#44-օրյա պատերազմ

Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը քիչ է, Աղավնոյում շարունակելու ենք պայքարը. Հարությունյան

Իսկ Աղավնոյի մասով ԱՀ իշխանությունները բանակցությունները շարունակում են տանել:

Պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած է համարվում 53 հոգի, 33-ը՝ զինծառայող. ԱՀ ՆԳ նախարարը հանդիպել է նրանց հարազատներին

Կարեն Սարգսյանը վստահեցրել է ծնողներին, որ հանձնաժողովն ամբողջ գործիքակազմով լծված է անհայտ ճակատագրերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներով:

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության զորքերի սպաներ Գևորգ և Կարեն Գևորգյանների եղբայրը

Ծնողները փոքրիկին անվանել են Արեն՝ ի պատիվ իրենց երկրորդ որդու՝ Գևորգի, որը ցանկանում էր իր ապագա տղային այդպես կոչել։

Աղավնոն հանձնելու մասին հարցերը կարող եք տալ դարակազմիկ նախկին ղեկավարներին. Անդրանիկ Քոչարյան

Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն։

Շիրակցի գերիների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել ՌԴ հյուպատոսարանի շենքի մոտ, հանդիպել հյուպատոսի հետ (լուսանկարներ)

Կեսօրին կայացած հանդիպումից հետո ևս գերիների հարազատները ասելիք չունեին:

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Պատերազմի առաջին օրերին հայաստանյան օպերատորներից Վիվա-ՄՏՍ-ն առաջինը կիրառեց զրոյական ռոումինգ Արցախի տարածքում:

Հունաստանում քննարկվել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի» ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները

Անդրադարձ է կատարվել մի շարք ռազմավարական ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին։

Վարչապետը նշեց պատճառները, թե ինչու Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Ադրբեջանի՝ գերիներին չվերադարձնելու քաղաքականության նպատակը մեկն է՝ վարկաբեկել ռուս խաղաղապահների գործունեությունը:

Արարատ Միրզոյանը Հունաստանի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի զարգացումները

Քննարկվել է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի շրջանակներում փոխգործակցությունը։

Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերեվարված անձանց

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց:

ՀՀ նախագահն ու Արտակ Բեգլարյանը քննարկել են Արցախի հումանիտար խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հունիսի 25-ին կայանալիք Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգային թեմաներին:

Մենք աջակցում ենք տրանսպորտային և հաղորդակցության օբյեկտների բացմանը՝ առանց ինքնիշխան միջանցքի տրամաբանության․ Վարդանյան

Ես հասկանում եմ, որ բոլորդ հոգնել եք այս բանավեճից, բայց մենք ունենք մարդիկ՝ ողջ մարդիկ, որոնք ամեն օր ադրբեջանական բանտերում գտնվում են կտտանքների սպառնալիքի ներքո, եւ ոչ-ոք դրան չի արձագանքում։

Արարատ Միրզոյանն ու Արտակ Բեգլարյանը քննարկել են պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը

Մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով Հայաստանի և Արցախի ջանքերի փոխներդաշնակեցման կարևորությունը:

ՀՀ վարչապետը մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը (տեսանյութ)

Ներկայացվել է Ոստիկանության զորքերի անցած 30-ամյա ճանապարհն ու մարտական ուղին։

Պատերազմի ժամանակ հայ զինվորն իր ուժով էր պայքարում, այսօր մենք ենք փորձում աջակցել. Նազ Բաշքիջյան-Աթիկյան

Նազ Բաշքիջյան-Աթիկյանը շեշտում է՝ միշտ է լինելու զինվորների կողքին և շարունակելու է օգնել:

Բժիշկները ազատման դիմումի մեջ նշում էին՝ չեմ կարողանում մոռանալ իմ հիվանդին․ այսօր Սպիտակ բանակի աշխատողների օրն է

Բժիշկը ամբողջ կյանքի ընթացքում հիշում է իր կորցրած հիվանդներին։

Զոհված զինծառայողների 40 հարազատների հետ հանդիպմանը չի եղել վիրավորանք, քաշքշուկ. ՔԿ-ն արձագանքում է տարածվող լուրերին

Այս ամենով հանդերձ՝ հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ տվյալ հանդիպման վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններն ու նկարագրություններն անհիմն են և արհեստածին:

Միավորվեցին, հավատացին եւ հաջողվեց. Արցախի Հաղորտի գյուղում բացվել է «Մունք» տեխնոդպրոցը

Ես շնորհակալ եմ նաեւ մեր ծնողներին, որ հավատացին, իրենց երեխաներին չարգելեցին:

Անցկացվել է 44-օրյա պատերազմում զոհված Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի հուշամրցաշար

Հուշամրցաշարին մասնակցել է նաև «Զինվորի տան» թիմը, որը ևս կազմավորվել է Հենրիկ Հակոբյանի հոր՝ Համիկ Հակոբյանի ջանքերով.

2022-ին ՀՀ-ից ապաստան և փախստականի կարգավիճակ է հայցել ավելի քան 250 օտարերկրացի, մեծ մասը՝ Ուկրաինայից

Ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետությունից ապաստան և փախստականի կարգավիճակ է հայցել ավելի քան 250 օտարերկրացի, մեծ մասը՝ Ուկրաինայից:

Ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը. ԱԱԾ

Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը:

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները կարող են օգտվել պետության արտոնած բուժօգնությունից. փոխնախարար

Ամենից տարածված և կարևոր հետազոտություններն են համակարգչային տոնոգրաֆիան, մագնիսառեզոնանսային շերտագրությունը:

Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտ Սարգսյանի քույրը. հայրը ամիսներ առաջ է մահացել

Նրանք իսկական հայ կնոջ ուժեղ և հզոր տեսակ են, Արեւիկի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, 44-օրյա պատերազմի մասնակից է եւ մինչ օրս համարվում է անհետ կորած։

Երբ ասում էին՝ նորից զավակ ունեցիր, թվում էր՝ նեղացնում են. ծնվել է պատերազմում զոհված Գևորգ Բաբայանի քույրիկը՝ Մարիամը

Դեռևս հստակ չեն որոշել, սակայն մեկ այլ երեխա ունենալու մասին ևս մտածում են. մայրը հույսով ու հավատով սպասում է Գևորգի վերածնվելուն:

ՔԿ նախագահի և զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների հանդիպումը չի կայացել վերջիններիս չներկայանալու պատճառով

Դեռևս հունիսի 7-ին իրազեկվել է հիշյալ հանդիպումը 2022 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 18:00-ին, կազմակերպելու վերաբերյալ և փոխանցվել համապատասխան հրավեր:

Այդ կանայք գիտե՞ն՝ ինչպես են ապրում որդի կորցրած մարդիկ. զոհվածների մայրերը վրդովված են ընդդիմադիր պատգամավորների քայլից

Պատգամավորները չեն կարող պատկերացնել զավակ կորցրած ծնողի ցավը, հատկապես երբ այդ ծնողը տեսնի՝ ինչպես են իր երեխայի մասունքների լուսանկարները գետնին շպրտվում:

Վահե Գևորգյանը ՄքԴոնալդին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների, այլ անձանց անհապաղ վերադարձի հարցը

Նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանում վերջին տարիների ընթացքում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռքբերումներին և արդի խնդիրներին:

Առողջապահության նախարարությունում ընդդիմադիր պատգամավորների գետնին նետած լուսանկարները

Վիրավորել էին նախարարին և գետնին թափել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված տղաների մասունքների լուսանկարները:

Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները կարևոր նշանակություն ունեն ՀՀ-ի համար. Միրզոյանն ընդունել է Կլեր Բազի Մալորիին

Վենետիկի հանձնաժողովի նախագահի այցը լավ հնարավորություն է Եվրոպայի խորհրդի և նրա մարմինների հետ համագործակցության հարուստ օրակարգի առաջմղման համար:

Ստեփանակերտում շարունակվում են նոր թաղամասի կառուցման աշխատանքները

Առաջին փուլով նախատեսվող երեք բազմաբնակարան շենքերից առաջինի կառուցման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են մի քանի ուղղություններով միաժամանակ։

2020թ. նոյեմբերի 9-ից մինչև 2022թ. հունիսի 1-ը Արցախում սպանվել է 16, սպանության փորձի ենթարկվել՝ 101, բռնության՝ 43 անձ

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև 2022թ. հունիսի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է ընդհանուր 89 հանցագործություն:

Արեն Մկրտչյանը Խաչատուր Սուքիասյանի հետ Լոռիում այցելել է 44-օրյա պատերազմում ձեռքերը կորցրած զինվորի ընտանիքին

«Այնուհետև քաղաքացիների հետ ջերմ ու կարևոր զրույցը շարունակել ենք Օձունում` գյուղամիջում մեզ հյուրասիրած համեղ սուրճն ըմբոշխնելով»,- գրել է նա։

Հունաստանի պաշտպանության նախարարը հաստատել է ՀՀ ՊՆ-ի հետ համագործակցության զարգացման հունական կողմի պատրաստակամությունը

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ գործող իշխանությունը չի պատրաստվում մի փոքր խմբի ազդեցությունների տակ շեղվել իր ռազմավարությունից. Հարությունյան

Հարությունյանի պնդմամբ՝ ընդդիմությունը ներխուժել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն և խնդիրներ ստեղծել արտաքին քաղաքականության դաշտում:

Զոհված զինծառայողների ծնողներին կտրվի փոխհատուցում՝ փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու համար

Դիմումներն ընդունվում են առձեռն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում և առցանց եղանակով:

Օսկանյանը չէ, որ պետք է գնահատական տա պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեությանը. Անդրանիկ Քոչարյան

Այդուհանդերձ, զգուշացնում եմ, որ թե՛ Օսկանյանի և թե՛ մյուս բոլոր հրավիրյալների կողմից Հանձնաժողով ներկայանալու առաջարկը մերժելն ունենալու է բարոյական և քաղաքական հետևանքներ։

Պատերազմի մասնակից տղան օգնության կարիք ունի. Սոցապ նախարարությունը փորձում է հասկանալ՝ ինչպես կարող է օգնել

Ժամկետային զինծառայող էի, երբ պատերազմը սկսվեց, պապիկս էլ, լսելով պատերազմի մասին, նույն օրը կամավորագրվել էր:

Գագիկ Ջհանգիրյանն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին

Հանդիպման ընթացքում քննարկվել են զոհված զինծառայողների ծնողներին հուզող մի շարք հարցեր:

Եռաբլուրում՝ սեղանին, ծննդյան տորթն է, հնչում է նրան նվիրված երգից մի հատված. Գոռ Մելքոնյանն այսօր կդառնար 20 տարեկան

Հայրենիքի համար կյանքը տված զինվորը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի:

«Մադրիդյան սկզբունքների» նախաձեռնության հեղինակը հայկական կողմն է. վարչապետը փակագծեր է բացում

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ բանակցությունների գործընթացից բացահայտումներ է պատրաստվում անել:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե հայկական կողմն այս պահին քանի գերի ունի

Փաշինյանն ընդգծեց՝ ՀՀ-ի դիրքորոշումը մեկն է՝ բոլոր գերեվարվածները պետք է վերադառնան հայրենիք:

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի և 3 բարձրաստիճան սպաների վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվել է. կինը հղի է, իր մոտ առկա է հիպերտոնիկ կրիզ. ՔԿ

Ձերբակալված Գարիկ Գալեյանի մոտ ախտորոշվել է «Ս.Ի.Հ. հիպերտոնիկ կրիզ», վերջինս ժամը 13:00-ի սահմաններում ընդունվել է ստացիոնար բուժման «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունք։

Մեկնարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը

Առաջիկայում նախատեսվում է մասնագիտական կողմնորոշման ճամբարի կազմակերպում:

Համացանցում տեսանյութ է տարածվում Գարիկ Գալեյանի՝ տեռոր իրականացնելու՝ ավելի վաղ արված հայտարարության մասին

Լրագրողի դիտարկմանը, որ այս հայտարարություններից հետո կարող է քրեական հետապնդում իրականցվել, վերջինս արձագանքել է, որ չի վախենում քրեական հետապնդումից:

Խծաբերդում գումարտակի հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու մասին քրգործն ուղարկվել է դատարան

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ռազմական դրության պայմաններում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի անգործություն ցուցաբերելու գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը հանդիսացել է 2021թ. հոկտեմբերի 21-ին Կովսականում մարտական հատուկ առաջադրանքի իրականացման պատասխանատու:

Արցախում մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհվածների հիշատակը

Փողոցում գտնվող մարդիկ դադարեցրել են շարժը, կանգ են առել նաև վարորդները:

Ես չգիտեմ՝ ո՞ւր էին թրև գալիս փրկիչների մեծ մասը, բայց Լոռու մարզպետի եղբայրը հերոսաբար զոհվել է պատերազմում. Պապոյան

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Խծաբերդի գումարտակի հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու, հրամանը չկատարելու գործով նախաքննությունն ավարտվել է

Ա.Ղ.-ն մարտական դիրքերում տեղակայված դասակների անձնակազմին հրաման է տվել թողնել մարտական դիրքերը և նահանջել զբաղեցրած բնագծի տարածքից:

Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը այն կանգնեցնելու որևէ առաջարկ չի արել. ԱԽ-ն պարզաբանում է

ՀՀ անվտանգության խորհուրդը պարզաբանում է տարածել, որտեղ անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը:

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Հայկական կողմը ներկայացրել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրներին համապարփակ լուծում տալու անհրաժեշտությունը:

Քննարկվել են տեղահանված արցախցիների բնակարանային ապահովության, զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային քննարկումների շրջանակում շարունակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը։

Անցկացվել է «Արցախյան 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքները» թեմայով գիտաժողով

Գիտաժողովը թեմատիկ գիտագործնական շարքի ներածական միջոցառումն էր:

Արցախից տեղահանված քաղաքացիներին բնակարան գնելու հարցում ՀՀ-ն աջակցություն կցուցաբերի. ծրագիրը կգործի մինչև 2022 թ․ վերջ

Կանխավճարը Երևանում սահմանված է 5 տոկոս, ՀՀ մարզերում՝ 10, իսկ Արցախում՝ 1:

Առաջարկելու եմ, որ քննիչ հանձնաժողովը զինվորներից տեղեկանա՝ ովքե՞ր են իրենց ասել, թե «հողերը տալու են». Ալեքսանյան

Էս ամենի սարսուռը նրանում է, որ նույն դավաճանական քարոզով, որով փորձել են խաբել ու պարտության ու կորուստների տանել տղաներին, հիմա նույն քարոզը անում են այդ տղաների ծնողների մեջ։

Զոհված զինծառայողները քրգործերով որպես տուժող կճանաչվեն. ծնողների պահանջի համար իրավական ընթացակարգ է ապահովվել

Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել:

Արթուր Դավթյանը դատախազության դիմաց հանդիպել է զոհվածների ծնողների հետ, առաջարկել առանձին հանդիպում

Վերջինս նրանց հետ զրույցում ասել է, որ խոնարհվում է բոլոր զոհված տղաների հիշատակի առջև և այդ պատճառով է եկել նրանց ծնողների հետ հանդիպման:

Պետական դավաճանությունների գործերով քրեական հետապնդումներ են հարուցվել թվով 42 անձի նկատմամբ, 24-ը կալանավորվել են

Քրեական հետապնդումներ են հարուցվել ընդհանուր թվով 42 անձանց նկատմամբ

Ամենածանր պահն այն է, երբ մարդ, վերակենդանացման բաժանմունքում արթնանալով, տեսնում է՝ ձեռքը, ոտքը, կամ մարմնի այլ մաս չկա

Այսինքն, եթե մենք մեր բաժին գործը չենք անում, այն կուտակվում է մեզնից հետո եկողի վրա. դա բոլոր դեպքերում է այդպես:

Ծրագրերի միջոցով ասում ենք՝ կյանք կա. պատերազմի մասնակիցները և նրանց հարազատները կարող են նոր մասնագիտություն ձեռք բերել

Տղաների առաջին ուսումնառության շրջանում այս տարվա ֆիլմը կվերաբերի «Հերոսների քաղաք վերականգնողական ծրագրի» կառուցման պատմությանը:

Վերջապես լույս կսփռվի այն հանգամանքի վրա, թե արդյո՞ք Վանեցյանը փախել է շտապ օգնության մեքենայով. Դանիել Իոաննիսյան

Վերջապես լավ առիթ կլինի, որ Վանեցյանի հերոսությունների ականատեսները գան ու հրապարակային դատավարության ժամանակ պատմեն, թե ո՞նց է նա փախել։

Ինչ էր հայտարարում Արթուր Վանեցյանը պատերազմից հետո

Վանեցյանը, Ազատության հրապարակում մարդկանց հավաքելով, Արցա՞խն է փրկելու: Իհարկե՝ ոչ, նպատակը մեկն է` իշխանափոխությունը:

Հիմա ուր էլ գնաք, ձեզ գտնելու եմ, տղերք ջան. Փամբուկչյանի հետ անցկացրած հուզառատ օրը՝ «Զինվորի տանը» (լուսանկարներ)

Այս մասին տեղեկացնում են Վերականգնողական կենտրոնից, որտեղ կից հրապարակվել են լուսանկարներ՝ անցկացրած բուռն ու հուզառատ օրվանից:

Սուրեն Պապիկյանը հանդիպել է գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատներին (լուսանկարներ)

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները պարբերական դարձնելու վերաբերյալ։

Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր նահատակների հիշատակը:

Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել, պատերազմը Շուշիի համար էր. Նիկոլ Փաշինյան

Նա հավելեց, որ շատ է ասվում՝ ժամանակին կանգնեցնեիք պատերազմը։ Ըստ վարչապետի՝ առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել:

Հանրությունը հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք. աշխատանքային հրատապ խորհրդակցություն Արցախում

Հանդիպման ընթացքում քննարկվել է արտաքին մարտահրավերներին ուղղված հարցերի լայն շրջանակ:

Մեր պաշտոնյաները կաշխատեն ադրբեջանական կողմի հետ. վարչապետը մանրամասներ հայտնեց բրյուսելյան եռակողմ հանդիպումից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց մանրամասներ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

Չեմ ընդունել ու չեմ ընդունելու մեղադրանքները, թե «հանձնել եմ հողեր», ինձ պետք է մեղադրել դրանք չհանձնելու մեջ. վարչապետ

Ըստ նրա՝ նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ նույնականացվել և հուղարկավորվել են 2021 թ-ին:

Արցախում վնասազերծվել են հրթիռակասետային 2 ռումբ, 31 պայթուցիչ, 3 ավիառումբ ու այլ զինամթերք

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

Ուղիղ 3 տարի առաջ մեր երկրում ներդրվեց կյանքեր փրկող կարևորագույն պետական ծրագրերից մեկը՝ սանիտարական ավիացիան. Թորոսյան

44-օրյա պատերազմի ընթացքում 85 վիրավոր զինծառայող սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան:

Խնդրանքս՝ եղեք պահանջատեր, չամաչեք. Աննա Հակոբյանը հյուրընկալել է Արցախյան պատերազմներում զոհվածների հարազատներին

Հակոբյանի խոսքով՝ սա պայմանավորվածություն էր, որ հավերժ սգալ չի կարելի, հակառակը՝ մայրերը պետք է մեր ժողովրդին առաջնորդեն դեպի այն Հայաստանը, որին արժանի է մեր ժողովուրդը։

Բաքվի լռությունը գուցե վկայում է այն, որ պայմանավորվածության մեջ կան կետեր, որոնք ցանկալի չեն իրենց համար. Բադալյան

Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանն՝ անդրադառնալով Բրյուսելի երկվա հանդիպմանը:

44-օրյա պատերազմում զոհված Լևոն Միրումյանի մայրը որդի է ունեցել

Այս մասին հայտնում են Գորիսի քաղաքապետարանից։

44-օրյա պատերազմի ավարտից մոտ մեկուկես տարի անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ:

Եթե մարդն ասում է, որ տառապում է, ուրեմն՝ տառապում է. ինչի համար են պետք վշտի ապացույցները. Լենա Նազարյան (տեսանյութ)

Անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի տեսաուղերձին, նա ասաց, որ Աննա Հակոբյանը խոսել է մի սոցիալական տեսաուղերձի մասին, որը տեսանելի չէ հանրային մակարդակում:

Կառավարությունը կապահովի 38 զինվորի ստորին վերջույթների պրոթեզավորումը

Կառավարությունը 13 միլիոն 530 հազար դրամ կտրամադրի Զինվորի տանը 38 վիրավոր զինվորների ստորին վերջույթների պրոթեզավորումն ավարտին հասցնելու նպատակով։

Պատերազմի ժամանակ զոհվածների, անհետ կորածների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ժամկետը երկարաձգվել է

Նախարարությունը զգուշացնում է՝ ապրիլի 15-ից հետո ուղարկված դիմումները չեն դիտարկվի։

Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ Փառուխում ստեղծված իրավիճակին:

Մեկնարկել է Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության նոր ծրագիրը

Այն ավարտելուց հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից դրանք փոխանցվել են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի գերատեսչություն:

Ոնց կարող ես որդի կորցրած մորն ասել՝ մոռացել ես նրան. որդեկորույս ծնողները՝ իրենց հասցեին հնչող քննադատությունների մասին

Միջոցառման միակ նպատակը այն էր, որ իրենք հասկանան՝ կյանքը շարունակվում է:

Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովը բարձր է գնահատում Առողջապահության նախարարության հետ գործակցությունը

Արվել է ամեն բան` հնարավորինս սեղմ ժամկետներում առավելագույն թվով լիարժեք գենետիկական բնութագրեր ունենալու համար:

Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիները կվերադառնան ելման դիրքեր. Արթուր Հովհաննիսյան

Հայկական կողմն ակնկալում է, որ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն, և ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիները կվերադառնան ելման դիրքեր:

Բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն, որ ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր. Սանոսյան

Բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն, որ Արցախի տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները վերադառնան իրենց ելման դիրքեր:

Աղաջանյանի խոսքով՝ ամենակարևոր հարցն այն է՝ ռուսական կողմը պահանջո՞ւմ է ադրբեջանականից վերադառնալ ելման կետեր, թե՞ ոչ

Մարտի 24-25-ի իրադարձությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները գտնվել են Ռուսաստանի Դաշնության պատասխանատվության գոտում:

Իրականացվում են բոլոր քայլերը՝ անհետ կորածների, ռազմագերիների և այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության պարզաբանման համար

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է՝ մարտի 21-ի դրությամբ 44-օրյա պատերազմի ժամանակ որքան զոհված և անհետ կորած ունի հայկական կողմը

Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 150 զինծառայող և քաղաքացիական անձ։

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Նիդերլանդների Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։

44-օրյա պատերազմում վիրավորում ստացած ոստիկաններից մի քանիսը ցանկություն են հայտնել շարունակելու աշխատանքը

Ոստիկանությունը ուշադրության կենտրոնում է պահում նաեւ 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության ծառայողների ընտանիքներին՝ ցուցաբերելով հնարավոր աջակցություն:

Պատերազմում զոհվածների մարմինները ծնողները հրաժարվում են վերցնել անգամ այլ երկրներում եռակի փորձաքննությունից հետո

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարին. քննարկվել է գերության մեջ գտնվողների վերադարձի հարցը

Թիերի Ռիբոն անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ տարվող աշխատանքներին, ներառյալ ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո անհետ կորած անձանց առ

Արցախի ԱԺ նախագահն այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ

Թովմասյանը պատասխանել է ներկաների առաջադրված հարցերին:

Մեր օրերի երիտասարդությունը նախ և առաջ տարբերվում է իր աշխարհայացքով. Արմեն Մարության

44-օրյա արցախյան պատերազմի օրինակն էլ բերելով՝ դերասանը ընդգծեց՝ այս սերունդը նաև ավելի հայրենասեր է, պայքարող իր հայրենիքի համար:

Ադրբեջանում անօրինական պահվում են հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք. Արարատ Միրզոյանը հանդիպել է Միշել Բաչելետին

Ուշադրություն է հրավիրվել նաև Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմին:

Գումարտակի հրամանատարը մարտի դաշտից փախել է. մեղադրանքը հաստատվել է, գործը՝ ուղարկվել դատարան

Վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 25.02.2022 թվականին ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Գյումրիում հանդիպեցինք գերեվարված շիրակցիների ծնողների հետ, նրանց փոխանցեցինք որոշակի տեղեկություն. Հայկ Կոնջորյան

Խորհրդարանական դիվանագիտության ճակատում ամեն ինչ անում ենք գերիների շուտափույթ վերադարձի համար:

Մարտական ծառայության մեդալով հետմահու պարգևատրվել է 44-օրյա պատերազմում անմահացած Գագիկ Սիրադեղյանը

Շնողում Գոռ Ասրյանը «Մարտական ծառայության մեդալ» է հանձնել 44-օրյա պատերազմի մասնակից, հետմահու պարգևատրված Գագիկ Սիրադեղյանի այրիին՝ Կարինե Մացակյանին։

Մասնակիցներին հյուրընկալող երկիրը չի որոշում. Խանդանյանը՝ «Եվրանեսթ»-ին ադրբեջանցի պատգամավորների մասնակցության մասին

Հարցին՝ այս անգամ իշխանությանն ու ընդդիմությանը հաջողվեց միասին համագործակցել՝ ի շահ ՀՀ-ի, պատգամավորը պատասխանեց՝ դրական է համարում ՀՀ-ի աշխատանքը վեհաժողովում:

Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Հակոբ Արշակյանն ընդունել է «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը

Հակոբ Արշակյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի անդառնալի հետեւանքներին՝ մարդկային կորուստներ, մարդասիրական խնդիրներ եւ մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացում:

Զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են ԱՀ պետական բարձր պարգևներով

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ս․թ․ փետրվարի 10-ի հրամանագրերով հետմահու պարգևատրվել են պետական բարձր պարգևներով։

Շիրակի մարզի գերեվարված 62 տղաներից 32-ն արդեն վերադարձել են. Նազելի Բաղդասարյան

Այս հարցը Շիրակի խոցելի խնդիրներից մեկն է:

Բունկերում ես ոչնչի չեմ խառնվել, զեկուցել եմ, թե ինչ է կատարվում. Սամվել Բաբայան

Նա հարց հնչեցրեց՝ Արցախի բանակի հրամանատարին ու շտաբի պետին Նիկոլ Փաշինյանն ո՞ւմ առաջարկով է նշանակել:

24-ամյա երիտասարդին մահացած հայտնաբերել է հայրը, որսորդական զենքն ուղղված է եղել նրա բերանին

Մահացած հայտնաբերված 24-ամյա երիտասարդը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել:

Լրտեսական ցանցի բացահայտում ՀՀ-ում. ինչու պատերազմի օրերին վարչապետը պաշտոնից ազատեց Ռազմական հակահետախուզության պետին

Թե որքանո՞վ էր այս ազատումը կապված ՀՀ-ում պատերազմից առաջ և պատերազմից ժամանակ լրտեսական գործունեություն ծավալած ցանցի հետ, ցույց կտա քննությունը:

44-օրյա պատերազմում 2 ձեռքից զրկված Կարենի տունը պատրաստ է

Կարեն ջան, եղբայր, ինչ էլ արվի քեզ համար, քիչ է, բայց դու, քո ընտանիքը, մեր զոհված, վիրավորված եղբայրների ընտանիքները մեր մշտական ուշադրության, հոգածության ներքո են գտնվելու։

Ներգրավել են նախկին և ներկա զինվորականների. ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնել բացահայտված լրտեսական ցանցից

Աննախադեպ լրտեսական ցանցի բացահայտման մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր օրեր առաջ:

Պետությունն աջակցում է բնական ճանապարհով երեխա ունենալ չկարողացող կանանց․ ովքեր ու ինչ պայմաններով են կարողանում օգտվել

Զոհվածների ընտանիքների ծրագիրն ուշ ենք սկսել՝ 2021 թվականի փետրվարի 25-ին, այսինքն՝ մենք շատ կարճ ժամանակահատված ենք ունեցել՝ արդյունքների մասին խոսելու համար։

Ավանեսյանն անդրադարձավ 44-օրյա պատերազմում զոհվածների համար Եղբայրական գերեզման ստեղծելու հարցին

44-օրյա պատերազմում զոհվածների նույնականացված, բայց չվերցված դիակների եղբայրական գերեզման լինելու մասին որևէ խոսք չի կարող լինել:

Պատերազմում զոհված զինվորների եղբայրները կազատվեն ծառայությունից. ՀՀ կառավարությունն ընդունեց նախագիծը

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկը հաստատվեց:

Հայտարարությանը քմծիծաղով ենք վերաբերվում. Արցախի դատախազության արձագանքը՝ Հարությունյանին ձերբակալելու հայտարարությանը

Գաբրիելյանը հիշեցրեց, որ տարիների ընթացքում Արցախի և ՀՀ-ի մի շարք պաշտոնյաների նկատմամբ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել:

Մամ, «ամենավատ բանը» քեզ մերժել չկարողանալն է. օրեր շարունակ շրջափակման մեջ Հենրիկն ու ընկերները միայն նուռ են կերել

Երեք օր շրջափակման մեջ մնալու ժամանակ Հենրիկն ու զինակից ընկերները միայն նուռ են կերել...

Այս որոշմամբ խորհրդարանական ընդդիմություն կոչեցյալը ոչնչացրեց ինքն իրեն. Արփի Դավոյանը՝ ընդդիմության որոշման մասին

Այս որոշմամբ խորհրդարանական ընդդիմություն կոչեցյալը ոչնչացրեց ինքն իրեն»,- եզրափակել է Դավոյանը։

Ընդդիմությանը ոչ պատերազմը, ոչ դրա պատճառները և ոչ էլ հետևանքները հետաքրքիր չեն. նրանց միայն իշխանափոխություն է պետք

Եթե այդ անձանց մի փոքր անգամ հուզեին պատերազմն ու դրա հետևանքները, ապա վայրկյան առաջ ձեռնամուխ կլինեին պատերազմի պատճառների ու հետևանքների քննությանը։

Ընթանում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը. ընդդիմադիրները լքեցին դահլիճը

ՀՀ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստի ժամանակ ներկայացրեց հանձնաժողովի քննության առարկան:

Թաիրովի դպրոցում 44-օրյա պատերազմում համայնքից զոհված զինվորների անունը կրող ինժեներական լաբորատորիա է բացվել

Ծրագիրը նախատեսված է Արմավիրի մարզի 10-րդ և 11-րդ դասարանի այն աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և փորձ:

Եկեք կռահենք ընդդիմության քայլերի թաքնված մոտիվները. Հայկ Կոնջորյան

Մի խոսքով, խորհրդարանական ընդդիմությունը հայտնվել է իր իսկ հյուսած ծուղակի մեջ և վերածվել քաղաքական ուրվականի՝ մի կողմից կա, մյուս կողմից՝ չկա։

Սա ընդամենը փախուստ է. պատգամավորները՝ պատերազմին առնչվող հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու ընդդիմության որոշմանը

Այս մարդիկ, փոխարեն մասնակցելու և իրենց հարցերի պատասխաներնն անձամբ ստանալու, գերադասեցին նոր օրակարգ սահմանել՝ քննիչ հանձնաժողովը համարել իշխանության կամակատար մարմին։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

Պատերազմի ընթացքում հրետանային դիվիզիոնի շտաբի պետը փախել է, ինչի հետևանքով զոհվել է 20 զինծառայող. դատախազություն

Զորամասի Դ-20 ՀԴն շտաբի պետ, մայոր Գ. Գ.-ին վերաբերելի մասն անջատվել է ընդհանուր գործից առանձին վարույթում, այդ մասով հայտարարվել է նախաքննության ավարտ:

44-օրյա պատերազմի զոհերի թիվը ճիշտ է և չի թաքցվում. Արսեն Թորոսյան

Տիկնայք և պարոնայք, դուք ձեզ երբևէ հարց տվել եք, թե դուք ո՞ր երկրի կամ ժողովրդի շահերն եք պաշտպանում:

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ են իրականացվել Մարտունու շրջանում

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը

«Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում: Փառք մեր բոլոր հերոսներին և հերոսածին մայրերի»,- մասնավորապես, գրված է էջում:

ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել. Գրիգորյանն արձագանքեց Ադրբեջանի ԱԳՆ-ին

Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել:

Գնել Սանոսյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներին

Ցանկություն կա վեր հանել 44-օրյա պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած համայնքների, այնտեղ ապրող երեխաների կարիքները և անհրաժեշտ աջակցություն տրամադրել։

ՀՀ-ում վերջին 2 տարում մոտ 9 հազար շան կծման դեպք է եղել. ՔՊ-ական պատգամավորը վստահեցնում է՝ առաջիկայում հարցը կքննարկեն

Խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում, որոնց թվում են կենդանիների ապաստարանների ստեղծումը, թափառող կենդանիների համատարած ստերջացումը, ապաստարաններից կենդանիների որդեգրման պրակտիկայի խթանումը:

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի Հանրապետությանն ութ զինծառայողի հանձնելու Ադրբեջանի քայլը. Զախարովա

Կարևոր ենք համարում ջանքեր գործադրել՝ հստակեցնելու հակամարտության ընթացքում անհետ կորածների ճակատագիրը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ 44-օրյա պատերազմի ժամանակ որքան զոհ է ունեցել հայկական կողմը

«3812 զոհ ունենք՝ 3736 զինծառայող և 76 քաղաքացիական անձ»,- ասաց Փաշինյանը։

44-օրյա պատերազմից հետո մենք ունենք 217 անհետ կորած. Փաշինյանը մանրամասներ հայտնեց իր և Ալիևի վերջին հանդիպումից

Ըստ Կառավարության ղեկավարի՝ 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմն ունի 217 անհետ կորած:

Ադրբեջանի իշխանությունները հանդես են եկել հերթական հակահայկական նախաձեռնությամբ. Մայր Աթոռը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

Ադրբեջանում ձևավորվել է «Աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է, այսպես կոչված, աղվանական կրոնական տաճարներից հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»:

Քարինտակի Սուրբ Աստվածածին եկեղեցին ենթարկվել է վանդալիզմի

Այժմ եկեղեցին ավելի անմխիթար ու ավեր վիճակում է:

Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ

Այսօր վերադարձնելով 8 հայ գերիների, հայտարարել էր, որ այդ քայլի դիմաց ակնկալում է ստանալ տեղեկություն ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների մասին:

Եվս 7000 ուսանող զեղչի համակարգից կօգտվի. նախագիծը հեղինակել ենք՝ հաշվի առնելով բուհերից եկած ազդակները. Մանավազյան

Օրենքի նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Գևորգ Պապոյանը և Միքայել Թումասյանը:

Ի վերջո, ինչ էին ուզում ՀՀԿ-ականները՝ հողերը տրվե՞ն, թե՞ չտրվեն, կատարվե՞ն պայմանավորվածությունները, թե՞ չկատարվեն

Սեփական ստերի մեջ մոլորվածի պես ընդամենը մի քանի րոպե տարբերությամբ անում է իրար ֆունդամենտալ հակասող հայտարարություններ։

ՀՀ պաշտպանության նախարարության մեդալներ Առողջապահության նախարարության աշխատակիցներին

Հայոց բանակի կազմավորման երեսուն ամյակի առիթով ՀՀ պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով են պարգևատրվել Առողջապահության նախարարության հինգ աշխատակիցներ:

Քննարկվել են Արցախում հետպատերազմական սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ընթացիկ ծրագրերը

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ:

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սևքարցիների հիշատակին նվիրված հուշակոթողներ են բացվել (լուսանկարներ)

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սևքարցիներն են՝ ՀՀ Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյան, փոխգնդապետ Արթուր Հովսեփյան, Սամվել Սահակյան, Արտակ Խեմչյան:

«Անվանականչ». 44-օրյա պատերազմում անմահացած արաբկիրցիներին նվիրված ֆիլմեր են նկարահանվել (լուսանկարներ)

Ֆիլմերը յուրօրինակ խաչքարեր են, որոնք մնալու են՝ որպես հերոս տղաների հավերժական «ներկան» փաստող վկաներ։

Կոտայքի մարզպետը պարգևատրել է 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած երկու բժշկի

Անգնահատելի է թիկունքը մշտապես պահող և զինվորի կողքին գտնվող մեր բժիշկների սխրանքները, որոնք իրենց ուսերին են կրում կյանքերի փրկության պատասխանատվությունը:

ԵԽԽՎ-ն վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը. Էդմոն Մարուքյան

Վեհաժողովն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհարաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Ոչ կենացով, ոչ էլ «Եռաբլուր»-ում ցավը ցույց տալով չեն սիրում հայրենիքը, պետք է դուրս գանք այդ կսկիծից. Ռազմիկ Պետրոսյան

Պետք է վեր հառնենք, պատրաստվենք վճռորոշ ճակատամարտում հաղթանակի։ Դրանից մեկ բան է կախված լինելու՝ կա՛մ իրենք, կա՛մ մենք։

Եթե նորից ապավինենք Աստծուն, կկարողանանք վերականգնել մեր բանակի վաղեմի փառքը․ Կարեն Ջալավյան

Ցավոք, 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով մենք ունեցանք նաեւ կենդանի ուժի մեծ կորուստներ, տարածքների կորուստներ, որովհետեւ հեռացել էինք Աստծուց։

«Թռիչք վերջին անգամ». Րաֆֆի Ալթունյանը հրապարակել է իր ու Հայկոյի վերջին աշխատանքը

Երգը նվիրվում է 44-օրյա պատերազմում զոհված ռազմական օդաչու, գնդապետ Արմեն Ներսեսյանի հիշատակին:

Պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ և բանակի առողջացմամբ․ Արարատ Միրզոյան

Մենք պարտավոր ենք 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո դասեր քաղել:

Որոնումները Վարանդայում արդյունք չեն տվել

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

«Փառքի անկյուններ» Շիրակի մարզի դպրոցներում

«Փառքի անկյուններ»-ից զատ դպրոցների բակերում ու դպրոցամերձ տարածքներում գարնանը կհիմնվեն «Հավերժության պուրակ»-ներ՝ խորհրդանշական 44 ծառերով։

Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ այս որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Որոնումները Մատաղիսում արդյունք չեն տվել

Որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Մարտակերտի շրջանի հյուսիսային թևում՝ Մատաղիսի ուղղությամբ:

3-րդ և 4-րդ երեխայի ծննդի դեպքում պետության տված աջակցությունը կնպաստի ժողովրդագրական խնդիրների լուծմանը. ժողովրդագրագետ

Հիմնականում արյան շրջանառության համակարգի հիվանդության, կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով Հայաստանը ժողովրդագրական առումով որոշակի նվազում է արձանագրել:

Կայացել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված համերգը

Համերգին զուգընթաց՝ ցուցադրվել է նաև թեմատիկ տեսաշար:

Որդեկորույս ծնողներն անվճար օգտվելու են տարբեր ծառայություններից. «Հերոսների վերականգնողական քաղաքը» նոր ծրագիր է սկսում

Այն ընթանալու է երեք փուլով: Կենտրոնում ինչպես հոգեբանական աջակցությունը, այնպես էլ սոցիալական ծրագրերում ներառվելը լինելու են անվճար:

Ջրականից հայտնաբերվել է ևս մեկ կամավորականի աճյուն

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1708 աճյուն:

Կառուցվում է Մարտակերտ-Ճանկաթաղ-Ստեփանակերտ ռազմավարական նշանակության մայրուղին

Արցախում իրականացվող բնակարանաշինության, ջրամատակարարման ու ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերին զուգահեռ ընթանում են նաև միջհամայնքային նշանակության ճանապարհների վերակառուցում և հիմնանորոգում:

Ադրբեջանը Շուշիում հայկական կողմին է փոխանցել Որոտանից հայտնաբերված ևս մեկ աճյուն

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիային ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:

Մեկ տարի «հայրիկ ու մայրիկ» կանչը չենք լսել. պատերազմում երկու որդիներ կորցրած ամուսինները կրկին զավակ են ունենալու

Տիկին Արևիկի խոսքով՝ կրկին զույգ էին ցանկանում ունենալ, որպեսզի երկու զավակներն էլ վերածվեին, ինչպես հայտնի երգի մեջ է ասվում՝ «թե մի օր կտրիդ զույգ արծիվ տեսնես, էդ մեր հոգիքն են՝ ախպերս»:

100-ավոր որդեկորույս ծնողների եմ հանդիպել, նրանք պատրաստ չեն իրենց մյուս որդիներին էլ ծառայության ուղարկել. Սարգսյան

Ապրիլյան պատերազմում զոհված ժորա Եսայանի մայրն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագծին՝ շեշտեց՝ սա անհրաժեշտություն է:

ՔԿ-ն թվեր է ներկայացրել վերջին պատերազմում զոհվածների, անհետ կորածների և Ադրբեջանից ՀՀ-ին փոխանցված անձանց վերաբերյալ

19.01.2022թ. դրությամբ անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Ջրականից հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել եւ հաստատվել է 1706 աճյուն:

Երեկ ինքնասպանության փորձ կատարած 21-ամյա տղային տեղափոխել են հոգեբուժարան, հայրը պատմում է՝ ինչ է կատարվել

Պողոս Մելքոնյանի խոսքով՝ նախքան տղայի զորակոչվելը չեն իմացել, որ նրա մոտ նման խնդիրներ կան:

Աճյունների որոնումներ են իրականացվել Վարանդայում

Այդ աշխատանքներն այսօր էլ արդյունք չեն տվել, որի պատճառ է հանդիսացել նաև եղանակային անբարենպաստ պայմանները:

Արցախի փրկարարները վերսկսել են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները

Ռազմական գործողությունների դադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն:

Ինչպես է ծախսվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած գումարները. պարզաբանումներ է ներկայացրել Զարուհի Բաթոյանը

Արդյո՞ք դրանք ծառայել են 44-օրյա պատերազմի ընթացքում ստեղծված իրավիճակի եւ դրանից հետո առաջացած հետևանքների հաղթահարմանը:

Երեկ զոհված Արթուր Մխիթարյանը Գյումրիից էր, հայրը նույնպես զինվորական է

Ամեն ինչից ելք էր գտնում, պատրաստակամ հաղթահարում բոլոր դժվարությունները: Բառերով աննկարագրելի է իրեն կորցնելու ցավը»,- ասում է կուրսղեկը:

Նա մեր կապող օղակն էր, «սոսինձ»-ը, լույսը. երեկ զոհված Ռուդիկի մասին պատմում է ընկերը

Հիմա էլ բոլորին իրար է միացրել: Ընկերները, հարազատները եկել են նրա հետ հանդիպման, որ անկեղծանա երկար-բարակ պատմություններով:

Վաղարշապատի քրեական հետախույզները ապօրինի «Մակարով» ատրճանակ ու մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)

31-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին ու ձերբակալվել:

Զենքեր, խոհանոցային պարագաներ. Ամանորին ՀՀ-ում հիմնականում ինչ խաղալիքների են նախապատվություն տվել երեխաները և ինչու

«Երեխային տալով տարբեր սեռի խաղալիքներ՝ ծնողները չպետք է անհանգստանան, քանի որ նրանց համար, ինչպես նշեցի, էտալոնային կերպարներ են ծնողները»:

Արարատ Միրզոյանը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ զրույցում անդրադարձել է հայ ռազմագերիների, այլ պահվող անձանց հայրենադարձմանը

Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն քննարկել են նաև իրավիճակը Ղազախստանում:

Բերդավանում պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր է բացվել, խաչքար օծվել

Այն կառուցվել է «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ բերդավանցիների և ընկերների աջակցությամբ։

«100 տուն Արցախում» ծրագիրը թևակոխել է նոր փուլ. Դահրավում շահագործման է հանձնվել առաջին տունը

«Ապրելու Արցախ» հիմնադրամի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից իրականացվող «100 տուն Արցախում» ծրագիրը թևակոխել է նոր փուլ:

Ծնողներն աղջկա որոշմանը որևէ կերպ չեն միջամտել. 44-օրյա պատերազմում ոտքերը կորցրած զինվորը նշանադրվել է

103 օր էր մնացել ծառայությունս վերջացնելուն, վիրավորվեցի:

Թող ձեր մանկական ժպիտներից նոր լույս ճառագի մեր երկրի ու ժողովրդի համար. ԱՀ ՄԻՊ-ն այցելել է տեղահանված երեխաներին

Այսօր մեր աշխատակազմով մասնակից դարձանք «Լոտոս» հյուրանոցում տեղահանված երեխաների համար կազմակերպված տոնական միջոցառմանը։

Նոր տարին, առհասարակ տոնը նրա համար չէ, որ մարդիկ ուրախությունից ապուշանան. Արթուր Մանուկյան

Տեսել եմ, որ կարող եմ օգտակար լինել, համաձայնել եմ:

Արտակ Բեգլարյանը մասնակցել է զոհված զինծառայողների տեղահանված 20 ընտանիքի բնակարանամուտի արարողությանը

Բնակարանային հարցերի կոմիտեի անցկացրած վիճակահանությամբ զոհված զինծառայողների տեղահանված 20 ընտանիք մայրաքաղաքի նորակառույց թաղամասում ստացել են սեփական բնակարանների բանալիները:

Այնքան ուժեղ պետք է լինենք, որ ցավը չտապալի մեզ. Արմավիրի մարզպետն ընդունել է զոհված հերոսների կանանց ու երեխաներին

Եկեք գոտեպնդվենք, ապրենք ու գործենք մեր քաջ նահատակների սխրանքներին արժանի:

Պետությունը 1.4 միլիարդ դրամի չափով փոխհատուցել է մարտական գործողություններին մասնակից ուսանողների ուսման վարձը

Մենք խթանում ենք կրթությունը՝ որքան լավ սովորի ուսանողը, այդքանի չափով կստանա աջակցություն:

Ասկերանում 4 բնակելի առանձնատուն պատրաստ է շահագործման

Բոլոր առանձնատները 4 սենյականոց են։

Շնորհակալ եմ՝ հայրենիքի համար հերոս որդիներ մեծացնելու համար. ՀՀ նախագահը 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին

Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված թիվ N հրաձգային վաշտի զինծառայողների ծնողների խմբին:

Արագածոտնի մարզպետը մեդալներ հանձնել է 44-օրյա պատերազմում իր հրամանատարությամբ թշնամու դեմ մարտնչած կամավորականներին

Ազատամարտիկներն իրենց հերթին նշել են, որ պատիվ է Ռազմիկ Պետրոսյանի ջոկատում կռվելն ու մարտական ընկերը լինելը։

Խորհրդակցություններ ՀՀ-ի և Սերբիայի ԱԳՆ-ների միջև. քննարկվել են միջպետական կապերն ամրապնդելու հնարավորությունները

Օձունի 34-ամյա բնակչի սպանության գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է

Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ գլխավոր դատախազ ընտրված Աննա Վարդապետյանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Բենինի նորանշանակ դեսպանը

Ձայնագրությունը մոնտաժված է. Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

Դատարանը մերժել է Աղվան Հովսեփյանի կալանավորումը փոխելու միջնորդությունը

Ազգային ժողովը վաղը արտահերթ նիստ կհրավիրի․ օրակարգում Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցն է

ՀՀ վարչապետը և Իսրայելի նորանշանակ դեսպանը կարևորել են կոնկրետ արդյունքների միտված ծրագրերը

Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը քիչ է, Աղավնոյում շարունակելու ենք պայքարը. Հարությունյան

Նորավանքի Ս. Աստվածածին եկեղեցու երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ (լուսանկարներ)

Աննա Հակոբյանը ներկայացրել է հայկական արտադրության հագուստներ. նա դրանք կրել է Ֆրանսիայում և Մոնակոյում (լուսանկարներ)

Գլխավոր դատախազության դիմաց զոհվածների հարազատների և անցորդների միջև քաշքշուկ է եղել. մեկ հոգի բերման է ենթարկվել

Լիոնի Մետրոպոլի նախագահը հյուրընկալել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին

Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Սերբիայի ԱԳՆ պետական քարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայում հայտնաբերվել է կապիկի ջրծաղկի առաջին դեպքը

42-ամյա տղամարդը Ջրվեժում անկանոն կրակոցներ է արձակել հրացանից. հայտնաբերվել է 9 պարկուճ

Էջմիածնում 67-ամյա տղամարդուն դանակահարելու համար 27-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

Պուտինը հայտնել է, որ Միշուստինն ու Վոլոդինը առաջիկայում կմեկնեն Բաքու

Սերժ Սարգսյանն «անիծեց» Իշխան Սաղաթելյանին և ճանապարհեց. Ալեն Սիմոնյան

Ռուբեն Ռուբինյանը վերահաստատում է՝ հայկական կողմի օրակարգում «Զանգեզուրի միջանցք» հասկացություն գոյություն չունի

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

1,5 տարի ունենք՝ Բերձորի և Աղավնոյի բնակիչների և ճանապարհի խնդիրը լուծելու համար. Արմեն Գրիգորյան

Նրանց երազանքը փոխադարձ է. Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Նիցցայի հայազգի գործիչներին

Կենցաղում օգտագործվող մետաղական գազի բալոնները վտանգավոր են. ԱԻՊԾ-ը զգուշացնում է

Կենսաթոշակները և նվազագույն աշխատավարձը 2023թ-ի հունվարից կբարձրանան. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը 1 միլիարդ 385 միլիոն դրամ հատկացրեց մի շարք մարզպետարանների

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հյուրընկալել է ՀԲ ծրագրերի ղեկավար Ելենա Տիմուշևային

Էրեբունի վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասպյան գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Պուտինն ու Ալիևը

Հարկաբյուջետային քաղաքականությունը կուղղվի 7 տոկոս տնտեսական աճի ապահովմանը. Կառավարությունն ընդունեց նախագիծը

Շնորհակալ եմ հավատի ու վստահության համար. Սեդա Սաֆարյանն առաջադրվեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար Ֆլորա Գալուստյանի մահվան կապակցությամբ

Քաղաքացիներից ստացած բողոքների և նամակների հիման վրա ՊՎԾ-ում հարուցվել է 5 քրեական գործ

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԵԱՀԿ ներգրավվածությունը Արցախում հումանիտար հարցերին և ռազմագերիների ազատ արձակմանը

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Ջիբրալթարին

Կառավարությունը հետևողական է տարածքային համաչափ զարգացմանը․ փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է Արագածոտնի մարզ

Շիրակի մարզում հրդեհ է բռնկվել երկաթուղու գնացքի վագոններից մեկում

ՀՀ կառավարության՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն Սեդա Սաֆարյանն է