25 տարի է՝ սպասում եմ արդարադատությանը. Մանվել Գրիգորյանի եղբորորդու գործով Մհեր Պողոսյանի որդին իրավահաջորդ ճանաչվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց գործարար Մհեր Պողոսյանի մահվան գործով 25 տարի վաղեմության դատավճռի վերաբերյալ զինվորական դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով նոր երեւան եկած հանգամանքի հիմքով բեկանել սպանության գործով կայացված դատավճիռը եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Էդուարդ Պողոսյանը 2018 թվականի հուլիսին ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ներկայացրել, որ 1994-ի ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում իր հորը՝ Մհեր Պողոսյանին, դիտավորյալ սպանել է Հրանտ Գրիգորյանը, որը ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Վերջինս այս գործով ընդամենը 1 տարվա ազատազրկման էր դատապարտվել զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ հասցնելու համար։

Հրանտ Գիրգորյանը այսօր նույնպես մասնակցում էր նիստին. նա օժտված է թե' մեղադրյալի, թե' ամբաստանյալի եւ թե դատապարտյալի կարգավիճակով:

Նիստի սկզբում քննարկվեց Մհեր Պողոսյանի որդու՝ Էդգար Պողոսյանի դիմումը իրեն սույն գործով տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ: Դիմումում Պողոսյանը նշել է հետեւյալը. «1994 թ.-ի ապրիլի 16-ին՝ ընդամենը 8 տարեկանում, ես զրկվեցի իմ հորից՝ Մհեր Պողոսյանից: Այդ ժամանակ, բնականաբար, չէի կարող հորս ու մեր ընտանիքի իրավունքները պաշտպանել դատարանում: 25 տարի է՝ սպասում եմ արդարադատությանը, ու այսօր, երբ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով վարույթ է հարուցվել եւ 25 տարվա վաղեմության դատավճիռը քննության նյութ է դարձել ՀՀ վերաքննիչ դատարանում՝ Ձեր նախագահությամբ, կարող եմ վերջապես արդարադատության իրականացման հույս ունենալ: Ուստի, խնդրում եմ ինձ տալ տուժողի իրավահաջորդի կարգավիճակ, որպեսզի կարողանամ լիարժեք օգտվել բոլոր դատավարական իրավունքներից՝ իրացնելով դրանք եւ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ճանաչել փաստաբան Զարուհի Մեջլումյանին, ում սույն թվականի հունիսի 3-ին արդեն իսկ լիազորել եմ ներկայացնել իմ շահերը հորս՝ Մհեր Պողոսյանի մահվան գործով: Խնդրում եմ չանտեսել լսված լինելու նաեւ մեր իրավունքը՝ ելնելով դատարանի մրցակցային լինելու եւ կողմերի հավասարության սկզբունքներից: Տուժող կողմն առանց այդ էլ տուժել է 25 տարի առաջ եւ 25 տարի շարունակ՝ չգտնելով արդարադատություն: Մենք դատարանում ասելիք ունենք, հետեւաբար մասնակցության եւ դիրքորոշում հայտնելու մեր իրավունքը խնդրում եմ իրացնել իրավունքի գերակայության ուժով»:

Գործով դատախազ Վահան Հարությունյանը չառարակեց, որպեսզի Պողոսյանը գործով ներգրավվի որպես տուժողի իրավահաջորդ՝ նշելով, որ կողմն իրավունք ունի օգտվել իրավահավասարության սկզբունքից:

Հրանտ Գրիգորյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը, սակայն, իր անհամաձայնությունը հայտնեց՝ նշելով, որ այս բողոքի քննության ընթացքում քրեական գործով վարույթ չի իրականացվում եւ որ այս քրեական գործով վարույթը ավարտված է եւ դատախազն այժմ բողոք է բերել, որպեզի վարույթը վերսկսվի: Դատավոր Մնացական Հարությունյանի դիտարկմանը՝ եթե շարժվենք այն տրամաբանությամբ, որ չկա քրեական գործի վարույթ, ապա ձեր ներկայությունն այստեղ եւս իրավաչափ չԷ, Հովսեփ Սարգսյանը համաձայնեց՝ նշելով. «Չկա որեւէ կարգավիճակ, քանի որ գործն ավարտված է: Այստեղ գործը վերաբացելու մասին է: Եթե մենք դատավարական կարգավիճակի առումով ենք քննարկում, ապա Հրանտ Գրիգորյանը այն ժամանակ եղել է մեղադրյալի, ամբաստանյալի, դատապարտյալի կարգավիճակում եւ այստեղ նրա շահերը շոշափվում են»:

Տեղում խորհրդակցելով՝ դատարանը որոշեց բավարարել Էդգար Պողոսյանի դիմումը եւ նրան սույն գործով ճանաչել տուժողի իրավահաջորդ:

Այնուհետեւ փաստաբան Զարուհի Մեջլումյանը նշեց, որ հնարավորություն չի ունեցել ավելի վաղ ծանոթանալու քրեական գործի հանգամանքներին, ուստի միջնորդեց հետաձգել նիստը: Հրանտ Գրիգորյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը, սակայն, առարկեց՝ ասելով, որ իր կարծիքով՝ տուժող կողմը գործի նյութերին ծանոթ է, նաեւ հղումներ է կատարում գործի նյութերից:

Դատարանը, այնուամենայնիվ, հետաձգեց նիստը՝ հնարավորություն ընձեռելով կողմերին ծանոթանալ նյութերին:

Ավելի վաղ դատախազությունը մանրամասն հաղորդագրություն էր տարածել, որից հաստատվում է մամուլում բացմիցս հրապարկված այն տեղեկությունը, որ սպանության մասին իմացել եւ լռել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունում. մասնավորապես, ՊՆ-ից կեղծ փաստաթուղթ են տվել այն մասին, թե իբր Մհեր Պողոսյանը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս, այն դեպքում, երբ Պողոսյանը զինվորական չի էլ եղել: Նշված փաստաթղթի տակ ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը:

Մեր հարցին՝ վերոնշյալի առնչությամբ քննություն իրականացվում է, թե՝ ոչ, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ասաց, որ Է. Պ.-ի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով 2018թ. օգոստոսի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծում կատարելու դեպքի առթիվ: «Ներկայումս ընթանում է նախաքննություն, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում պարզելու Մ. Պ.-ի՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված լինելու վերաբերյալ տեղեկանքի հետ կապված բոլոր հանգամանքները»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ գործի շրջանակում դեռ կասկածյալի կամ մեղադրյալ դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա:

Մհեր Պողոսյանը, հիշեցնենք, սպանվել է 1994 թվականի ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում:

Տպել
3067 դիտում

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել