Մանվել Գրիգորյանի եղբորորդու գործով դատավճիռը բեկանվեց. գործը կուղարկվի նոր քննության

Գործարար Մհեր Պողոսյանի՝ 26 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով դատապարտված ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդի, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ դատավճիռը քիչ առաջ բեկանվեց:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով բավարարելով ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի վերաքննիչ բողոքը, որով վերջինս պահանջում էր նոր երեւան եկած հանգամանքի հիմքով բեկանել 26 տարվա վաղեմության սպանության գործով կայացված դատավճիռը եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Նոր երեւան եկած հանգամանքը տվյալ դեպքում սպանվածի որդու՝ Էդուարդ Պողոսյանի հաղորդումն էր. հեղափոխությունից հետո Էդուարդ Պողոսյանը ոստիկանության Վաղարշապատի բաժին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ նշելով, որ 1994-ի ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում իր հորը՝ Մհեր Պողոսյանին, դիտավորյալ սպանել է Հրանտ Գրիգորյանը, սակայն դեպքի իրական հանգամանքները խեղաթյուրվել են, եւ արդյունքում, վերջինս դատապարտվել է ընդամենը 1 տարվա ազատազրկման՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ հասցնելու համար։

Ըստ դատախազության՝ ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ Հրանտ Գրիգորյանի հաղորդման հիման վրա 2018 թվականին հարուցված գործի նախաքննության եւ հարուցված վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների, ինչպես նաեւ՝ 1994 թվականին կայացված դատավճռի համադրված վերլուծությունից ակնհայտ է դարձել, որ այդ դատավճիռն օրինական եւ հիմնավոր չէ, քանի որ դատարանը սխալ է գնահատել գործով ձեռք բերված ապացույցները եւ Հ. Գ.-ին դատապարտելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով՝ թույլ է տվել նյութական եւ դատավարական իրավունքի խախտում. «ՀՀ Վճռաբեկ դատարանի եւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համատեքստում ակնհայտ է դարձել, որ Մ. Պ.-ին կյանքից ապօրինաբար զրկելու դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ դատաքննությունը կատարվել են ակնհայտ թերություններով ու քրեական դատավարական նորմերի խախտումներով»,- ասված էր Դատախազության հաղորդագրության մեջ:

Այսպիսով, բողոքի՝ ամիսներ տեւած քննությունն այսօր ավարտվեց: 26 տարվա վաղեմության գործը կուղարկվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Մանրամասները՝ քիչ անց:

Տպել
9035 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել