Մանվել Գրիգորյանի ունեցվածքը ինչի՞ չեք վաճառում, օգնում մայրերին․ վարչապետը՝ Գրիգորյանի նախկին օգնականին

-Դուք Մանվել Գրիգորյանի օգնականը չե՞ք։

-Եղել եմ։ 

- Բա, Մանվել Գրիգորյանի ունեցվածքը ինչի՞ չեք վաճառում եւ օգնում զոհվածների մայրերին կամ մինչեւ 2018 թվականը ինչի՞ չեք վաճառել․․․ թրերը, ոսկիները, փողերը, ինչի՞ չեք բաժանել, ի՞նչ եք եկել հիմա ինձնից ուզում։

Այսպիսի խոսակցություն այսօր տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Մանվել Գրիգորյանի նախկին օգնականի միջեւ կառավարության դիմաց զոհվածների մայրերի բողոքի ակցիայի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ Գրիգորյանի նախկին օգնականը։

Երբ Գրիգորյանի նախկին օգնականը հարցրեց՝ կարելի՞ է արձագանքել, Փաշինյանը կտրուկ պատասխանեց․

«Ո՛չ, ձեզ չի կարելի»,- ասաց վարչապետն ու մտավ կառավարության շենքի դռներից ներս։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպեց զոհված զինծառայողների մայրերի հետ, որոնք առավոտից կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով բոլոր զոհվածների ընտանիքներին հատկացնել 30 մլն դրամ փոխհատուցում, ինչպես Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին։

Զինծառայողների մայրերը՝ «Զինվոր» հ/կ համագործակցությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ, նշեցին՝ իրենք ակնկալում են, որ կառվարությունն այսօրվա նիստում որոշում կկայացնի եւ բոլոր զոհվածներին կհատկացնի 30 մլն դրամ, հակառակ դեպքում իրենք պատրաստվում են նստացույց անել կառավարության շենքի մոտ։

Փաշինյանը փորձեց մայրերին բացատրել իրավիճակը․ «Երբ 2018-ին դարձա վարչապետ, ՀՀ զինծառայողների պաշտպանության հիմնադրամը վճարում էր 2017-ի հունվարի մեկից հետո տեղի ունեցած դեպքերի համար։ Առաջին որոշումներից մեկը, որ կայացրինք, այդ հիմնադրամի գործունեության ժամկետը երկու տարով տարանք հետ՝ վճարել 2014 թվականից։ Էդ որոշումը, որ կայացրինք, նախորդ տարվա օգոստոսն էր, սեպտեմբերի 21-ի առիթով Եռաբլուրում էինք, եւ այդ օրը մեր կողմից շատ հարգված սեւազգեստ եւ զոհված զինվորների մայրեր մոտեցան մեզ եւ ինձ ասացին՝ մենք ձեզնից խորապես վիրավորված ենք, վիրավորել եք մեզ։ Ես ասացի՝ կներեք, բայց ի՞նչ եմ արել, որ վիրավորել եմ։ Իրենք պատասխանեցին, որ 1000 դրամների հիմնադրամը հետ եք տարել երեք տարի, բայց մեր երեխաները զոհվել են 2011-ին, եւ մենք խորապես վիրավորված ենք։ Ես ասացի՝ մեր հարգելի՛ մայրեր, բոլորիդ առաջ խոնարհվում եմ, բայց էդ որոշման մեջ դուք ոչ թե վիրավորանք պիտի տեսնեք ձեր հասցեին, այլ պետք է քաջալերվեք՝ տեսնելով, որ կառավարությունն այս պահին քայլ է արել եւ այդ ուղղությամբ է գնում։ Դրանից մոտ 7 ամիս հետո նույն հիմնադրամի հետ կապված որոշում կայացվեց, որ սկսենք վճարել 2008 թվի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար։ Այսինքն՝ մի տարվա մեջ մենք վճարման դեպքերն ինը տարով հետ ենք տարել։ Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ հիմնադրամը պետք է հետ գնա մինչեւ իննսունականներ»,- պարզաբանեց վարչապետը։

Նա նշեց, որ արդեն շրջանառվում է մի փաստաթուղթ, որով մարտական հերթապահության ժամանակ զոհված կհամարվեն ոչ միայն այն զինվորները, որոնք զոհվել են հենց սահմանին՝ ավտոմատն ուսին, այլ նաեւ նրանք, որոնք զոհվել են թիկունքում, օրինակ՝ դիրքերից հետ դառնալիս։

Տպել
9150 դիտում

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան