Երևան
12 °C
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը այսօր տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է:
Ավելի վաղ մեղադրանքի լրացման մասին խոսել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու պահանջով բողոքի ակցիա իրականացնողների հետ հանդիպման ժամանակ:
Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը ՀՔԾ-ի հաղորդագրությունը որպես սարսափ հեքիաթ որակեց:
- Պարոն Մկրտչյան, լրացված մեղադրանքի վերաբերյալ Մանվել Գրիգորյանն ի՞նչ դիրքորոշում է հայտնել, ընդունո՞ւմ է այն, թե՝ ոչ:
- Ինչպես նախկին, այնպես էլ լրացված մեղադրանքը իրականության հետ որեւիցե աղերս չունի: Սրանք հորինածին մեղադրանքներ են, որոնք Մանվել Գրիգորյանին ազատազրկելու, հեղինակազրկելու, հանրության աչքերին թոզ փչելու շարունակությունն են: Երբ Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորի համար նախատեսված սնունդը յուրացնելու մեջ, ընդամենը գործի հետ կապված մեկ միջնորդություն ենք արել՝ խնդրել ենք առերեսել Մանվել Գրիգորյանին իրեն վստահված գույքը փոխանցողների եւ տուժողների հետ: Վարույթն իրականացնող մարմինը հասկացավ, որ այլեւս հնարավոր չէ նույնիսկ հանրությունից թաքցնել, որ այդպիսի մարդիկ բնության մեջ չկան, եւ, բնականաբար, մեր միջնորդությունը մնաց օդի մեջ կախված: Եւ նաեւ հասկանալի էր, որ բացահայտվելու է այն փաստը, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է նրանում, որ յուրացրել է ապրիլյան պատերազմին զինվորների համար նախատեսված՝ ուշադրություն՝ 2017 թվի մայիսին արտադրված զինվորի սնունդ: Այսինքն՝ այն աստիճանի սպիտակ թելերով էր կարված մեղադրանքի այդ մասը, որ անհրաժեշտ էր նոր սարսափ հեքիաթ հորինել...եւ պետք էր ի՞նչ, ուրեմն՝ մեծ գումար միլարդ, միլիոններ չէ, հարյուրներ չէ, միլիարդ ասենք, որ ժողովրդի հետաքրքրությունը մնա սրա մեջ, հանկարծ չզբաղվեն ուրիշ բաներով: Հրամցնենք, որ Մանվելը թշնամի է, հրամցնենք, որ զինվորի սնունդը չկա, չի ստացվում, չի ապացուցվելու, հիմա էլ միլարդներ ասենք. սա է ամբողջ աշխատաոճը:
- Դուք ասացիք, որ մեղադրանքը հորինված է, այնինչ, ՀՔԾ-ն բավականին մանրամասներ է ներկայացրել, այդ թվում՝ 14 կետից բաղկացած զենք-զինամթերքի ցուցակ է հրապարակել...:
- Ես կարդացել եմ այդ մեղադրանքը եւ բավականին մանրամասն հորինված է, ինչպես եւ հորինված էր զինվորի սնունդի մասը, ասում եմ՝ Մանվել Գրիգորյանը մինչեւ հիմա մեղադրվում էր ապրիլյան պատերազմի համար նախատեսված զինվորի սնունդ յուրացնելու մեջ, որը արտադրվել է ապրիլյան պատերազմից մեկ տարի հետո.... բայց քանի որ հանրային պատվեր կա, ֆեյսբուքյան հարթակում ուշադրությունը չթուլացնելու հանձնարարություն կա, ժողովրդի մեջ թշնամու կերպար սերմացնելու խնդիր կա, դրա համար այս ամեն ինչը արվեց: Այո, իհարկե, մանրամասն է գրված, բայց մանրամասն հիմարություն է գրված:
- Նաեւ զենք-զինամթերքի ցուցակ է ներկայացված, դրանք ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Եթե նկատել եք, զենքերի մասով պաշտպանական կողմը երբեք չի խոսել, որովհետեւ զեքերի մասով էլ Մանվել Գրիգորյանը որեւիցե առնչություն չունի, չկա գործով մի փաստաթուղթ, որ Մանվել Գրիգորյանը մեկից տվել, վերցրել է, մի տեղ տեղափոխել է, մատով կպել է ինչ-որ զենքերի:
- Բավականին մեծ թվով զենք-զիմանթերքի մասին է խոսքը. դուք ասում եք՝ Մավել Գրիգորյանը առնչություն չունի, բայց ըստ ՀՔԾ-ի ՝դրանք հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանին պատկանող երեք տներում: Այսինքն՝ նա չի՞ նկատել այդ չափի զենքն ու զինամթերքը:
- Իսկ մի՞թե ՀՔԾ-ն չի նկատել, որ այդ երեք տներից մեկը գտնվում է Արցախի Հանրապետությունում, որտեղ ՀՔԾ-ն որեւիցե միջազգային պայմանագիր չունի եւ ըստ էության, լիազորություն էլ չունի գործողություն անել: Թեկուզ եթե ունենար էլ, էդ տներում Մանվել Գրիգորյանը վերջին անգամ եղել է 15 անգամ եւ այդ տները իր սեփականը չեն, իրեն տնօրինման ներքո չեն գտնվում, այդ տները գտնվում են զորամասերի տարածքում՝ հրամկազմի համար օգտագործելու նպատակով կառուցված վիճակում: Այսինքն՝ Մանվել Գրիգորյանը առնվազն 2008 թվականից այդ տների հետ նույնիսկ միջնորդավորված կապ կամ առնչություն չի ունեցել եւ եթե գնացել են Ղարաբաղի մի տնից ինչ-որ մի զինվորականի մի արկղ կարագ են հանել եւ ասում են, որ դա յուրացված է, դե թող գնան գտնեն՝ ով է յուրացրել. այդ տունը անգամ Մանվել Գրիգորյանի հետ կապ չունի, այդ տանը բնակվող կինը մահացել է, չկա: Դա էլ հո Ակնալիճը չի՞, որ ասես՝ այնտեղից են հայտնաբերել:
- Բայց Ակնալճի առանձնատնից էլ չէին հայտնաբերե՞լ զենք-զինամթերք:
- Ինչ որ հայտնաբերել են, անկախ նրանից՝ որտեղից ինչ են հայտնաբերում, մարդու առնչությունը հանցագործության հետ բացի ՀՔԾ-ի ցանկութունից, նաեւ այլ բաներով պետք է ապացուցված լինի: Քրեական դատավարությունն ասում է՝ ապացույցների համակցությամբ, նույնիսկ չի էլ ասում՝ մի ապացույցի, այստեղ ապացույց հասկացողությունը միայն ՀՔԾ-ի հանձնարարությունն է, որ ՀՔԾ-ն հանձնարարություն ունի Մանվել Գրիգորյանի թշնամու կերպար ձեւավորել հանրության մեջ:
- Արցախում գտնվող բնակարանից բացի մյուս երկու տներում հայտնաբերված զինամթերքի մասին ի՞նչ կասեք:
- Առնչություն չկա, հիմա մեր տունն էլ կարող է շատ բան հայտնաբերեն, ես եմ դրե՞լ, թե՝ ոչ:
- Այդ քանակությամբ զենք-զինամթերք կարո՞ղ են հայտնաբերել ձեր տանը, դուք էլ տեղյակ չլինեք:
- Դե հիմա ՀՔԾ-ի բերանը քցենք՝ կարող է գան, ման գան, հաստատ տեղյակ չեմ, որովհետեւ չունեմ:
- Այսինքն՝ դուք պնդում եք, որ Մանվել Գրիգորյանը որեւէ առնչություն չունի՞ եւ իրեն չի պատկանել մեծ քանակությամբ զենք-զինամթերքը:
-Որը որ ապօրինի է, այո, իրեն չի պատկանել:
- Իսկ ո՞րն է օրինական:
- Գործով մեծ միավորներ են ասում, անգիր չեմ կարող թվարկել:
- Ըստ ՀՔԾ-ի՝ տասնյակից ավելի զենքեր անօրինական են:
- Որը որ անօրինական է, ուրմեն Մանվել Գրիգորյանի հետ առնչություն չունի...: Ես ՀՔԾ-ի մեղադրանքն եմ տեսել եւ դրա մասին ունեմ մեկ կարծիք «Հեքրիաթն է կանչում հաղորդաշարից», բայց այս անգամ չար հեքիաթը, ոչ թե՝ բարի հեքիաթը: Սա պատվեր է...որպեսզի Մանվել Գրիգորյանի դիրքը, պաշտպանական կողմը ավելի թուլանա, խփում են ամենացավալիին՝ խփում են ընտանիքի անդամներին, որդիդ հետախուզման մեջ կհայտնվի, կինդ, աղջիկդ, քրեական հետապնդման ներքո կլինի: Մի խոսքով՝ գոտկատեղից ցածր հասնող հարվածները, որոնք որ բարոյական աշխարհում ընդունված չեն, Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացրեցին, առողջությունդ վատ է՝ չենք ազատի, դեմոնստրատիվ առողջներին կազատենք, քեզ չենք ազատի:
- Ասացիք՝ պատվեր է, ո՞ւմ կողմից:
- Ես կարծում եմ, որ այս պատվերը քաղաքական չի, բայց ամեն դեպքում վենդետայի շարքից է, անուններ չեմ տա, չեմ հնչեցնի:
- Պարոն Մկրտչյան, առաջադրված նոր մեղադրանքի վերաբերյալ Մանվել Գրիգորյանը ցուցմունք տվե՞լ է:
- Այո, ցուցմունք տվել է, որ ոչ մի բանի հետ կապ չունի: Ճշմարտացի ցուցմունք է տվել, որ տեղյակ չեմ՝ ինչի մասին եք խոսում, հասկանում եմ, որ դուք էլ տեղյակ չեք, որ ինձ մեղադրում եք: Այդ հեքիաթը, որ հորինել եք, հորինել եք Ֆեյսբուքի համար, հորինել եք հանրային հետաքրքրությունը պահելու, նրա համար, որ «Հայկական ժամանակ»-ում գրվի եւ մարդիկ բացասական վերաբերմունք ունենան:
- Մանվել Գրիգորյա՞նն է այդպիսի հայտարարություն արել:
- Ոչ, սա ես եմ ասում:
- Ես Մանվել Գրիգորյանի ցուցմունքից էի հարցնում:
- Իսկ Մանվել Գրիգորյանն ասում է՝ ես կապ չունեմ ձեր հորինած հեքիաթների հետ: «Հայկական ժամանակ»-ը եւ թերեթերից մեկը դրանք այն ռեսուրսներ են, որոնք կարողանում են հանրային կարծիք ձեւավորել. երբեք չեմ տեսել անձամբ ձեզ, երբ դուք խոսեք ՀՔԾ-ի ներկայացուցչի հետ եւ մոտավորապես նույն հռետորաբանությունը պահեք՝ ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ, ձեր մոտ ինչուները մենակ պաշտպանական կողմին են ուղղվում եւ երբեք չեն ուղղվում ՀՔԾ-ի մամուլի քարտուղարին:
- Վարույթն իրականացնող մարմնին նման մեղադրանքներ չեն առաջադրված, հետեւաբար դրանք ուղղվում են այն անձի պաշտպանին, որի պաշտպանյալին մեղադրանք է առաջադրված. մեղադրյալներից մեկը նաեւ Նազիկ Ամիրյանն է, մինչ նախաքննության ավարտը նրա մեղադրանքում փոփոխություն եղե՞լ է:
- Նազիկ Ամիրյանի վերաբերյալ որեւէ տեղեկություն չեմ տալիս, չեմ մեկնաբանում, չեմ քննարկում, առհասարակ բարոյական չեմ համարում, որովհետեւ նա իմ վստահորդը չէ, բացի դրանից բացակայող կնոջ մասին ուրիշ կնոջ հետ չեն խոսում:
- Մարտի 1-ի գործի հետ կապված, դուք տեղեկություն ունե՞ք, Մանվել Գրիգորյանը հարցաքննվե՞լ է, թե՝ ոչ:
- Այդ հարցը թողնում եմ ՀՔԾ-ի մեկնաբանությանը: Ես ձեզ մենակ մի բան կասեմ, որ թե՛ Հայաստանում, թե Հայաստանից դուրս չկա եւ գոյություն չունի այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որի դեմ Մանվել Գրիգորյանը երբեւէ ցուցմունք է տվել:
- ՀՔԾ հաղորդագրության մեջ նշված է 2000-2008 թվականներին Մանվել Գրիգորյանի կողմից ենթադրյալ շորթման դրվագի մասին: Այս մասով վաղեմության ժամկետ գոյություն ունի՞ թե՝ ոչ:
- Այո, գոյություն ունի եւ քանի որ մենք հոգնել ենք այդ հեքիաթներից, մի քանի դրվագով չենք առարկել, որպեսզի վաղեմության ժամկետը կիրառվի:
- Ո՞ր դրվագներով, կարո՞ղ եք մանրամասնել:
- Մեղադրանքում կան մի քանի դրվագներ, որ էլի անհեթեթ են, ուղղակի արդեն ճիշտն ասած զավեշտի է նմանվում. Մանվել Գրիգորյանը իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն չի առարկել, որպեսզի վաղեմության հիմքով գործի վարույթն այդ մասով կարճվի:
- Արդեն կարճվե՞լ է:
- Մոտ օրերս կկարճվի, եթե չի էլ կարճվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բռնցքամարտի ԱԱ. Բարեղամ Հարությունյանը 1/4 եզրափակչում է
Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան
Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4 հազար 44 վարորդ. տեսանյութ
Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան
Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ
Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ
Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում
Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ
Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին
Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն
Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին
Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան
Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան
Վարչապետը նոր խորհրդական ունի
Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ
Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ
Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան
Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր
Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ
Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան
Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը
Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել
Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին
Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել
Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել
Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է
Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են
Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին
Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան
Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT