ԱԱԾ-ն փայլուն կատարել է իր աշխատանքը. Մանվել Գրիգորյանի պաշտպան

04/04/2019 schedule17:04

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, հետաձգվեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստը հետաձգվել է, քանի որ գործով նոր մեղադրող դատախազ է ներգրավվել եւ նա գործի նյութերին ծանոթանալու ժամանակ է խնդրել։

Խոսելով Գրիգորյանի առողջական վիճակի մասին, Մկրտչյանն ասաց, որ բժիշկների միջամտությունը համեմատաբար դրական արդյունք է տալիս։ 

Հարցին՝ քրեական գործի նյութերին ծանոթանալիս ինչ հանգամանքներ են պաշտպանի համար հայտնի դարձել, որոնք Մանվել Գրիգորյանի օգտին են, Արսեն Մկրտչյանը պատասխանեց․ «Ինչը որ ի սկզբանե պարզ էր, հիմա ավելի հիմնավոր, ավելի փաստերով ապացուցված է, որ զինվորի սնունդ յուրացում չկա»։ Ճշտող հարցին՝ նրա դեմ ցուցմունքներ, ապացույցներ կա՞ն, պաշտպանն ասաց, թե իր կարծիքով ոչ այդպիսի ապացույցներ կան, ոչ էլ՝ ցուցմունքներ։ «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ լրագրողները ամեն կերպ փորձում են ԱԱԾ-ին ներքաշել դատական պրոցեսի եւ նախաքննության մեջ, ԱԱԾ-ն փայլուն կատարել է իր աշխատանքը, հայտնաբերել է իրեր, որոնք կարող են առնչություն ունենալ քրեական հանցագործության հետ եւ այդ օպերատիվ հետախուզական աշխատանքները կատարվել են պատշաճ կերպով, իսկ հետագա մեկնաբանությունները ըստ պաշտպանական կողմի՝ այլ մեկնաբանության կարիք ունեն եւ պետք է գնահատվեն դատարանի կողմից։ Մեր կարծիքով՝ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը հիմնազուրկ է», –ասաց Մկրտչյանը։ Ճշտող հարցին, այնուամենայնիվ ինչպես են այդ իրերը՝ տուշոնկաները, անձանց սեփականության վկայականները, զենքները հայտնաբերվել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում, Մկրտչյանն ասաց, որ դա ոչ իր եւ ոչ էլ Մանվել Գրիգորյանի հարցը չէ։ Հարցին՝ Մանվել Գրիգորյանն այդ մասով ցուցմունք տվե՞լ է, պաշտպանը նշեց . «Նա ասում է՝ ես կապ չունեմ դրա հետ եւ իրականում կապ չունի։ Ես հիմա ունեմ մի քանի պաշտպանական վարկածներ, կարող եմ դնել շրջանառության մեջ, օրինակ միտումնավոր այդտեղ են տեղադրվել, բերվել են երրորդ անձի կողմից։ Այդ տարածքով հազարավոր մարդիկ կարող էին անցնել»։

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը կշարունակվի ապրիլի 8-ին։ Նրա կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել էր մարտին։ 

Տպել
1912 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին