Մանվել Գրիգորյանի եղբորորդու գործը մակագրվել է Արմավիրի մարզի դատավոր Վահե Խալաթյանին

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Զարզարդ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանին:

Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Նիստի օր դեռ չի նշանակվել:

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ նկարագրի՝ Զարզանդ Գրիգորյանը մեղադրվում է այն բանում, որ հակառակ ծառայության շահերի օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ պաշտոնի անձնագրին չբավարարող անձանց արվեստի դպրոցի և մանկապարտեզի տնօրենի պաշտոններին նշանակելու մասին կարգադրություններ է ստորագրել:

Այսպես. Գրիգորյանը, հանդիսանալով Արշալույս համայնքի ղեկավար եւ լինելով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ունեցել է նույն համայնքի ավագանու անդամ Ասատուր Սերոբյանի համար ցանկալի վիճակ ստեղծելու անձնական շահագրգռվածություն: Դրա նպատակով համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին հանձնարարել է կազմել կարգադրություն՝ Սերոբյանի կնոջը՝ Կարինե Ֆիդանյանին իր իսկ դիմումի համաձայն համայնքում գործող «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի պաշտոնում նշանակելու մասին: Սակայն դրանով Գրիգորյանը ծառայության շահերին հակառակ է օգտագործել իր պաշտոնեական դիրքը, խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» եւ «ՊՈԱԿ-ների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածներ, համաձայն որոնց՝ այդ պաշտոնին նշանակվող անձը պիտի ներկայացնի բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթի՝ դիպլոմի պատճենը, ինչը, սակայն, Ֆիդանյանի փաստաթղթերում բացակայել է: Անտեսելով դիմումին կից փաստաթղթերի թերի լինելու հանգամանքը, իրավիճակից բխող ճիշտ որոշում ընդունելու՝ դիմումը վերադարձնելու կամ թերի փաստաթղթերը ուղղելու փոխարեն նպաստավոր պայմաններ է ստեղծել՝ այն համայնքի ավագանու քննարկմանը և հավանությանն արժանացնելու առումով: Արդյունքում, ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունվել է N 66 որոշումը, որն էլ հիմք ընդունելով՝ բարձրագույն կրթություն չունեցող Կարինե Ֆիդանյանին իր՝ դեկտեմբերի 27-ի N 29 կարգադրությամբ նշանակել է «Արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն՝ նրա հետ անորոշ ժամկետով կնքելով աշխատանքային պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի՝ Ֆիդանյանը պաշտոնավարել է մինչև 2018թվականի հուլիսի 11-ը:

Բացի այդ, Զարզանդ Գրիգորյանը անտեսել է նաեւ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կրթության և գիրության նախարարի N 416-Ն հրամանով հաստատված կարգի պահանջները եւ ստորագրել է կարգադրություն Ֆիդանյանին «Արշալույսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն նշանանակելու մասին: Մինչդեռ հիշյալ օրենքների համաձայն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնում կարող է աշխատել բարձրագույն կրթություն ունեցող եւ վերջին տասը տարում առնվազն 2 տարվա ընդհանուր աշխատանքային փորձ ունեցող անձը: Անտեսվել է նաեւ «ՊՈԱԿ-ների մասին» ՀՀ օրենքի այն պահանջը, որ գործադիր մարմնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն, իսկ արվեստի դպրոցը տվյալ դեպքում համարվել է գործադիր մարմին: Այսպիսով, աշխատակազմի քարտուղարին Կարինե Ֆիդանյանին հիշյալ պաշտոնին նշանակելու մասին կարգադրություն կազմելու հանձնարարություն տալով եւ հիմք ընդունել ավագանու N 38 որոշումը ՝ Ֆիդանյանի հետ կնքելէ անժամկետ պայմանագիր: Թե արվեստի դպրոցի եւ թե մանկապարտեզի տնօրենի պաշտոններում Ֆիդանյանը աշխատել է մինչեւ մինչև 2018 թվականի հուլիսի 11-ը. «Արդյունքում խաթարվել է պետության օրինական շահը, էական վնաս պատճառվել դրան, խախտվել կոնկրետ պաշտոնում դրա անձնագրին համապատասխանող անձի աշխատանքի անցնելու պարտադիր պայմանը: Այսինքն՝ Զարզանդ Գրիգորյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում»,- նշվածէ դատական տեղեկատվական համակարգում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մեր զրույցում Զարզանդ Գրիգորյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասել էր, որ Գրիգորյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ պաշտպանի՝ նկարագրված արարքներում խախտում կա, բայց ամեն խախտում չէ, որ քրեորեն հետապնդելի արարք է:

Տպել
1656 դիտում

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է