Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա․ նա կշարունակի բուժում ստանալ «Նաիրի» բ/կ-ում

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին՝ նշելով, որ փետրվարի 8-ին, երբ Մանվել Գրիգորյանը եկել էր բուժկենտրոն հետազոտության, հրավիրվել է բժշկական կոնսիլիում․

«Կոնսիլիումը եկավ եզրակացության, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա ստացիոնար պայմաններում, բազմապրոֆիլ հիվանդանոցում»,-ասաց նա:

Անատոլի Գնունին նշեց, որ Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա․ «Այդ խրոնիկական հիվանդություն ամեն դեպքում չի անցնելու, ուղղակի պետք է այդ դեկոմպենսացիայի փուլից անցնենք կոմպենսացիայի փուլ»,-նշեց նա` դժվարանալով պատասխանել այն հարցին, թե քանի օր Մանվել Գրիգորյանը կմնա բուժկենտրոնում:

Գնունին նշեց, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է քրեակատարողական մարմինների հսկողության տակ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գրիգորյանը հիվանդանոց է տեղափոխվել հետազոտության նպատակով: 

Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար), ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար):

Նրան կրկին կալանավորելու որոշում էր կայացվել հունվարի 22-ին:

Տպել
1741 դիտում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին հոկտեմբերի 1-ին սպասում ենք Երեւանում․ Փաշինյան

ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում․ վարչապետ

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելուց

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն. ՊՆ (տեսանյութ)

Գալիս եմ եզրակացության, որ Սաշիկը էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա. Նիկոլ Փաշինյան

Վրաստանի նախագահի որդին աշխատանքի է անցել Էմանուել Մակրոնի վարչակազմում

Միքայել Մինասյանը սեփականաշնորհել է Լոռու մարզում գտնվող ստրատեգիական նշանակության շատ կարեւոր օբյեկտ․ վարչապետ

«Մեծ է Ձեր ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ». Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԳԴՀ նախկին նախագահին

Չմոռանանք, որ մենք շատ երկար ժամանակ ընդդիմադիր դաշտում ենք գործել. Սեֆիլյանի և Չուգասզյանի հետ հանդիպման մասին

Արթուր Վանեցյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից. նախագահի հրամանագիրը

Ինքն արդեն պետական պաշտոնյա չէ, եւ կարող է ցանկացած հայտարարություն անել. Փաշինյանը՝ Վանեցյանի մասին

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները միջազգային մակարդակով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)

Ըմբիշ Չալյանն օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո պարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչում

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Վանեցյանի հայտարարությունը

ԱԱԾ տնօրենին ազատելու միջնորդագիրը ստորագրել եմ․ վարչապետ

Վեթինգ ասվածն ավելի շատ անունի վրա է ուշադրությունը կենտրոնացնում, քան բովանդակության. Փաշինյան

Ոստիկանները բացահայտել են ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները (տեսանյութ)

Հիմա էլ կսկսեն ասել, թե Թեղուտի 50 տոկոս բաժնետերը իմ փոքրիկ Արփին է. Նիկոլ Փաշինյան

Հիմա էլ կսկսեն ասել, թե Թեղուտի 50 տոկոս բաժնետերը իմ փոքրիկ Արփին է. Նիկոլ Փաշինյան