25 տարի առաջ Մանվելը պապիկիս ասաց՝ մի՛ թպրտացեք, թե չէ ձեր Պողոսյաններին առանց որձ կթողնեմ. պատմում է Մ. Պողոսյանի որդին

1994 թ. ապրիլի 16-ին Էջմիածնում սպանված Մհեր Պողոսյանի ընտանիքը դեպքից հետո բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, այդ թվում՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից: Մեր զրույցում ասաց Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը, որը թավշյա հեղափոխությունից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

«Տոչպրիբոր» գործարանի տնօրեն Մհեր Պողոսյանը սպանվել էր 1994 թվականին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի ամառանոցում՝ հրազենի կրակոցից: Այս գործով Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտմամբ Մհեր Պողոսյանին մահ պատճառելու համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով)։

Մհեր Պողոսյանի հայրը՝ Վլադիմիր Պողոսյանը, Էջմիածնի շրջկոմի երկրորդ քարտուղարն է եղել, որը 18 տարի ճանաչել է Մանվել Գրիգորյանին: «Այն, ինչ իմ աչքով տեսել ու հիշում եմ մինչ այսօր, վերջին փորձերից հետո Մանվելը եկավ մեր տուն եւ խոսակցության վերջում դուրս գալիս ասաց՝ Զախարի՛չ, մի՛ թպրտացեք, թե չէ ձեր Պողոսյաններին առանց որձ կթողնեմ: Դրանից հետո, երբ մայրս մեզ դպրոց էր տանում, սպիտակ նիվայով, զինված մարդիկ էին դանդաղ գալիս մեր հետեւից: Մի քանի օր հետո, էլի չեմ հիշում՝ ով, եկավ գնաց պապիի մոտ, պապին մամային ասաց՝ էրեխեքին վերցրու ու գնացեք երկրից: Ինչքան հիշում եմ՝ դրանից հետո պապին գնաց բողոքը հետ վերցրեց ու տենց էլ փակվեց էդ թեման»,- մեր զրույցում մանրամասնեց Պողոսյանը: Նրանք ստիպված են եղել լքել հայրենիքը եւ մշտական բնակություն հաստատել Ռուսաստանի Դաշնությունում:

Հիշեցնենք, որ գործը նոր ընթացք է ստացել. ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով նոր երեւան եկած հանգամանքի հիմքով բեկանել 25 տարվա վաղեմությամբ կատարված սպանության գործով կայացված դատավճիռը ու եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Նշենք, որ դատախազության տարածած հաղորդագրությունից հաստատվում է մամուլում բացմիցս հրապարկված այն տեղեկությունը, որ սպանության մասին իմացել եւ լռել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունում. մասնավորապես, ՊՆ-ից կեղծ փաստաթուղթ են տվել այն մասին, թե իբր Մհեր Պողոսյանը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս, այն դեպքում, երբ Պողոսյանը զինվորական չի էլ եղել: Նշված փաստաթղթի տակ ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը:

Դատախազության հաղորդագրությունն ամբողջությամբ՝ այս հղումով:

Տպել
10793 դիտում

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Իջեւանյան սադրանք․ նախկինների բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն ամենաապշեցուցիչն է

Երևանում թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ

Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին. Գագիկ Սուրենյան

«Փյունկը» «Յաբլոնեցին» հաղթելու դեպքում կարող է խաղալ «Վուլվերհեմփթոնի» դեմ