Աննկարագրելի զգացողություններ ունենք. պատերազմում միակ որդուն կորցրած Վարդանյանները երկվորյակ են ունեցել

44-օրյա պատերազմում միակ որդուն՝ 19-ամյա Նորիկ Վարդանյանին կորցրած Լիլիթ եւ Վահրամ Վարդանյանները զույգ երեխա են ունեցել:

Երեխաները ծնվել են արտամարմնային հղիության միջոցով: 41-ամյա Լիլիթի մոտ հենց առաջին փորձից է հաջողվել ու ամեն ինչ բարեհաջող ընթացք ունեցել:

Նշենք, որ 44-օրյա պատերազմից 3 ամիս անց՝ 2021 թվականի փետրվարի 21-ին է մեկնարկել ծրագիրը: Կառավարության որոշմամբ՝ օժանդակ վերարտադրողական միջոցներից պետպատվերով կարող են օգտվել նաեւ պատերազմի հետեւանքով որդի կորցրած ծնողները: Մինչեւ այդ էլ անպտղության բուժում, արհեստական բեղմնավորում, սերմնավորում կատարվում էր որդեկորույս բոլոր այն ծնողների համար, ովքեր դիմում էին: Սակայն այն իրականացվում էր բացառության կարգով: Ֆինանսական բոլոր ծախսերը հոգում է պետությունը:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է նորածինների հոր՝ Վահրամ Վարդանյանի հետ:

Երեխաների հոր խոսքով՝ սկզբում ծնվել է որդին՝ Դավիթը, ապա դուստրը՝ Տաթեւը: Դավիթը 2 կգ 700 գրամ քաշով է լույս աշխարհ եկել, դուստրը՝ 2 կգ 380 գրամ: Ըստ հոր՝ նորածին որդին շատ ծանրակշիռ է, ինչպես ավագ եղբայրն է եղել, դուստրը՝ երբեմն աղջկական չարաճճիություններ է անում: Լիլիթն ու Վահրամը եւս մեկ դուստր ունեն, որն արդեն 17 տարեկան է: Հայրն ասում է՝ ավագ դստեր հետ կռիվ են անում, թե ով պետք է երեխաներին գրկի:

«Այս բալիկներս մեծ ուրախություն են բերել իմ տուն: Դեռ ուշքի չեմ եկել, աննկարագրելի զգացողություններ ունեմ: Առավոտյան 10-ին պետք է գնայի աշխատանքի, բայց ժամը երկուսից հետո նոր ինձ զոռով տնից հանել են: Կինս ասում էր՝ հեսա երեխաները կծնվեն, իրենց լացի ձայներից տնից կփախչես, բայց հակառակը եղավ»,- ժպիտով պատմում է նա:

Վահրամ Վարդանյանը նշում է՝ ոչ մի դեպքում չէր ցանկանա տղա երեխային կորցրած որդու՝ Նորիկի անունով կոչել: Նրա համոզմամբ՝ սխալ է: «Բալիկներիս ունեցել ենք, որ ապրելու, կյանքի նոր նպատակ լինի, իսկ ինչ վերաբերում է Նորիկի անունը դնելուն, Նորիկս մեկն է ու մեկն էլ կմնա: Տա Աստված՝ 10 բալիկ էլ ունենաք, բայց Նորիկ չեն լինի: Նրանք կարող են ինչ-որ մի վերք լավացնել, կյանքումս փոփոխություն մտցնել, բայց չեն կարող Նորիկիս տեղը փոխարինել: Գուցե հետագայում երեխաներս մեծանան եւ որոշեն իրենց զավակներից մեկի անունը դնել, բայց ես չեմ կարող: Թող մեծանան, հետո կիմանան, թե իրենց եղբայրը՝ Նորիկն ով է եղել ու ինչ է արել»,- ընդգծում է Վարդանյանը:

Զավակ կորցրած եւ նոր հայր դարձած հոր դիտարկմամբ՝ հայ ազգը 4 սերունդ կորցնելուց հետո գոնե մեկ սերունդ պետք է կարողանա վերականգնել. «Կուզենամ մենք լինենք շատերի համար օրինակ, ու կապ չունի՝ հայ ընտանիքները զոհված որդի ունե՞ն, թե՞ ոչ, թող բոլորն էլ զավակներ ունենան եւ մեր արմատները պնդացնեն»:

Խոսելով զոհված որդու մասին՝ վերջինս պատմում է՝ Նորիկը փոքր է եղել, երբ ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն: Հետո 14 տարեկան հասակում որդին ասել է, որ ուզում է գալ Հայաստան: Եկել է, հայրական տատիկ-պապիկի տանն է ապրել, որոշ ժամանակ անց ծնողներին ասել է, որ չի ուզում հետ՝ ՌԴ վերադառնալ: Հայրն էլ, հաշվի նստելով որդու ցանկության հետ ու չցանկանալով, որ ընտանիքը բաժան-բաժան ապրի, վաճառել է Ռուսաստանում իր բիզնեսը, վերջացրել բոլոր գործերն ու վերադարձել հայրենիք, հաստատվել Արմավիր քաղաքում: Ծնողներն անգամ չեն իմացել, որ Նորիկը դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:

Նորիկ Վարդանյանը ծառայել է Արմավիրի ռազմաուսումնական զորամասում, ապա խնդրել, որ իրեն առանց խաղարկության տեղափոխեն Արցախ: Ըստ հոր՝ Նորիկի հետ շփվում էին ոչ թե որպես հայր ու որդի, այլ մտերիմ ընկերներ: «Շատ խելացի էր, որ մեկ-մեկ մեծահասակներով խոսում էինք, գալիս խառնվում էր: Մի երկու անգամ դեպք եղավ, ասացի՝ քիչ խոսիր, դու մեծերի խոսակցությունից ի՜նչ ես հասկանում, հետո զգացի՝ վիրավորվում է, էլ ինձ երբեք նման բան թույլ չտվեցի: Երբ խոսում էր, հասկանում էի, որ խելացի ու փաստարկված է կարծիք հայտնում»,- վերհիշում է հայրը:

Ընտանիքի հայրը կահույքի արտադրամաս ունի Արմավիրում, ասում է՝ որդին ազատ ժամանակ միշտ օգնում էր իրեն. «Ես առողջական խնդիրներ ունեի, հենց մի քիչ ազատ ժամանակ էր ունենում, վազում էր մոտս օգնելու, որ հանկարծ ֆիզիկապես չծանրաբեռնվեմ»:

Նորիկը 9 ամսվա ծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է, մեկ շաբաթ անց՝ զոհվել: Ընտանիքն ի սկզբանե իմացել է այդ մասին, սակայն տղայի մարմինը չեն կարողացել գտնել: Զոհվելուց միայն 3 ամիս անց նոր հայտնաբերել են նրա մասունքները:

զինվոր.jpg (68 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4115 դիտում

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը