Ցանկանում է գրել իր կյանքի պատմությունը. բոլոր հնարավոր հարթակներով 20-ամյա Գոռի համար դրամահավաք է իրականացվում

Մի քանի օր է՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում դրամահավաք է իրականացվում՝ հաջակցություն արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գոռ Նազլուխանյանի։

Բանն այն է, որ լոռեցի 20-ամյա տղան երկու տարուց ավելի է՝ պայքարում է սուր լեյկոզ հիվանդության դեմ, որը նրա մոտ հայտնաբերվել է 2020-ին: Գոռը Դեբեդ գյուղից է:

Տղայի հարազատներից մեկը, որը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում չցանկացավ՝ իր անուն-ազգանունը հրապարակվի, պատմեց, որ Գոռը բանակ է զորակոչվել 2020 թվականի հուլիսի 28-ին, մասնակցել՝ մարտական գործողություններին։ Ըստ հարազատի՝ մինչ բանակ գնալը տղան երբևէ չի գանգատվել առողջական խնդիրներից։

«Պատերազմից հետո ամբողջ ընթացքում մինչև ապրիլի 7ը դիրքերում է եղել։ Զորամաս չեն իջեցրել։ Պատերազմից հետո դիրքերում իր մոտ սկսվեցին առողջական խնդիրներ։ Ապրիլի 14ին տեղափոխել են Երևան ծայրահեղ ծանր վիճակով»,- մանրամասնեց հարազատը։

Նրա խոսքով՝ Գոռին սկզբում տեղափոխել են Ստեփանակերտ, որտեղից էլ սուր լեյկոզ հարցական ախտորոշմամբ՝ Երևանի արյունաբանական կենտրոն։ Այստեղ վերջինիս հետազոտել են, անալիզներ վերցրել և դրանք ուղարկել ՌԴ՝ հասկանալու՝ ի՞նչ խնդիր է․ Մոսկվայում ուղարկված անալիզներով հաստատվել է, որ սուր լիմֆոբլաստային լեյկոզ է։ Սկզբնական շրջանում ընտանիքը բուժումն իր միջոցներով է իրականացրել։ Այնուհետև դիմել են տարբեր կառույցների, սակայն միայն «City of Smile» հիմնադրամն է օժանդակել տղայի բուժմանը:

Լեյկոզի դեմ Գոռը վերջին քիմիան ստացել է 2022 թվականի մարտին, քանի որ այդ ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է թոքաբորբ, և տղային ուղարկել են այլ բժշկական կենտրոն՝ թոքաբորբի դեմ բուժում ստանալու։ Երկկողմանի թոքաբորբի բուժվելու ընթացքում բժշկի առաջարկությամբ որոշում է կայացվել նորից անալիզներ ուղարկել ՌԴ։ Այս անգամ դրանց պատասխանն այլ է եկել. քաղցկեղածին ոչինչի չի հայտնաբերվել, լեյկոցիտները մաքուր են եղել:

«Բայց բժիշկը զգուշացրել էր, որ հիվանդությունը մեծ հավանականություն ունի կրկնվելու։ Հոկտեմբերից իր մոտ նորից սկսեցին առողջական խնդիրները, ասացին՝ պետք է վիրահատվի, բայց մինչև վիրահատությունը պետք է անցներ բոլոր հետազոտությունները։ Այդ ժամանակ նորից պարզվեց, որ հիվանդությունը կրկնվում է, և նաև ոսկրածուծն է վնասվել, փոխպատվաստում է հարկավոր»,- ասաց տղայի հարազատը:

Այժմ Գոռը տանն է, դեղեր է ընդունում, սակայն նրան շտապ փոխպատվաստում է անհրաժեշտ, որը Հայաստանում չեն իրականացնում։ Հարազատի խոսքով՝ սկզբում շատ հուսահատված են եղել, քանի որ հույս չեն ունեցել, որ կարող են իրենց տղային օգնել․ անհրաժեշտ գումարային միջոցները անհասանելի էին։ Այժմ բոլոր հնարավոր հարթակներով Գոռի համար դրամահավաք է սկսվել:

Հարազատի խոսքով՝ Գոռի նպատակն է բուժվել, որից հետո ցանկանում է իր պատմության մասին գիրք գրել։

20-ամյա Գոռ Նազլուխանյանին կարող եք օգնել՝ փոխանցում կատարելով հետևյալ հաշվեհամարներին.

«Ինեկոբանկ». հաշվեհամար՝ 2050255869627001

Քարտի համարը՝ 5406610000266622

Ստացող՝ Anna Hovhannisyan

Այլ հաշվեհամարներ

«Ակբաբանկ». քարտային թվեր [քարտից-քարտ փոխանցում]՝ 4355 0539 2295 5739

Հաշվեհամար՝ 220291438160000

Քրոջ հաշվեհամարները՝

«Ամերիաբանկ». քարտային թվեր՝ 5501 0400 1003 5326

Հաշվեհամար՝ 1570078986930300

Արտերկրից արագ դրամական փոխանցմամբ՝ Moneygram, Moneytun, RIA, Golden, UNISTREAM.

Ինչպես նաև՝ փոխանցում կատարելով «GoFundMe»-ի միջոցով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40177 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին