Դատարանը չթույլատրեց Մանվել Գրիգորյանին մեկնել Ֆրանսիա՝ բուժումը շարունակելու

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում այսօրվա դատական նիստին Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին թույլատրել նրան մեկնել Ֆրանսիայի Հանրապետություն՝ բուժումն այնտեղ շարունակելու:

Պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանը շուրջ 10 ամիս հարազատների միջոցների հաշվին բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ-ում, ինչի ընթացքում արձանագրվել է ինչպես առկա հիվանդությունների վատթարացում, այնպես էլ ավելացում. «Հունվարի 14-ին Մանվել Գրիգորյանը տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք, եւ դատական նիստի ժամանակ էլ արձանագրվեց, որ նրա կյանքին վտանգ է սպառնում»:

Պաշտպանի խոսքով՝ Գրիգորյանի հարազատներն այժմ պատրաստակամ են իրենց միջոցներով նրան տեղափոխել Ֆրանսիա, որտեղի բժիշկները ժամանակին վիրահատել են նրա թոքը եւ շուրջ քսան տարի բուժել են դիաբետը. «Ինչ վերաբերում է քննությունից առերեւույթ թաքնվելու հանգամանքին, ասեմ, որ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 6-ի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ապացուցված է համարվել, որ առկա չէ տվյալ առ այն, որ ազատության մեջ մնալով՝ Մանվել Գրիգորյանը կարող է թաքնվել քննությունից»:

Պաշտպանը դատարանին տրամադրեց նաեւ տեղեկանք նշված կլինիկայի բժիշկների կողմից, որով վերջիններս հավաստում են, որ Գրիգորյանն ունի Ֆրանսիայում բուժման կարիք:

Պաշտպաններից Գուրգեն Գրիգորյանն էլ, միանալով միջնորդությանը, ասաց. «Կարծիքներ կային, թե նախկին միջնորդությունները ներկայացնելիս մենք սուբյեկտիվ կարծիք ենք արտահայտում, բայց փաստը ցույց տվեց այլ բան. այն մտավախությունները, որ բազմաթիվ անգամ բարձրացրել էինք, հիմա էլ եմ ուզում նշել»: Պաշտպանի խոսքով՝ անձինք, որոնք պատրաստակամություն են հայտնել Մանվել Գրիգորյանին բուժելու, բազմիցս ասել են, որ այսպես շարունակվելու դեպքում վատթարացում է արձանագրվելու:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն առարկեց միջնորդության դեմ եւ խնդրեց մերժել այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Դատախազն ընդգծեց, որ միջգերատեսչական հանձնաժողովի՝ դեռեւս 2019 թ. հոկտեմբերի 18-ին ստացված փորձաքննությամբ փաստվել է, որ ներկայիս առողջական վիճակում անհրաժեշտ բուժմիջոցառումները հնարավոր է իրականացնել ՀՀ որեւէ բժշկական հաստատությունում, որը կունենա ինտենսիվ թերապիայի ծառայություն. «Այո՛, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հունվարի 14-ին վատացել է, այդ մասին մենք ստացել ենք գրություն եւ ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցներ՝ խափանման միջոցը փոփոխելով: Սակայն խափանման միջոցը փոփոխվել է ոչ թե նրա համար, որ վերացել են կալանավորման հիմքերը, այլ որ առկա սրված վիճակը համապատասխանել է Կառավարության կողմից սահմանված՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններին»,- ասաց Դոլմազյանը:

Նրա խոսքով՝ որեւէ հիմնավորում չկա, որ ներկայիս վիճակով Մանվել Գրիգորյանը չի կարող անհրաժեշտ բուժօգնություն ստանալ ՀՀ-ում: Դատախազը չբացառեց նաեւ քրեական պատասխանատվությունից խուսափելու հանգամանքը:

Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց մերժել միջնորդությունը: Նա նախ պարզաբանեց, որ խոսքը ոչ թե խափանման միջոց ստորագրությունը փոփոխելու մասին է, այլ բացառության կարգով երկրից դուրս գալ թույլատրելու: Դատավորն ընթերցեց «Նաիրի» բ/կ-ից ստացված տեղեկանքը, որում ասվում էր, որ Մանվել Գրիգորյանի սրտի ռիթմը վերականգնվել է, սակայն պահպանվում է հաճախասրտությունը եւ ռիթմի խանգարման վտանգը. «Չներկայացվեց որեւէ ապացույց այն մասին, որ ՀՀ-ում բուժում իրականացնելն անհնարին է, եւ ծայրահեղ անհրաժեշտություն է այդ ախտորոշման պարագայում արտասահման մեկնելը»:

Դատավորը նշեց՝ եթե բժշկական պատշաճ փաստաթուղթ տրամադրվի, այն կքննարկվի, եւ հնարավորություն կտրվի բուժումը արտերկրում շարունակելու:

Այսպիսով, այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 11-ին՝ ժամը 14:00-ին:

Տպել
3067 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով