Գրիգորյանի դեմ ցուցմունք տալու համար ՀՀ ժամանած կինը զրկվել է աշխատանքից, գործն առաջ չի գնում

26/12/2018 schedule08:03

Տարիներ առաջ Մանվելի «շնորհիվ» Հայաստանում կորցրել էինք մեր տունն ու ինչքը. վերադարձա վերագտնելու հավատ ու արդարություն, սակայն կորցրի աշխատանքս:

Ֆեյսբուքյան իր էջում այսպես է գրել հեղափոխության օրերին Մանվել Գրիգորյանի ոճրագործություններից մեկի մասին սարսափելի պատմություն ներկայացրած ամերիկաբնակ կինը՝ Մայա Սթեֆանի Մնոյանը:

Վերջինս հիասթափված է ՀՀ քննչական համակարգի աշխատանքից, քանի որ գործն այդպես էլ առաջ չի գնում, մինչդեռ ինքը հենց այդ պատճառով ԱՄՆ-ից հասել էր Հայաստան:

«Հեղափոխության առաջին ու ամենացնցող քայլը Մանվել Գրիգորյանի զարհուրելի ոճրագործությունների բացահայտումն էր, որը չափազանց հուսադրող էր, սակայն հիասթափությունը գնալով խորանում է: Մանվել Գրիգորյանը այսօր ազատության մեջ է: Համազգային հրճվանքով ու ոգևորությամբ սրտապնդված՝ մեր վտարանդի ընտանիքը վերագտավ տասնամյակներ շարունակ կորցրած հույսը, թե մի օր մենք էլ կվերադառնանք հայրենիք: Հավատալով արդարության վերականգնմանը՝ ես ուժ գտա ի լուր աշխարհի ներկայացնելու մեր ընտանիքի սարսափազդու պատմությունը, որը իրագործվել էր անձամբ Մանվելի հրահանգով և ձեռամբ:

ԱՄՆ-ից գրավոր հաղորդում ներկայացրեցի ՀՀ ոստիկանություն, ՀՀ ոստիկանապետին, ՀՀ գլխավոր դատախազին: Անգամ վարչապետին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթում տեղ գտավ իմ գրառումը: Օրեր անց զանգահարեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից և ինձ ու Էդգարին կանչեցին Հայաստան: Քանի որ Էդգարը մի քանի օրից ծանր վիրահատության պիտի ենթարկվեր, բնականաբար չկարողացավ գալ, ինչի մասին ես տեղյակ պահեցի քննիչին և մեկամսյա արձակուրդ վերցնելով՝ միայնակ եկա Հայաստան:

Զանգեցի քննիչին, կանչեց: Ես և երևանաբնակ հորեղբորս աղջիկը, ով դեպքերի առաջին իսկ օրից մեր կողքին է եղել ու ամբողջությամբ տեղյակ է իրողությանը, ներկայացանք քննչական ծառայություն: Քննիչ Թադևոսյանը մեզ մի քանի հարցեր տալուց հետո ասաց, որ Էդգարը պիտի գրավոր ներկայացնի դեպքը: Էդգարը ամենայն մանրամասնությամբ գրեց ամբողջ պատմությունը, նշեց անուններ, որոնք պակաս հայտնի չեն, քան Մանվելինը:

Հայաստանում գտնվելուս օրերին պարբերաբար զանգում էի քննիչին, ամեն անգամ պատասխանում էր՝ մի քանի օրից կկանչենք: Լրացավ մեկ ամիսը, չկանչեցին: Ստիպված ետդարձիս տոմսը երկարացրի ևս քսան օրով, որի պատճառով կորցրի աշխատանքս ԱՄՆ-ում: Մինչ օրս չեն զանգել:

Տարիներ առաջ Մանվելի «շնորհիվ» Հայաստանում կորցրել էինք մեր տունն ու ինչքը. վերադարձա վերագտնելու հավատ ու արդարություն, սակայն կորցրի աշխատանքս:

Գուցե այն ամենը, ինչ հայտնաբերվեց Մ. Գրիգորյանին պատկանող տարածքներում օդից էր ընկել, չեմ քննարկում, ես ոչ տվյալ գործով քննիչն եմ, ոչ էլ դատավորը, բայց ես հաղորդում եմ տվել հանցագործության մասին և պահանջում եմ ընթացք տալ:

Այլևս ոչինչ չունենք կորցնելու, մեր տարիների ամենասրբազան երազանքը հայրենիք վերադառնալն էր, սակայն հայրենիքն էլ մեզ ուրացավ: Կօգտագործեմ բոլոր հնարավոր և անհնարին միջոցները, կդիմեմ Եվրոդատարան, կթակեմ բոլոր դռները....

Չեմ լռելու»,-գրել է Մայան:

Հիշեցնենք, որ կինը պատմություն էր պատմել սեփական եղբոր ու իր ընտանիքի մասին. թե ինչպես էր Մանվել Գրիգորյանը սպառնալիքներով խլել իրենց ամբողջ ունեցվածքը, ինչպես էր իր եղբորը շղթայված վիճակում պահել ջրհորում, ինչ կտտանքների են ենթարկել ու ինչ են կորցրել իրենք այդ ամենի արդյունքում:

Տպել
17030 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց