Մանվել Գրիգորյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ խարդախության հոդվածով. ՔԿ-ն գործի մի մասը ուղարկել է Դատախազություն

«Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության փաստացի ղեկավար, իսկ 2016-2018թթ. նաև գլխավոր տնօրենը ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով`առանձնապես խոշոր չափի խարդախության համար:

Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն`նշելով, որ նրա վերաբերյալ մեկ այլ քրեական գործ էլ քննվում է ՀՔԾ-ում, ինչը հաշվի առնելով՝ քննիչի կողմից որոշում է կայացվել գործից տնօրենի վերաբերյալ մասն անջատել և ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու և վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործին միացնելու, մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու հարցը քննարկելու համար:

Նշենք, որ «Արա և Այծեմնիկ»  ընկերության ղեկավարը, ապա նաեւ տնօրենը ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդին է՝ Արման Գրիգորյանը: Նրա նկատմամբ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարված:

ՔԿ հաղորդագրությունը՝ ստորեւ.

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ առերևույթ յուրացում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են Վաղարշապատի համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում հայտնաբերված չարաշահումների մի շարք հանգամանքներ:

Այսպես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար Վաղարշապատի համայնքապետարանում իրականացրել է համատեղ ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ են տրվել մի շարք չարաշահումներ և խախտումներ։

Մասնավորապես՝ պարզվել է, որ  «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության փաստացի ղեկավար, իսկ 2016-2018թթ. նաև գլխավոր տնօրենը, Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանի կողմից հայտարարված դրա ենթակայությամբ գործող թիվ 11 մանկապարտեզի, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման շենքի ու գեղարվեստի դպրոցի, թիվ 2 երաժշտական դպրոցի, մշակույթի պալատի և դրա կառույցների վերանորոգման աշխատանքների մրցույթներում իր ղեկավարած ընկերությունով հաղթող ճանաչվելով՝ կնքված թվով 15 պայմանագրերի շրջանակներում նախատեսված վերանորոգման աշխատանքներն ու ծառայություններն ամբողջական և պատշաճ չի մատուցել:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված աշխատանքների իրականացման վերաբերյալ 2015թ․ հունվարից մինչև 2016թ․ հունիս ընկած ժամանակահատվածի համար հաստատված կատարողական ակտերում իրականությանը չհամապատասխանող, խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով, փաստացի կատարված շինարարական աշխատանքների ծավալներից  ավել ծավալներ ցույց տալով, միասնական դիտավորությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, խաբեությամբ հափշտակվել է ընդհանուր 13.336․213 ՀՀ դրամ գումար՝ Վաղարշապատ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով նյութական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել՝ վերոնշյալ ԲԲ ընկերության ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն ԲԲ ընկերության ղեկավարը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեկ այլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասով, 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 2-րդ մասով քննվող քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ և գտնվում է հետախուզման մեջ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործից «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության ղեկավարի վերաբերյալ մասն անջատել և ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու և վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործին միացնելու, մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու հարցը քննարկելու համար:

Տպել
4852 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է