#թատրոն

Թատերական ներկայացում, բայց ո՛չ թատրոնում, ո՛չ էլ բեմի վրա. Բյուրականի «ՀանդArt»-ում «Ցանկապատն» էր (լուսանկարներ)

Գլավոր կերպարներից Մինասին մարմնավորում է դերասան Մկրտիչ Արզումանյանը, Թեւոսին՝ Տիգրան Գյուլումյանը:

Մահացել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Արմեն Սաֆարյանը

Մահացել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Արմեն Սաֆարյանը։

Երևանից դուրս չի նշանակում զիջում, Գյումրու միջազգային փառատոնը կանցկացվի բարձր մակարդակով. Գյումրիում էր Արա Խզմալյանը

Տիգրան Վիրաբյանը նկատեց. «Լեփ-լեցուն դահլիճներ կլինեն, կգան, կնայեն ներկայացումները, դուրս գալուց գյումրեցները կասեն՝ բայց դե մերոնք ավելի լավ կխաղան»:

«Ուզում են անունը մնա՝ մնում է, ֆինանս են ուզում՝ ստանալու են»․ «Գոյ» թատրոնը չի փակվում

Պետությունը մեծացնում է իր կապիտալ ներդրումները մշակութային հաստատություններում՝ ձևավորելով հարմարավետ միջավայր։

Նամակ համայնքապետին՝ 4 մլն դրամի խնդրանքով, կտրամադրվի՝ 1,5 մլն. Գյումրիում կանցկացվի միջազգային մշակութային փառատոն

«Զարթոնք» խմբակցության ավագանու անդամ Վարդևան Հակոբյանի՝ ծանո՞թ եք կազմակերպությանը հարցին՝ Ջիլավյանն ասաց. «Ծանոթ չեմ, բայց վստահություն ներշնչող է»:

Գյումրիում միջազգային թատերական փառատոն կանցկացվի. հրապարակվել է խաղացանկը

Ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրիում կանցկացվի միջազգային թատերական փառատոն, որին կմասնակցի շուրջ 500 արտիստ և թատերական ոլորտի ներկայացուցիչ, կներգրավվի 10․000 հանդիսատես։

Սեր, դավաճանություն, սկանդալային պատմություն. կայացել է «Հարսանեկան պինգ-պոնգ» ներկայացման պրեմիերան

Պրոդյուսերների աշխատանքն այնքան էր ակնհայտ, որ ներկայացումը երբ դեռ պատրաստ չէր, տոմսերն արդեն վաճառված էին:

Դերասանուհի Մարիամ Ադամյանն առաջին անգամ ցույց է տվել իր և Միկա Ղափլանյանի առաջնեկին (լուսանկար)

Դերասանուհին այսօր առաջին անգամ ցույց է տվել իր և դերասան Միկա Ղափլանյանի դստերը:

Ամեն պահի ենթակա էին փլուզման. Գյումրու թատրոնի՝ 50 տարի առաջ տեղադրված հսկա պատուհանները կփոխարինվեն

Փորձագիտական եզրակացություն կա, դրանք միայն որպես թափոն կարելի է օգտագործել:

Գյումրու դրամատիկական թատրոնի՝ տարիներով ձգձգվող խնդիրը լուծում է ստացել. Բաղդասարյան

Այս հարցով ևս կա վարչապետի հանձնարարականը»,- ասվում է Նազելի Բաղդասրյանի գրառման մեջ։

Հայտնի է՝ մինչև երբ աշակերտները նախորդ տարվա տոմսերով կարող են անվճար այցելել մշակութային հաստատություններ

2023 թվականի համար նախատեսված տոմսերի տրամադրման վերաբերյալ՝ նախարարությունը կներկայացնի լրացուցիչ տեղեկություններ:

Երևանում վերջին հրաժեշտն են տալիս սիրված դերասանուհի Լուսինե Կիրակոսյանին

Երևանի Հր․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում վերջին հրաժեշտն են տալիս սիրված դերասանուհի Լուսինե Կիրակոսյանին։

«Մենք աղքատ մարդիկ ենք, մեզնից ինչ է պետք. ձեր՝ տունը». նոր առաջնախաղ՝ Գյումրու դրամատիկականում

«Տունը սահմանին» ներկայացումը ողջամտության ձայնն է Գյումրու դրամատիկականի բեմից:

Հարուստ հոգով, մտքով, ձեռքբերումներով. Գյումրու դրամատիկականը 5 «Արտավազդ» մրցանակ է ստացել

Երևանում «Հրաշագործը» ներկայացման տոմսերն այն արագությամբ են սպառվում, ինչպես սովի տարիներին սև հացն է սպառվել, մեկ հրավիրատոմս կամ տոմս եթե ուզես, չես ճարի:

Հայտնի են «Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հաղթողները

Այն նվիրվել է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին:

Կառավարության բարեփոխումների ծրագիրը նպատակ ունի նորովի արժևորել թատրոնի հանրային նշանակությունը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվաառիթով:

«Գոյ» թատրոնը չի փակվում․ նախարարը պարզաբանեց ստեղծված վիճակը

Թատրոնը չի կարողանում սեփական եկամուտների աճ գրանցել, չեն կարողանում կատարել այն ցուցանիշը, որը իրենք են առաջարկում ու պլանավորում տարվա սկզբին։

Աղմուկ բարձրացրած «Որբանոց» ներկայացումը վերականգնվել է. այն կբեմադրվի

Պատճառն այն էր, որ ստեղծագործության մեջ օգտագործվում են որոշ հայհոյանքներ, որոնք կան նաև ներկայացման մեջ։ Ըստ ռեկտորի՝ իր համար անընդունելի է կրթական հաստատության բեմից հայհոյանք լսելը։

Հայհոյանքներ չպիտի հնչեն․ ԵԹԿՊ–ի ռեկտորը՝ «Որբանոց» ներկայացումը արգելելու և դրան քաղաքական ենթատեքստ տալու մասին

Ըստ նրա՝ իրեն չի հետաքրքրում հարցը, որ ստեղծագործությունում կա քաղաքական ենթատեքստ, որը կարող է առնչվել ներկայիս իշխանությունների հետ։

«Բ**ի տղա» արտահայտությունը դարձել է ներկայացումն արգելելու պատճառ, սա միջնադար է․ Ծատուրյան

Երբ ռեկտորը ընտրվեց, ես չգնացի ասեի՝ վայ, ինչ լավ է, ինչ ուրախ եմ։ Ինձ համար ճշմարտությունը վեր է ամեն ինչից։

Հայ կինոյի 2 անմահ անուն. Երևանում Սոս Սարգսյանի և Հենրիկ Մալյանի անուններով փողոցներ կանվանակոչվեն

Երևանի ավագանին մարտի 15-ի նիստին որոշում կընդունի Երևան քաղաքի 2 փողոց անվանակոչելու մասին:

«Անկեղծ և խորին շնորհակալություն ձեր աշխատանքի համար». Ժաննա Անդրեասյանը այցելել է Թբիլիսիի կրթամշակութային կառույցներ

Առաջարկվել է թատրոնի պաշտոնական վերաբացումը դիտարկել Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում։

Մազապուրծ որբերը՝ Արամն առաջնորդվում է միայն աստվածաշնչյան պատգամներով, Սեդան՝ տիկնիկով. պրեմիերա Պարոնյան թատրոնում

Պատմությունը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած երկու հայ որբերի մասին է, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում այդպես էլ չկարողացան վերապրել ու հաշտ լինել կատարվածի հետ:

Հայ հանդիսատեսը մտնում է ներկայացման մեջ ու դահլիճում բարձր քննարկում այն, դա էմոցիաների տարափ է. Կարեն Ներսիսյան

Մի շատ հաճելի բան եմ նկատել՝ մեր հանդիսատեսը առավել ձգտում է գալ լուրջ, խորհելու ու մտորումների տեղիք տվող գործեր նայելու:

Դրամաշնորհ՝ նոր բեմադրությունների համար․ Համազգային թատրոնը ներկայացրել է Բրեյդբերիի «Խատուտիկի գինի» հռչակավոր պատումը

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը բեմադրել է Բրեյդբերիի «Խատուտիկի գինի» հռչակավոր պատումը։

Մահացել է տիկնիկային թատրոնի վաստակաշատ դերասան Ռոբերտ Սարգսյանը

Վերջին հրաժեշտը տեղի կունենա փետրվարի 12-ին՝ ժամը 09:30-10:30-ն, տիկնիկային թատրոնի ճեմասրահից:

Հայաստանը մասնակցում է Թեհրանի «Ֆաջր» միջազգային թատերական փառատոնին

Ներկայացման բեմադրող ռեժիսորն է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանը:

Լաչինի շրջափակման պատճառով 47 օր Գյումրիում մնացած արցախցի դերասանները վերադարձել են Ստեփանակերտ

Շնորհակալ ենք նաեւ բոլոր այն գյումրեցիներին, ովքեր 47 օր շարունակ մեր դերասանների կողքին էին։

Թատերական գործիչների միությունը հաստատել է «Արտավազդ» մրցանակաբաշխության փորձագետների կազմը

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, ավանդույթի համաձայն, կանցկացվի մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը:

Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Չուրիկովան

Դերասանուհին մահացել է հիվանդանոցում։

Թատրոնի տոմսը նույնիսկ պետք է արժեք ներկայացնի, փառք ու պատիվ Գյումրու հանդիսատեսին. Լյուդվիգ Հարությունյան

Տարվա 1-ին եռամսյակում Գյումրու դրամատիկականը ռեկորդային ցուցանիշ է արձանագրել։

Արցախից Գյումրի եկած և վերադառնալու հնարավորություն չունեցող դերասանները դրսում հայտնվելու վտանգի առաջ են կանգնած

Մինչև դեկտեմբերի 18-ը դերասանները կեցության ու ֆինանսական խնդիրներ չեն ունեցել. եկել են «Լորիկ» հիմնադրամի աջակցությամբ։

Աշակերտները 2022 թ. տոմսերով կարող են մշակութային կազմակերպություններ այցելել մինչև 2023-ի ապրիլի 1-ը

Ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ուղեկցող ուսուցիչների համար (յուրաքանչյուր 10 աշակերտի համար՝ մեկ ուղեկցող ուսուցիչ):

Հերոս Ալեն Մարգարյանի ստեղծագործությունները դիպչում են մարդկանց սրտերին. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում սահմանամերձ մի շարք համայնքների երեխաներ դիտել են Արցախի հերոս, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ալեն Մարգարյանի հեղինակած հեքիաթաշարի բեմադրությունը։

Դրամատիկական թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Նույն թատրոնի դերասան Արտաշես Մխիթարյանը, որը 4 տարի շարունակ զբաղեցրել է թատրոնի փոխտնօրենի պաշտոնը, նշանակվել է տնօրենի պաշտոնակատար:

Արտագնա ներկայացումներ և Ամանորի հեքիաթ․ Գյումրու տիկնիկային թատրոնը 87-րդ թատերաշրջանը բացել է այլ ձևաչափով

Մեզ մոտ ֆինանսական դժվարություններ են առաջանում հասնելու որևէ բնակավայր, արվեստ, մշակույթ մատուցելու համար։

90-ականներին կար մեծ սպասում. դեկտեմբերին ամանորյա ինչ ներկայացումներ կլինեն Երևանի թատրոններում

Արդեն մի քանի տարի է, ինչ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային հաստատությունները և թանգարանները գործում են նաև տոնական օրերին:

Գյումրիում կանցկացվի «Գյումրու միջազգային թատերական փառատոն»․ այն կտևի 15 օր

15 օր շարունակ Հայաստանի և միջազգային մի շարք թատրոններ ու թատերախմբեր Գյումրիում հանդիսատեսին կներկայացնեն վերջին տարիների իրենց լավագույն ներկայացումները

Եթե համադրումով հնարավոր չեղավ լրացուցիչ աշխատանք կատարել, կփնտրվեն այլ միջոցներ․ Գյումրու համայնքապետարանի պարզաբանումը

Գյումրու համայնքապետարանը պարզաբանում է ներկայացրել Տիկնիկային թատրոնում սուբվենցիոն ծրագրով մեկնարկած աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

Թերի նախագծով և առանց տնօրենի գիտության․ Գյումրու տիկնիկային թատրոնում սուբվենցիոն ծրագրով շինարարություն է մեկնարկել

Քարապատ հատակը ճաքճքված է, տակից անընդհատ ջուր է դուրս գալիս։ Հենց այս վիճակում էին ընդունում ու ճանապարհում հանդիսականին։

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գևորգյանը

«Հայկական ժամանակ»-ի խմբագրակազմը ևս ցավակցում է դերասանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ վերընտրվեց Հակոբ Ղազանչյանը

Թատերական գործիչների միությունն այս պահին ունի 620 անդամ:

«Սպասում». Գյումրու դրամատիկականի բեմում հայ-ֆրանսիական պրեմիերա է (լուսանկարներ)

Իմ բախտը բերել է իրապես. այն դերասանները, որոնք զբաղված են այս ներկայացման, մեջ հրաշալի արտիստներ են։ Այստեղ աշխատում են նույն պրոֆեսիոնալիզմով, ինչպես Ֆրանսիայում:

Պարոն Շահվերդյանը հայ թատրոնի նվիրյալներից էր, ով իր լուսավոր հետքը հավերժ թողել է մեր մշակութային կյանքում. վարչապետ

ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի մահն անդառնալի կորուստ է հայ թատրոնի և արվեստի համար:

Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Վահե Շահվերդյանի հոգեհանգստի արարողությունը

ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 2-ին՝ ժամը 17:30-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Ընկերոջս՝ Վահե Շահվերդյանի հիշատակին. Լևոն Տեր-Պետրոսյան

Վահեի տաղանդը և վաստակը ես չէ, որ պետք է գնահատեմ:

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Վահե Շահվերդյանը

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է նրա որդին՝ Սուրեն Շահվերդյանը:

Մի անգամ բակում լսեցի՝ ինչպես են երեխաները ռաբիս երգում, տխրեցի. նշան էր, որ նրանց համար դա է օրինակ. Վարդան Մկրտչյան

Կոռեկտ չեմ համարում նախարարության գործունեության մասին շատ խոսել ու քննարկել:

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը

Կյանքից հեռացել է կինոգետ, թատերագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը։

Ասելիք և անելիք չունեցող դերասաններ կան․ Գյումրու թատրոնն անցել է վճարման նոր կարգի, առջևում որակավորման քննությունն է

«Մարդիկ կան, որոնք ազատ են, զբաղված չեն։ Եթե ավելի անկեղծ լինեմ, թատրոնում կան դերասաններ, որոնք ասելիք ու անելիք չունեն»,- անկեղծ ու վստահ բարձրաձայնում է Հարությունյանը։

Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կանցկացվի «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» խորագրի ներքո. ԿԳՄՍՆ

Փառատոնի նշանավոր ներկայացումը Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնի «Ռոդեն՝ նրա հավերժ կուռքը» ներկայացումն է:

Թատրոնի վարագույրը պետք է բացվի, մենք էլ՝ լինենք մեր «խրամատում». Գյումրու դրամատիկականն ազդարարեց 157-րդ թատերաշրջանը

Դրամատիկականը 157-րդ թատերաշրջանը բացեց ծանր շնչառությամբ, բայց վստահ, որ ամեն ինչ ճիշտ է։

Գյումրու դրամատիկական թատրոնը Համազգային թատրոնի հետ համատեղ ներկայացմամբ ազդարարեց 157-րդ թատերաշրջանի մեկնարկը

Թատրոնի էջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ներկայացումն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած դրամաշնորհի շրջանակներում:

Վրաստանը Տաշքենդի կինոփառատոնին կներկայացնի Ֆրունզիկ Մկրտչյանի մասին ֆիլմը

Կինոյի համաշխարհային օրերին իրենց ֆիլմերը կներկայացնեն 17 երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, Մոլդովան, Հայաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Թուրքիան, Հարավային Կորեան և Ճապոնիան։

Թատրոնից պակասեց ևս մեկ արտիստական գույն. ԿԳՄՍ նախարարությունը ցավակցել է Վրույր Հարությունյանի մահվան կապակցությամբ

Վրույր Հարությունյանն առանձնանում էր իր յուրօրինակ խաղաոճով և պարզությամբ:

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը

Կերտել է շուրջ 50 թատերական դեր։

Կայացել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի բացման արարողությունը

Փառատոնն իրականացնում է «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը: Գլխավոր հովանավորն է «ArLeAM» ընկերությունը:

Կարմիր գորգ, ժպիտներ, հուզմունք. Օպերային թատրոնն իր պատմության մեջ առաջին անգամ թատերաշրջանը մեկնարկեց Վանաձորից

Նորմալ չէ, երբ ոչ մեծ ծավալներ ունեցող երկրում որեւէ կոլեկտիվի այցը կարող է դիտվել որպես աննախադեպ իրադարձութուն:

Արթուր Գրիգորիչի դուստրը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրեն

Անցած ամիսների ընթացքում պատրաստվել եմ ու նոր ու առավել բարդացված կարգով գերազանց հանձնել եմ տնօրենի պետական քննությունները եւ արդեն որպես լիիրավ տնօրեն անցնում եմ գործի։

Մենք մեծ չենք մտածում, չենք կարողանում դիմացինի հաջողությունը հանդուրժել, մեր անձնական շահի ետեւից ենք ընկած․ Խառատյան

Այսօր բոլորը մեր դեմ են աշխատում, կարողանում են մեզ բզկտել, իրար դեմ լարել, մեր ազգի ներսում թշնամություն սերմանել։

«Ուղեղը ինչի համար է, Շուշիի հետ համեմատելը կոռեկտ չէ»․ մշակույթի գործիչները՝ «Սուրմալուի» աղետի ֆոնին նվագելու մասին

Երեկվանից չի դադարում վերջինիս լուսանկարի ու տեսանյութի տարածումը՝ համակցված վիրավորանքի ու ամոթանքի խոսքերով։

Վերդիի ‹‹Օթելլո››-ն վերադառնում է ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահ`աստղային կազմով

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ և մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ՝ ‹‹Օթելլո››-ն հնչել է նաև 2018/2019թ.-ի համերգաշրջանի փակմանը:

10 մլն դրամ աջակցություն մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնի՝ նոր բեմադրության իրականացման համար

Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով Հայաստանի թատերական գործիչների միություն հետ, վերջին 2 տարիներին հովանավորել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը։

Գողացել են Տիկնիկային թատրոնի մուտքի զանգն ու Խնկո Ապոր գրադարանի բրոնզաձույլ գրքերից մեկը

Մենք այսօր ենք հայտնաբերել, որ չկա, բայց գուցե շուտ են տարել, քանի որ շաբաթ-կիրակի էր, ու թատրոնը չէր աշխատում:

«Փող չեք տալիս՝ կոչում տվեք, գերեզմանում՝ ձրի տեղ... նեխա՛ծ ժառանգություն». արվեստագետները՝ կոչումների մասին

Եկեք, նայեք մեր անվանի արվեստագետներն՝ ի՞նչ վիճակում են ապրում: Գուցե այդ ուղղությա՞մբ նայենք, փորձենք ապահովել մարդկանց սոցիալական վիճակը:

Ծիծաղող մարդ, որը տխրություն ուներ աչքերում. Քոթանջյանի վերջին հրաժեշտը՝ ծափերով

Քոթանջյանին հրաժեշտ տալու էին եկել ոչ միայն նրա հարազատներն ու ծանոթները, այլեւ անծանոթ մարդիկ եւ վերջինիս արվեստի սիրահարները:

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգիստը և հուղարկավորությունը

Հիշեցնենք՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին հայտնի դարձավ, այսօր առավոտյան, նա 80 տարեկան էր:

Նրա արվեստն իր ակնառու տեղն ունի մեր մշակույթում. Խաչատուրյանի ցավակցական հեռագիրը՝ Քոթանջյանի մահվան կապակցությամբ

«Խորապես ցավակցում եմ անվանի դերասանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և երկրպագուներին: Նրա արվեստն ընդմիշտ իր ակնառու տեղն ունի մեր մշակույթում»։

Ազդարարվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլի մեկնարկը

Մասնակիցները մեկ տարի շարունակ բոլոր ներկայացումներին ազատ մուտք գործելու իրավունք կստանան:

Սեռական օրգաններ՝ ծածկված լավաշով. Սունդուկյան թատրոն բերվող ներկայացման պաստառը մեծ աղմուկ է բարձրացրել

Չեմ հասկանում այս ագրեսիայի իմաստը, հեռացնելուց հետո էլ արհեստականորեն շարունակում են տարածել:

Միջազգային թատերական փառատոնում կներկայացվի Երևանի Մնջախաղի թատրոնի «Շերանիկ» բեմադրությունը

«У Троицы» միջազգային թատերական փառատոնն անցկացվում է հունիսի 3-11-ը։

Կյանքից հեռացել է դերասան Վրեժ Հակոբյանը

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Վ. Հակոբյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին:

Ելնելով Հայաստանում տիրող իրավիճակից՝ ցանկացա բեմադրել այս ներկայացումը. պրեմիերա Ազնավուր քոլեջի ուսանողական թատրոնում

Երբ ստեղծվեց Ուսանողական թատրոնն ու վերանվանվեց Շառլ Ազնավուրի անունով, կամեցա, որ թատրոնի բացումն արվի ազգային հենքի վրա:

Գողացել են օդորակիչները. Կամերային թատրոնը մայիսի 20-ից հետաձգում է բոլոր ներկայացումները

Որևէ նորության դեպքում հանդես կգան համապատասխան հայտարարությամբ և կհրապարակեն սպասվող խաղացանկը:

Կիրականացվի համերգ՝ նվիրված Դավիթ Ազարյանի ծննդյան 70-ամյակին

Դավիթ Ազարյանը վախճանվել է 2003 թվականին։

Ցերեկով հայ պապիկին ծեծող դաշնակն ինչով է տարբերվում Թալիշում հայ պապիկի ու տատիկի ականջները կտրող թշնամուց. Հովակիմյան

Սա հոլովակը դիտելուց շատ ժամեր հետո եմ գրում, որ կարողանամ զսպել վիրավորական բառերի կույտը, որ հարիր չէ ինձ, ու ես չեմ դառնա դուք:

Բարձրաձայնում ենք դեռահասների շրջանում հաճախ հանդիպող «բուլլինգ» երևույթը. պրեմիերա Դրամատիկականի բեմում

Փորձել ենք լինել ճշմարիտ, անկեղծ, հասկանալ՝ ինչ խնդիրներ ունի մեր օրերի երեխան, ինչպես է մտածում և այլն։

Մեկը հայտարարի՝ գնում ենք Ղարաբաղ՝ պատերազմի, այնպես կփախչեն, մարդ չի մնա. Ծատուրյանը՝ ընդդիմության հանրահավաքների մասին

Վերջինս այս բոլոր հարցերը հաղթահարելու միակ ելք տեսնում է կրթությանն ապավինելու և աշխատասիրության մեջ՝ վերհիշելով հայ մեծերից Սոս Սարգսյանի խոսքերը:

Ընդդիմության ակցիայի մասնակիցները շիշ են նետել փողոցով անցնող դերասան Սոս Ջանիբեկյանի ուղղությամբ

Ընդդիմության այսօրվա քայլերթի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Դեմիրճյան փողոցում:

Մի կտոր Թիֆլիս ենք բերում Հայաստան. տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանն իր՝ «Տիկնիկների կոլաժ» ներկայացումով Երեւանում է

Նրանք բոլորը կհամախմբվեն եւ կփորձեն կտրել ձեզ իրականությունից. հեքիաթի վերջում երեք խնձորի փոխարեն մի մեծ նուռ կընկնի:

ԿԳՄՍՆ նախարարը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարների հետ քննարկել է գործունեությանը առնչվող հարցեր

Հանդիպման ընթացքում արծարծվել են Մայր թատրոնի 100-ամյակի նշման հոբելյանական ծրագրի ձևաչափերն ու բովանդակային հարցեր:

Թյուրիմացություն է եղել, օրեր հետո կգնամ Պապյանի մոտ. Ղազանչյանը՝ «Արտավազդի» նոմինացված անունները չկարդալու մասին

Իմ գնալն ու եղելությունը ներկայացնելն անիմաստ դարձավ, եւ ես դա չեղարկեցի:

«Իմ կյանքի կարևոր քայլը». ամուսնության առաջարկություն՝ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ

Մրցանակաբաշխությունը առանձնացավ նաև հատուկ անակնկալով ու հույզերով, որոնք կապված էին ոչ միայն մրցանակների հետ:

Կայացել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը. այս տարի ավելացել է ևս 2 անվանակարգ (լուսանկարներ)

«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար անցկացվում է Թատրոնի համաշխարհային օրը՝ մարտի 27-ին, ի մի է բերում նախորդ տարվա կատարված աշխատանքները:

Երևանի քաղաքապետը պարգևատրել է թատերարվեստի բնագավառում զգալի ավանդ ու ներդրում ունեցած թատերական գործիչներին

Վստահեցնում եմ, որ համայնքն ամեն ինչ անելու է նոր ծրագրերով հանդես գալու և մայրաքաղաքի մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով:

Լավագույն դերասան, բեմադրիչ, ներկայացում. ովքեր են ներկայացված «Արտավազդ» մրցանակաբաշխությունում

Այս տարի ավելացել է ևս երկու անվանակարգ՝ «Լավագույն պլաստիկ ներկայացում» եւ «Լավագույն թատերագիտական հոդված»:

Թոռնիկներս ասում են՝ պի՜կ, «Տիկտոկ»-ով երկու բան չե՞ս ասի, ասում եմ՝ կասեմ, բալիկ ջան. Ռաֆայել Քոթանջյան

Մենք իրավունք չունենք վատով հրճվելու, պիտի տեսնենք ու ձգտենք դեպի լավը եւ հաղթանակով դուրս գանք այս արհավիրքի միջից:

«Խաղը», կամ ի՞նչ է պետք զոհաբերել հաջողության հասնելու ճանապարհին. ռուսական թատրոնում պրեմիերա էր

Ներկայացումը նախատեսված է 18 տարեկանից բարձր անձանց համար:

Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնակատարի ժամկետը լրացել է. ԿԳՄՍՆ-ն եւս 3 ամսով երկարաձգել է այն

Ըստ նույն կարգի՝ եթե հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով:

Կյանքից հեռացել է դերասան Քաջազուն Գյուրջյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի անվանի դերասան Քաջազուն Գյուրջյանը:

Թող մնան իրենց ատելության հետ միայնակ. Բաբայանը՝ Սիմոնյանի հետ հանդիպած արվեստագետներին ծաղրողների մասին

Այդ ամենի հիմնական պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում կյանքը չափազանց քաղաքականացված է. յուրաքանչյուր երեւույթի սկսում են նայել քաղաքական տեսանկյունից:

Ռուբեն Կարապետյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա դրամատիկական թատրոնում

74 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը:

Մահացել է դերասան Ռուբեն Կարապետյանը

Կարապետյանը 74 տարեկան էր:

Թեհրանում և Սպահանում «Ֆաջր» փառատոնի շրջանակներում կներկայացվի «Լոռեցի Սաքոն» բեմադրությունը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը կմեկնի Իրան՝ հյուրախաղերի:

«Առաքելը» մեր մասին է. պրեմիերա Հրանտ Թոխատյանի ու Սամվել Թոփալյանի մասնակցությամբ

Սա ներկայացում է մեր մասին, մեր օրերի խմորումների, արդիական խնդիրների ու իրավիճակի:

Որքան կտուգանվեն տնտեսվարողները չպատվաստված և չթեստավորված քաղաքացիների մուտքը հանրային վայրեր թույլատրելու դեպքում

Տնտեսվարողը պետք է QR կոդի միջոցով ստուգի՝ արդյոք քաղաքացին պատվաստվա՞ծ կամ թեստավորվա՞ծ է քովիդի դեմ, թե՞ ոչ, նոր այդ դեպքում թույլ տա մուտքը հանրային վայրեր:

Որ թատրոններում են տեղավորվել Կամերային երաժշտական թատրոնի շենքից զրկված աշխատակիցները

Նրանք հրավերներ ու առաջարկներ են ստացել Երեւանի մի քանի թատրոններից եւ արդեն անցել աշխատանքի:

Շուշիի պետական թատրոնը հյուրախաղերով կներկայանա Արցախի մի շարք գյուղերում

Առաջին տիկնիկային ներկայացումը կկայանա ս.թ. հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Նոր շեն գյուղում, իսկ նույն օրը ժամը 3:00-ին՝ Եմիշճանում։ Կարող են միանալ հարակից գյուղերի երեխաները(4-8 տարեկան):

«Երբ որ քամին հանդարտվի» հայկական ֆիլմը մրցանակի է արժանացել Հնդկաստանում

Ֆիլմը Ֆրանսիայի (SISTER Productions), Հայաստանի (anEva Production) և Բելգիայի (Kwassa Films) համատեղ արտադրություն է: Այն նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

Տիկնիկային թատրոնն այսօր հյուրընկալել էր զոհված զինծառայողների, վիրավորների և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին

Կառավարությունը տեղեկացնում է, որ նրանք դիտել են «Ձմեռ պապի գործակալը» ներկայացումը:

Արմեն Ջիգարխանյանի անվան Մոսկվայի դրամատիկական թատրոնը միացվել է Երգիծանքի թատրոնին

Դեկտեմբերի 28-ին Մոսկվա քաղաքի մշակույթի վարչության հրամանով Արմեն Ջիգարխանյանի անվան Մոսկվայի դրամատիկական թատրոնը վերակազմավորվեց՝ միանալով Մոսկվայի երգիծանքի ակադեմիական թատրոնին։

Չենք կարողանում Երեւանի քաղաքապետարանի հետ լեզու գտնել. Թոխատյանը դադարեցրել է «Կանազ» մշակույթի տան աշխատանքները

«Կանազ»-ի հարցը դարձել է աշխարհի ամենաբարդ հարցը, որը, ցավոք, լուծում չի գտնում:

Թոխատյանն ու Թոփալյանը հեքիաթներ կկարդան փոքրիկների համար. հասույթի մի մասը կտրամադրվի քաղցկեղով երեխաների բուժմանը

Չպետք է չմոռանանք, որ այսօրվա երեխան երեկվանը չէ, պետք է ավելի ուշադիր լինել նրանց նկատմամբ:

Երևանի թատրոններում ամանորյա ինչ ներկայացումներ են սպասվում երեխաների համար եւ ինչ արժեն դրանք

Որպես կանոն՝ չկա տարի, երբ գոնե մի քանի թատրոն տոներին հատուկ նվիրված պրեմիերաներ չունենա:

Կառավարությունը 168 մլն դրամ է հատկացրել Համազգային թատրոնին

Վերջին 2 տարիների ընթացքում հատկացված, իսկ առավել ևս 2022-ին հատկացվելիք պետական միջոցներն աննախադեպ են:

Հաստատվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորհրդի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 8-ի 1390 - Ա որոշմամբ՝ հաստատել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը։

Ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը Տաշքենդից վերադարձել է մրցանակով

Դեկտեմբերի 7-ին ամփոփվել են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումի արդյունքները։

Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը Տաշքենդում մասնակցում է երիտասարդական թատերական ֆորումին

Ֆորումի աշխատանքներին աջակցում է ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Հայաստանում նոր մասնավոր թատրոն է հիմնադրվել. ովքեր են գաղափարի հեղինակները և հետագայում ում անունը կկրի այն

Արթուր Պետրոսյանը հույս ունի՝ առաջիկայում կարողանալու են այնքան հաջողություններ գրանցել, որ մրցելու են տեղի լավագույն պետական թատրոնների հետ:

Միգուցե շատերի համար ես բնավ էլ համարձակ կին չեմ, որովհետեւ իրենց մտքի թռիչքն այլ բան է ուզում. Լուիզա Ներսիսյան

Իմ մասին տարածվող յուրաքանչյուր տեսակի քննարկում եւ բամբասանք ադեկվատ կերպով եմ ընկալում:

Տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հուշ-երեկո

Միջոցառումն անցկացվել է ռեժիսորի հարազատ՝ Ռուսական դրամատիկական թատրոնում:

Պարոնյան թատրոնի շենքի ճակատային մասում փակցվելու է Երվանդ Ղազանչյանի եւ Գալյա Նովենցի հուշատախտակը

Փակցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Պարոնյանի թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը:

Պատանի հանդիսատեսի թատրոնը հյուրախաղերով Վանաձորի թատրոնում է

Հյուրախաղերը միտված են նաև թատրոնների միջև գեղարվեստական ու ստեղծագործական կապերի ամրապնդմանը և հանդիսատեսի մշակութային, գեղագիտական պահանջմունքի բավարարմանը։

Հղիության արհեստական ընդհատում՝ «Քայլեր». Գյումրու դրամատիկականում կայացել է ներկայացման պրեմիերա

Մենք մարդուն չպիտի զրկենք իր կյանքից, և երկրորդ՝ ամեն մարդ իր քայլերի համար պիտի պատասխան տա իր կյանքում:

Երևանում մեկնարկում է շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը

Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև հատուկ ծրագիր՝ «FestOFF» խորագրով, որը նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար, որոնք Հայաստանից և արտերկրից են:

20 տարեկանում սպանեց իրեն բռնաբարողին, բայց դրա համար պատասխանատվություն չկրեց. տեղի ունեցավ «Բանտարկյալի» պրեմիերան

Նա դժվարանում էր հաղթահարել սեփական վախերն ու ազատվել մեղքի զգացումից՝ իմանալով, որ իր սպանած տղամարդը մանկատանը փոքր տղա ունի:

Կամերային թատրոնի 60 հոգանոց աշխատակիցներից դեռ մեկի անելիքն է հստակ. մնացածի մասին հոգում են

Կամերայինի անձնակազմին աշխատանքի վերցնելու պատրաստակամություն են հայտնել նաեւ Երեւանի պետական տիկնիկային եւ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնները:

Լին Թրեյսին և Արա Խզմալյանը ներկա են գտնվել «…և նորից Գարուն» ներկայացման պրեմիերային

Թատրոնի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ ներկայացումն իրականացվել է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։

5 տարեկան էր՝ կորցրեց մորը, 7-ում՝ հորը և ընկավ մանկատուն. «Ժենգյալով հաց»՝ ներկայացում՝ իրական պատմության մասին

Ժենգյալով հացի պատրաստման երկարատեւ, մանրակրկիտ ու բարդ գործընթացի նման նրա կյանքն էլ քաղվեց, կտրտվեց, հունցվեց ու թխվեց։

Կամերային երաժշտական թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չեն խաղալու

Թատրոնի շենքի տարածքը փոխանցվում է սիմֆոնիկ նվագախմբին, որպես փորձասենյակ:

Վանաձորի դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում

«Երկիր հայրենի» ներկայացումը նվիրված է ինչպես ՀՀ անկախության 30-ամյա հոբելյանին, այնպես էլ խոնարհումի խոսք է 44-օրյա պատերազմում ընկածներին ու հաշմվածներին։

«Մաուգլի». Գյումրու դրամատիկականը բեմադրում է վերջին 20 տարվա ամենամասշտաբային ներկայացումը

Առաջնախաղին կլինե՞ն հրավիրյալներ, օրինակ՝ մարդիկ, որոնք իրենց պետք է տեսնեն բեմում:

Երևանի խամաճիկների պետական թատրոնը բեմադրել է նախագահի տիկին Նունե Սարգսյանի «Թզուկ Մզուկը» հեքիաթը (լուսանկարներ)

Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի «Թզուկ Մզուկը» գրքի հիման վրա Երևանի խամաճիկների պետական թատրոնում բեմադրվել է համանուն ներկայացումը։

Ի հիշատակ երգիչ Հայկոյի՝ Գյումրու դրամատիկական թատրոնում կրկին կբեմադրվի «Հարսանիք թիկունքում» ներկայացումը

Նստեց դահլիճում, ես շատ լավ հիշում եմ: Առանց երաժշտության ենք խաղացել: Ներկայացումը վերջացավ…: Արտասվել էր: Ու ասաց՝ էնքան բնական է ամեն ինչ, որ ես չգիտեմ՝ ինչ պետք է ստեղծեմ:

«Փրկության կղզի». Գյումրու պետական դրամատիկական թատրոնում 156-րդ թատերաշրջանը մեկնարկեց սարոյանական շնչով (լուսանկարներ)

Ես՝ որպես բնիկ գյումրեցի, անհանգստանում եմ՝ հանկարծ մեր դիմագիծը չկորի:

Հյուրախաղերով Վանաձորում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը

Թատրոնի հյուրախաղերը կամփոփվեն «Թատերական Լոռի» միջազգային թատերական փառատոնին մասնակցությամբ:

Գյումրեցին անպայման պետք է լսի Ստեփանակերտի թատրոնի ասելիքը. Աճեմյանի բեմում են Արցախի դերասանները

Անատոլյային մարմնավորած գլխավոր դերակատար Օֆելյա Մարտիրոսյանն ասում է՝ բեմ բարձրանալն այս պահին դժվար է, բայց գիտակցությունը մղում է պայքարի:

Թատրոնը վերից վար խառնված է, որ անկյունը մտնում ես՝ աղբ է, լվացված չէ. Օպերային թատրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար

Եթե խախտումներ կան, պետք է պատժվեն օրենքով, եթե չկան, ուրեմն Աստված այն մարդկանց հետ, որոնք անհիմն այդ խոսակցությունները տարածում են:

Արցախն արդեն այնքան է հոգուս մեջ, որ նորից կգամ. Նյու Յորքից ժամանած ռեժիսորը՝ Արցախի և Արցախում արած բեմականացման մասին

Երկու ամիս ճամպրուկներս բաց դրած էին, գնում-գալիս, ինչ-որ բաներ էի ավելացնում:

Յուրաքանչյուր 10 պատվաստվողից մեկին կտրվի մշակութային միջոցառման տոմս, որից նա իրավունք ունի օգտվել մինչև տարվա վերջ

Պատվաստվող անձնաց տրվելու են թատրոնների, Մատենադարանի, Ազգային պատկերասրահի ու թանգարանների տոմսեր:

Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում և մարզերում

Բեմականացման և բեմադրության հեղինակը Կարինե Քոչարյանն է, նկարչական ձևավորումն իրականացրել է Զորիկ Գալստյանը:

«Սա շատ սխալ որոշում է». Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը տեղյակ չէր Կառավարության այսօրվա որոշումից

Մեզ համար պարզ չէ, թե ինչպես կարող է մի թատրոնի դերասանական խումբ գալ միանալ մեկ այլ թատրոնի դերասանական խմբի։

Կառավարության որոշմամբ՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը միացվեց Հակոբ Պարոնյան թատրոնին

Որոշման համաձայն՝ Կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին:

ԿԿայանա «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը. կմասնակցեն թատրոններ Թբիլիսիից, Եգիպտոսից, ՌԴ-ից

Փառատոնի շրջանակներում կնշվի նաև Ալավերդիում թատրոնի հիմնադրման 100-ամյակը:

ՀՀ-ում բացվել է Վատիկանի առաքելական նվիրակությունը

Կառույցը տեղակայված է Հյուսիսային պողոտայում՝ Ալեքսանդր Սպենդիարյան անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Հանրապետության հրապարակի միջև:

Աշխարհի տարբեր երկրներ պատվաստվելը խրախուսում են թխվածքից մինչեւ կով նվիրելով. ինչ կարծիքներ կան Հայաստանի մեթոդի մասին

Կարծում եմ՝ մշակութային կենտրոններն էլ պիտի շահագրգռվածություն ցուցաբերեն, որովհետեւ սա քայլ է նաեւ դեպի մշակութային կյանքի վերադարձ:

Կյանքից հեռացել է դերասանուհի Մերի Շահբազյանը

Հայտնում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը:

Քանի որ բաց տեսարաններ կան, շատ ծնողներ կարող են վատ արձագանքել. նոր ձևաչափով ներկայացումն ու դերասանների անկեղծ զրույցը

Փորձում էին ցույց տալ՝ որքան վտանգավոր կարող է լինել անկենդան շփման քառակուսում հայտնվելն ու փնտրում էին իրական կյանքը:

Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը դուրս եկավ նախարարության շենքից. քննարկումը արդյունք չի տվել

Ես տեղյակ չէի, բայց իրենք թատերական ոլորտի մասնագետների հետ եւս ունեցել են բավականին շատ քննարկումներ:

Այս պահին Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը ԿԳՄՍՆ-ի դիմաց է. պահանջում են հանդիպում նախարարի պաշտոնակատարի հետ

Թատրոնի անձնակազմն ուզում է իրենց հուզող հարցերի պատասխանները լսել:

ՀՀ ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչումներ այժմ քչերին է շնորհվում. նախորդ 3,5 տարում՝ ընդամենը 8 հոգու

Երբ Հայաստանում փոխվեց իշխանությունը, ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչման ավելի քիչ մարդիկ սկսեցին արժանանալ:

Ո՞վ է որոշել, որ պատգամավորը որևէ ֆորմայի մեջ պիտի լինի. ես էլ ասում եմ՝ պատգամավորը հենց ինձ նման պիտի լինի. Մանուկյան

Մի ռեժիսոր ինձ մի անգամ շատ տարօրինակ բան ասաց, որ գլխի վրա շուռ եկա: Հարցնում էր՝ պետությունը չի՞ ուզում մեզ ասի՝ ինչ բեմադրենք:

Ինչու է չեղարկվել Կամերայինի դերասանների այսօրվա ցույցը. ԿԳՄՍՆ-ի շենքի դիմաց այդպես էլ չհավաքվեցին

Ամեն գնով ձգտելուն են որոշումը կայացնող գերատեսչություններին ապացուցել, որ անչափ սխալ քայլ է Կամերայինը փակելու ձգտումը:

Վաղուց ժամանակն է, որ մեզնից ամեն մեկը զբաղվի հայրենիքը սիրելով ու խնամելով. դերասանը վերադարձել է տուն և սիրելի թատրոն

Այսօրվանից արդեն փորձերի է, համաշխարհային մյուզիքլներից հատվածներ են սկսել բեմադրել:

Աննորմալ է մեկ ստեղծագործական կազմի մեջ ներմուծել մեկ ուրիշը. ԿԳՄՍՆ-ն թատրոնների միավորման նախագիծ է մշակում

Այս դեպքը չի նշանակում, որ մասսայաբար պետք է թատրոններ փակվեն. այդպիսի օրակարգ Կառավարությունը չունի:

Երեւանում նախատեսվում է նոր՝ արևմտահայերենով թատրոն հիմնել. մինչ այդ Զոհրապ է բեմադրվել

Բացի արեւմտահայերենի պահպանման խնդրից, մեծ նպատակ կա մանավանդ երիտասարդներին ծանոթացնելու Գրիգոր Զոհրապի ստեղծագործություններին, որովհետեւ Զոհրապի ասելիքը փիլիսոփայական է եւ արդիական:

Բարձր ենք պահել մեր երկրի պատիվը, թող ոչ ոք չկասկածի, որ երբեւէ կարող ենք խաղալ մեր հայրենիքի անվան հետ. Նավասարդյան

Նույնիսկ համեստությունս թույլ չի տալիս ցիտել այն խոսքերը, որոնք ցիտել են մեր հասցեին:

Ներկայացմամբ հրավիրված եմ Հունաստան, բայց ոչ մի կերպ վիզա չեն տալիս. Ռիմա Պիպոյան

Շատ կոպիտ էին խոսում՝ առանց հաշվի առնելու, որ գնում եմ մեր երկիրը ներկայացնելու, ոչ թե հանգստանալու:

«Խղճմտանքի ձայներ. արևմտահայերեն թատերգություն». զոհրապյան նովելը՝ բեմին

Ծրագիրը գուցե հիմք դառնա ապագայում Գրիգոր Զոհրապի անվան արևմտահայերենի թատրոն հիմնելու համար:

Հասմիկին հաջողվեց հուզել, իսկ Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտության համադրությունը չտեսնված էր. Գյումրու թատրոնը Երեւանում էր

Մանկության տարիների տրավմաների, ծնողների հետ ունեցած խնդիրների, չստացված փոխհարաբերությունների հետևանքով կարող են մարդկային ճակատագրեր խեղվել:

Ես Հայաստան չեմ եկել պաշտոն ունենալու նպատակով. Օրբելյանը՝ Օպերային թատրոնում պաշտոնավարումը շարունակելու մասին

Անկախ ամեն ինչից, ես Հայաստան եմ եկել ոչ թե պաշտոն ունենալու նպատակով, այլ իմ հնրավորությունների սահմաններում մեր Օպերային թատրոնի գործունեությանը նպաստելու համար:

Ընտրություն գետնին կպած ապրելու եւ ազատ թռչելու ﬕջեւ. «Ագռավն ասացի» պրեմիերան՝ Թատերական գործիչների միության բեմում

Պետք է համարձակություն ունենալ կատարելու ընտրությունդ, հատկապես, եթե ընտրությունը կյանքի ու մահվան ﬕջեւ է, գետնին կպած ապրելու եւ ազատ թռչելու ﬕջեւ է:

Ովքեր ասում են, թե այս իշխանությունը ընտրություններին վարչական ռեսուրս կկիրառի, իրենց արշինով թող չչափեն. Աշոտ Եդիգարյան

Ասում են՝ արվեստագետները ցույց են անում գերիների վերադարձի համար, ես որ գնամ ցույց անեմ, Ալիևը կասի՝ արա, Աշոտը ցույց է անում, սպասի գերիներին վերադարձնեմ: Որ իմանամ կվերադարձնի, հացադուլ էլ կանեմ:

Մշակույթի հայտնի ու անհայտ գործիչներ, որոնք պատրաստվում են քաղաքականություն մտնել

Առանձնացրել են ընտություններին մասնակցող ռեկորդային շատ կուսակցությունների (23) ու դաշինքների (4) ցուցակներում ներառված մշակութային գործիչներին:

Հաղթանակ 2 նոմինացիաներում․ Լեհաստանում անցկացվել է «Wschod-Zachod» 8-րդ միջազգային թատերական փառատոնը

Առաջին պլանի լավագույն դերասան՝ Հրաչյա Գյումբալյան (Քրիստոֆեր դերի համար)։

Մնջախաղի թատրոնի տնօրենի մրցույթ է հայտարարվել. կեսդարյա պատմություն ունեցող թատրոնը դեռ շենք չունի

Այս ամենն անհասականլի է, որովհետեւ եթե պետական հաստատությունը որոշում է կայացրել, պիտի հետեւողական լինի:

«Պարոնյան» թատրոնը նոր թատերասրահ ունի. բացման եւ առաջին ներկայացման մասին մանրամասնում է Հակոբ Ղազանչյանը

Նորաստեղծ թատերասրահի բոլոր ծախսերն արվել է թատրոնի միջոցների հաշվին:

Վահրամ Սահակյանը պնդում է՝ իր ներկայացումն արգելել են վերեւներից. ԿԳՄՍՆ-ն եւ թատրոնը մեկնաբանում են

Ես նամակներ եմ ուղարկել նախարարին եւ նրա տեղակալներին, որպեսզի նրանք պատասխանեն, թե կոնկրետ իրենցից ո՞վ է դա արել:

Մենք կորցրել ենք ամենաանհրաժեշտը՝ ամոթը, դարձել ենք անբարո, անհայրենիք. Արման Նավասարդյան

Արցախում մեր ներկայացման ժամանակ երեխաները ծիծաղում էին, ուրախանում, ծնողները լալիս էին:

Վանաձորի թատրոնը ժամանակավոր փակ է. գրեթե 10 դերասաններ կորոնավիրուսով են վարակվել

Երբ համավարակի պիկ էր եղել, մենք անգամ նստարանները «սկտոչով» փակել էինք, որովհետեւ բոլոր դեպքերում գտնվում էին մարդիկ, ովքեր մտածում էին, որ պարտադիր իրար կողքի պիտի նստեն:

«Մեր արածը գնահատվեց, գլուխ գովել չլինի, բայց դա այդպես է». տարվա լավագույն դերասանը՝ «Համազգայինի» 6 մրցանակների մասին

Գավառական այն մոտեցումը, թե ամեն մեկին մի բան տանք՝ պրոֆեսիոնալ մրցանակաբաշխության մեջ երբեք չի կարող կիրառվել:

Հայտնի են «Արտավազդ» թատերական 20-րդ մրցանակաբաշխության մրցանակակիրները (լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հոբելյանական 20-րդ մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին:

gyumritheatre.am. գործարկվեց Գյումրու դրամատիկականի պաշտոնական կայքը

Այն ստեղծվել է Brain Fors ընկերության և Գյումրու դրամատիկական թատրոնի թիմի համատեղ աշխատանքի արդյունքում։

Թատրոնի մոգական ուժը, առավել քան երբեք, պարտավորեցնում է մեզ ստեղծագործել ու արարել. Հակոբ Ղազանչյան

Վստահորեն կարող ենք ասել, որ մեր թատրոնի ապագան հուսալի ձեռքերում է:

Շնորհավորելով թատերարվեստի մեր գործիչներին՝ մաղթում եմ բեղմնավոր գործունեություն. Հայկ Մարության

Այսօր Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը։ Այն նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին:

Այս օրը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս արժևորելու հայ թատրոնի իրական նվիրյալների երախտիքն ու վաստակը. Վահրամ Դումանյան

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանըշնորհավորական ուղերձը է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ:

Հրապարակվել է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության երկրորդ փուլ անցած աշխատանքների ցանկը

Մրցանակաբաշխությանը թատրոնի նվիրյալներից որևէ մեկը կարժանանա Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակին, նախատեսվում է մրցանակներ շնորհել նաև «Թատրոնին անբասիր ծառայության համար»:

Ավանդույթ, թե դիտավորություն. հայտնի կառույցներ, որտեղ տնօրենի փոխարեն տարիներով ղեկավարվում են ԺՊ-ները

Տնօրենի ԺՊ են նշանակվում, ապա տեւական ժամանակ պաշտոնավարելուց հետո, հենց իրենք էլ ընտրվում կամ նշանակվում են տվյալ կառույցի ղեկավար։

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս անգամ շատ բաներով կտարբերվի նախորդներից

Թատրոններում տաղանդավոր մարդիկ գլուխները կախ աշխատել են՝ իրենց գործն են արել, հետաքրքրիր աշխատանքներ ստեղծել:

«Քեյս». լռությունը կոտրված է, Գյումրու դրամատիկականում կայացավ 2021-ի առաջին պրեմիերան

Վարագույրը փակվեց երկարատև ծափերով: Պրեմիերան կայացած է: Դրամատիկականն իր հստակ խաղացանկով շարժվում է առաջ՝ անխախտ պահելով իր կոչը՝ ապրել հանուն հերոսների:

Այս ընդդիմությունն ամեն ինչ արեց, որ պարտվենք, հայրենիքի վրա պոկեր են խաղում. Նիկոլայ Ծատուրյան

Երբ ասում ես՝ ինչո՞ւ տղադ չի ծառայում, ասում են՝ թող էն պատգամավորների երեխեքը ծառայեն, բայց ռեստորաններում բաժակ են բարձրացնում բանակի, զինվորի կենաց խմում:

Հայաստան կվերադառնամ կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալուն պես․ Օրբելյան

Ես հայրենիք եմ հրավիրվել եւ եկել ոչ թե պաշտոն ունենալու նպատակով, այլ իմ երկրի մշակույթին օգտակար լինելու մեծ ցանկությամբ։

Ռաֆայել Երանոսյանը հայտնել է բարեգործական նախաձեռնության մասին, որով պատրաստվում են օգնել արցախցի փոքրիկներին

Ձեռք են բերելու սմարթ հեռախոսներ, որպեսզի նրանք կարողանան մասնակցել հեռավար դասերին:

«Իմ բացթողումը վաղը դառնալու է քոնը, քո բացթողումը՝ իմ զավակինը». Վահագն Գալստյանը՝ սխալները վերլուծելու և ապագայի մասին

Պարզապես ես կուզեի գործ տեսնել: Ի վերջո, գործ է պետք անել: Թե չէ խոսելը վերածվում է մի մեծ աղմուկի, մինչև էսօր դա լավ բանի չի բերել՝ բացի պետականությունը խարխլելուց:

Այդ տրամադրությունը միայն այսօր չէ, այն գալիս է աշնանից, անցած տարվանից․ Արտաշես Մխիթարյան

Որպես դերասան այս տարի նոր ներկայացմամբ չեմ ներկայանա։

Փորձենք միասին ճանաչել ինքներս մեզ՝ ծիծաղելով, թախծելով ու խորհելով․ կլինի «Հայն ու հայը» ներկայացման պրեմիերան

Պետք է այդ ամենի հետ մեկտեղ այնպես անել, որ մարդիկ դուրս չմնանան այն իրավիճակից, որի մեջ հայտնվել ենք։

Մենք դարերով միայն մեղավոր ենք փորձել գտնել, փոխանակ մեր միջի մեղքը տեսնենք և շտկենք դա. Արման Նշանյան

Թուրքերն ու ադրբեջանցիները, հրեաները, ովքեր մասնակցեցին պատերազմին մեր դեմ, իրենց համար հեկտարներով կամ քառակուսիներով հողը էական չէ, իրենք դրա անվան տակ փորձում են վերացնել մեր մշակույթը:

Ապրել հանուն հերոսների. կոչ Գյումրու դրամատիկական թատրոնից

«2021-ին պետք է կարողանանք մեր ուժերով հաղթահարել դժվարությունները, քանի որ պետությունն ավելի կարևոր խնդիրներ ունի լուծելու: Անկախ հանգամանքից. մշակույթը միշտ է կարևոր»,- ընդգծում է Հարությունյանը:

Պիեսի ընտությունը համատարած սիրո պակասով է պայմանավորված․ Ռուսական թատրոնում պրեմիերա է սպասվում

Առանցքում մի կնոջ պատմություն է, որը հանգամանքների բերումով հայտնվում է կանանց հոգեբուժարանում։

Արցունքներ ու լռություն. Գյումրիում կայացավ «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան

Էկրանավորման ռեժիսոր Արշալույս Հարությունյանն անկեղծանում է. եթե հիմա էկրանավորման քայլեր ձեռնարկվեին, չէր կարողանալու այդ աշխատանքը ոչ սկսել, ոչ ավարտել:

Դպրոցականները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թ.-ին բաշխված տոմսերով. ԿԳՄՍՆ

Դպրոցականներին 2021 թ.-ին նոր տոմսեր չեն տրամադրվի:

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ

Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին

Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը

Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները

Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են

Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ

Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել տավուշցիների հետ

Հասանովը Ստոլտենբերգին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը եվրոպական դրոշ է փոխանցել Սիմոնյանին

Աբովյանում ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի ունեցած խուլիգանության գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանից առաջ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ

Բաքվում Պուտինի օգտին քվեարկել է ռուսաստանցիների 77%-ը, ռեկորդային քվեարկությունը գրանցվել է Չեչնիայում՝ 98,99 տոկոս

Կալանավորվել է Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետը և ևս մեկ հոգի

36-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել ընկերուհուն, 26-ամյա աղջիկն էլ դանակահարել է նրան

Աշխարհի Գավաթում Հայաստանը կներկայացնի 5 ծանրորդ