Մանվել Գրիգորյանը հարցաքննվել է 20 տարի առաջ սպանված Մհեր Պողոսյանի վերաբերյալ կեղծ տեղեկանքի գործով

Մանվել Գրիգորյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է 1994 թվականին Էջմիածնում տեղի ունեցած սպանությունից հետո պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ նրա պաշտպան Գուրգեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանին հարց ունեին՝ կապված ոչ թե բուն սպանության, այլ տեղեկանքի հետ. «Հարցաքննությունը վերաբերել է ինչ-որ տեղեկանքի, որտեղ շոշափվում էր Մանվել Գրիգորյանի անունը: Նա ասել է, որ ցուցմունք չի տալիս, որովհետեւ առողջական վիճակը չի ներում, բայց միաժամանակ նշել է, որ այդ ժամանակաշրջանում ինքը եղել է Արցախում, եւ ոչ մի բանի հետ կապ չի ունեցել, ուղղակի այդ տեղեկանքում շոշափվում էր իր անունը, բայց ոչ ստորագրությունը կար, ոչ էլ իր անմիջական մասնակցության հետ կապված խնդիր է եղել»:

Հարցին՝ Գրիգորյանի դեմ ինչ-որ մեկը ցուցմո՞ւնք է տված եղել, պաշտպանը պատասխանեց. «Ընդհանուր բնույթի ցուցմունքներ են եղել, քանի որ նախաքննություն է, շատ բան ասել չեմ կարող, մանավանդ, որ մենք ընդամենը վկայի կարգավիճակ ունենք, ոչ մի բան չկա, ուղղակի իր անունը տրվել է եւ կապվել է եղբոր որդիներին, այդ է եղել թեման»:

Մեր ճշտող հարցին՝ գուցե խոսքը Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Հրանտ Գրիգորյանի գործի մասին է, Գուրգեն Գրիգորյանն ասաց. «Գուցե, չեմ կարող հստակ ասել, որովհետեւ այդ ժամանակ ես չեմ իմացել՝ ինչը ոնց է, մեզ էլ դե տեղեկանքի հետ կապված հարց ունեին, այլ ոչ թե բուն սպանության, այդ ժամանակ եւ Մանվել Գրիգորյանն է Արցախում եղել, եւ ես»:

Հիշեցնենք՝  Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Հրանտ Գրիգորյանը, 1994 թվականին դատապարտվել է գործարար Մհեր Պողոսյանի սպանության գործով՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ հասցնելու համար: Մինչդեռ նրա որդի Էդուարդ Պողոսյանը 2018 թվականի հուլիսին հաղորդում էր ներկայացրել  ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ նշելով, որ 1994-ի ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում իր հորը՝ Մհեր Պողոսյանին, դիտավորյալ սպանել է Հրանտ Գրիգորյանը, սակայն դեպքի իրական հանգամանքները խեղաթյուրվել են, և արդյունքում, վերջինս դատապարտվել է ընդամենը 1 տարվա ազատազրկման՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ հասցնելու համար։

Այնուհետեւ նոր երեւան եկած այս հանգամանքի հիման վրա ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ դատավճիռը բեկանելու եւ գործը նոր քննության ուղարկելու համար: Բողոքի քննությունն ավարտվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, եւ հաջորդ դատական նիստին նախատեսվում է որոշման հրապարակումը:

Ինչ վերաբերում է պաշտպանի նշած տեղեկանքին, Դատախազության հաղորդագրության համաձայն՝ դա ՊՆ-ից ստացված կեղծ փաստաթուղթ է, ըստ որի՝ Մհեր Պողոսյանը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս այն պարագայում, երբ Պողոսյանը զինվորական չի էլ եղել: Սրա հիման վրա նախապատրաստված նյութերով 2018թ. օգոստոսի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծում կատարելու դեպքի առթիվ:

 

 

 

 

Տպել
1904 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց