Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով արդեն 10 միջնորդություն է ներկայացվել. Վերաքննիչում սկսվեց բողոքի քննությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ այսօր կայացավ ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանների բողոքի քննությունը:

Հիշեցնենք՝ պաշտպանները բողոքարկել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նոյեմբերի 5-ի որոշումը, որով մերժվել էր Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը:

Նիստը սկսվելուն պես Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը դատարանից հետաքրքրվեց՝ մեխանիկակա՞ն թե՞ համակարգչային եղանակով է այս բողոքը մակագրվել նախագահող դատավորին: Պաշտպանի այս հարցը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր նրանով, որ նույն դատավորը նախկինում քննել էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով մեկ այլ բողոք եւ մերժել այն: Պաշտպանի հարցին ի պատասխան ՝ դատավոր Նարինե Հովակիմյանն ասաց, որ բոլոր գործերի մակագրությունը Վերաքննիչ քրեական դատարանում իրականացվում է համակարգչի միջոցով: Պաշտպանը դրա վերաբերյալ ապացույց խնդրեց դատարանից, սակայն դատավորը պարզաբանեց, որ նման դեպքերում բողոքին կից որեւէ փաստաթուղթ չի տրամադրվում: Պաշտպանը նշեց, որ դատավորի պատասխանը կընդունի ի գիտություն՝ միաժամանակ դրա վերաբերյալ պաշտոնական հարցում ուղարկելով:

Այնուհետեւ պաշտպան Լեւոն Բաղդասարյանը ներկայացրեց իր բողոքը՝ Գրիգորյանի կալանավորումը գրավով չփոխարինելու որոշման դեմ, որը, ըստ պաշտպանի, չպատճառաբանված դատական ակտ էր. «Միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ կալանքը կրելու ընթացքում Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները գրանցել են բացասական դինամիկա, դրանց թիվը հասել է շուրջ 30-ի, եւ նրա կյանքին այմժ վտանգ է սպառնում: Վեց ամիս ստացիոնար բուժում ստանալով՝ Գրիգորյանը դարձել է անդամալույծ, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, ունի շնչառական խնդիրներ, իսկ ոտքերի անզգայությունը հասել է 97 տոկոսի»:

Լեւոն Բաղդասարյանի խոսքով՝ վիճարկվող դատական ակտում դատարանն արձանագրել է, որ Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները չեն համապատասխանում Կառավարության որոշմամբ սահմանված այն հիվանդությունների ցանկին, որոնք անհամատեղելի են կալանքի հետ. «Դատարանի այս գնահատականը, սակայն, համարում ենք ոչ իրավաչափ,  քանի որ գնահատականի է արժանացվել հանձնաժողովի եզրակացության մի մասը, եւ ոչ ամբողջը, իսկ դրանում ասվում էր նաեւ, որ համեմատած կալանքը կրելու սկզբնական փուլին՝ Գրիգորյանի մոտ առկա է բացասական դինամիկա»: Պաշտպանը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ ըստ հանձնաժողովի եզրակացության՝ Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները կոնկերտ այս պահին չեն մտնում կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում:

Լեւոն Բաղդասարյանը նշեց, որ պայմանավորված կալանքով՝ Մանվել Գրիգորյանը չի ստանում անհրաժեշտ բուժօգնություն, եւ խախտվում է ոչ միայն ներպատական եւ միջազգային օրենսդրությունը, այլ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի գործով միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը, ըստ որի՝ պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել Գրիգորյանի պատշաճ բուժօգնության համար, ինչը, պաշտպանների պնդմամբ, չի իրականացվում:

Միջնորդությանը միացավ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Գուրգեն Գրիգորյանը, ով նշեց, որ նման կերպ արդարադատություն իրականացելը հեռանկար չունի: Նա պնդեց նաեւ, որ Նազիկ Ամիրյանի եւ Մանվել Գրիգորյանի գործերի անջատումը  վերջինիս կալանքի տակ պահելու հետեւանք էր:

Միանալով միջնորդությանը՝ պաշտպաններից Կարեն Քամալյանն էլ ասաց, որ Մանվել Գրիգորյանն այժմ ինքնուրույն շնչել չի կարողանում. «Նա արհեստական շնչառության տակ է, եւ վիճակը գնալով վատանում է, եւ այս պայմաններում գտնում ենք, որ նա գոնե վաստակել է իր մահով մեռնելու իրավունքը: Եկեք՝ կալանքից հանենք, թողենք՝ մի քիչ բժշկվի, կարողանա իր անմեղությունը ապացուցել կամ չապացուցի, դատապարտվի: Սա Է մեր բողոքի պահանջը»,-ասաց Քամալյանը:

Միջնորդության դեմ առարկեց մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը՝ այն որակելով անհիմն. «Բողոքը հիմնավորված չէ, ենթակա է մերժման, իսկ վիճարկվող դատական ակտը հիմնավորված է եւ բխում է ինչպես գործի հանգամանքներից, այնպես էլ Գրիգորյանի առողջական վիճակից եւ գտնվելու վայրից»:

Մեղադրող դատախազն ընդգծեց, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման հարցով պաշտպանական կողմը Ընդհանուր իրավասության դատարանում ներկայացրել է շուրջ 10 միջնորդություն. «Պաշտպանական կողմն այս հարցով միջնորդություններ է ներկայացրել 2019 թվականի հունիսի 2-ի, 5-ի, 30-ի, օգոստոսի 20-ի,  սեկտեմբերի 3-ի, 18-ի, 24-ի, հոկտեմբերի 1-ի եւ 15-ի դատական նիստերի ժամանակ, որոնց կապակցությամբ դատարանը կայացրել է պատճառաբանված որոշում՝ դրանց անհիմն լինելու մասին, եւ մերժել է դրանք: Միաժամանակ գտնելով, որ  պաշտպանական կողմը չարաշահում է միջնորդություններ ներկայացնելու իր իրավունքը, դատարանը նույնաբովանդակ միջնորդություններից մեկն էլ քննության չի առել»:

Ըստ Վահե Դոլմազյանի՝ կալանքի տակ գտնվելու առաջին իսկ օրվանից պաշտպանության կողմը աղավաղում է Գրիգորյանի առողջությանը վերաբերող փաստերը. «Երբ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին պաշտպանների այն փաստարկների ուժով, թե Գրիգորյանը մահամերձ վիճակում է, դատարանը խափանման միջոցը փոխարինեց գրավով, Գրիգորյանը ՔԿՀ-ից դուրս եկավ շատ առողջ ու առույգ տեսքով, եւ տեսանելի չէր նրա մահամերձ լինելու վերաբերյալ պաշտպանների կողմից նշված որեւէ հիմք»:

Դատախազը շեշտեց, որ Միջգերատեսչական փորձաքննության եզրակացությամբ փաստվել է, որ Մանվել Գրիգորյանը կարող է գտնվել անազատության մեջ, այդ թվում եւ՝ ՔԿՀ-ում. «Բայց երբ Գրիգորյանը նորից կալանավորվեց, նույն պրոցեսները սկսվեցին: Տպավորություն է, թե պաշտպանների միակ մարտավարությունը դա է. շեշտը դրել են առողջական խնդիրների վրա եւ փորձում են հարցը լուծել այդ ճանապարհով, մինչդեռ որեւէ տեղ գրված չէ, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի բացասական դինամիկան պայմանավորված է անազատության մեջ գտնվելով. «Այն, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվում է որեւէ դեղորայք ընդունելուց, բժշկական միջամտությունից, ամեն ինչից, ի՞նչ է, կապրի՞զ, հետո էլ ասում են՝ պետությունը չի իրականացնում իր պոզիտիվ պարտականությունը: Իսկ արդյո՞ք պաշտպանները ՄԻԵԴ-ին հայտնել են դրա մասին: Համոզված չեմ: Պետությունը, որպես այդպիսին, իր պարտականությունները կատարում է»:

Վահե Դոլմազյանը հիշեցրեց նաեւ միջադեպը, երբ նիստերից մեկի ժամանակ պաշտպանը շշուկով ասել է՝ բոյկոտում ենք, եւ դրանից վայրկյաններ անց Գրիգորյանը սկսել է վատանալ. «Գրիգորյանի ներկայիս առողջական վիճակը չի հանդիսանում խոչընդոտ դատական նիստերին մասնակցելու համար, իսկ որ պաշտպաններն ասում են, թե նա սթրեսային վիճակում է, յուրաքանչյուր նորմալ մարդ, ով մեղադրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարման մեջ, կապ չունի՝ ոչ մեծ թե առանձնապես ծանր, սթրեսի մեջ կլինի»,- ասաց մեղադրողը՝ պնդելով, որ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու հիմքեր առկա չեն:

Աշխատանքային օրվա ավարով պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի դեկտեմբերի 13-ին:

 

Տպել
2214 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի