Մանվել Գրիգորյանը Էջմիածին քաղաքում չի եղել ազատման պահից սկսած. քաղաքապետ

Դեկտեմբերի 21-ից 23-ը Էջմիածինում բողոքի ակցիաներ են իրականացվել՝ ընդդեմ գեներալ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման: Այսօր արդեն բողոքի ակցիաները Էջմիածինից տեղափոխվել են Երեւան` ՀՀ արդարադատության նախարարության եւ ՀՀ գլխավոր դատախազության շենքերի դիմաց:

«Նրանք հասկացան, որ այն մարմինը, որն այս հարցով զբաղվում է, Էջմիածինում չի գտնվում»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Էջմիածինի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

- Տիկին Գասպարյան, Էջմիածինում արդեն երկու օր է՝ բողոքի ակցիաներ են ընթանում՝ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ: Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է, որ բողոքն իրականացնողներն ուղղորդված են: Կա՞ նման բան:

- Ես չեմ  կարող նման մեղադրանք հնչեցնել այն մարդկանց հասցեին, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում: Չեմ բացառում, որ ինչպես եւ ցանկացած զանգվածային ակցիայի ժամանակ` կարող են լինել տարբեր շերտերի մարդիկ: Բայց քանի հակառակի վերաբերյալ հստակ փաստեր չկան, իմ տպավորությունն այն է, որ սրանք պարզապես իրենց իրավունքը իրացնող խաղաղ բնակիչներ են, որոնք ինքնաբուխ դուրս են եկել բողոքելու Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ: Քանի չկան հստակ ապացույցներ, ես չեմ կարող պնդել այդ վարկածը, որ նրանք ուղղորդվում են:

- Ո՞րն է նպատակը այս ցույցերի, քաղաքացիները կարծում են, որ այսպես հնարավո՞ր է խնդիրը լուծել:

- Իրականում հասկանալի է, որ գործ ունենք տարբեր կրթական մակարդակ ունեցող մարդկանց հետ եւ շատերին թվում է, թե գրավով ազատ արձակվելը նշանակում է, որ Մանվել Գրիգորյանն այլեւս չի դատապարտվելու: Այն օրը, երբ դուրս էի եկել ցուցարարների հետ հանդիպելու, ես փորձել եմ մարդկանց բացատրել, որ ըստ էության, այն, ինչի համար պայքարում էիք, տեղ է հասել այդ ձայնը եւ արդեն դատախազությունը հայտնել է, որ վերաքննիչ բողոք է ներկայացնելու եւ այդ բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանը կվերանայի Առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը: Այսինքն, ըստ էության, օրենքով այլ մեխանիզմ, քան սա՝ չկա: Քաղաքային իշխանությունները որեւէ կերպ չեն խոչընդոտել նրանց ակցիային: Այսօրվանից նրանք արդեն Երեւանում են ակցիաներ իրականացվում: Նրանք հասկացան, որ այն մարմինը, որն այս հարցով զբաղվում է, Էջմիածինում չի գտնվում:

- Այսինքն, ձեզ հետ քննարկման արդյունքո՞ւմ են նրանք Էջմիածնից տեղափոխվել Երեւան:

- Ես իմ պարտքը համարեցի լինել նրանց հետ եւ հասկանալ, թե ինչ են անում, ինչ պլաններ ունեն: Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ճանապարհները կբացվեն` այսինքն, շուրջօրյա չեն լինի բողոքի ակցիաները: Շաբաթ օրը, մեր հանդիպումից 2 ժամ անց, փողոցները բացվեցին: Ըստ էության՝ մենք արձանագրեցինք, որ ցուցարարները հասկացան՝ դատարանը Էջմիածինի տարածքում չի գտնվում:

- Մանվել Գրիգորյանը եւ նրա աջակիցները ինչ-որ կերպ արձագանքե՞լ են այս ամենին կամ ձեզ, որպես քաղաքապետ, դիմե՞լ են:

- Ոչ, նման բան չի եղել: Առհասարակ Մանվել Գրիգորյանը Էջմիածին քաղաքում չի եղել ազատման պահից սկսած:

- Նա Ակնալճի իր ամառանոցո՞ւմ է գտնվում:

- Այո:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը դեկտեմբերի 21-ին բավարարել էր Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը եւ նրա նկատմամբ կիրառվող կալանքը փոխարինել էր գրավով։

Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Տպել
2353 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է դրդել Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին