Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ասելիք չունե՞ն. Ստյոպա Սաֆարյանը մի շարք հարցադրումներ է արել

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արդեն հայտնի հարցազրույցին, որի ժամանակ վերջինս խոսել էր հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն ուղղված Մոսկվայի առաջարկների և Հայաստանի կողմից, այսպես ասած, «Ադրբեջանի հողերի օկուպացիայի» մասին։

«Հարցեր բոլորին»,- գրել է քաղաքագետն ու շարադրել հետևյալը․

«ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում հայտարարել է, որ ղարաբաղյան պատերազմի պատմությունը տասնամյակների պատմություն ունի, Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի շուրջ յոթ շրջան,

Ռուսաստանն «առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի նախկին ղեկավարությունը այնքան էլ դրական չի ընկալել՝ ցանկանալով պահպանել տարածքները, որոնց երբեք չի հավակնել

Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը։

Ամեն ինչ ճշգրիտ է։ Լավրովն իրականում ավելի ամբողջական ասել է այն, ինչ ասեց 2020թ․ 44-օրյա պատերազմի առաջին շաբաթը՝ հայտարարելով, որ «հայկական կողմը գիտեր, որ այդ տարածքները վաղ թե ուշ ետ է տալու»։

Լավրովը նաև բառացիորեն խոստովանել է, որ

-Ռուսաստանի ու Հայաստանի կենսական շահերը Արցախի հարցում էապես տարբերվել են ու տարբերվում են,

-որ Արցախյան պատերազմը երբեք ու երբեք Ռուսաստանի սեփական պատերազմը չի եղել ու չէ,

-որ պատերազմի պատուհանն Ադրբեջանի համար բացվել է նաև իրենց լռելայն համաձայնությամբ, և տասնամյակներով Ադրբեջանին սպառազինելը ամենևին բիզնես չի եղել, այլ եղել է քաղաքականություն՝ Ադրբեջանի միջոցով Հայաստանին ահաբեկելու ու ռուսական պլանը ընդունելու գործիք, ինչպես որ այժմ են համարվում Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախում, Լաչինի միջանցքում ու չկասեցվող ագրեսիաները Հայաստանի տարածքում,

-Արցախյան 44-օրյա պատերազմի «ձգանը» ոչ թե Տավուշյան էսկալացիան էր, Հայաստանի իշխանությունների «արկածախնդրությունը», «սորոսականությունը», «արևմտամետությունը», ինչպես հայտարարում էին նրանց հայաստանյան ադեպտները, գործակալները, այլ որ Հայաստանը «այնքան էլ դրական չի ընկալել» ռուսական պլանը, որի համար պատժվել է»։

Ու այստեղ, ըստ քաղաքագետի, ծնվում են անպատասխան հարցեր Լավրովին ու ՀՀ նախկին ու ներկա բոլոր իշխանություններին ու նախագահներին։ Հարցերը հետևյալն են․

1․ Եթե Ռուսաստանի ու Հայաստանի անվտանգային շահերը Արցախի հարցում հակադիր են եղել ու չեն համընկել, ինչը պարզ էր շատ վաղուց ու պետք է պարզ լիներ հատկապես ՀՀ ղեկավարությանը, իսկ Հայաստանի համար պատերազմի վտանգը գալիս էր Արցախյան ուղղությունից, ինչո՞ւ է Հայաստանի անվտանգային ողջ ճարտարապետությունը կառուցվել ռուսական գործոնի վրա։

2․ Եթե Լավրովը բացահայտ հայտարարում է, որ Արցախի տարածքների պատկանելության հարցում Ռուսաստանը այլ մոտեցում է ունեցել, այսինքն՝ դրանք համարել է Ադրբեջանինը, ինչո՞ւ են Հայաստանում տասնամյակներով հույսը դրել «ստատուս-քվոյի» պահպանության քաղաքականության վրա, եթե ակնհայտ է եղել, որ աշխարհի բոլոր խաղացողները կողմ են ստատուս-քվոյի փոփոխությանը, ավելին՝ եթե Ֆրանսիան ու ԱՄն-ը կողմ էին դրա միայն քաղաքական եղանակով փոփոխությանը, ապա Ռուսաստանը կողմ է եղել նաև դրա ռազմական եղանակով փոփոխությանը․․․ Մի՞թե պարզ չէր, որ հայկական բանակը կամ Հայաստան պետությունը չէ ստատուս քվոյի պահպանողը։

3․ Եթե Լավրովը բացահայտ խոստովանում է, որ Արցախի տարածքների համար պատերազմը իր «պատերազմը» չէ լինելու, քանի որ դրանք համարում է Ադրբեջանինը, ապա ինչո՞ւ էին քառօրյա պատերազմից հետո Հայաստանի հետ կնքում ՀԱՊԿ միացյալ ՀՕՊ, միացյալ զորախումբ ստեղծելու պայմանագրերը, որոնցով ամրագրվում էր պատերազմի ժամանակ հրամանատարության անցումը ռուսական կողմին․․․ Եթե պատերազմի սպառնալիքն էլ գալիս էր Ադրբեջանից՝ արցախյան ճակատով, ստացվո՞ւմ է, որ այդ կերպ Ռուսաստանը կապում էր, բռնում էր Հայաստանի ձեռքերը, որպեսզի Ադրբեջանն իր հարվածներն անվրեպ հասցնի՞։

4․ Եթե Հայաստանի պատերազմն իր սահմաններում կամ Արցախում Ռուսաստանի պատերազմը չէ, ապա ինչի՞ մասին է (եղել) Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցությունը,

5․ Եթե անվտանգային մարտահրավերները բաժանում են Հայաստանին ու Ռուսաստանին, ապա ինչո՞ւ պետք է ՀԱՊԿ անդամները, Հայաստանը հաշվի առնեն ու հուզվեն, թե ի՞նչ շահեր է հետապնդում Արևմուտքը, ինչպես տրտնջում է Լավրովը, եթե Ռուսաստան շատ լավ իմացել է, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը ու հավանություն է տվել դրանց, ինչպես անուղղակի խոստովանում է Լավրովը։

6․ Եթե Արցախյան երկրորդ պատերազմի իրական պատճառի հարցում Լավրովն անկեղծ է, ավելին՝ արդեն մատնացույց է անում Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահներին, որ «այնքան էլ դրական չեն ընդունել ռուսական պլանը», ապա այդ դեպքում ինչո՞ւ էին մեղադրողն ու մեղադրյալները միասնաբար պատերազմը գցում ներկայիս իշխանությունների, իսկ որ ավելի սարսափելի է՝ հասարակության ու պետության գրպանը։

«7․ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ասելիք չունե՞ն․․

8․ Հայ «մտավորակնները» Լավրովին, որպես կիսահայ, առաջարկ չունե՞ն»:

Հիշեցնենք՝ այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24« հեռուստաալիքին և «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջան, որոնք իրեն չէին պատկանում, և որոնց երբեք չի էլ հավակնել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1650 դիտում

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է