Մանվել Գրիգորյանը բերվել է դատարան․ պաշտպանները նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, վերսկսվեց նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը, որը ժամեր առաջ հետաձգվել էր, քանի որ Գրիգորյանը նիստին ներկա չէր։

«Նաիրի» բ/կ-ի բժիշկներն արդեն Մ․ Գրիգորյանին թույլատրել են ներկա գտնվել դատական նիստին։ Գրիգորյանին միացված է թթվածնային խողովակ։ Նիստերի դահլիճում են նաեւ շտապօգնության բժիշկները:

Այսօրվա նիստի ժամանակ պաշտպանական կողմը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց:

Երբ նիստի ժամանակ պաշտպանական կողմը փորձեց նախորդ նիստերն առանց ամբաստանյալի անցկացնելու հանգամանքը ներկայացնել որպես օրենքի խախտում, մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանն ասաց, որ նախորդ նիստերը գերակշիռ մասով եղել են պաշտպանական կողմի միջնորդությունների հիման վրա․

«Ամեն նիստին առանց ամբաստանյալի անհապաղ միջնորդություններով փորձում էին խափանման միջոցի հարց բարձրացնել, հետեւաբար իրենց կողմից ներկայացված միջնորդությունները դատարանին վերագրելն այս պարագայում ազնիվ չէ։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ վարչական մարմնի միջնորդությունն ընդամենը տեխնիկական խնդիր լուծելու հարց է, իսկ մնացած դատավարական պրոցեսներն իրականացվել են քրեական դատավարության շրջանակներում. տեխնիկական հարցի լուծումը կապել դատարանի կողմնակալության հետ անհիմն է»,- ասաց մեղադրող դատախազը։

Պետրոսյանի խոսքով՝ պաշտպանը փորձեց նշանակված դատաբժշկական փորձաքննությունը նույնացնել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների հետ, որը, դատախազի խոսքով, իրավական աբսուրդի ժանրից է․

«Պաշտպանը միախառնում է երկու տարբեր իրավական ինստիտուտներ․ քրեական իրավունքի բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառումը, որն իրականացվում է միայն անմեղսունակ անձի վերաբերյալ եւ դատաբժշկական փորձաքննության նշանակումը, որն իրականացվում է քրեական դատավարության սահմանված կարգով։ Հետեւաբար իրենց կողմից նշանակված գնահատականները ոչ միայն սուբյեկտիվ ընկալման արդյունք են, այլեւ փորձում են խեղաթյուրել երկու տարբեր իրավական ինստիտուտներ եւ ստանալ ցանկալի պատասխաններ»,- ասաց մեղադրող դատախազը։

Նա դատարանին խնդրեց մերժել նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

 

Տպել
433 դիտում

Այսօր ընտրված 102 պատվիրակները դեկտեմբերի 11-ին Ստամբուլում կընտրեն Պոլսո հայոց 85-րդ պատրիարքին

5 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ. հաշմանդամ մարզիկների ​աշխարհի առաջնությունում ՀՀ ֆեդերացիայի հաջողությունները

Հինգերորդ շարասյան հակապետական քարոզչությունը

17:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 41.28 տոկոսը․ԿԸՀ տվյալները

Եվրանեսթ ԽՎ-ում տապալվեց ադրբեջանցիների՝ Մեծամորի ատոմակայանի փակման նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան

Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային խաղի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հրշեջ-փրկարարները մարել են Բամբակաշատ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհը

Պոլսում պատրիարքական ընտրություններ են. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի (լուսանկարներ)

Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է

Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով

Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան

Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք

Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը

Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում