի մոտ էլ նույնն է լինելու, ես իրենց վաղուց գիտեմ:

Բացվող կծիկի արտաքին վտանգները. հետեւություններ նախորդ հեղափոխություններից

Հայկական հեղափոխությունը նոր է սկսում պատասխանատվության կանչել հնարավոր մեղավորներին, եւ այդ առումով կարող է օգտակար լինել հեղափոխական նախորդ փորձերից մի քանի օրինակների ուսումնասիրությունը:

Հայաստան է այցելել ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար կանցկացվի Երևանում

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի. Նազենի Հովհաննիսյան

Կոտայքում մեքենան ընկել է ձորը. հայտնաբերվել է ուղեւորներից մեկի՝ ՌԴ քաղաքացու մոխրացած դին

Ունենք ոստիկանություն, որը գործում է քաղաքական նպատակահարմարության սկզբունքից ելնելով․ Միքայել Նահապետյան

ԱԻ նախարարն արտահերթ նիստ է հրավիրել. հրդեհների թիվը կտրուկ աճել է

Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ բացատրություն են տվել. դատախազություն

Երկու երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է. 32-ամյա տղամարդը խոստովանել է

Սեբաստիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում

Սյունիքում մոտ 10 հա բուսածածկույթ է հրդեհվել. տեղում աշխատում է 30 հրշեջ-փրկարար, 10 քաղաքացի

Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը վաղը փակ կլինի

Գեղարքունիքի Ծովակ գյուղում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել. վնասը՝ 18,4 մլն դրամ

Ադրբեջանում հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ կործանված ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը

Ամեն օր սովորել և ինքնազարգանալ. «Քայլ դեպի տուն» ծրագրի հյուրն էր Մխիթար Հայրապետյանը

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Ոչ շտապբուժօգնությանը վերաբերող կանչերը պետք է ուղղորդվեն դեպի պոլիկլինիկաներ. Արսեն Թորոսյան

Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել. վարակվել է Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ