Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ է հոգեկան խաղաղություն, լույս. պաշտպանները միջնորդեցին անհապաղ փոխել նրա խափանման միջոցը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ գործով դատական նիստը:

Ինչպես նախորդ նիստին, այնպես էլ այսօր, Մանվել Գրիգորյանը դատարան բերվեց շտապօգնության մեքենայով՝ անվասայլակով. նա շնչում է թթվածնային սարքի օգնությամբ:

Նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը Գրիգորյանի կալանքը անհապաղ վերացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց: Բաղդասարյանը թվեց Գրիգորյանի առողջական խնդիրները՝ հավելելով, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ հունիսի 11–ի հրամանով «Նաիրի ԲԿ»–ում Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկների կոնսիլիում է կազմակերպվել, որի արդյունքում նրա մոտ մի շարք հիվանդություններ են ախտորոշվել: Բաղդասարյանի խոսքով՝ բժիշկներն անձանագրել են, որ հիվանդը մշտապես կարիք ունի սրտաբանի, ուռուցքաբանի, էնդոկլինոլոգի եւ նրան պետք է շուրջօրյա թթվածին տրամադրվի։ Նա նշեց, որ Գրիգորյանի ոտքերն այտուցված են, ոտքերի 90 տոկոսը դարձել է անզգա եւ նրա մոտ գանգրենա է առաջանում։ «Նման հիվանդության պայմաններում անձի կալանքը չփոխելը պաշտպանական կողմը դիտարկում է որպես հաշվեհարադար»,- հավելեց Գրիգորյանի պաշտպանը: Լեւոն Բաղդասարյանը հավելեց նաեւ, որ Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ է հոգեկան խաղաղություն, բնական լույս: «Միջնորդում ենք անհապաղ վերացնել Մանվել Գրիգորյանի կալանավորումը, այնուամենայնիվ, եթե դատարանը գտնի, որ ծանրագույն հիվանդություններով տառապող անձը կարող է խուսափել քննությունից, խոչընդոտել, ապա խնդրում ենք Գրիգորյանի նկատմամբ կիրառել գրավ, մինչեւ 10 միլիոն դրամի չափով: Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Կարեն Քամալյանն էլ հավելեց, որ իր պաշտպանյալը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, նրա կյանքին վտանգ է սպառնում: Քամալյանը նշեց, որ Գրիգորյանի հիվանդություններից երեքը համընկնում են Կառավարության որոշման հիվանդությունների ցանկում նշած հիվանդություններին: Մյուս պաշտպան Արսեն Մկրտչյանն էլ ասաց, որ Մանվել Գրիգորյանը արդեն մեկ անգամ գտնվել է ազատության մեջ (նա գրավի դիմաց ազատ էր արձակվել,-հեղ.) եւ չի թաքնվել եւ չի խուսափել քննությունից:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը նշեց, որ մայիսի 2-ի խափանման միջոցի քննությունից հետո նոր հանգամանք ի հայտ չի եկել: Նա ասաց, որ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության ընթացքում հրապարկվեցին մի շարք տվյալներ, հիվանդությունների ցանկ, եւ դատախազի համար հասկանալի չեն, թե դրանցից որը ինչ նշանակություն ունի: Դատախազը նկատեց, որ հենց դրանով է պայմանավորված հունիսի 18-ին իրենց կողմից ներկայացված միջնորդությունը՝ միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Բացի դա դատախազը նկատեց, որ Մանվել Գրիգորյանը այժմ գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում եւ եթե նա ազատ արձակվի, ապա նույնպես բուժումը շարունակելու է ստանալ հիվանդանոցում:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝  միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու. այն կհրպարակվի մեկ ժամից:

Տպել
3555 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)