Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակվեց փորձաքննություն. դատարանը բավարարեց դատախազների միջնորդությունը

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակվեց միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից` բավարարեց մեղադրող դատախազներ Վահե Դոլմազյանի եւ Հայկ Պետրոսյանի միջնորդությունը: Ըստ հրապարևկված որոշման` փորձագետներին առաջադրվել են մի շարք հարցեր, մասնավորապես, թե ինչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը, այդ հիվանդությունները կամ դրանցից որեւէ մեկը տեսակով, ծանրության աստիճանով ներառվա՞ծ են պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում։ Հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի հիվանդությունը` դրանց պատշաճ բուժօգնությունը հնարավոր է իրականացնել քրեակատարողան հիմնարկում պահվելու ընթացքում, թե` ոչ: Փորձաքննության կատարումը հանձնարարվեց Առողջապահության նախարարության համապատասխան մարմնին:

Հիշեցնեք, որ մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը միջնորդություն ներկայացնելիս նշել էր, որ այս փորձաքննության նշանակումը բխում է հենց ամբաստանյալի շահերից:

Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 9-ին, ժամը 12-ին:

Տպել
1436 դիտում

Լոս Անջելեսը կլինի հայ-կալիֆորնիական համագործակցության խորացման հիմնական կիզակետը. վարչապետ

Մենք առաջ ենք գնում տնտեսական հսկայական փոփոխությունների իրականացմամբ. վարչապետը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետին

ՀՀ 6 մարզում և մայրաքաղաքում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Երևանում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է. հնարավորության դեպքում կտեղափոխվի Երեւան. Հովհաննիսյան

Գիշերը հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, սահմանին թողել 1 դի ու հետ շպրտվել

Հայկ Մարությանի որոշմամբ Երեւանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից

Արցախում մարտական դիրքից հրազենային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում զինվոր է տեղափոխվել հոսպիտալ

Աշխարհի առաջնություն. ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

1 օրում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 34 հրդեհ

Խաչիկ գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 52.2 հա խոտածածկ տարածք

Վարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներին

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան