Արոնյանը կարող է շրջանցել Կառլսենին

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատային մրցաշարում այսօր կայանալու են 11-րդ տուրի հանդիպումները, որոնք կարող են պատմական նշանակություն ունենալ հայկական շախմատի պատմության համար: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը նախորդ 10 տուրերում հավաքել է 7,5 միավոր ու իր համար փաստացի ապահովել առնվազն 1-ին տեղի կիսումը (մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր, իսկ 2-րդ տեղում ընթացող ուկրաինացի Վասիլի Իվանչուկը Արոնյանից ետ է մնում 1 միավորով): Բայց առաջիկա տուրերը մեկ այլ նշանակություն ունեն. Լեւոնը իր անհատական ընթացիկ վարկանիշով մոտեցել է համաշխարհային շախմատի դասակարգման առաջատար Մագնուս Կառլսենին (նկարում` ձախից) ու ցանկացած տուրում կարող է դառնալ 1-ինը համաշխարհային ռեյտինգում:

Ծառուկյանը կգնի

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թոռնուհին` Իրմա Սաֆրազբեկյանը, ՀՀ կառավարությունում երեկ հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ բանաստեղծի թբիլիսյան բնակարանն արդեն գնորդ ունի: Կոնկրետ անուն նա չի նշել: Ասել է միայն, որ խոսքը գործարարի մասին է: Այդպիսով, Թումանյանի տունը գնելու հարցում ՀՀ կառավարությունն այլեւս, փաստորեն, անելիք չունի: Հայտնի է, որ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գլխավորած պատվիրակությունը փաստահավաք առաքելությամբ օրերս եղել է Թբիլիսիում եւ այդ ուսումնասիրությունների արդյունքները պետք է ներկայացներ ՀՀ վարչապետին: Երեկ կայացած հանդիպման ժամանակ Անանյանը հաղորդել է ձեռք բերված տեղեկությունները:

Հանդիպում Տեր-Պետրոսյանի հետ

ՀՀ-ում է գտնվում ԱՄՆ պետքարտուղարության` ՀՀ-ով զբաղվող ամենաբարձրաստիճան դիվանագետը` պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբինը: Նման մակարդակի պաշտոնյաների այցերից առաջ արտաքին գերատեսչությունը սովորաբար տեղեկացնում է հանրությանը այցի մասին, հանդիպումների եւ այլն: Այս անգամ քար լռություն է, որեւէ հաղորդագրություն չկա, կարծես Հայաստան է ժամանել ինչ-որ երկրորդական պաշտոնյա: Այնինչ Էրիկ Ռուբինին Ադրբեջանում ընդունել են նախագահի մակարդակով, հանդիպել են ԱԳ, պաշտպանության նախարարները: Իսկ ՀՀ նրա այցելությունը մերձիշխանական լրատվամիջոցները չեն լուսաբանում: Հիշեցնենք, ի դեպ, որ Ս. Սարգսյանին անցած տարվա հոկտեմբերին ԱՄՆ կատարած այցի ընթացքում չընդունեցին նույնիսկ պետքարտուղարի մակարդակով: Հատկանշական է, որ Ռուբինը հայաստանյան այցը սկսում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումով, որը տեղի է ունեցել երեկ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ինչպես նաեւ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ու կենտրոնական գրասենյակի անդամ Ավետիս Ավագյանը: Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ներկա վիճակն ու ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքը: Անդրադարձ է եղել ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակին. մասնավորապես` ընտրությունների օրինականության եւ թափանցիկության ապահովման հնարավորություններին: Կարեւորվել է միջազգային դիտորդական մեծաթիվ առաքելության մասնակցությունը ընտրություններին:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Վերջին համարը

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
 
 
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 
 
 

facebook youtube twitter