Երբ ասում են՝ ահաբեկել է, ո՞ւմ կոնկրետ, ինչո՞ւ հաղորդում չի տալիս. Մանվել Գրիգորյանի պաշտպան

«Դատախազ, դուխով», «Մանվել տուշոնկա» վանկարկումների ներքո այսօր մեկնարկեց Մանվել Գրիգորյանին 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը:

Բողոքի քննությանը զուգահեռ դատարանի բակում Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիներն ակցիա էին իրականացնում: Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել 2018 թվականի դեկտեմբերի 21-ին:

Մանվել Գրիգորյանը բողոքի քննությանը չէր մասնակցում: Նիստը, սակայն, երկար չտեւեց, մի քանի րոպե անց քննությունը հետաձգվեց՝ տեխնիկական խնդիրների պատճառով:

Տարեվերջին պաշտպանական կողմը լրագրողների բազմաթվ հարցերին ի պատասխան ասաց, թե տոներից հետո կպատասխանեն այն հարցին, թե ի վերջո ինչ հիմքով է առաջին ատյանի դատարանը գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին:

Այսօր, սակայն, Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը, ըստ էության չպատասխանեց հարցին, թե բացի առողջական վիճակից ուրիշ ի՞նչ հիմքով է դատարանը Գրիգորյանին ազատ արձակելու որոշում կայացրել: «Վերացել է անհրաժեշտությունը նրան կալանքի տակ պահելու, այդ թվում նաեւ հիվանդության հիմքով»: Մեր դիտարկմանը, որ ըստ տեղեկությունների՝ դատարանը ոչ թե նաեւ հիվանդության հիմքով է Գրիգորյանին ազատ արձակել, այլ՝ բացառապես այդ հիմքով, Մկրտչյանը խուսափողական պատասխան տվեց: Մյուս հարցին, թե դատարանը գտել է, որ հիմնավոր կասկած առկա չէ՞, որ Մանվել Գրիգորյանը կատարել է իրեն մեղսագրվող հանցագործությունները, թե՞ կալանքի անհրաժեշտություն չկա, Մկրտչյանը հետեւյալը պատասխանեց. «Դուք դրդում եք ինձ մեկնաբանել մի որոշում, որը մեկնաբանման ենթակա չէ եւ կայացվում է փակ դռների հետեւում, Վերաքննիչն իր ակտով կանդրադառնա դրան»: Մեր ճշտող հարցին, թե ինչու պաշտպանը ազատման մյուս հիմքերը չի ներկայացնում, Մկրտչյանն ասաց, որ ինքը նպատակահարմար չի գտնում այդ հարցին պատասխանել:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին՝ պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալը կալանքից ազատվելուց հետո այցելում է հիվանդանոց, ստանում է թե՛ ամբուլատոր եւ թե՛ ստացիոնար բուժում։ «Եթե մարդու վիճակը ծանր է, չի նշանակում, որ նա պետք է անկողնուն գամված լինի»,-ասաց նա։

Հարցին՝ իսկ Մանվել Գրիգորյանը վտանգ տեսնո՞ւմ է ժողովրդի կողմից՝ բնակվելով Ակնալճի իր առանձնատանը՝ ոչ թե Էջմիածնի, պաշտպանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Մանվել Գրիգորյանը հայ ժողովրդի կողմից վտանգ տեսնում է: Իրական պատրիոտ հայերի, ում համար Մանվել Գրիգորյանը հող է ազատագրել, ում համար սխրանքներ է գործել, այդ ժողովրդից նա վտանգ չի կարող տեսնել»: Դիտարկմանը, որ նա 20 տարի նաեւ ահաբեկել է այդ ժողովրդին՝ Արսեն Մկրտչյանն արձագանքեց. «Երբ ասում են՝ ահաբեկել է, կրկնենք, էլի՝ ո՞ւմ կոնկրետ, եթե կա ահաբեկված որեւէ մեկը, ինչո՞ւ չի տալիս հաղորդում»: Լրագրողների հակադարձմանը, որ այդ մասին բազմաթիվ հաղորդումներ են ներկայացվել, Մկրտչյանն ասաց. «Եթե կդառնան հաղորդումներ հանցագործության մասին, օրինակ, կա 91 թվականի վաղեմության մի դեպք, դատախազությունը ցուցարարների հետ ակտիվորեն քննարկում է, համակարծիք են լինում, փողոցից մատ են բարձրացնում, ներքեւ են իջեցնում՝ այս տիպի արդարադատություն է գնում... չգիտեմ, մենք ստիպված ենք ենթարկվել քրեադատավարական օրենսգրքին, երբ կլինի մեղադրանք՝ կխոսենք դրա մասին: Իսկ հիմա, երբ խոսում են, թե հալածվել են, նեղացվել են, ես նեղացած մարդիկ չեմ տեսնում, ճիշտն ասած, սրանք հպարտ քաղաքացիներ են, նեղացած չեն»: 

Տարեվերջին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատախազության մուտքի մոտ ցուցարարներին տեղեկացրել էր, որ Գրիգորյանի մեղադրանքը լրացվելու է: Արսեն Մկրտչյանը դատախազի այս հայտարարությունը շանտաժ ու սպառնալիք որակեց. «Ես ենթադրում եմ, որ «մեղադրանքը լրացվելու է» սպառնալիքը, շանտաժը իրականացվում է ոչ թե նրա համար, որ իրականում լրացնելու ինչ-որ բաներ կան, այլ նրա համար, որ պաշտպանական կողմը, այսպես ասած, համեստ պահի իրեն, քանի որ յուրացման մասով մեղադրանքը կյանք չունի, չի ապրելու եւ հանրությանը պետք է ասել, որ տուշոնկա, զինվորի սնունդ, այդ բաները, որ մենք ասել ենք, բանից պարզվում է՝ չեն հիմնավորվում, հիմա պարզ է, պետք է ասեն՝ գիտեք, ուրիշ բաներ էլ կա, գույքը, որ նա գնել էր աճուրդներով, հիմա կարող է մենք վիճարկենք այդ գործարքները»: 

Երբ լրագրողները փորձեցին պաշտպանից հետաքրքվել նաեւ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի մեղադրանքից, Արսեն Մկրտչյանը ասաց՝ այդ հարցին չեմ պատասխանում. «Տղամարդ եմ, ուրիշի կանանց մասին չեմ խոսում»:

Ճեպազրույցի ավարտին, երբ Արսեն Մկրտչյանը դատարանից դուրս եկավ, միջադեպ տեղի ունեցավ նրա եւ ցուցարաների միջեւ: Ցուցարաները պնդում էին, թե մինչ դատարանից դուրս գալը լրագրողների հետ զրույցում նա ցուցարարներին թափթփուկ է անվանել: Այնինչ, լրագրողներին նման արտահայտություն լսելի չէր: «Տուշոնկի փաստաբան» վանկարկումների ներքո Արսեն Մկրտչյանը ոստիկանների ուղեկցությամբ մոտեցավ իր ավտոմեքենային եւ հեռացավ:

Ցուցարաները հայտարարեցին, որ իրենց բողոքի ակցիաները շարունակվելու են:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Տպել
2537 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)