Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

23/06/2026 schedule18:55

Հունիսի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ որպես պատվավոր բանախոս, մասնակցել և ելույթ է ունեցել «Հայաստանի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» երրորդ ազգային գործողությունների ծրագրի «Ներդրում համաշխարհային խաղաղության մեջ» սկզբունքների իրականացումը գործնականում» խորագրով բարձր մակարդակի հանդիպմանը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին ուղեկցել է «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի երրորդ մասնակից Մանե Շաբոյանը, որը հետաքրքրված է մարդու իրավունքների պաշտպանությամբ և ակտիվորեն ներգրավված է տարբեր հասարակական նախաձեռնություններում։

Անահիտ Մանասյանն իր ելույթում կարևորել է կանանց ակտիվ և արդյունավետ ներգրավվածությունը հանրային կյանքի տարբեր ոլորտներում՝ ընդգծելով, որ կանանց իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև խաղաղության, անվտանգության և որոշումների կայացման գործընթացներում նրանց մասնակցությունը ժողովրդավարական և իրավական պետության կարևոր նախապայմաններից են։

Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում վերջին տարիներին արձանագրվել է որոշակի առաջընթաց, մասնավորապես ընտանեկան բռնության կանխարգելման, պաշտպանության մեխանիզմների զարգացման և տարբեր պետական համակարգերում կանանց ներգրավվածության աճի առումով, սակայն ոլորտում շարունակում են պահպանվել մի շարք համակարգային խնդիրներ։

Պաշտպանը հատուկ անդրադարձել է հասարակությունում առկա գենդերային կարծրատիպերին՝ նշելով, որ դրանք ձևախեղված պատկերացումներ են փոխանցում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց սոցիալական դերերի առնչությամբ և խոչընդոտում իրավահավասարության լիարժեք ապահովումը։

«Կանանց և տղամարդկանց սոցիալական դերերի կարծրացած տարանջատումը շարունակում է լուրջ մարտահրավեր լինել իրավահավասարության և խտրականության բացառման տեսանկյունից»,- նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել անվտանգության և պաշտպանության ոլորտներում կանանց մասնակցության ընդլայնման անհրաժեշտությանը՝ արձանագրելով, որ թեև վերջին տարիներին կանանց ներգրավվածությունն աճել է, հատկապես զինված ուժերում և իրավապահ համակարգերում, որոշումների կայացման մակարդակում նրանց ներկայացվածությունը դեռևս սահմանափակ է։

Պաշտպանը կարևորել է նաև ծառայության պայմանների շարունակական բարելավումը՝ ընդգծելով, որ իրական հավասարությունը ենթադրում է ոչ միայն հավասար վերաբերմունք, այլև այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հաշվի են առնում կանանց առանձնահատուկ կարիքները։

Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկերների միջև կառուցողական համագործակցությունը՝ ընդգծելով, որ կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը հնարավոր է միայն համատեղ և հետևողական աշխատանքի պայմաններում։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել «Դեմոկրատիան այսօր» ՀԿ հիմնադիր և նախագահ, քննարկման մոդերատոր Գյուլնարա Շահինյանը, «Կանայք, խաղաղություն և անվտանգություն (ԿԽԱ/WPS) հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի» ղեկավար Կարինե Սուջայանը։

Հանդիպման շրջանակում անցկացվել են պանելային և ինտերակտիվ քննարկումներ՝ նվիրված «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի իրականացման առաջնահերթություններին, միջազգային փորձին և պաշտպանության ու անվտանգության ոլորտներում կանանց առաջնորդության ընդլայնմանը։

Պանելային քննարկմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ղեկավար Սաթու Կոիվուն։

Միջոցառումը կազմակերպել էր «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի և «Ներառական անվտանգության և խաղաղության գերազանցության կենտրոն»-ը Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Ուժեղացնելով Արևելյան հարևանության տոկունությունը 2» ծրագրի շրջանակում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
222 դիտում

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով