Ովքեր պատերազմի մասնակից չեն, դուրս կգան ԵԿՄ-ից. Արա Կետիկյան

Երկրապահ կամավորականների միությունում վերից վար կառուցվածքային փոփոխություններ կլինեն, նախատեսվում է միության անդամների լուրջ վերահաշվառում: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանը:

«Սասուն Միքայելյանը դատարկաձեռն չի եկել ԵԿՄ, նա եկել է նոր ու բազմաթիվ ծրագրերով: Մեկն արդեն կատարվել է. 184 հոգուց բաղկացած վարչության կազմը փոխարինվեց 25 հոգանոց կազմով, որն, իհարկե, ավելի ճկուն է: Սասուն Միքայելյանի եւ նորընտիր վարչության քաղաքականությունն այլ է, ԵԿՄ-ի հիմնական կորիզը կմնան պատերազմին մասնակից տղաները։ Այդ առումով տարածքային կառույցների ժողովներ ունենք նախատեսված: 20-30 տոկոսով ԵԿՄ անդամների թիվը գուցե կրճատվի, կրկնեմ, որ սա վերահաշվառում է»,- ասաց Կետիկյանը:

ԵԿՄ վարչության անդամը վստահեցրեց, որ կկրճատվեն միայն նրանք, ովքեր պատերազմի մասնակից չեն, կուսակցական լինել-չլինելու, քաղաքական հայացքների հետ կապված հարցերը կրճատման հետ կապ չեն ունենալու:

«ԵԿՄ-ն ապաքաղաքական կառույց է, որում կարող են լինել մարդիկ, որոնք տարբեր քաղաքական հայացքներ կարող են ունենալ, ակտիվորեն աշխատել տարբեր կուսակցությունների շարքերում»,- ասաց նա:

Կետիկյանը նաեւ նշեց, որ մի շարք պայմանավորվածություններ կան ՊՆ-ի հետ. «Պաշտպանության նախարարության հետ արդեն իսկ կան լուրջ պայմանավորվածություններ, որպեսզի պատանի երկրապահական ծրագրերը շարունակվեն մի փոքր այլ կերպ, այլ ուղղություններով, այլ որակով: ՊՆ-ի հետ այլ պայմանավորվածությունների մասին ժամանակի ընթացքում բոլորդ էլ տեղյակ կլինեք»,- նշեց Կետիկյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք քննարկում են կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի՝ ԵԿՄ անդամակցությունը դադարեցնելու հարցը, Կետիկյանն ասաց, որ այս պահին նման հարց չի քննարկվում, հաշվի են առնում նաեւ անմեղության կանխավարկածի հետ կապված հարցերը:

Անդրադառնալով Գրիգորյանի տանը հայտնաբերված ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենաներին, Կետիկյանը նշեց, որ հավանաբար դրանք կտրամադրվեն բանակին: Նրա խոսքով՝ այն մեքենաները, որոնք չեն եղել Մանվել Գրիգորյանի սեփականությունը, առգրավվելու են եւ քննարկումներից հետո, հավանաբար, կտրամադրվեն Զինված ուժերին:

Տպել
3223 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է դրդել Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին