Որտեղի՞ց Մանվել Գրիգորյանին 109 միավոր անշարժ գույք

07/11/2019 schedule19:06

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանը որոշել է իրեն պատկանող 109 միավոր անշարժ գույքը փոխանցել դատարանի դեպոզիտային հաշվին՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում: Դատարանը կփոխի նրա խափանման միջոցը, թե ոչ՝ հայտնի չէ, բայց Մանվել Գրիգորյանի այդ քայլը հասարակությանը ստիպում է կրկին անդրադառնալ այն հարցին, թե որտեղի՞ց նրան 109 միավոր անշարժ գույք: Եվ ընդհանրապես՝ ինչպե՞ս պատահեց, որ արցախյան պատերազմի մասնակիցներից մի քանիսը կարողացան «կապիտալիզացնել» իրենց մարտական անցյալն ու հսկայական հարստություն կուտակել՝ Հայաստանն ընկալելով որպես ռազմավար ու վերցնելով այն ամենը, ինչ իրենց դուր է գալիս:

Ի վերջո՝ միայն Մանվելը չէ, որ այդպես է վարվել: Մեծ հաշվով՝ Ռոբերտ Քոչարյանն էլ է այդպես վարվել. Հայաստան է եկել որպես «արցախյան պատերազմի հերոս», շահարկելով դա՝ դարձել նախագահ, կարճ ժամանակում վերցրել այն ամենը, ինչ իրեն դուր է եկել ու նույնիսկ հրապարակավ կասկած հայտնել, որ Հայաստանում իրենից բացի այլ տղամարդ էլ կա: Նրա ունեցածը, վստահաբար, «109 միավոր անշարժ գույքից» ավելին է (ինքն ասում է, որ ՀՀ-ում իր ընտանիքի կարողությունների չափ կարողություն ունի եւս 200 ընտանիք), բայց այդ ունեցվածքը որեւէ դատարանի դեպոզիտային հաշվին փոխանցելու փոխարեն նրա կողմնակիցներն այս օրերին Հայաստանի տարբեր մարզերում ու Արցախում ի պաշտպանություն «շեֆի»՝ ստորագրահավաք են անցկացնում:

Խնդիրը նույնիսկ այն չէ, թե ինչի տակ են ստորագրում քաղաքացիները (եթե ստորագրում են): Մուլտիմիլիոնատեր նախկին նախագահն, իհարկե, կարող է օգտագործել իր ֆինանսական ռեսուրսները ու անգամ յուրաքանչյուր ստորագրության համար, ասենք, մի հարյուր դոլար վճարել (եղածը մեծ բան չէ՝ ընդամենը տասը միլիոն դոլար, եւ հարյուր հազար ստորագրություն կունենա), բայց հարց է ծագում՝ ի՞նչ կապ ունի դա արդարադատության հետ: Ժամանակին ինքն ու Սերժ Սարգսյանը նույն մեթոդներով ընտրություններում «տոկոս էին խփում» ու նախագահ դառնում, բայց դրանից նրանց լեգիտիմության աստիճանը չէր բարձրանում՝ անգամ նրանց աչքում, ովքեր վերցնում էին այդ ընտրակաշառքը կամ տեղի տալիս տարատեսակ ճնշումների:

Խնդիրն այն է, որ լեգիտիմությունն անհրաժեշտ է ոչ միայն իշխանություններին, այլեւ ընդդիմությանը: Ընդ որում՝ եթե մարդկանց կաշառելով (կամ ահաբեկելով) հնարավոր է պահպանել իշխանությունը եւ լեգիտիմության պատրանք ստեղծել, ապա նույն մեթոդներով ընդդիմության առաջնորդ ու «ժողովրդի սիրելին» դառնալ հնարավոր չէ: Եթե անգամ մարդիկ, կարիքից դրդված, վերցնեն «պիցցան», միեւնույն է՝ տվողին լեգիտիմ ընդդիմություն չեն համարելու ու նրա ետեւից չեն գնալու: Հարց է ծագում՝ այդ դեպքում ինչո՞ւ են նախկինները միջոցներ ծախսում հանրային գոնե չնչին աջակցության պատրանք ստեղծելու համար: Միակ բացատրությունն այն է, որ նրանց այդ պատրանքն էլ է հերիք: Այդ դեպքում տեսականորեն հնարավոր է արտաքին ուժերի աջակցությամբ երկրում հեղաշրջում իրականացնել ու վարձու «կողմնակիցների» միջոցով ցույց տալ, թե դա «ժողովրդի կամքն էր»: Պարզ ասած՝ առաջ որպես իշխանություններ էին կեղծում, հիմա փորձում են որպես ընդդիմություն կեղծել: Ավելի ճիշտ՝ առաջ կեղծ իշխանություններ էին (որովհետեւ ժողովրդի քվեները չէին ստացել), հիմա կեղծ ընդդիմություն են (որովհետեւ ժողովրդի աջակցությունը չունեն):

Արդյունքում՝ կեղծ պայքար են մղում: Կեղծ, որովհետեւ դա ներկայացնում են որպես քաղաքական պայքար, մինչդեռ իրականում պայքարում են ընդամենը հանուն իրենց արածների համար պատասխանատվությունից խուսափելու: Իսկ աջակիցների «մասսովկան» ընդամենը այդ կեղծիքը քողարկելու համար է:

Տպել
2887 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց