Պաշտպանները միջնորդել են արգելանքից հանել Մանվել Գրիգորյանի երեխաներին պատկանող շարժական եւ անշարժ գույքը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում այսօր շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը:

Նիստից առաջ նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ Գրիգորյանը չի մասնակցի այսօրվա նիստին՝ առողջական վիճակով պայմանավորված: Հիշեցնենք, որ Գրիգորյանն արդեն մի քանի օր է՝ գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:

Այս պարագայում դատական նիստը ենթակա է հետաձգման, բայց մինչ դա դատավորը հայտնեց, որ ստացվել է Մանվել Գրիգորյանի երեխաների՝ Արա եւ Արփենիկ Գրիգորյանների փաստաբանի միջնորդությունը, որով նա խնդրում է վերացնել նշված անձանց պատկանող շարժական եւ անշարժ գույքի վրա դրված արգելանքը:

Դատավորը հայտնեց, որ նույն միջնորդությամբ պաշտպանները դիմել են նաեւ Հատուկ քննչական ծառայությանը, որը, ի պատասխան դրան, հայտնել է, որ նշված անձանց շարժական եւ անշարժ գույքի վրա արգելանք է դրվել ՀՀ քրեական դատավարության 232-րդ հոդվածով սահմանված կարգով (կալանք դրվում է կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն՝ անկախ նրանից, թե ինչպիսի գույք է և ում մոտ է գտնվում): Հետեւաբար, ըստ ՀՔԾ-ի, բարձրացված հարցին կարելի է անդրադառնալ քրեական գործով մեղադրյալ անձանց մասով քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը եւ դատական ծախսերի հնարավոր հարցերը լուծելուց հետո:

Դատավորի խոսքով՝ քննիչի այս պատասխանը պաշտպանները բողոքարկել են Գլխավոր դատախազությանը, որտեղից պատասխանել են՝ հայտնելով, որ դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ մասի 9-րդ կետով լիազորված է լուծել հետաքննության մարմնի, քննիչի որոշումների և գործողությունների դեմ բերված բողոքները, բացառությամբ այն բողոքների, որոնց լուծումն օրենքով վերապահված է դատարանին. «Մինչդեռ ՀՔԾ պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի կողմից Ձեր դիմումին պատասխանելը գնահատել եք անգործություն, խնդրել եք վերացնել այն, որպիսի ընթացակարգ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում»,- հայտնել են Գլխավոր դատախազությունից՝ միաժամանակ պարզաբանելով, որ վարույթն իրականացնող մարմնի՝ 2018 հունիսի 18-ի որոշմամբ նշված անձանց պատկանող գույքի վրա կալանք է դրվել՝ հաշվի առնելով Քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածով նախատեսված դրույթները. «Որոշումների կայացումը պայմանավորված է Մանվել Գրիգորյանին մեղսագրվող հափշտակությունների կատարման հետ, հնարավոր է՝ նրանց պատկանող գույքը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով»: Դատախազությունից հայտնել են նաեւ, որ տվյալ դեպքում վարույթն իրականացող մարմինը դատարանն է:

Անդրադառնալով վերոնշյալին՝ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Գուրգեն Գրիգորյանն ընդգծեց, որ նշված գույքը պատկանում է ոչ թե ամբաստանյալ Մանվել Գրիգորյանին կամ Նազիկ Ամիրյանին, այլ 3-րդ անձանց, ինչը նրանց իրավունքների խախտում է. «Նշված անձինք ցանկանում են իրենց հայեցողությամբ տիրապետել, օրինակ՝ մեքենային, բայց չեն կարողանում»,- ասաց պաշտպանը՝ պնդելով, որ այդ գույքը չի առնչվում քրեական գործին:

Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանն էլ արձագանքեց՝ ասելով, որ երբ օրենքը պահանջում է պետական գրանցում, պետք է այդ պահանջները ապահովել, որպեսզի նման իրավիճակ չստեղծվի. «Մենք ինչքանո՞վ վստահ լինենք, որ այդ գույքը պատկանում է անձի, որը դա չի ստացել հանցավոր եղանակով»:

Դատախազն ընդգծեց՝ Քրեական դատավարության օրենսգիրքը պահանջում է արգելանք դնել նաեւ այն գույքի վրա, որը կարող է այլ անձի մոտ գտնվել, սակայն այդ անձը հնարավոր է՝ բռնագանձում եւ նյութական պատասխանատվություն կրի մեղադրյալի գործողությունների հետեւանքով. «Եթե ժամանակին օրենքի պահանջները տվյալ անձինք չեն պահպանել, պետք չէ նրանց անգործությունն այսօր փաթաթել մեղադրանքի կողմի վրա»,- ասաց Հայկ Պետրոսյանը:

Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ գույքի, այդ թվում՝ նշված գույքերի արգելանքի վերաբերյալ կարող է որոշում կայացվել, երբ հրապարակվեն եւ հետազոտվեն բոլոր փաստաթղթերը եւ հստակեցվեն, որ այդ գույքերը չեն կարող ուղղվել որպես գույքի բռնագանձում, եւ որ դրանք հանցավոր ճանապարհով ձեռք բերված չեն. «Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ գույքերը կարող են անհիմն կերպով արգելադրված լինել, ապա դա եւս վարույթի այս փուլում, առանց ապացույցների հետազոտման, քննարկվել չի կարող»,- նշեց դատավորը:

Տպել
1558 դիտում

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված