Երևան
12 °C
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն անընդունելի է համարում Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությունը: ԱԺ արտահերթ նիստում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ ներկայացնելով Ազգային ժողովի հայտարարության իրենց նախագիծը:
«ՀՀ Խորհրդարանը պարտավոր է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի Միլի մեջլիսի ընդունած հայտարարությանը, որում Հայաստանի Հանրապետությանը ներկայացվել են անընդունելի, իրավական հիմք չունեցող պահանջներ, կիրառվել է ռազմատենչ հռետորաբանություն, օգտագործվել են անընդունելի ձևակերպումներ։ Այսպես կոչված՝ խաղաղության համաձայնագրի հիմքում դրվել է այն գաղափարը, որ ԼՂ հարցը փակված է, և որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս։ Այն, որ Ադրբեջանի տեղեկատվաքարոզչական և ռազմական ագրեսիային համարժեք պատասխան չի տրվում, բերում է նրան, որ միջազգային հանրության մոտ ձևավորվում է համոզմունք, որ ՀՀ-ն ասելիք չունի, իսկ Ադրբեջանը մտածում է, որ Հայաստանը համակերպվել է իր պայմաններին։ Մեր անվտանգությանը սպառնացող կարմիր գծերը պետք է հստակ ձևով ներկայացնենք միջազգային հանրությանը»,- նշեց Թևանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ առաջարկված հայտարարությունը հավաքական պատասխան կլինի Ադրբեջանին: Նա նաև հայտնեց՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իրենց հայտարարությունից որոշակի հատվածներ հանել է: Նրա խոսքով՝ ՔՊ-ն դեմ է եղել Լեռնային Ղարաբաղ կամ Արցախի Հանրապետություն ձևակերպմանը:
«Խորհրդարանական ընդդիմությունը կոնցեպտուալ հակասություն ունի իշխանության այն մոտեցումների հետ, որ ԼՂ կարգավիճակը պետք է բխեցնել անվտանգությունից և իրավունքներից։ Մենք գտնում ենք, որ կարգավիճակի հարցը և ինքնորոշման իրավունքի հետապնդումն այն կարևորագույն երաշխիքներից է, որն ապահովելու է արցախահայության համար անվտանգություն, իրավունքներ։ Այն ապահովելու է նաև Հայաստանի անվտանգությունը։ Ֆունդամենտալ չենք ընդունում այն մոտեցումը, որ Հայաստանի և Արցախի շահերը պետք է տարանջատել»,- ասաց Թևանյանը։
Նա նշեց, թե իրենք կողմ են խաղաղությանն ու տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, բայց դա չպետք է իրականացվի ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցքի տրամադրման միջոցով, չպետք է լինի շանտաժի ու ճնշման ներքո, չպետք է լինի ուժի կիրառման միջոցով։
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT