Մանվել Գրիգորյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր. բժշկի խոսքով՝ նա ռեանիմացիայում է, գիտակցություն ունի

«Շտապօգնության բժիշկների եւ հիվանդանոցում կատարված գործողությունների շնորհիվ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն այժմ գնահատվում է ծանր, բայց հարաբերական կայուն»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին՝ նշելով, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, գիտակցությունը տեղում է, շնչառությունը՝ ինքնուրույն:

Հիշեցնենք՝ պաշտպանները երեկ հայտնել էին, որ Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է, եւ նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

Մեր զրույցում Անատոլի Գնունին պատմեց, որ Գրիգորյանին իրենց մոտ ընդունել են երեկ՝ երեկոյան. «Վիճակը երեկ վատացել է, Էջմիածնի շտապօգնությունը գնացել է, գործողություններ կատարել, որոնք ոչ էֆֆեկտիվ են եղել, կանչել են Էրեբունու շտապօգնությանը, վերակենդանացման բրիգադը գնացել է, տեղում վիճակը կարգավորել, որովհետեւ շատ բարձր ճնշում էր, սառը քրտինք, սրտի ռիթմի խախտում, ըստ շտապօգնության բժշկի՝ այնպիսի վիճակ էր, որ նույնիսկ տեղափոխման ենթակա չէր, հարաբերական կայունացնելուց հետո բերվել է մեզ մոտ, այդ ժամանակ արդեն ճնշումը շատ բարձր չէր, սրտի ռիթմը վերականգնվել էր»:

Գնունու խոսքով՝ Մանվել Գրիգորյանն այժմ հետազոտման փուլում է, նրան զննում են տարբեր մասնագետներ, եւ դեռեւս վաղ է լիարժեք դիագնոզ տալ. «Ըստ շտապօգնության աշխատակցի՝ սկզբում գիտակցություն չի ունեցել, ցնցումների մեջ է եղել, իսկ սրտի ռիթմը իջել է մինչեւ 40-ի, որը, ըստ իս, կյանքին սպառնացող վիճակ է, այժմ հետազոտում ենք, որպեսզի լիարժեք հասկանանք, թե ինչ փոփոխություններ կան, համենայն դեպս, իր հին դիագնոզը մնում է ուժի մեջ»: Թե ինչը կարող էր վիճակի վատացման պատճառը լինել, ըստ Անատոլի Գնունու, կարելի է ենթադրել. «Նա ունի շաքարային դիաբետ, որի թիվը ընդունման պահին բարձր է եղել, ինքը միշտ այդ խնդիրը ունեցել է, եւ դրա ֆոնին կարող են զարգանալ տարբեր փոփոխություններ, եւ նաեւ շոգը, ջրազրկումը կարող էին դեր խաղալ»: 

Հարցին՝ Մանվել Գրիգորյանի բուժումը Հայաստանում ի վերջո հնարավո՞ր է իրականացնել, Անատոլի Գնունին պատասխանեց. «Ինձ նման հարցեր մի տվեք, որովհետեւ ես դրանց չեմ կարող պատասխանել, թե դրսում ինչ կանեն, ինչ՝ չէ, ինձ բացարձակապես չի հետաքրքրում, մենք ունենք հիվանդ, ունենք կոնկրետ դեպք, որով զբաղվում ենք, մեկ է, իր շաքարային դիաբետը, ուզում է՝ այստեղ լինի, ուզում է՝ Լուսնի վրա,մնում է իր մշտական խնդիրը, եւ դեռ չկա հիվանդ, որը ունի շաքարային դիաբետ, ու լիարժեք առողջացել է, մենք որքան էլ միջազգային ստանդարտներով բուժել ենք, միեւնույն է, կարողացել ենք ավելի շատ սուբկոմպեսացնել վիճակը, քան լիարժեք կոմպեսացնել, ինքը մոտ մեկ տարի պառկել է մեզ մոտ եւ ստացել է այն ամենը, որ աշխարհում կատարում են, մենք անում ենք այն, ինչ պիտի անենք, մնացածը ինձ չի հետաքրքրում»,- ասաց Անատոլի Գնունին:

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման մասին այսօր հաղորդագրություն է տարածել նրա փաստաբանական թիմը, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Սկզբից, երբ Մ.Գրիգորյանը հիվանդանոցում էր, ու համաձայն բժշկական էպիկրիզների մաթեմատիկական պրոգրեսիայով գնում էր հիվանդությունների ավելացում և վատթարացում, առողջապահության նախարարը առիթը բաց չէր թողնում հայտարարելու, որ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, իր ամենօրյա հսկողության տակ է: Երբ հիվանդի կյանքին ռեալ սկսեց վտանգ սպառնալ և պայմանավորված հիվանդությունների աճով՝ ընդամենը հիվանդությունները կոնսերվացրեցին և դադարեցրեցին բուժումը և անհրաժեշտություն առաջացավ հիվանդին տեղափոխել արտերկիր, առողջապահության նախարարն իր աշխատակազմի միջոցով մի դեպքում տեղեկացրեց, որ ինքը գործ չունի, քանի որ դատարանում է գործը, կարծես Հիպոկրատի երդումը ոչ թե ինքն էր տվել, այլ՝ դատարանը, հետո էլ գրավոր տեղեկացրեց, որ Արդարադատության նախարարությունը պետք է զբաղվի դրանով, իսկ հետո, երբ ստացավ այդ նախարարությունից պատասխան, որ արդարադատության նախարարությունը չի կարող զբաղվել նմանատիպ հարցերով, քանի որ անձը չի գտնվում կալանքի տակ, և, իրավամբ, առողջապահաության գործառույթներ կրողը ինքն է, անցավ ընդհատակ և չի պատասխանում ոչ մի գրության:

Հարգելի պարոն նախարար

Պայմանավորված հիվանդի անձով, Դուք մատնել եք Ձեզ անգործության: Բարի եղեք հանրությանը պատասխանել.

Ձեզ առաջարկվել է հիվանդի վերջին էպիկրիզի հիման վրա տալ մասնագիտական կարծիք, որոշում՝ հիվանդին տեղափոխելու արտերկիր հետագա հետազոտումն ու բուժումն անցկացնելու համար, քանի որ ըստ բուժող բժշկի, Հայաստանում այն իրականացնելն այլևս հնարավոր չէ, որին ոչ դրական, ոչ բացասական պատասխան չեք տվել:

09.06.2020 թվականին Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, գիտակցության կորստով, սրտի զարկերակի կտրուկ նվազմամբ, մարմնի ջերմաստիճանի անկմամբ մինչև երեսուներկու աստիճան, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Հայտարարարում եմ, որ բացի օր-օրի վատթարացող հիվանդությունները կոնսերվացնելուց, առողջությունը վերականգնելու հետ կապված այլ բուժում հիվանդը չի ստանում, քանի որ ըստ բուժող բժշկի Հայաստանում այլևս հնարավոր չէ իրականացնել բուժում: Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է տոտալ խոշտանգում՝ հանրության և երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հունվարի 15-ին ազատ արձակվեց: Մինչ այդ դատախազության նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր հրավիրվել, որի պատճառը Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ նոր տեղեկություններն էին: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը

Տպել
1858 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել