#Ադրբեջան

Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցի կալանավորին վիրահատել են․ վիճակը կայուն է

Իրականացված բաց եղանակով վիրահատության արդյունքում վերջինիս ստամոքսից հեռացվել է օտար մարմին:

Հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊԲ-ն արձագանքում է Չիրագլի գյուղը գնդակոծելու մեղադրանքին

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ադրբեջանն առանց տատանվելու կկանգի Չինաստանի կողքին. Ալիեւը՝ Սի Ծինփինին

Պեկինում այսօր կայացել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոն անընդունելի է. Գերմանիայի դեսպան

Մենք հույսով հետևում ենք Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումներին: Այս մասին Բաքվում ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Միխայել Քինդսգռաբը:

Ադրբեջանում կին լրագրողը ենթարկվել է բռնության. նա հոսպիտալացվել է

Ադրբեջանում կին լրագրողը ենթարկվել է բռնության ռեպորտաժ պատրաստելու ժամանակ։ Այս մասին հայտնում է haqqin.az-ը:

Մայիսին տեղի կունենան թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ

Զորավարժությանը ներգրավված են լինելու զրահամեքենաներ, հրետանային մարտկոցներ, հրանոթներ, ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ և ՀՕՊ համակարգեր:

Մայիսի 1-3-ը տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն

Ադրբեջանում մայիսի 1-3-ն ընկած ժամանահատվածում տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն. գրում է ermenihaber-ը:

Միանալ «3+2» ձևաչափով. Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանի ԱԳՆ-ին` միանալ «3+2» ձևաչափով հայտարարություններին և աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությանը:

Մարդկանց անվտանգությունը, Արցախի կարգավիճակն առաջնային հարցեր են. ԱԳ նախարարի հարցազրույցը «Լը Ֆիգարոյին»

Հայկական կողմի տեսակետից, արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի խնդրո առարկան Արցախում բնակվող 150 հազար մարդկանց անվտանգությունն է։

Որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում. ԱԳՆ-ի պատասխանը Բաքվին

Ավելին՝ քննարկումների բովանդակային մասը շարունակում է ընթանալ միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու, պարզաբանելու ու հստակեցնելու տիրույթում:

ՀՀ-ի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնում. Մամեդյարով

Նա հիշեցրել է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ։

Մենք դրան կօգնենք. Բաքուն և Երևանը շահագրգիռ են կատարել պայմանավորվածությունները. Լավրով

Մոսկվան կարծում է, որ Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ չեն մնա թղթի վրա:

Վրաստանի պարտքն Ադրբեջանին կազմում է 7,435 միլիոն դոլար

Վրաստանի պարտքն Ադրբեջանի առջև կազմում է 7,435 միլիոն դոլար: Այդ մասին նշվում է Վրաստանի ֆինանսների նախարարության զեկույցում:

Միջանկյալ հանդիպում, կարճաժամկետ պայմանավորվածություններ. խաղաղության հեռանկարը

Տեղի ունեցող շփումներն ուղղված են միջանկյալ նպատակների իրականացմանը, որոնք հետագայում կարող են նպաստել փոխվստահության ու խաղաղության մթնոլորտի ձեւավորմանը, սակայն այս պահին դրա մասին խոսելը դեռ վաղ է:

Ադրբեջանը պատրաստ է ընդունել իր տարածքում հայ լրագրողների. ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է , որ Բաքուն պատրաստ է ընդունել իր տարածքում հայ լրագրողների:

Մոսկվայում կայացած բանակցություններին կարողացանք խորը հասկանալ այն պահերը, որ խնդիրներ էին առաջացնում. Մամեդյարով

Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել է մի քանի առաջարկություն, որոշվել են լուծումներ:

ՀՀ-ն ու Ադրբեջանը կթույլատրեն կողմերի տարածքում կալանավորվածների հարազատների այցերը

ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը:

Բաքուն և Երևանը շահագրգռված են հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման հարցում. հանդիպում Մոսկվայում

Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:

Մնացականյան, Մամեդյարով, Լավրով հանդիպմանը միացել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները. ԱԳՆ

Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը շարունակվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների (Իգոր Պոպով` Ռուսաստան, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա) մասնակցությամբ:

Նազարբաւեի հետքերով. Ալիեւը 2025 թ-ին կարող է իշխանությունը փոխանցել իր կնոջը՝ Մեհրիբանին

Իլհամ Ալիևն իշխանության է գտնվում արդեն 16 տարի: Մինչ այդ իշխանության ղեկին էր գտնվում նրա հայրը՝ Հեյդար Ալիևը: Ադրբեջանում մեկ ընտանիքի ձեռքում իշխանությունը գտնվում է արդեն քարորդ դար:

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 230 անգամ

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում առաջնագծում հանդես գալ թելադրողի դերում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Ռուսաստանն անում է ամեն հնարավորը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար. Վալենտինա Մատվիենկո

Ռուսաստանն անում է ամեն հնարավորը ղարաբաղյան հակամարտությանկարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԵԽԽՎ-ում ելույթին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԵԽԽՎ-ում ելույթին՝ հիշեցնելով իրենց «օկուպացված տարածքների» մասին:

Ինչպե՞ս կարող է մարդը օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է․ Փաշինյանը՝ Արցախի մասին

Մենք բացարձակապես բանակցային ֆորմատի փոփոխության հարց չենք դնում, մենք դնում ենք նույն ձեւաչափում քննարկումը շարունեկալելու հարց։

Այսօր մեր խնդիրն է ստեղծել պայմաններ, որ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը չընդհատվի․ Նիկոլ Փաշինյան

Շատերը չգիտեն, բայց ԼՂ եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ տեղի է ունեցել նաեւ ուղիղ հանդիպում, այդ պրակտիկան եղել է նախկինում։

ԵԱՀԿ-ն քննադատել է Ադրբեջանի իշխանությունների գործողությունները

Իր թվիթերյան էջում Դեզիրը ընդգծել է, որ ինքն էր Վիեննա հրավիրել Հուսեյնովին` մասնակցելու լրագրողների անվտանգության վերաբերյալ համաժողովին:

Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ մենք, իհարկե, ունենք ոչ միայն հարեւաններ, որոնց հետ հարաբերությունները այնքան էլ լավ չեն, այլ նաեւ ունենք հարեւաններ, որոնց հետ հարաբերությունները նույնիսկ շատ լավ են։

ԵԽԽՎ-ի համար անընդունելի է արցախյան հակամարտության հարցում ուժի սպառնալիքը․ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար

«Հույս ունենք, որ Ադրբեջանի մեր գործընկերները նույնպես դա կանեն։ Եւ եթե դա անեն, բոլորովին այլ իրավիճակում կլինենք»,- ընդգծեց Փաշինյանը։

Այսօրվա իրավիճակը բանակցային գործընթացում ես գնահատում եմ դրական. Վաղարշակ Հարությունյան

Եթե վերցնենք 1994 թվականը, երբ մենք կնքեցինք զինադադարի պայմանագիր՝ մայիսի 16-ին, ապա կհիշենք, որ Ադրբեջանը դիմեց այդ խնդրանքով։

ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի. ԼՂՀ ԱԳՆ

ԵԱՀԿ առաքելությունն այսօր հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ, Ակնայից դեպի արևելք ընկած հատվածում։

Մարաղայում սպանվել է ավելի քան 57 քաղաքացիական անձ, և ավելի քան 60-ը գերի են վերցվել. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություն է տարածել Մարաղայի ջարդերի 27-րդ տարելիցի վերաբերյալ:

Բակո Սահակյանն Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Ադրբեջանում ռազմական գործողությունների տեղեկատվական նախապատրաստության փուլ է ընթանում. Տիգրան Աբրահամյան

Համանախագահ երկրներն իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլեր պետք է ձեռնարկեն, հակառակ դեպքում տեղեկատվական դաշտում առկա լարվածությունը շատ արագ կտեղափոխվի սահմանագիծ:

Ադրբեջանն արգելել է ՆԱՏՕ-ի օդանավերին թռչել իր օդային տարածքով. Spiegel

Բունդեսվերի հաշվետվությունում ասվում է, որ Գերմանիայի ՌՕՈՒ-ի մի շարք թռիչքներ դադարեցվում են մինչև ապրիլի վերջ Ադրբեջանի հետ դիսպուտի պատճառով:

Ադրբեջանն ու Սաուդյան Արաբիան կհամագործակցեն ռազմական ոլորտում

Սաուդյան Արաբիայում գտնվող Ադրբեջանի ԳՇ պետ Նաջմեդդին Սադիկովը հանդիպել է այդ երկրի ԳՇ պետ Ֆայադ բեն Համեդ Ալ Ռովաիլիի հետ:

Սերգեյ Լավրովը կմասնակցի Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը

Այդ մասին ադրբեջանական «ONA» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակին խաղաղության․ Դավիթ Տոնոյան

ԵԿՄ նորընտիր վարչության անդամները, վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը համագումարից հետո գնացին Եռաբլուր, ծաղիկներ խոնարհեցին զոհվածների շիրիմներին։

Ղարաբաղի հարցի լուծող միայն մի սուբյեկտ կա, կամ տվյալ դեպքում՝ երեք սուբյեկտներ. դրանք ժողովուրդներն են․ վարչապետ

Ես ուզում եմ հատուկ ձեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա, որ դիմացի ժողովրդի հասցեին սպառնալիքներով հանդես եկող ցանկացած ոք սպառնալիքներով անուղղակի հանդես է գալիս նաեւ սեփական ժողովրդի նկատմամբ:

Ցանկացած առաջարկի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում պատրաստ ենք. Մամեդյարով

Բաքուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում պատրաստ է քննարկել «ցանկացած առաջարկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանշրջանակում»:

ՀՀ նախկին իշխանությունները միշտ փորձելու են Արցախն իրենց համար դիտել պահեստային քաղաքական տարածք․ Անդրանիկ Քոչարյան

Թող պահեստային տարածք ման չգան, մենք միասնական, ընդհանուր ռազմաքաղաքական համակարգ ենք։

Ապատեղեկատվություն է. Աննա Հակոբյանը չի հանդիպել Մեհրիբան Ալիեւայի հետ. խոսնակը հերքում է

ՀՀ վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը հերքում է Աննա Հակոբյանի Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևայի հետ հանդիման մասին լուրերը:

Սահմանին իրավիճակի սրումը ավելի կթեժացնի հակամարտությունը եւ այդ դեպքում խաղաղ լուծման շանս չկա. քաղաքագետ

Դրանք քայլ առ քայլ՝ փոքր քայլերով են լուծվում եւ այս տեսանկյունից շատ տրամաբանական կլինի, եթե երկու կողմերի մոտ գտնվող գերիները փոխանակվեն եւ այլեւս չլինեն գերիներ:

Ապրիլյան պատերազմի զոհերի վերաբերյալ ՄԻԵԴ ներկայացված 23 գանգատների քննությունն ըստ էության ավարտված է

Նշում են, թե քանի որ դա տեղի է ունեցել Ղարաբաղի տարածքում, որի նկատմամբ վերահսկողություն չունի Ադրբեջանը, ուրեմն նույնիսկ եթե խախտումներ են տեղի ունեցել, դրանք չեն կարող վերագրվել Ադրբեջանին:

Պատերազմը չի ավարտվել, առաջին փուլն է ավարտված. Ալիեւ

Ադրբեջանի նապագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկրի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի եղել:

Արցախը Գոլանների եւ Ղրիմի միջակայքում. զուգահեռները տեղին չեն

Արցախը երբեք չի դիտարկվել որպես անվտանգության գոտի, իսկ ազատագրական պատերազմի խորհուրդը եւ նպատակը միանգամայն այլ էին՝ ապահովել հայերի անվտանգ կացությունը սեփական հողի վրա:

Այն, ինչ ասվել է նախկինում, ասվել է նաեւ Վիեննայում, ավելին էլ է ասվել. վարչապետ

Այն, ինչ ասվել է նախկինում, ասվել է նաեւ Վիեննայում, ավելին էլ է ասվել: Ես ընդամենն ուզում եմ ասել, որ օրակարգի այդ կետը արձանագրվել է եւ ամբողջ ծավալով քննարկվել է Վիեննայում:

Հուսադրող է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների՝ հրադադարի ամրապնդման կոչը․ ԵՄ

Հուսադրող է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների՝ հրադադարի ամրապնդման եւ խաղաղության համար բարենպաստ պայմանների ստեղծման կոչը։

Դավիթ Տոնոյանի զգուշացումը խառնաշփոթ է առաջացրել Ադրբեջանում․ Բաքուն սպառնում է

Ադրբեջանի բոլոր ջանքերը, նշվում է գաղորդագրությունում, միջազգային հանրության աջակցությամբ ուղղված են այդ նպատակի իրականացմանը:

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ

ՊԲ-ից հայտնում են, որ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծի բոլոր ուղղություններում` շարունակելով իրականացնել արդյունավետ մարտական հերթապահություն:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի միջեւ մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները:

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը (տեսանյութ)

Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի առանորդներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի ընդլանված կազմով հանդիպումն ավարտվեց:

170 միլիոն դոլարի գործարք. Իսրայելական զենքերի ներկրողների թվում Ադրբեջանը զբաղեցնում է 3-րդ տեղը

Իսրայելական զենքերի ներկրողների թվում Ադրբեջանը զբաղեցնում է 3-րդ տեղը՝ Հնդկաստանից ու Վիետնամից հետո: 2017թ.-ին Իսրայելը Բաքվին է առաքել 170 միլիոն դոլարի զենքեր:

Ադրբեջանցի իրավապաշտպանը հայտարարել է զինվորականների կտտանքների եւ սպանությունների մասին

Ադրբեջանի քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի համակարգող Օքթայ Գյուլալիեւը հրապարակել է Տերտերի զինվորական դատարանի 2019 թվականի հունվարի 31-ի (098)-7/2019 դատավճիռը։

Բանակցություններից առաջ Բաքուն կրկին սրում է լարվածությունը․ կարգավորման դինամիկան հրադադարի հաստատումից ի վեր

Ընդհանուր առմամբ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հիմնականում հանդիպում են կա՛մ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, կա՛մ ՄԽ համանախագահող երկրների առաջնորդների միջնորդությամբ։

Վերջին մի տարում կրակոցներ գրեթե չեն եղել, իսկ ինժեներական աշխատանքները սովորական են. Բերդավան վարչական շրջանի ղեկավար

- Սովորական՝ իրենց աշխատանքին են: Դե բնական է, եթե նման բան է լինում, անհանգստություն լինում է: Նույն հիմնարկներն աշխատում են, երեխաները գնում են այգիներ, մանկապարտեզ, մշակույթի տուն:

Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելը այն օրակարգն է, որով գնում ենք բանակցությունների․ վարչապետ

Նախկինում էլ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ ես ասել եմ իմ դիրքորոշումը, որ առնվազն սկզբնական փուլում այդ հանդիպումները կոնկրետ օրակարգ չպետք է ունենան։

Ռոբերտ Քոչարյանն ադրբեջանցիների հետ բանակցել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակը․ Վաղարշակ Հարությունյան

Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ադրբեջանցիների հետ բանակցել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակը։

ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ-երի շփման գծում

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Երեկվա գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը զոհ է ունեցել

Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։

Խոշոր հրդեհ է Բաքվում․ այրվում է Diqlas առևտրի կենտրոնը

Խոշոր հրդեհ է Բաքվում, այրվում է Diqlas առևտրի կենտրոնը, տասից ավելի մարտական հաշվարկներ և ուղղաթիռ փորձում են մարել կրակը:

Առաջին ծանր երկխոսությունը․ Փաշինյանն ու Ալիեւը կհանդիպեն մարտի 29-ին Վիեննայում

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպման մասին հայտնել էին նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Այնուհետեւ այդ տեղեկատվությունը հաստատեցին Երեւանն ու Բաքուն։

Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար

Իսկ երկրորդը մարտկոցը տեղակայվելու է Թուրքիայի հարավային, կամ հարավարևելյան սահմանամերձ շրջաններում։

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ

ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծի բոլոր ուղղություններում` շարունակելով իրականացնել արդյունավետ մարտական հերթապահություն:

Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի հայրն այցելել է ադրբեջանցի սահմանախախտին, պատմել որդու պատմությունը

Կարեն Ղազարյանի հայրը Է. Հիբրագիմովին մաղթել է շուտափույթ ապաքինում։

Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում Արցախի բնակչության գոյատևման համար. ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարին

Բարձրաստիճան համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը երկկողմ հանդիպումներ ունեցավ մի շարք երկրների իր գործընկերների հետ։

ՀՀ-ն, Ադրբեջանն ու Արցախը կնքում են փակ համաձայնագիր․ Արցախի հիմնախնդրի կարգավորման Սամվել Բաբայանի պատկերացումները

Ստորև ձեզ ներկայացնում ենք «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգը», որը մշակվել է Սամվել Բաբայանի կողմից դեռևս 2006-2008 թթ, երբ Ռուսաստանը տարածաշրջանում միակ գերակայողը չէր։

Տարածքների զիջումը ուղիղ ճանապարհ է Արցախի եւ Հայաստանի անվտանգության համակարգի ոչնչացման․ Մայիլյան

Երևանն ու Ստեփանակերտն ունեն նույն մոտեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցում:

2018-ին հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերը նվազել են 28.57 տոկոսով, իսկ կրակոցների քանակը՝ 46.11 տոկոսով

«Հայկական ժամանակ»-ը Արցախի պաշտպանության բանակի տրամադրած տեղեկատվության հիման վրա ուսումնասիրել է անցած եւ նախանցած տարիների կրակոցների դինամիկան:

Կարիք չկա մեկնաբանել պաշտոնական Ստեփանակերտի հայտարարությունները. Նաղդալյան

Նաղդալյանը նշեց, որ հայկական երկու հանրապետությունները թեեւ հակասություններ չունեն, սակայն միմյանց դիրքորոշումները չեն մեկնաբանում:

Թուրք և ադրբեջանցի սպաները Վրաստանում մասնակցում են ռազմական դասընթացների

Դասընթացների վերջին օրերին ներկա է գտնվելու նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նոր իշխանությունները հին ծուղակում չեն հայտնվելու

Ադրբեջանի իշխանությունը որեւէ զիջման մասին չէր հայտարարել ու Սերժ Սարգսյանի հայտարարություններն օգտագործում էր որպես հզոր հաղթաթուղթ՝ ցույց տալու համար, որ տարածքների վերադարձի հարցը լուծված է:

Ես ասելիք ունեմ ադրբեջանցի ժողովրդին եւ ես շատ ուրախ կլինեի նման հնարավորության համար․ Նիկոլ Փաշինյան

Ոչ մի իշխանություն Ղարաբաղի հարցում այսքան թափանցիկ չի եղել, ինչպես մենք։

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը՝ Սամվել Բաբայանին

Սա փաստ է, և կրկնում եմ, որ ինչ-որ մեկի կողմից սա դիվերսիա որակելը նշանակում է չտիրապետել իրավիճակին, ասել է Բալասանյանը:

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է տեղակայել

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է տեղակայել: Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ զորամասը կառուցվել է սահմանագոտու Ղազախ-Աղստաֆա հատվածում:

Արցախի՝ բանակցային սեղան վերադարձի մասին հայտարարությունները մարտահրավեր չեն, այլ երկխոսության հրավեր․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ցուցաբերել է այդ ընդունակությունը՝ լսել դիմացինին, փորձել հասկանալ դիմացինին, եւ մենք նույնը ակնկալում ենք նաեւ իրենցից։

Նոր զինատեսակներ եւ ռազմաարդյունաբերության զարգացում․ Փաշինյանը՝ Բաքվի հետ ռազմական բալանսի պահպանման մասին

Ադրբեջանի հետ ռազմական բալանսի պահպանման համար Հայաստանը ձեռք է բերում նոր զինատեսակներ եւ զարագացնում է ռազմաարդյունաբերությունը։

Արման Թաթոյանն այսօր այցելել է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցուն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին է ներկայացրել տեղեկությունները Էլվին Իբրահիմովի առողջական վիճակի, ինչպես նաև ընտանիքի հետ նրա կապի ապահովման պատրաստակամության մասին

Հայաստանում «թավշյա հեղափոխությունը» ծանր դրության մեջ է դրել Բաքվին․ BBC

Հայաստանում «թավշյա հեղափոխությունը» և իշխանափոխությունը ծանր դրության մեջ է դրել Բաքվին, որտեղ ամենաքիչն էին սպասում իշխանափոխություն հարևան երկրում:

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հայ դիրքապահները հայտնաբերել եւ վնասազերծել են ՀՀ պետական սահմանը խախտած Ադրբեջանի քաղաքացու․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերաբերում է մարդուն, եւ 150 հազար կոնկրետ մարդկանց․ Զոհրաբ Մնացականյան

Մադրիդյան սկզբունքները, եթե դիտում ենք որպես շրջանակ, որի մեջ աշխատում ենք փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ, ապա այո, այդ շրջանակը գոյություն ունի։

Ասկերովի հարցազրույցի Հայաստանին վերաբերող որոշ հատվածներ զարմանք են առաջացնում. ԱԳՆ-ն մեկնաբանում է

Հայաստանը մշտապես բաց է բոլոր այցելուների, այդ թվում՝ պարոն Ասկերովի համար

Լեռնային Ղարաբաղը ձեւավորված քաղաքական միավոր է, որն ունի ինստիտուցիոնալ ամբողջ համակարգը՝ արտահայտելու ժողովրդի կամքը

Զոհրաբ Մնացականյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ մենք գնում ենք օրակարգով, որը հստալկ արտահայտված է, արտահայտված է նաեւ վարչապետի՝ Ստեփանակերտում հնչեցրած ելույթում։

Հակառակորդն արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան հատվածում 60մմ ականանետեր է կիրառել՝ արձակելով 9 արկ

«Երեկ եւ այսօր հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, կրակոցներ եղել են, բայց հրաձգային»,-ի պատասխան մեր հարցի՝ հավելեց Հասրաթյանը։

Մենք չենք անելու որեւէ բան, որը բանակցություններում փակուղի է տանելու․ Զոհրաբ Մնացականյան

Այստեղ հարցը վերաբերում է կոնկրետ պրագմատիկ, սկզբունքային հարցին՝ ընդունելու, որ Լեռնային Ղարաբաղը ունի որոշիչ ձայն եւ ներգրավվածություն։

Հայաստանը եղել եւ մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը․ Զոհրաբ Մնացականյան

Պարոն Մայիլյանն արտահայտվել է որպես Արցախի արտգործնախարար, այդ առումով մենք Արցախի իշխանությունների հետ շարունակական աշխատում ենք եւ փոխանակում ենք մեր մոտեցումներն ու դիրքորոշումները։

Գերմանացի պատգամավորը տուգանվել է 20 հազար եվրո Ադրբեջանի հետ կապերի համար

Ավելի վաղ Բունդեսթագը խիստ նկատողություն էր տվել իշխող ուժի պատգամավորին, Եվրոպայի խորհուրդն էլ նրան ցմահ զրկել էր այդ կառույց մտնելու իրավունքից։

Փաշինյանն ու Ալիեւը պատրաստվում են հանդիպման. կփոխվե՞ն արդյոք բանակցային խաղի կանոնները

Արցախի ճակատագիրը պետք է որոշվի բանակցային գործընթացին Ստեփանակերտին անմիջական մասնակցությամբ: Այժմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց դա է փորձում անել:

ՀՀ-ն փորձում է փոխել բանակցային գործընթացի ձևաչափը և խոչընդոտում բանակցություններին. Ալիեւ

Հայաստանի ղեկավարությունը փորձում է փոխել բանակցային գործընթացի ձևաչափը, ինչն անընդունելի է և հանդիսանում է բանակցային գործընթացը խոչընդոտելու փորձ:

Արցախը մի ժամանակ եղել է բանակցային կողմ, եւ հետեւաբար այդ ֆորմատն ընդունելի է եղել շահագրգիռ կողմերի համար․ Ա․ Դավոյան

Մեր հարցին, թե կարո՞ղ ենք ինչ-որ ժամանակահատված նախանշել, որից հետո Արցախը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, Արփի Դավոյանն ասաց, որ դա մեկ ամսում լուծելու հարց չէ, բայց ոչ էլ տարիների։

Ռուսաստանում ադրբեջանցիների եւ չեչենների ծեծկռտուքները շարունակվում են

Կռվի ընթացքում հրազենային վնասվածք ստացած մի քանի հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

Մինսկի խումբը կրկին հավասարության նշան է դրել. պատասխանը հետեւեց Արցախից

Համանախագահները միեւնույն հարթության վրա էին դրել Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հայկական սկզբունքը եւ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հռետորաբանությունը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ հիշեցնում են «Հելսինկիի եզրափակիչ ակտ»-ի 3 կարեւոր սկզբունքները

Մասնակից պետությունները հավասարապես ձեռնպահ պետք է մնան միմյանց տարածքները զինված գրավման կամ ուժի կիրառման ուղղակի կամ անուղղակի այլ միջոցառումների օբյեկտի վերածելուց։

Անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանի ելույթը բավականին համապարփակ եւ հստակ մտածված ելույթ էր․ Էդմոն Մարուքյան

Մենք, բնականաբար, շատ լավ ենք նայում Արցախում Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացմանը եւ նորմալ ենք գնահատում արձագանքները։

Ադրբեջան մեկնելուց առաջ լավ գնահատեք ռիսկերը․ ՌԴ ԱԳՆ-ն զգուշացում է իր քաղաքացիներին

Ռուսաստանի արտգործնախարարությունը նախազգուշացնում է Ադրբեջան մեկնող Ռուսաստանի քաղաքացիներին՝ մանրակրկիտ գնահատել հավանական ռիսկերը։

Պատրաստ ենք ցանկացած պահի մեկնել առաջնագիծ․ «Ազատամարտիկների Դաշինք»֊ը ողջունում է Փաշինյանի հայտարարությունը

Պատրաստ ենք ցանկացած պահի մեկնել առաջնագիծ․ «Ազատամարտիկների Դաշինք»֊ը ողջունում են Փաշինյանի հայտարարությունը։

Բա չիմանա՞նք ումից ինչ են պահանջում համանախագահները. ի վերջո հայկական կողմն այս դրվագում «կրե՞ց, թե կրվեց»

Այս վերջինն ամենակարեւորն է: Ու փաստորեն համանախագահներն ասում են, որ Ադրբեջանի այդ դիրքորոշումն անընդունելի է։

Հայաստանի վարչապետը, հնչեցնելով «Ղարաբաղի հայության» գաղափարը, վերջ է դրել բառախաղին. Ադրբեջանի ԱԳՆ

Եթե Հայաստանն Անվտանգության խորհրդի նիստն անցկացնում է Ստեփանակերտում, ապա այլեւս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել Լեռնային Ղարաբաղի հայերին:

Քաշմիրյան կռվախնձորը՝ միջուկային պոտենցիալ մարտագլխիկ կամ հայկական դիվանագիտության հերթական վրիպումը

Այսպիով, մենք կրկին անգամ ուշանում ենք եւ հայտնվում միջազգային կարեւոր իրադարձությունների հետնամասում։ Ժամանակն է հրաժարվել նման կրավորական, արատավոր գործելակերպից։

Ադրբեջանի ԶՈւ-ն լայնամասշտաբ զորավարժությունների ժամանակ գործարկել է «Պոլոնեզ» համակարգերը (տեսանյութ)

Ադրբեջանի զինված ուժերը մարտի 11-ին մեկնարկած լայնամասշտաբ զորավարժությունների ժամանակ գործարկել է Բելառուսից վերջերս ձեռք բերած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:

Իրան-Ադրբեջան սահմանին կրկին փոխհրաձգություն է տեղի ունեցել․ կա մեկ զոհ

Մարտի 12-ին Իրանից 6 քաղաքացիական անձինք խախտել են Ադրբեջանի հետ սահմանը, ադրբեջանցի սահմանապահները նկատել են ու կրակ բացել, սկսել է հրաձգություն, ինչից մեկ քաղաքացիական անձ մահացել է։

ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում

ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։

Ով եւ ինչու է «շուռ տալիս խաղատախտակը». խմբագրական

Ըստ երեւույթին հենց այս մոտեցումն է, որ փակուղի է մտցրել ադրբեջանական կողմին ու ստիպել վերադառնալ կոշտ հռետորաբանությանը։

Ներկայիս իշխանությունը սեփական լեգիտիմության համար Արցախի չլուծված խնդրի կարիքը չունի․ Ռուբեն Մեհրաբյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը որեւէ կերպ չի կաշկանդում հայկական կողմին՝ Արցախին բանակցությունների սեղանի շուրջ բերելու իր ջանքերը շարունակելու համար։

Բահրեյնից Մոսկվա մեկնող ռուսական օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում

Բահրեյնից Մոսկվա մեկնող ռուսական օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում։ Վայրեջքը կատարվել է ինքնաթիռում պայթուցիկ սարքի մասին գրության հայտնաբերումից հետո:

Կարծում եմ՝ բոլորին պարզ է, որ Հայաստանում հող հանձնող չկա․ Էդմոն Մարուքյան

Մարուքյանը նշեց, որ պտուղ կարող են տալ միայն այն բանակցությունները, որոնց կմասնակցեն հակամարտության բոլոր կողմերը:

ՌԴ-ն ու Իսրայելը Ադրբեջանին զենքերի հիմնական առաքիչներն են. SIPRI

2014-2018թթ.-ի ընթացքում աշխարհում զենքերի քանակի ներկրման ծավալներով Ադրբեջանը զբաղեցրել է 23-րդ տեղը: Այդ մասին են վկայում Ստոկհոլմի ինստիտուտ (SIPRI) տվյալները:

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում

Միաժամանակ ուսումնական կենտրոններում եւ համազորային հրաձգարաններում իրականացվում են մարտական կրակոցներ՝ սպառազինության նոր համակարգերի կիրառմամբ, այդ թվում՝ հրթիռների փաստացի արձակում:

Մինսկի խմբի համանախագահները փորձել են ամփոփել դեռեւս մինչեւ թավշյա հեղափոխությունը ձեւավորված օրակարգը․ Վ․ Վարդանյան

Պետք չէ հայտարաության կոնտեքստից կտրել-առանձնանել ինչ-որ հատված, եւ այն ներակայացնել հեղափոխական բնույթի հայտարարություն։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ մտահոգիչ կետեր կան․ Իվետա Տոնոյան

ԼՂ հարցի վերջնական հանգուցալուծումը Արցախի միջազգային ճանաչումն է։

Հայաստանը չի ընդունում Բաքվի կողմից առավելապաշտական, ոչ կառուցողական դիրքերից հնչող հայտարարություններն ու մոտեցումները

Հայաստանը մշտապես բարձրաձայնել է իր հանձնառությունը եւ սատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Ենթադրվում է, որ Ադրբեջանում զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիեւ հանդիպման համատեքստում․ Արծրուն Հովհաննիսյան

Տեղեկացնում եմ, որ ս.թ. մարտի 11-ից 15-ը ժամանակահատվածում ԱՀ զինված ուժերը նախատեսում են իրականացնել խոշորագույն զորավարժություն հետեւյալ կազմով։

ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արվել գնահատական տալ Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացմանը

20-րդ դարի վերջին դրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 3 հազարի:

Երբ Արցախը մասնակցի բանակցություններին, բանակցություններից կարելի է արդյունավետություն ակնկալել․ Շ. Քոչարյան

Շավարշ Քոչարյանն ասաց, որ 20 տարուց ավելի բանակցություններ են, առաջընթաց չի եղել, միակ առաջընթացը 1994-95-ին է եղել, երբ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիր է ստորագրվել։

Բաքվի կողմից ԼՂ անկախության ճանաչման դիմաց կարելի է տարածքներ հանձնել Ադրբեջանին. Զատուլին

Նա անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորմանը, հայտնում է «Նորությունների դաշնային գործակալությունը»:

Բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներգրավումը քանդելու է ադրբեջանական քարոզչամեքենայի մեխը․ Շավարշ Քոչարյան

Անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակություններին չի մասնակցում երկու կողմերից մեկը։

Ալիևը և Թուրքիայի խորհրդարանի նորընտիր նախագահը քննարկել են արցախյան հարցը

Թուրք պաշտոնյան հիշեցրել է, որ Թուրքիան Ղարաբաղի հարցում մշտապես սատարել է Ադրբեջանին:

Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս փաստերը խեղաթյուրող գնահատականներով. Վլադիմիր Կարապետյան

Առարկայական բանակցություններ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել դրանցում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ներգրավումը:

ՀՀ-ն օգտագործում է քաղաքական եւ հումանիտար բոլոր գործիքները՝ Կարեն Ղազարյանին ՀՀ վերադարձնելու համար. Զեյնալյան

ՀՀ կառավարությունն օգտագործում է դիվանագիտական եւ հումանիտար բոլոր գործիքները, որպեսզի Կարեն Ղազարյանի կյանքն ապահովվի ու երաշխավորվի:

Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը Ադրբեջանին զենք չվաճառի. փոխարտգործնախարար

Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը փոխադարձ արձագանքի և դեսպանատուն բացի Երևանում:

Ադրբեջանի նախագահի հետ առաջիկա հանդիպումը լինելու է բանակցային ֆորմատի շուրջ քննարկումների մասին. Փաշինյան

Նախ ուզում եմ նշել, որ նոր վարչապետի պաշտոնավարության ժամանակ հնարավորություն ստեղծվեց նոր հանդիպումներ անցկացնելու համար՝ առաջնորդների, արտգործնախարարների միջև:

Վանեցյանի հայտարարությունն անհանգստացրել է Բաքվին. Մամդյարովը բողոքել է Իգոր Պոպովին

Անցած շաբաթ ԱԱԾ տնօրեն Արթուր վանեցյանը Արցախում հայտարարեց, որ մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը:

ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը ժամանել է Բաքու

ԵԱՀԿ նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը ժամանել է Բաքու: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Սպառնալիքների պայմաններում դժվար է ակնկալել ԼՂ խնդրի շուտափույթ լուծում․ Նիկոլ Փաշինյան

Այդպես է եղել թերևս այն պատճառով, որ Հայաստանի նախորդ ղեկավարները ծնունդով Ղարաբաղից էին և համարում էին, որ իրենք կարող են ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շահերը:

Արցախի հարցում չի կարող լինել վերադարձ անցյալին․ Զոհրաբ Մնացականյան

Սա է եղել տրամաբանությունը մինչև հիմա և շարունակում է մնալ, որովհետև մենք նպատակաուղղված աշխատելու ենք բացարձակապես խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Իրանում ձերբակալել են ՀՀ վարչապետի այցից ու սելֆիից զայրացած իրանաբնակ 29 ադրբեջանցու (տեսանյութ)

Թավրիզի մարզադաշտում «Տրակտորսազի» ֆուտբոլային թիմի ադրբեջանցի երկրպագուներն ամբողջ խաղի ընթացքում Արցախի պատկանելիության մասին կարգախոսներ են վանկարկել և այրել ՀՀ դրոշը:

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Արեւմուտքի եւ Իրան-Ռուսաստան առանցքի միջեւ. ինչ է փորձում անել Հայաստանը

Բայց խնդիրն այն է, որ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Արեւմուտքը Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանման դիմաց որոշակի պայմաններ են առաջ քաշում։

Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացմանը

Ադրբեջանի կառավարությունը մեկ անգամ չէ, որ մերժել է միջազգային փորձագետներին մուտք գործել այդ տարած

Բաքուն ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում կբարձրացնի ՀՀ-ի կողմից «Ադրբեջանի օկուպացված տարածքները» բնակեցնելու հարցը. Աբդուլաևա

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան՝ մեկնաբանելով Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքերը:

Վրաստանը փորձում է ՆԱՏՕ-ի զորավարժություններում ներգրավել ՀՀ-ին ու Ադրբեջանին. Կարասին

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը մեկնաբանել է Վրաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները և դաշինքի զորավարժություններում Հարավային Կովկասի երկրներին ներգրավելը. հայտնում է Русарминфо-ն:

Ադամ Շիֆը դատապարտել է Սումգայիթի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ջարդերը

Շիֆը իր հայտարարության մեջ հիշատակել է նաև 15 տարի առաջ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը

Սումգայիթի կոտորածը համապատասխանում է ցեղասպանություն հասկացությանը․ հայտարարություն

Փաստերը վկայում են, որ Սումգայիթի հայկական բնակչության կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր, որն իրականացվել էր քաղաքական, ազգային և կրոնական դրդապատճառներով:

Եթե Ադրբեջանն անկեղծ է, պետք է անդրադառնար Սումգայիթի կոտորածներին․ ՀՀ ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ում (տեսանյութ)

Եզրափակելով իր խոսքը՝ Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը նախքան ամբիոնի մոտ մարդու իրավունքների մասին խոսելը, պետք է առնվազն նվազագույն ջանքեր գործադրեն՝ բարելավելու այդ ոլո

ԼՂ հակամարտության բանակցությունների ձևաչափը չի փոխվելու. Ադրբեջանն արձագանքում է Փաշինյանի հայտարարությանը

Նրա խոսքերով, 2 երկրների ղեկավարների՝ Նիկոլ փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի 3 անգամյա շփումները եւ ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպումները բանակցությունների առկա ձեւաչափի վառ օրինակն են:

Ողբերգական ցանկացած նման դեպքին հավասարազոր չարձագանքելը սպառնում է նորերի ծնունդով․ Էնֆիաջյանը Սումգայիթի դեպքերի մասին

Ողբերգական ցանկացած նման դեպքին հավասարազոր չարձագանքելը սպառնում է նորերի ծնունդով։

Կքննարկենք բանակցային ձեւաչափը․ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն «առանց օրակարգի» (տեսանյութ)

Պետք է հանդիպենք Ադրբեջանի նախագահի հետ, դա առանց օրակարգի հանդիպում կլինի, բայց դրա հիմնական ուղղությունը կլինի բանակցային ձեւաչափի քննարկումը:

Խախտվել են արադար դատաքննության իրավունքները․ ՀՀ-ն արձագանքում է Բաքվում Կարեն Ղազարյանի դատապարտմանը

ՀՀ գերիների, պատանդերի և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հայտարարությունը։

Հանրահավաք, որի իմաստն այդպես էլ անհասկանալի մնաց. խմբագրական

Ու հանկարծ այս իրավիճակում Երեւանում այսպիսի հանրահավաք է կազմակերպվում։ Ի՞նչ ուղերձ է սրանով հասցվում մեր հասարակությանը։

Հայաստանը վրդովված է Բաքվի երթին ՌԴ խորհրդարանականների մասնակցությունից․ դեսպան

Հայաստանը վրդովված է Բաքվի երթին ՌԴ խորհրդարանականների մասնակցությունից, որն ակնհայտ հակահայկական բնույթ է կրում։ Այն օգտագործվում է տարածաշրջանում վստահությունը խափանելու նպատակով։

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Minval.az-ը։

Եթե ամեն օր խոսենք այդ թեմայով, մի օր հասարակությունը կհոգնի եւ կդադարի արձագանքել. փորձագետը՝ տարածքների հարցի մասին

Նույնիսկ եթե հակահայկական քարոզչությունը լիովին դադարի Ադրբեջանում, հասարակությունում այնքան շատ թույն է կուտակվել, որ դետոքսալիզացիայի գործընթացը երկար ժամանակ կտեւի:

Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը՝ Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսում

Փետրվարի 26-ին Բեռլինում անցկացված Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսում տեղ է գտել նաև Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը:

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին. Փաշինյանի գրառումը թվիթերում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերում գրառում է կատարել 1988 թ. Սումգայիթի ջարդերի վերաբերյալ:

Հայաստանն անցնելու է հակահարձակման․ Դավիթ Տոնոյանը զգուշացրել է Բաքվին

Հայաստանը փոխում է բանակի կառուցման փիլիսոփայությունը՝ պաշտպանական ստրատեգիայից անցում կատարելով հարձակողականի։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարեց Դավիթ Տոնոյանը:

Նախապատրաստվում է Փաշինյան-Ալիեւ հանդիպում․ Բաքուն հայտնում է, Երեւանը հղում տալիս ԵԱՀԿ ՄԽ հայտարարությանը

Նախապատրաստվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը։

Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ Սումգայիթի կոտորածներին

Արցախի ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել՝ 1988թ. փետրվարին Ադրբեջանի կողմից Սումգայիթում կազմակերպված հայերի կոտորածների 31-րդ տարելիցի առթիվ:

Փաշինյանն ու Ալիևը պատրաստում են իրենց հասարակությունները հակամարտության կարգավորման. НГ

Ռուսական Независимая газета պարբերականը հոդվածով անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

Ադրբեջանը հայկական անօդաչու չի խոցել, ակնհայտ հին կադրեր են. ՊԲ հայտարարությունը

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Ադրբեջանցի դեսպանին արգելվել է մուտք գործել Թուրքիա

Արդյունքում Թուրքիան արգելել է ադրբեջանցի դեսպանին՝ մուտքը գործել Թուրքիա։

Ադրբեջանական դիրքերի դիմաց մեծ հրդեհ է եղել, չի բացառվում, որ այն վնասած լինի նաեւ դիրքերը (տեսանյութ)

«Դիրքի մոտակայքի խոտածածկն է այրվել, գուցե նաեւ դիրքի մոտ շարված օգտագործված անվադողերով պատին է հասել»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Կոթի վարչական շրջանի ղեկավար Ֆելիք Մելիքյանը:

Ալիեւը նորից սպառնում է. ինչպե՞ս պատրաստվել խաղաղության

Երկու հասարակությունները՝ խաղաղությանը պատրաստ լինելու տեսանկյունից գտնվում են տարբեր մակարդակների վրա: Հայկական կողմում չկա ազգությամբ պայմանավորված թշնամու կերպար:

Իսրայելական ընկերությունը 13 մլն դոլարի պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ

Ըստ ընկերության հայտարարության, 13 մլն դոլարի 2-ամյա պայմանագրով նախատեսվում է նորոգել Ադրբեջանին վաճառված Orbiter 1K դրոնները, գրում է MIGnews-ը։

Ալեքսանդր Լապշինի դեմ Ադրբեջանում նոր քրեական գործեր են հարուցվել

Ադրբեջանի իշխանություններին սաստիկ զայրացրել է այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ն ընդունել է Բաքվում Լապշինի դեմ մահափորձի վերաբերյալ բողոքը՝ ՌԴ-ից և Իսրայելից բժշկական եզրակացությունների հիման վրա:

Ս. Սարգսյանի ռեժիմից հետո տարածքներ հանձնելու միտքը մարդիկ բացառում են. ադրբեջանցի խմբագրի անդրադարձը

Այսպես է սկսել Հայաստանից ստացած իր տպավորությունների մասին հոդվածը ադրբեջանական Turan գործակալության գլխավոր խմբագիր Շահին Հաջիեւը:

Կարևոր չէ, թե որքան հզոր ես, որքան մեծ է քո բանակը. Արմեն Սարգսյանը՝ Ադրբեջանին

Ցանկացած այլ տարբերակ բոլորի համար լինելու է բացարձակ կործանարար։ Եվ այստեղ կարևոր չէ, թե որքան հզոր ես, որքան գումար ես ծախսում սպառազինության վրա կամ որքան մեծ է քո բանակը։

Հայ, վրացի և ադրբեջանցի լրագրողները համատեղ վերապատրաստում կանցնեն

Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների համար համատեղ թրեյնինգ կկազմակերպվի` Վրաստանի լրագրողների տարածաշրջանային ակադեմիայում, հայտնում է Ալիք մեդիան:

Կարծում եմ՝ մեր ամերիկացի գործընկերները հասկանում են մեր քաղաքականության եւ դրդապատճառների տրամաբանությունը. Ռուբինյան

Կարծում եմ, որ ընդհանրապես այսպիսի հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում խաղաղության գործընթացին, եւ չեն նպաստում արդյունավետ բանակցային գործընթացի մեկնարկին:

Ադրբեջանը Ուկրաինայի ռազմավարական դաշնակիցն է. հայացք Կիեւից

Ադրբեջանն Ուկրաինայի ռազմավարական դաշնակիցն է, մեզ համար դա շատ կարևոր է:

Բաքվի քաղաքապետարանը արգելել է Ղարաբաղի «վերադարձի» համար սպասվելիք հանրահավաքների անցկացումը

Նշենք, որ ադրբեջանական «Կարաբաղ» կոմիտեի կազմում է ընդգրկված 17 հասարակական կազմակերպություն:

Ասվում է՝ «նախապատրաստել ժողովուրդներին խաղաղության», չի ասվում՝ ժողովրդին. Նիկոլ Փաշինյան

Հայկական կողմը ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում է խաղաղ ճանապարհով, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է պատրաստ լինի պատերազմի:

Ես գիտեմ կոնկրետ ձեւեր եւ մեթոդներ՝ Արցախի իշխանություններին բանակցային գործընթացում ներգրավելու համար․ Փաշինյան

Մեզ համար չափազանց կարեւոր է, որ Արցախն ունենա վճռորոշ նշանակություն սեփական ճակատագրի որոշման գործում։

Մամեդյարովը բացահայտել է, թե ինչն է հիմք ստեղծում ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի առաջխաղացման համար

Այս մասին The Korea Times- ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Եթե չվախենային, որ «խիյարը թարս կբուսնի», վաղուց կսկսեին. անմեղսունակության կանխավարկած

Արցախյան կարգավորման շուրջ իբր ընթացող «գաղտնի բանակցությունների» թեման հանգիստ չի տալիս քաղաքական ու մերձքաղաքական շրջանակների «մտահոգներին»:

Պահանջում են ապամոնտաժել Ադրբեջանի Ազգային հերոսին նվիրված հուշարձանը. հայտարարություն

Եթե գյուղի ծնունդ հանդիսացող մարդու հիշատակը հավերժացնող հուշարձանը կարող է այդպիսի աղմուկի պատճառ հանդիսանալ, ապա մենք պահանջում ենք ապամոնտաժել Ադրբեջանի ազգային հերոսի հուշարձանը:

Վրաստանում մի խումբ ադրբեջանցիներ ցույց են անում, պահանջում՝ ապամոնտաժել Ջավախքում տեղադրված Միքայել Ավագյանի արձանը

Ախալքալաքում ադրբեջանական ժողովրդի թշնամի, անջատողական Միքայել Ավագյանի հուշարձան է կանգնեցվել:

ՄԱԿ-ի հանձնաժողովը անհիմն է ճանաչել 2011թ. Ադրբեջանի կողմից ՀՀ վերաբերյալ բողոքը

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը անհիմն է ճանաչել 2011թ. Ադրբեջանի կողմից Հայաստանի վերաբերյալ ներկայացված բողոքը:

Ադրբեջանցի Ռաշադ Ալիզադեն Արցախի քաղաքացիություն ստանալու խնդրանքով ԱԳՆ է դիմել

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ռաշադ Ալիզադեն դիմել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը

ՌԴ-ն չի կարող թելադրել Ադրբեջանին, թե որտեղ և ինչ զենքեր գնել. Շուգաև

Նա նշել է, որ ադրբեջանցիներն այսօր համագործակցում են ոչ միայն ՌԴ-ի, այլ նաև Բելառուսի հետ և դա առողջ մրցակցություն է, երկու երկրներն էլ ԱՊՀ-ի անդամ են:

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Ստեփանակերտում, Շուշիում, Հադրութում

Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ, Շուշի և Հադրութ քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:

Պատիժը կրած Էլնուր Հուսեյինզադեի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել

Հրապարակման մեջ նշվում է, որ Հուսեյնզադեն ծառայության ժամանակ աչքի է ընկել ոչ բավարար վարքով ու պարբերաբար ապօրինի լքել է զորամասը:

Ազատ արձակված ադրբեջանցին երրորդ երկիր կտեղափոխվի. մենք չենք կարող մարդու իրավունքները ոտնահարել. Բաբայան

Դա փակ է: Այդպիսի տեղեկությունը չեն ասում` նրանց անվտանգության խնդիրներից ելնելով: Որովհետեւ այդ մարդիկ հալածանքների են ենթարկվել Ադրբեջանում եւ եթե իմանան` որտեղ են, նրանց կարող են առեւանգել, սպանել:

Արցախում ազատազրկված ադրբեջանցին պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել

Փորձը խափանվել էր Պաշտպանության բանակի` Արցախի պետական սահմանի պահպանությունն իրականացնող ստորաբաժանման կողմից:

Ինչո՞ւ է Հայաստան եկել ադրբեջանական «Turan» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիեւը. պարզաբանում է ԱԳՆ խոսնակը

Բոլոր նախանշված ընթացակարգերը, որով նաեւ դուք եք անցնում, անցնելուց հետո վերջինիս հայտը բավարարվել է եւ նա իր լրագրողական խմբով այցելել է Հայաստան:

Մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չափազանց վտանգավոր է. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես բարձր է եղել ԱԳՆ-ի օրակարգում:

Արցախը որոշիչ ձայն եւ ներգրավվածություն պետք է ունենա իրական եւ տեւական կարգավորման գործընթացում. Նաղդալյան

ԱԳՆ խոսնակը նաեւ ասաց, որ իրենք էլ, ինչպես բոլորը, տեսնում են ադրբեջանական կողմի արձագանքները. «Բայց մեր սկզբունքները բազմիցս ամրագրվել են»,- ասաց Նաղդալյանը:

Իսրայելը վերսկսում է անօդաչուների վաճառքն Ադրբեջանին

Իսրայելական «Aeronautics» ընկերությանը թույլ է տրվել Ադրբեջանին վաճառել հայկական կողմի դեմ կիրառված «մահապարտ» անօդաչու թռչող սարքերը:

Հայաստանը շարունակում է աշխատել այն մասով, ինչը վերաբերվում է բանակցությանը. Մնացականյանը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին

Երկու երկրների ղեկավարների պաշտոնական հանդիպման վերաբերյալ Մնացականյանն ասաց. «Պաշտոնական հանդիպման համար չշտապենք»:

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հայաստանի կարմիր գիծը նախանշելու շատ լավ ձեւակերպում էր. ինչ սպասել Փաշինյանի հայտարարությունից եւ Ադրբեջանի պատասխանից

Այդ փաստաթղթի տակ ստորագրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, որ իրենք պետք է պատրաստեն իրենց հասարակությանը խաղաղության:

Արցախյան բանակցություններում ՀՀ վարչապետը «խիզախ քայլ» է ձեռնարկել․ Մերկել

Խոսքին պիտի հետևեն գործողություններ։ Արցախյան հակամարտության երկու կողմը պետք է պատրաստ լինեն խաղաղությանը։

Հաանը Երեւանում էր. ադրբեջանցիները Հայաստանն ուղարկում են Եվրոպա, ռուսները՝ լռում

Ադրբեջանական թեզերի անտրամաբանական լինելու մասին է խոսում նաեւ հայ-ռուսական ավելի առարկայական՝ պաշտպանական ոլորտի համագործակցությունը:

Եվրոպայում ձերբակալվել են ադրբեջանական անձնագրերով PKK-ականներ

Ուշագրավ է, որ Զահիդի հավաստմամբ՝ Ադրբեջանի անձնագիր ստացած օտարերկրացիների թվում են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մեծ թվով անդամներ, որոնց մի մասը՝ Իրաքից:

Ցույցեր Ադրբեջանում․ պահանջում են իշխանության հրաժարականը

Ցույցի ընթացքում, ըստ «Թուրան» գործակալության, գյուղի էլեկտրամատակարարումը, անհայտ պատճառներով, պարբերաբար ընդհատվել է:

Պատրիարք Կիրիլը Ալլահշուքյուր Փաշազադեի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը

Ուղղափառ և մահմեդական կոնֆեսիաների ներկայացուցիչները կարող են օգնել քաղաքական գործիչներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Մոսկվան ողջունում է Երեւանի եւ Բաքվի միջեւ կառուցողական շփումները․ Զախարովա

Մենք ողջունում ենք Երեւանի եւ Բաքվի միջեւ տարբեր մակարդակներում տեղի ունեցող քաղաքական շփումները:

Ադրբեջանը Վրաստանի բաժանորդներին մատակարարվող գազի սակագինը կբարձրացնի 10․5 տոկոսով

Ադրբեջանն այս տարվա մարտի 1-ից Վրաստանի բաժանորդներին մատակարարվող գազի սակագինը կբարձրացնի 10․5 տոկոսով:

Կտրականապես բացառել ուժային սցենարները. Կարասինը խոսել է ԼՂ հարցում միջազգային հանրության կոնսենսուսի մասին

Հիմա չափազանց կարեւոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ իրադրությունը լինի կանխատեսելի եւ հանգիստ:

Վրաստանի հայերի և ադրբեջանցիների գրեթե կեսը պետական լեզվին ընդհանրապես չի տիրապետում. NDI

Վրաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունների` հայերի և ադրբեջանցիների գրեթե կեսը պետական լեզվին ընդհանրապես չի տիրապետում:

ԼՂ հակամարտությունը կարող է բռնկվել եւ իր մեջ ներքաշել Ռուսաստանին. ԱՄՆ-ի ազգային հետախուզություն

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նման հայտարարություն նա արել է երեկ Սենատում համաշխարհային վտանգների մասին խոսելիս:

Ինչո՞ւ է Բոլթոնը Ալիեւի հետ քննարկել ԼՂ հիմնախնդիրը, իսկ Փաշինյանի հետ՝ ոչ

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Twitter-ի իր միկրոբլոգում ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի մանրամասները:

Նիկոլ Փաշինյանը հո մենակ չի՞ կարողանալու անել, ժողովուրդը պիտի օգնի. գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյան

- Ես քաղաքագետ չեմ, այդպիսի գնահատական չեմ տալիս, բայց յուրաքանչյուր շփում հակառակորդի ղեկավար կազմի հետ համարում եմ ճիշտ: Դա պետք է լինի: Հո ձեռքերը ծալած չե՞ն նստելու:

Փաշինյան-Ալիեւ հանդիպումը ներառվել է Դավոսի համաժողովի գլխավոր իրադարձությունների մեջ

Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի կազմակերպիչները ներառվել են միջոցառման 33 գլխավոր իրադարձությունների մեջ:

Այն, ինչ մենք անում ենք, անում ենք բավական բաց եւ թափանցիկ. Զոհրաբ Մնացականյան

Ես չեմ խոսելու դրա մասին, ես նորից եմ խոսել այդ մասին: Առաջնային խնդիրը մեր համար ստատուսն է եւ անվտանգությունը: Ինչո՞ւ եք ուզում, որ ես այդ հարցին անդրադառնամ:

Ադրբեջանին դրոններ վաճառող իսրայելական ընկերության ղեկավարների լիցենզիան կասեցվել է

Մասնավորապես, կասեցվել է գլխավոր տնօրեն Ամոս Մաթանի, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչի, ևս մեկ աշխատակցի լիցենզիան: Որոշումը ուժի մեջ է մինչդեռ վճիռը չի կայացվել:

Բանակցությունները պիտի ընթանան կոնկրետ փաստաթղթի շուրջ․ Վիտալի Բալասանյան

Ինչ վերաբերում է Արցախի որեւէ կարգավիճակի դիմաց տարածքային զիջումների գնալուն, Բալասանյանն ասաց, որ դա Արցախի ժողովրդի, եւ, ընդհանրապես, հայության համար ընդունելի տարբերակ չի կարող լինել։

Մենք պարտվողական չենք եղել եւ չենք լինելու. Զոհրաբ Մնացականյան

Այդ առումով է, որ մենք ուշադրության ենք տալիս նրան, որ բոլոր այն հանգամանքները, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին շատ էական կարեւոր էլեմենտներ են այս գործընթացներում:

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Բազմամարդ երթ եւ Սուրբ պատարագ Անթիլիասում՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի

Արգենտինայի նախագահը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ դիմել է հայ համայնքին

Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցի կալանավորին վիրահատել են․ վիճակը կայուն է

Ոստիկանները պարզել են, որ հայրը երեխաներին ներգրավել է մուրացկանության մեջ

Այսօր փրկարարները ձյան մեջ արգելափակումից դուրս են բերել մեքենան

Լավ է՝ քաղաքացու օրը տաք եղանակ է, թե չէ Ռուսաստանից քաղաքական ապաստան էի խնդրելու. Սուրենյանը կատակում է

Քանի տարի է՝ երգիչները ՀՀ-ն ներկայացնում են միայն իրենց ուժերով. Տյոմը՝ «Նոր ալիքին» մասնակցելու մասին

Տիգրան Վիրաբյանը՝ ծախսատար միջոցառումները «Ֆակտորի փրոդաքշնից» պատվիրելու մասին

«Վուդու» 24-ժամյա սրճարանի ոստիկան սեփականատերը խախտում է օրենքը. բաց նամակ ոստիկանապետին

ՀՀ նախագահի նստավայրում ցուցահանդես կկազմակերպվի 4 արվեստագետի գործերով

Շվեդիայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը

ՀՊՏՀ-ում դասավանդման ժամավճարը երեք անգամ կբարձրանա՝ շնորհիվ կատարված տնտեսումների

ՀՀ-ն մտադիր է շարունակել իր ներդրումը ՄԱԿ-ի արտոնած խաղաղապահ գործողություններին. Դ. Տոնոյանի ելույթը Մոսկվայում

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Միլիոնատեր քաղհալածյալների «դուխը». իսկ գործընթացը դեռ երկար է շարունակվելու

«Քաղաքացիական պայմանագիրը» վարչության նիստ է գումարել. քննարկվել է առաջիկա համագումարը

Աշխարհի 14-րդ չեմպիոն Կրամնիկը կարող է դառնալ Լեւոն Արոնյանի մարզիչը

Վանաձորի սոցիալական ծառայության մասնագետը կաշառք է վերցրել. նա ձերբակալվել է (տեսանյութ)

Մեկնարկում է Հ.Յ. Դաշնակցության Հայաստանի կազմակերպության 23-րդ Գերագույն ժողովը

Երկու թեկնածու կպայքարի Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնի համար