Երևան
12 °C
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով այսօր դատարան էին ներկայացել նաեւ շորթման դրվագով տուժող Պետրոս Թորոսյանի որդին՝ Հայկ Թորոսյանը եւ նրա ներկայացուցիչը:
Մանվել Գրիգորյանի մեղադրանքի այս դրվագն առնչվում է 2004 թվականին տեղի ունեցած դեպքին, երբ Գրիգորյանը, զբաղեցնելով պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, ըստ ՀՔԾ-ի, կազմակերպել է Էջմիածնի բնակիչ Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի՝ բենզալիցքավորման կետի շորթումը՝ դա անելով Թորոսյանի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով:
Նիստի ավարտից հետո տուժողի իրավահաջորդ Հայկ Թորոսյանը մեր զրույցում ասաց, որ սպառնալիքները եղել են Մանվել Գրիգորյանի այդ տարիների օգնականների՝ Արա Մարուքյանի եւ Գեւորգ Այվազյանի միջոցով, որի արդյունքում բենզալցակայանը տուժող կողմի գնահատմամբ՝ ապօրինի ճանապարհով դուրս է եկել Պետրոս Թորոսյանի սեփականության իրավունքից: Նա ասաց, որ հայրը նախկինում հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել, քանի որ հույս չուներ արդարության հասնել. երբ տեսել է Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին տեղեկությունը, երկու օր հետո հաղորդում է ներկայացրել ՀՔԾ: «Հայրս, երբ բենզալցակայանը կառուցել է, կառուցել է Մանվել Գրիգորյանին պատկանող Գրիգոր Լուսավորիչ համալսարանին կից: Գրիգորյանին հետաքրքրել է ընթացող շինարարությունը եւ նա ուղարկել է իր օգնականներին, որպեսզի սպառնալիքների միջոցով հորիցս վերցնի բենզալցակայանը՝ առանց որեւէ փոխհատուցում տալու»,- պատմեց Հայկ Թորոսյանը: Նրա ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանն էլ հավելեց. «Պետրոս Թորոսյանին ասել են՝ եթե չտաս բենզալցակայանը, ավելի ճիշտ ա ընտանիքիդ վերցնես հեռանաս, անգամ կարող ա չհասցնես հեռանաս»: Հայկ Թորոսյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի օգնականները օրվա ցանկացած ժամին գնում էին իրենց տուն եւ ասում, որ գեներալը պատասխանի է սպասում. «Ասում էին՝ մենք պիտի պատասխան ասենք, ճակատագրական պահ ա, որոշի՝ ինչ ա, ոնց ա: Երբ հայրս զգացել է, որ սպառնալիքները մոտենում են իրականության, զգացել է, որ մեր ընտանիքին լուրջ վտանգ է սպառնում, էս մարդիկ ուղղակի չեն խոսում, խոսում են գեներալ Մանվել Գիգորյանի անունից, իր կամքին հակառակ բենզալցակայանը զիջել է Մանվել Գրիգորյանին»,- ասաց տուժողի իրավահաջորդը: Վերջինս ասաց, որ հայրը բամաթիվ փորձեր է արել անձամբ Մանվել Գրիգորյանին հանդիպելու եւ փոխհատուցում ստանալու համար, սակայն ապարդյուն. «Մերժվել է, քանի որ պատասխանել են՝ գեներալը չի ուզում քեզ տեսնի, ինքը հանգստանում ա, քո հետեւից ես ընկել...: Հեղափոխությունից հետո հայրս, հույս դնելով այս պետության, ուժային կառույցի վրա, փորձել է հետ բերել իր չարչարանքներով ստեղծված գույքը, բիզնեսը, սակայն, ցավոք սրտի չհասցրեց»,- նշեց որդին:
Մեր հարցին, թե հիմա ո՞ւմ է պատկանում բենզալցակայանը, փաստաբան Մելիքյանը պատասխանեց, որ այն գրանցված է «Էջմիածնի մաքրություն» ՍՊԸ-ի հաշվեկշռում, որի 100 տոկոսանոց բաժնետերը, միակ սեփականատերը Նազիկ Ամիրյանն է: «Քաղհայց ենք ներկայացնելու դատարան, ըստ այդմ դատարանը կորոշի»,- եզրափակեց փաստաբանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բռնցքամարտի ԱԱ. Բարեղամ Հարությունյանը 1/4 եզրափակչում է
Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան
Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4 հազար 44 վարորդ. տեսանյութ
Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան
Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ
Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ
Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում
Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ
Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին
Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն
Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին
Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան
Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան
Վարչապետը նոր խորհրդական ունի
Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ
Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ
Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան
Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր
Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ
Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան
Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը
Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել
Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին
Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել
Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել
Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է
Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են
Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին
Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան
Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT