Ղարաբաղում մեզ այդպես չընդունեցին, իսկ ՌԴ-ին տորթով դիմավորեցին. որպես կռված մարդ՝ խորը վիրավորված եմ. Կոռնիձորի Արո

Ազատամարտիկ Արա Խուդավերդյանը նկատում է, որ պետությունն այսօր փորձում է ուղիներ գտնել՝ հայտնված իրավիճակից դուրս գալու համար: Ըստ նրա՝ հայ-հնդկական հարաբերությունները, ինչպես նաև հայ-իրանական հարաբերությունները դրական առաջխաղացում կապահովեն Հայաստանի համար: Իսկ նոր ռազմական տեխնիկայի ձեռքբերումը հայկական զինված ուժերի մեջքի ուղղման համար դրական ազդակ կլինի:

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի հետ «Հայկական ժամանակ»-ի ամբողջական զրույցը՝ ստորև.

- Պարոն Խուդավերդյան, 2020 թվականի չարաբաստիկ պատերազմից անցավ երկու տարի: Ինչ եք կարծում՝ դասեր քաղե՞լ ենք:

- Պետական այրերը, որոնք իսկապես նվիրված են պետությանը և գործին, ամեն բան անում են, որ կարողանան Հայաստանը դուրս բերել ռազմաքաղաքական այս իրավիճակից: Սակայն պետական համակարգում քանի դեռ կան արմատական կապեր նախկին իշխանությունների հետ, սաբոտաժների պակաս չի զգացվելու: Պետական համակարգում դեռ կան մարդիկ, որոնք սպասում են ՀՀ պետականության գահավիժմանը: Սակայն նկատել եմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկանում է այդպիսի դեմքերի և դեպքերի մասին և տալիս հարցերի լուծումները: Տեսնում ենք ընթացք, որը տանում է դեպի առողջացման, բայց տեսնում ենք նաև մարդկանց, որոնք քար են նետում առողջացման ճանապարհին: Այդ մարդիկ մոռանում են, որ ավելի լավ է ընդունել զարգացած պետության փաստը, քան կործանել պետությունը, որը փորձում են անել իրենց քայլերով:

- Իսկ եթե ավելի պարզ. ո՞ւմ նկատի ունեք՝ խորհրդարանական ընդդիմությա՞նը:

- Այո՛: Նրանց ամեն հանրահավաք, ամեն գործողություն ուղղված է պետականության անկմանը:

- Պատերազմի ընթացքում պարզ դարձավ, որ ՀՀ զինված ուժերը բավականաչափ զենք չուներ, այդ թվում՝ նաև տեխնիկա: Այսօր նկատո՞ւմ եք խնդրի լուծմանը միտված քայլեր: Հետաքրքրական է նաև՝ Հնդկաստանից զենք ձեռք բերելու վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք:

- 44-օրյա պատերազմն անհավասար պայքար էր թե՛ մարդկային, թե՛ ռազմական հագեցվածության առումով: Այսօր պետությունը փորձում է ուղիներ գտնել, ես դա տեսնում եմ: Հայ-հնդկական հարաբերությունները, ինչպես նաև հայ-իրանական հարաբերությունները դրական առաջխաղացում են մեզ համար: Նոր ռազմական տեխնիկայի ձեռքբերումը մեր ԶՈՒ-ի մեջքի ուղղման համար դրական ազդակ է: Եթե ունենայինք հակառակորդի ունեցածի 1/3-րդը, այսօր նա աշխարհին պետք է ծնկաչոք աղաչեր, որ կարողանար գոյատևել: Սակայն չունեինք այդ ռազմական պոտենցիալը, ինչպես նաև՝ աշխարհի պաշտպանությունն ու աջակցությունը:

- Սույն թվականի սեպտեմբերի 13-ին սանձազերծած ադրբեջանական ագրեսիայի ժամանակ էլ կային պնդումներ, որ մեր զինված ուժերը շարունակում է տեխնիկապես հագեցած չլինել: Ինչ եք կարծում՝ 2 տարին բավական ժամանակ չէ՞ր՝ բացերը լրացնելու համար:

- Թե՛ սպայական կազմը, թե՛ մեր զինվորները փառքով դուրս եկան այդ սադրանքի տակից: Նրանք է՛լ ավելի լավ ցույց տվեցին հայ զինվորի իրական կերպարը: Իսկ տեխնիկայի մասով ասեմ՝ կարող է տեխնիկա ունենաս, սակայն չկարողանաս այն օգտագործել: Դիրքերում՝ մարտերի ժամանակ, իրավիճակները տարբեր են լինում: Կադրերի խնդիրներ կան, որոնք պետք է օգտագործեն այդ ռազմական տեխնիկան: «Բերանի ծամոն» դարձնել, թե բանակում այս չկա, այն չկա, ճիշտ չէ: Զինտեխնիկա ենք ունեցել, որ պատերի տակ գցված է մնացել ու այդպես էլ չի օգտագործվել, անցել է թշնամուն: Պատերազմի թեժ պահին հայի կերպարով, «յան» ազգանունով ծախվածները խառնում էին երկրի ներսն իրենց հայտարարություններով: Ո՞ւմ էր նման բան ձեռք տալիս:

- Կնշե՞ք անուններ:

- Այն ուժերի, որոնք փորձեցին պետությունը հեղաշրջման տանել: Նույն այդ ուժերը պատերազմի ժամանակ հակահայ ագիտացիաներ էին անում: Նույն ուժերն են, որոնք նախկինում իշխանություն էին:

- Ի՞նչ կասեք ընդդիմադիրների այն պնդման վերաբերյալ, թե կառավարող ուժը միայնակ է թողել Արցախը՝ արցախահայությանը:

- Պատերազմի ժամանակ մի շարք կամավորներ այդպես էլ չվարձատրվեցին, գումարը ՀՀ-ից գնում էր Արցախ, սակայն հասցեատերերին չէր հասնում: Հակառակը՝ արցախցիները, որոնք պատերազմից փախչել էին, եկան ու սկսեցին ՀՀ-ում տներ գնել: Արցախի իշխանությունները որոշել էին, որ պետք է միանան Ռուսաստանին: Այսօր Ռուսաստանն ինչո՞ւ է տիրոջ իրավունքով Արցախում որոշումներ կայացնում, շահարկում Ղարաբաղի հարցը: Որովհետև ղարաբաղյան կլանն իր վերջին հանրահավաքով ցույց տվեց, որ կողմ է՝ Արցախը պետք է լինի ռուսական մանդատի ներքո: Հայաստանն էլ ի՞նչ անի. մենք մեր կյանքը տվեցինք, պետական բյուջեի մեծ մասը ՀՀ-ը տվեց Արցախին, մարդկային պոտենցիալ տվեց, էլ ի՞նչ են ուզում: ՀՀ ինչ մուտք է գործում, «յուղոտ պատառը» տալիս ենք Արցախին, դրանից ավելի էլ ի՞նչ: Ասեմ ավելին՝ երբ Հայաստանը պետք է վերելք ունենա, Ղարաբաղը իր քաղաքական գործելաոճով խոչընդոտում է ՀՀ-ի՝ միջազգային արենաներում լավ դիրք գրավելու հնարավորությանը:

- Իսկ ինչ եք կարծում՝ մինչ 44-օրյա պատերազմը Արցախի ղեկավարությունը նույն մտադրությո՞ւնն ուներ, այսինքն՝ ՌԴ կազմում լինելու:

- Կարծում եմ՝ այո, ինձ ոչ ոք հակառակը չի կարող համոզել: Իրենք միշտ ունեցել են ռուսական ուղղվածություն:

- ՀՀ-ի իշխանությունները ցանկանում են Արցախը վերադարձնել բանակցային սեղան: Այդ հնարավորությունը տեսնո՞ւմ եք:

- Արցախն ինքը պետք է պաշտպանի իր շահերը, Հայաստանն էլ պետք է լինի, սակայն որոշողը Արցախն է: Հայաստանը պետք է ասի՝ «այս բաժակը քոնն է: Եթե տաք եղավ, մատդ այրվեց, ես կօգնեմ, բինտ կփաթաթեմ»: Բայց պատասխանատուն մնալու է Արցախը: 1988 թվականներից ոտք ենք դրել Արցախ, ոչ մի անգամ մեզ տորթով ու ՀՀ դրոշով չեն ընդունել, իսկ ՌԴ-ին դիմավորեցին տորթով ու դրոշով: Ես՝ որպես Ղարաբաղի համար կռված մարդ, խորը վիրավորվել եմ այդ երևույթից: Այսինքն՝ պայքարն ու արյունը՝ մեզանից, տորթը՝ «Ռուսաստանի հետ եք կիսվում»:

- Կառավարող ուժը հայտարարում է, որ իր նպատակը խաղաղության օրակարգի հաստատումն է: Հավատո՞ւմ եք դրա կյանքի կոչմանը՝ հաշվի առնելով մեր հակառակորդ պետության ռազմական հռետորաբանությունը: Եվ, Աստված մի արասցե, եթե այն կյանքի չկոչվի, մենք այսօր պատրա՞ստ ենք կրկին պատերազմելու:

- Տա Աստված, որ հնդկական զինտեխնիկան հասնի Հայաստան, մենք այդ դեպքում պատրաստ կլինենք մարտի: ՀՀ-ի զինվորը պատրաստ է ծնկի բերել ադրբեջանական զորքին: Խաղաղության դարաշրջանին էլ շատ լավ եմ վերաբերվում: Այդ դարաշրջան մտնելու համար պետք է երկիրը լավ զինված լինի, զորքը՝ գերպատրաստված: Հուսով եմ՝ կկարողանանք հասնել դրան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5141 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ