Մանվել Գրիգորյանին մեղսագրվող շորթման դրվագով անցնող անձինք մահացած են. պաշտպան

Մանվել Գրիգորյանին մոտ 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդության քննարկումն այսօր հետաձգվեց:

Նրա պաշտպաններից Արսեն Մկրտչյանը մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատճառը քննիչի բացակայությունն էր, որը չէր զգուշացրել նիստին չներկայանալու մասին:

Նշենք, որ միջնորդությունը քննում է դատավոր Մարինե Մելքոնյանը, որը մի քանի անգամ մերժել է Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդությունները: Հարցին, թե դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելո՞ւ են, Մկրտչյանը պատասխանեց, որ պատրաստվում են նման միջնորդությամբ հանդես գալ, սակայն այն համարում են անիմաստ:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատներում հայտնաբերված մեքենաներին, Արսեն Մկրտչյանն ասաց, թե դրանք ընդհանրապես բանակի հետ կապ չունեն, դրանք բանակի համար չեն բերվել: Մեր դիտարկմանը, թե շտապօգնության մեքենան էլ բանակի համար չէր բերվե՞լ, Մկրտչյանը բասացական պատասխան տվեց. «Ես չեմ ուզում գործի մանրամասներին շատ անդրադառնանք, ամենակարեւորը հարցն է, որ Մանվել Գրիգորյանը իրականում զինվորի սնունդ չի յուրացրել»: Հարցին, այդ մեքենաները ձեւակերպվել են իր հարազատների անուններով Մկրտչյանը ասաց՝ ոչ: Ճշտող հարցին՝ իսկ մտերիմների անուններո՞վ, պաշտպանը արձագանքեց. «Ինչ է նշանակում, Մանվել Գրիգորյանը ունի ՀՀ-ում մոտ 3 միլիոն մտերիմ, եթե կա մի զանգված մարդկանց, ովքեր վատ են տրամադրված Մանվել Գրիգորյանին...

Նշենք, սակայն, որ ըստ ԱԱԾ-ի ավելի վաղ տարածած հաղորդագրության՝  Մանվել Գրիգորյանի առանձնատներում հայտանբերվել է նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Պաշտպանության բանակի համար նախատեսված ամենագնացների շարք, շտապօգնության մեքենա։ Դրանք պաշտպանության բանակին էին նվիրաբերել Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք Մանվել Գրիգորյանը ձևակերպել է իր բարեկամների անուններով եւ տեղափոխել իր սեփական ավտոպարկ:

Մանվել Գրիգորյանը 2000-2008 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, կազմակերպել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Էջմիածին քաղաքի բնակիչ Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը: Մասնավորապես, 2004 թվականի կեսերին Մ. Գրիգորյանը, Պ. Թորոսյանի կողմից Էջմիածնում կառուցվող բենզալիցքավորման կետն իրենը դարձնելու շահադիտական նպատակով, տվյալ գույքը ոչնչացնելու (վնասելու), գույքի սեփականատիրոջ և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, կազմակերպել է իր ազդեցության ոլորտում գտնվող երկու անձանց միջոցով` նախնական համաձայնությամբ, խմբով, Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ բենզալիցքավորման կետի շորթումը:

Անդրադառնալով այս դրվագին Մկրտչյանն ասաց, որ այս գործով անցնող անձինք մահացած են:

Նշենք, որ հենց այս դրվագով Գրիգորյանը չի առարկել, որպեսզի այն վաղեմության ժամկետն անցնելու հիմքով կարճվի:

Տպել
1622 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում