Մանվել Գրիգորյանի կալանավորումը փոխելու համար պաշտպաններն առաջարկում են ավելի քան 1 միլիարդ դրամի անշարժ գույքի գրավ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քիչ առաջ սկսվեց Մանվել Գրիգորյանի անջատված գործով առաջին դատական նիստը:

Նշենք, որ այն սկսվել էր նշանակված ժամից կես ժամ ուշ, ապա դարձյալ ընդմիջվել. նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնել էր, որ դատարանը բանավոր կարգով տեղեկացվել է, որ դատարան տեղափոխելիս Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, եւ նա այժմ հետազոտվում է,  ինչից հետո նոր պարզ կլինի՝ կբերվի դատարան, թե ոչ:

Ըստ այդմ, նիստի վերսկսումից հետո դատարանը տեղեկացվեց, որ Մանվել Գրիգորյանը չի կարող մասնակցել այսօրվա նիստին՝ առողջական խնդիրների պատճառով:

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ նման պայմաններում դատական նիստը ենթակա է հետաձգման, սակայն մինչ դա նա տեղեկացրեց, որ դատարան են ստացվել գրություններ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնից եւ Քրեակատարողական ծառայությունից, ինչպես նաեւ՝ պաշտպանական կողմից միջնորդություն՝ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ:

Դատավորը պարզաբանեց, որ միջգերատեսչական փորձաքննության եզրակացության արդյունքներից ելնելով՝ գրություն էին հղել «Նաիրի» բժշկական կենտրոնին եւ ՔԿՀ-ին, որպեսզի վերջիններս ապահովեն Մանվել Գրիգորյանի՝ որպես շաքարային դիաբետ ունեցող անձի համապատասխան սննդակարգը: Ի պատասխան դատարանի գրությանը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ անհրաժեշտ սննդակարգը ապահովվում է, սակայն իրավապահ մարմինները մշտապես հսկողություն են իրականացնում Մանվել Գրիգորյանի հիվանդասենյակում:

Արդարադատության նախարարության ՔԿՀ ծառայությունը, պատասխանելով գրությանը, հայտնել է, որ սննդակարգ սահմանելիս իրենք օգտվում են արդարադատության նախարարի համապատասխան հրամանով սահմանված սննդի ցանկից, սակայն Մանվել Գրիգորյանը, ՔԿՀ-ում պահվելով, ամեն օր հրաժարվել է ճաշացանկից եւ օգտվել է իրեն հասցեագրված հանձնուքներից: ՔԿՀ ծառայությունից նաեւ տեղեկացրել են, որ դիաբետիկին անհրաժեշտ սննդակարգը կապահովվի այն դեպքում, երբ վերջինս չհրաժարվի դրանից:

Անդրադառնալով այս հանգամանքին՝ պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ ՔԿՀ-ի տրամադրած սննդից հրաժարվում է ոչ միայն Մանվել Գրիգորյանը, այլեւ մյուս կալանավորները եւս: Պաշտպանի խոսքով՝ այդ սնունդը չի համապատասխանում սահմանված ստանդարտներին, եւ այդ հարցը բարձրաձայնվել է նաեւ կառավարական մակարդակով:

Դատավոր Մարտիրոսյանը հայտնեց նաեւ, որ դատարանին է դիմել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը՝ խնդրելով թույլատրել մեկ այլ գործի շրջանակում որպես վկա այսօր հարցաքննել Մանվել Գրիգորյանին: Կողմերը չառարկեցին սրա դեմ, եւ դատավորը որոշեց թույլատրել իրականացնել նշված հարցաքննությունը:

Այս պահին պաշտպանները ներկայացնում են Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ հերթական միջնորդությունը: Որպես գրավ՝ պաշտպաններն առաջարկում են արգելանքի տակ չգտնվող 25 անշարժ գույք, որի շուկայական արժեքը կազմում է 1 միլիարդ 670 միլիոն 950 հազար դրամ, իսկ լիկվիդացիոն արժեքը՝ 1 միլիարդ 336 միլիոն 760 հազար դրամ:

Միաժամանակ պաշտպաններից Արսեն Մկրտչյանն էլ հայտնեց, որ ինքը եւս ունի միջնորդություն՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին, իսկ եթե դա դատարանը հնարավոր չհամարի, ապա փոխարինել գրավով: Դատարանը թույլատրեց պաշտպանին այդ միջնորդությունը եւս ներկայացնել, որից հետո դրանք կքննվեն համատեղ:

Մեղադրող դատախազը ժամանակ խնդրեց միջնորդություններին ծանոթանալու եւ, ըստ այդմ, դիրքորոշում հայտնելու համար։ Այսպիսով, այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործերն անջատվել են նոյեմբերի 26-ին՝ Գրիգորյանի առողջական վիճակով պայմանավորված:

 

 

 

Տպել
2408 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է