Մանվել Գրիգորյանը մինչեւ հիվանդանոց տեղափոխվելը հրաժարվել է ընդունել դեղերը, գիտակցությունը կիսամթագնած է

Մանվել Գրիգորյանը մինչեւ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց տեղափոխվելը՝ քրեակատարողական հիմնարկում հրաժարվել է ընդունել դեղերը։ «Հայկական ժամանակ»-ի այս տեղեկությունը հաստատեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը։

Ավելի վաղ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հայտնել էր, որ քրեակատարողական հիմնարկում պահվող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ նա կոմայի մեջ է, տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Փաստաբանի պնդմամբ՝ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է արյան մեջ շաքարի պարունակության խախտման պատճառով։

Նոնա Նավիկյանը մեր զրույցում հայտնեց, որ Գրիգորյանին Գրիգոր Լուսավորիչ ԲԿ են տեղափոխել այս գիշեր ժամը 1-ին՝ շտապ օգնության մեքենայով։ Նրա փոխանցմամբ՝ Գրիգորյանը դեղերից հրաժարվելու պատճառը չի մեկնաբանել։

Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի փոխտնօրեն Արտակ Մանուկյանը մեր զրույցում հայտնեց, որ Մանվել Գրիգորյանը ԲԿ է տեղափոխվել նախակոմային, ծայրահող ծանր վիճակում։ Հիմա վիճակը գնահատվում է ծանր, ստանում է դեղորայքային բուժում, գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում։ ԲԿ-ի փոխտնօրենի փոխանցմամբ՝ Գրիգորյանը հրաժարվել է բուժում ստանալ դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում, որտեղ, ըստ նրա, չեն եղել անհրաժեշտ գործիքային եւ լաբորատոր հետազոտություն իրականացնելու պայմանները՝ նման ծանրագույն հիվանդին բուժօգնություն ցուցաբերելու համար․

«Մանվել Գրիգորյանը պնդել է, որ պետք է տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց։ Երեկ շաքարը չափող սարքը ցույց է տվել բարձր սանդղակ, որից հետո շտապ օգնության աշխատակիցների՝ շաքարը չափող ապարատը error է ցույց տվել, եւ պրեկոմատոզ վիճակում՝ գիտակցությունը մթագնած՝ տեղափովել է բժշկական կենտորն։ Այս պահին վիճակը փոքր ինչ բարելավվել է, բայց գնահատվում է ծանր»,-ասաց ԲԿ-ի փոխտնօրենը։

Տպել
17972 դիտում

Հայկ Սարգսյանի տվյալներով՝ Չեխիայի արդարադատության նախարարը եղբորը արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել

Հրդեհ Արմավիր քաղաքում.այրվել է ավտոմեքենա

Ապօրինություններ Սյունիքի մարզպետարանում. ԱԱԾ բացահայտել է սեփանակատիրոջից հողամասն ապօրինի օտարման դեպք

ՍԴ-միակ մարմինն է, որ ունի վերջնական իշխանություն՝ մեկնաբանելու այս պետության ամենաքաղաքական ակտը՝ Սահմանադրությունը

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուն ընտրվելու դեպքում պատրաստ է առաջինը ենթարկվել վեթինգի

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ ֆրանսիացի Միշել Պլատինին ձերբակալվել է

Արցախում զինծառայողը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա մահացել է հիվանդանոցում

Կաջակցի՞ արդյոք ԿԽՄԿ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին. Մհեր Գրիգորյանն ընդունել է Քլեր Մեյթրոյին

Պարտադրանքը, որ եղել է նախկինում, պետք է փոխվի. Հայկակ Արշամյան

Դել Բոսկեն Հայաստանում է. նա կարծում է՝ վերջին հաղթանակները վստահություն կներշնչեն ՀՀ ընտրանուն

Գեղամ Գևորգյանը Մոսկվայում կմասնակցի Մրցակցության հարցերով միջազգային կլոր սեղան-խորհրդակցությանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն. Նիկոլ Փաշինյան

Նարեկ Բաբայանը դիմել է դատարան՝ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը գույք նվիրելու հարցով

Չեմ թաքցնելու, որ ընկերներ ունեմ «Իմ քայլ»-ում, բայց երդում տալու պահից դատավորներն այլեւս ընկերներ չեն ունենում

Սահմանադրական դատարանում պետք է գործի 9 հավասար դատավորների կարգավորումը․ Վահե Գրիգորյան

Մանվել Գրիգորյանը կրկին դատարան չբերվեց. դատախազը միջնորդեց նրա նկատմամբ փորձաքննություն նշանակել

Բանտարկված աղվեսներն առգրավվել են եւ բաց են թողնվել վայրի բնություն

Զրպարտության մասով դիմելու եմ դատարան. Խառատյանը՝ Մալյանի «անհեթեթությունների» մասին

Ուզում ենք այնպես անել, որ միլիարդավոր ներդրումներ անելու ցանկության դեպքում անգամ կարիք չլինի վարչապետին տեղյակ պահել

Մանվել Գրիգորյանի կինը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ ծիրանի այգին հրդեհելու դեպքի առթիվ