#հայկական սպորտ

Օլիմպիական խաղերի կայանալու կամ չկայանալու մասին որոշում կլինի 2021թ. գարնանը

Ամառային 32-րդ օլիմպիական խաղերի, ինչպես նաեւ պարալիմպիկ խաղերի ճակատագրի վերաբերյալ որոշում կլինի 2021թ. գարնանը:

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղացողը կարող է հայտնվել Կիպրոսի բազմակի չեմպիոնի կազմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը կարող է կարիերան շարունակել Կիպրոսի բազմակի չեմպիոնի՝ «Անորտոսիսի» կազմում:

ԿԳՄՍ փոխնախարար դառնալու զրո ցանկություն ունեմ. Արսեն Ջուլֆալակյան

Նա գրառում է կատարել սոցիալական ցանցերում՝ հերքելով իրեն ուղղված մի քանի մեղադարքներ, այդ թվում՝ փոխնախարար դառնալու ցանկության մասին:

Ըստ Արսեն Ջուլֆալակյանի՝ Թամրազյանը ձախողել է սպորտի ոլորտը. ինքը հուսով է՝ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում կլինի ԱԺ-ում

Ջուլֆալակյանը թերություններ է տեսնում ԿԳՄՍՆ-ում սպորտի ոլորտը համակարգող Գրիշա Թամրազյանի աշխատանքում:

Սկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2-րդ հատվածը. նոր ձեւաչափի առաջին փորձարկումը կորոնավիրուսի պայմաններում

Մի քանի օրից կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի Բարձագույն խմբի 2019-20 մրցաշրջանի առաջնության 2-րդ հատվածը:

Հայաստանը NBA-ի մանկապատանեկան մրցաշար անցկացնելու բացառիկ հնարավորություն է ստացել

ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան այս մարզաձեւի ամենահայտնի լիգայի՝ NBA-ի հետ բանակցությունների արդյունքում մանկապատանեկան մրցաշար անցակցնելու բացառիկ հնարավորություն է ստացել:

Կորոնավիրուսի պայմաններում Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում առաջին անգամ պաշտոնական խաղեր կայացան

Վերսկսվեց Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունը:

Հայկական մի քանի ֆուտբոլային ակումբներ հայտնել են կորոնավիրուսի իրենց թեստերի արդյունքները

Հայկական ֆուտբոլային 3 ակումբներ ներկայացրել են կորոնավիրուսի իրենց թեստերի պատասխանները:

Պարետը փորձում է լավ բան անել, բայց քանի որ խորհուրդը թերի է տրված, արդեն չի աշխատում. Արսեն Ջուլֆալակյան (տեսանյութ))

Կորոնավիրուսի պայմաններում սպորտը վերադարձնելու, մարզվելու վերաբերյալ ՀՀ պարետի որոշում է եղել, սակայն մի շարք մարզադպրոցներ չեն կարողանում աշխատել:

Արթուր Ալեքսանյանն իր աջակցությունն է հայտնել աղմուկի կենտրոնում հայտնված ԿԳՄՍ փոխնախարարին

Արթուր Ալեքսանյանն այս ամենի հետ կապված գրառում է հրապարակել ինստագրամի «story»:

Ֆուտբոլիստները պետք է կրճատեն հյուրեր ընդունելը. ՀՖՖ կանոնները ֆուտբոլի վերսկսմանն ընդառաջ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կանոններ է մշակել Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնությունների 2019-20 մրցաշրջանի վերսկսմանն ընդառաջ:

Կրկին խոսում են օլիպիական խաղերը չեղարկելու մասին. ՄՕԿ նախագահը չի բացառում

Հերթական անգամ մամուլում խոսակցություն է տարածվել արդեն իսկ 1 տարով հետաձգված օլիմպիական խաղերը չեղարկելու վերաբերյալ:

ՀՀ ֆուտբոլի առաջնության հանդիպումներն անցկացվելու են առանց հանդիսականների, իսկ քանի՞ մարդ է գնում այդ խաղերին

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունը վերադառնում է:

Գողացել են «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստների արձաններից 4-ը (տեսանյութ)

«Արարատ 73» ֆուտբոլային թիմի անդամների արձանախմբի արձաններից մի քանիսը գողացել են:

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին. պաշտոնական (թարմացված)

Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունը կվեսկսվի մայիսի 23-ին: Այս մասն Հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

ՀՀ ֆուտբոլի հավաքականի համար կատարյալ մարզիչ կլիներ Կլոպը. Ալեքսանդր Կարապետյան

Կարապետյանը կարծում է, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հիանալի մարզիչ կլիներ ՀՀ ընտրանու համար:

Հայաստանի շնորհիվ եմ այսօր «Նյու Յորք Սիթիում». ՀՀ առաջնության նախկին ֆուտբոլիստը՝ ԱՄՆ հայտնի ակումբում հայտնվելու մասին

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի բրազիլացի նախկին հարձակվող Էբեր Արաուխոն դարձել է ամերիկյան հայտնի ֆուտբոլային ակումբներից մեկի՝ MLS-ում հանդես եկող «Նյու Յոիթ Սիթիի» առանցքային խաղաողներից մեկը:

Խաղադաշտում ամեն ինչ էլ հնարավոր է. Մելենդեսը՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականի՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու մասին

Անկախ բարդությունից՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է պայքարի 2022թ. կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու համար:

ՀՖՖ իսպանացի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը կարծում է, որ վարակվել է կորոնավիրուսով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը կարծում է, որ վարակվել է կորոնավիրուսով:

«Փյունիկը» կրկին հերքում է նոր սեփականատեր ունենալու լուրերը

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում հայտնվել է նոր սեփականատեր ունենալու լուրերի վերաբերյալ հերթական հերքումը:

ՀՀ ֆուտբոլի առաջնությունը հնարավոր է՝ վերսկսվի մայիսի 23-ից

Կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցված Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանի առաջնությունը հնարավոր է՝ վերսկսվի 2 շաբաթից՝ մայիսի 23-ից:

Կարանտինի պատճառով մարզիկների մոտ հնարավոր է նեւրոզների առաջացում, սրացում, դեպրեսիա. հոգեբան

Սպորտն աշխարհում կորոնավիրուսից ամենաշատը տուժած ոլորտներից է:

ՀՖՖ-ն ֆուտբոլային ակումբներին առաջարկել է կարանտինից հետո փոխել առաջնության ձեւաչափը. կան դժգոհություններ

ՀՖՖ-ն ակումբներին առաջարկել է կորոնավիրուսի պատճառով դադարեցված 2019-20 մրցաշրջանը վերսկսելուց հետո ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը շարունակել նոր ձեւաչափով:

ՀՀ ֆուտբոլի հավաքականի լեգենդար դարպասապահը կորոնավիրուսի պատճառով չի կարողանում վերադառնալ Երեւան

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին չի կարողանում վերադառնալ Երեւան:

Երեւանի «Արարատն» ընկերական  հանդիպումներ կանցկացնի

Երեւանի «Արարատն» առաջիկա օրերին ընկերական 2 հանդիպում կացկացնի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Տեղեկությունները, թե «Փյունիկը» վաճառվել է արտասահմանցու, ճիշտ չեն. Սողոմոնյան (լրացված)

Հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մնում է ռուսաստանցի հայազգի գործարար Արթուր Սողոմոնյանի սեփականությունը:

35 մարզական ֆեդերացիաների թույլատրվել է վերսկսել տարբեր տարիքային խմբերի մարզումներն ու ուսումնամարզական հավաքները

Թույլատրվում է սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար:

Ինչ են այսօրվանից անում հայ մարզիկները. հայկական սպորտը վերադառնում է կորոնավիրուսի առկայության պայմաններում

Շուրջ 1.5 ամիս կարանտինում անցկացրած հայկական սպորտը վերադառնում է:

Արսեն Ջուլֆալակյանի առաջարկները կարանտինի ժամանակ սպորտը փրկելու համար. ըստ նրա՝ որոշ քայլեր պետք է արվեին ու չեն արվել

Ջուլֆլակյանն առաջարկներ է ներկայացրել՝ ինչ միջոռցառումներ կարելի էր ձեռնարկել եւ չի ձեռնարկվել կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի ընթացքում սպրոտը փրկելու համար:

ՀՖՖ-ն ֆուտբոլի առաջնության վերսկսման մի քանի տարբերակ է մշկել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ Բարձրագույն եւ Առաջին խմբերի, ինչպես նաեւ գավաթի խաղարկության 2019-20 մրցաշրջանը վերսկսելու տարբերակներ է մշակել:

Տոկիո 2020-ի անցկացումը կախված չէ կորոնավիրուսի պատվաստանյութի առկայությունից. հայտնել է ՄՕԿ-ի պաշտոնյան

Ամառային 32-րդ օլիմպիական խաղերի անցակացումը կախված չէ կորոնավիրոսի դեմ պատվաստանյութի հայտնաբերումից:

Հետաձգված օլիմպիական խաղերը կարող են ընդհանրապես չեղարկվել

Ամառային 32-րդ օլիմպիական խաղերը կարող են ընդհանրապես չկայանալ: Այս մասին գրում է ամերիկյան The Washington Post-ը:

Լեւոն Արոնյանը կմասնակցի շախմատի Ազգերի գավաթի խաղարկությանը

Հայկական շախմատի առաջատր Լեւոն Արոնյանը կմասնակցի շախմատի Ազգերի գավաթի առցանց խաղարկությանը:

Երկրպագուների բախումներ, ջախջախիչ հաղթանակ «Գալաթասարայի»  նկատմամբ. հայկական ֆուտբոլն Օսմանյան կայսրությունում

Հայտնի է նաեւ Իզմիրի հայ որսորդաց ակումբի, «Ատլաս» մարմնամարզական ակումբի, «Միացյալ ակումբի», Պէրպէրեան վարժարանի, Տարսոնի Ս. Պողոս վարժարանի ֆուտբոլային թիմերի մասին:

Կարանտինի շրջանում հայ մարզիկները չեն կարողանում դոպինգ-թեստ հանձնել

Կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանված կարանտինի ընթացքում հայ մարզիկները դոպինգ-թեստեր չեն հանձնում:

Հայտնի են Եվրոպայի ծանրամարտի առաջնության նախնական ժամկետները

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան նախնական որոշում է կայացրել Եվրոպայի ծանրամարտի 2020թ. առաջնության ժամկետների վերաբերյալ:

Երեւանի «Արարատում» կորոնավիրուսով վարակվածներ չկան. ֆուտբոլիստները պատրաստ են մարզումներին

Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պատրաստ է մարզումների վերսկսմանը: Այս մասին ակումբը հայտնել է ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Հայկական ֆուտբոլային ակումբները վերսկսում են մարզումները

Հայկական ֆուտբոլային ակումբները վերսկում են մարզումները: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

ԿԳՄՍ նախարարությունը մրցումներից զրկված մարզիկների համար ֆինանսական հատուկ աջակցություն նախատեսո՞ւմ է

Կորոնավիրուսի տարածման պատճառով ողջ աշխարհում մարզական գրեթե բոլոր մրցաշարերը չեղարկվել կամ հետաձգվել են:

Մարզիկները կորոնավիրուսի պատճառով կանգնել են խնդրի առաջ. Արսեն Ջուլֆալակյանը ՊՆ-ին առաջարկել է տեղափոխել զորակոչը

Ջուլֆալակյանը ՀՀ Պաշտպանության նախարարությանն առաջարկ է ներկայացրել, թե ինչպես կարելի է լուծել մի շարք մարզիկների՝ բանակ գնալու հետ կապված հարցը:

Ի՞նչ է լինելու կորոնավիրուսի պատճառով մրցումներից զրկված զորակոչային տարիքի մարզիկների հետ. ԿԳՄՍՆ-ն հատուկ որոշում չունի

Կորոնավիրուսի տարածման պատճառով տարբեր մարզաձեւերի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հետաձգումը կարող է խանգարել մի շարք հայ մարզիկների:

«Շիրակը» չի մեկնաբանում ֆինանսական խնդիրների պատճառով ՀՀ ֆուտբոլի առաջնությունից դուրս գալու լուրերը

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը չի մեկնաբանում տեղեկությունը, ըստ որի, պատրաստվում է դուրս գալ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունից:

«Ալաշկերտը» հերքում է ՀՀ ֆուտբոլի առաջնությունից դուրս գալու տեղեկությունը

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հերքում է տեղեկությունը, ըստ որի, պատրաստվում է դուրս գալ առաջնությունից:

Տոկիո 2020-ը 1 տարով հետաձգելը ճիշտ էր. ԿԳՄՍ նախարարությունն արձագանքում է որոշմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը համաձայն է ամառային օլիմպիական խաղերը 1 տարով հետաձգելու Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշման հետ:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կրկին հետաձգվել է

Ծանրամարտի Եվրոպայի 2020թ. առաջնությունը 2-րդ անգամ հետաձգվել է, եւ կկայանա ոչ թե ամռանը, այլ աշնանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է կատարած աշխատանքի եւ ապագա ծրագրերի մասին

«Մանրամասնորեն վերլուծում ենք Հայաստանի հավաքականի խաղերը». Խոակին Կապառոս

Ամենամեծ խնդիրն անորոշությունն է. «Արարատ-Արմենիայի» գործադիր տնօրեն

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» համար ամենամեծ խնդիրն այս պահին անորոշությունն է:

«Փյունիկն» ստացել է 107 հազար, «Ուրարտուն»՝ 84 հազար, «Շիրակը»՝ 56 հազար եվրո. ՀՖՖ-ն բաշխել է համերաշխության վճարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայկական ակումբների միջև բաշխել է ՈՒԵՖԱ-ի հատկացրած համերաշխության վճարները:

Հաստատվել են օլիմպիական խաղերի ժամկետները. պաշտոնական

Ամառային 32-րդ օլիմպիական խաղերը Տոկիոյում տեղի կունենան 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Այս մասին հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեն:

Կորոնավիրուս է հայտնաբերվել Լոնդոնից վերադարձած Հայաստանի բռնցքամարտի հավաքականի թիմի անդամի մոտ

Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող եւ ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ:

Հայաստանի երիտասարդ ֆուտբոլիստները խաղամակարդակով անգամ մոտ չեն Մխիթարյանին. Ռոման Բերեզովսկի

Ռոման Բերեզովսկին կարծում է, որ հայ երիտասարդ ֆուտբոլիստներն իրենց խաղամակարդակով բավական զիջում են ավագին՝ Հենրիխ Մխիթարյանին:

Այդպես պետք էր, անհնար էր հիմա օլիմպիական խաղեր անցկացնել. ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ

Գլխավոր մարզիչ Հաբենակ Կուրղինյանը չի կարողանում գնահատել՝ արդյոք ճիշտ էր օլիմպիական խաղերը հետաձգելը, թե ոչ, սակայն կարծում է, որ դա անխուսափելի էր:

ՀՀ հավաքականի խաղացողները գոհ են, որ գլխավոր մարզիչ է նշանակվել Կապառոսը. Գեւորգ Ղազարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մի շարք խաղացողներ իրենց գոհունակությունն են հայտնել այն առիթով, որ ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել իսպանացի Խոակին Կապառոսը:

Օլիմպիական խաղերը հետաձգելն անհրաժեշտ էր. Արսեն Ջուլֆալակյան

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը կարծում է, որ Տոկիո 2020-ը հետաձգելը ճիշտ որոշում էր:

2021 թ. իմ նպատակները չեն փոխվի, կանեմ ամեն ինչ՝ օլիմպիական ոսկին նվաճելու համար. Արթուր Ալեքսանյան

Արթուր Ալեքսանյանը (97կգ) վստահեցնում է, որ օլիմպիական խաղերը հետաձգելուց հետո իր մարզական նպատակները չեն փոխվի:

Օտարերկրացի մարզիկները կկարողանան ավելի հեշտորեն պայմանագրեր կնքել Հայաստանում. ԱԺ-ում քննարկվում է օրենքի նախագիծ

ՀՀ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունելու համար ներկայացվեց օրենքի նախագիծ, որը կարգավորելու է հայկական մարզական ակումբների՝ օտարերկրացի մարզիկների հետ պայմանագիր կնքելու ոլորտը:

Օլիմպիական խաղերը հետաձգվեցին 1 տարով. պաշտոնական

ՄՕԿ-ը նաեւ հայտնում է, որ այս ընթացքում օլիմպիական կրակը մնալու է Ճապոնիայում: Բացի այդ՝ որովշվել է, որ խաղերը կշարունակեն կրել Տոկիո 2020 անվանումը, թեեւ կայանալու են 2021թ:

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը մարզադահլիճը «տեղափոխել» է տուն

Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որը վերջերս ճանաչվել է նաեւ 2016 թ. Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն, ինչպես շատ մարզիկներ, այս օրերին մարզվում է տանը:

Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանն ստիպված է ոչ լիարժեք մարզվել եւ սպասել Տոկիո 2020-ի անցկացման վերաբերյալ որոշման

Եվրոպայի փոխչեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն (բազմամարտ) ստիպված է ոչ լիարժեք մարզումներ անցկացնել:

Շախմատի համաշխարհային օլիմպիադան կարող է հետաձգվել

Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան կարող է հետաձգվել:

Կանադան ու Ավստրալիան չեն պատրաստվում իրենց մարզիկներին օլիմպիական խաղեր ուղարկել

Կանադայի ու Ավստրալիայի օլիմպիական կոմիտեները նպատակահարմար չեն համարում ամառային 32-րդ օլիմպիական խաղերը նախապես որոշված ժամկետում՝ հուլիսի 24-ից օգոստոսի 9, անցկացնելը:

Վարկանիշային մրցաշարի դադարեցումից հետո հայ բռնցքամարտիկները Լոնդոնից վերդարձել են. նրանց օդանավակայանում ստուգել են

Հայ բռնցքամարտիկներն արդեն վերադարձել են Լոնդոնից, որտեղ մասնակցում էին ամառային 32-րդ օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին:

Լեգենդար Շավարշ Կարապետյանը նշանակվել է Բաշկիրիայի ղեկավարի խորհրդական

Լեգենդար սուզալողորդ Շավարշ Կարապետյանը հասարակական հիմունքներով նշանակվել է Բաշկիրիայի ղեկավարի խորհրդական:

ՀՀ ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հեռացել է Հայաստանից, վերադարձել է Իսպանիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը վերադարձել է Իսպանիա:

Այսուհետ ամբողջ կյանքի ընթացքում պատվովճար կստանան չեմպիոններն ու փոխչեմպիոնները

Այս մասին հայտում են ՀՀ կառավարությունից՝ ներկայացնելով պատվովճարների չափը:

Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է ՄՕԿ-ի համաժողովին. քննարկվել է Տոկիո 2020-ը հետաձգելու հարցը

Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է Միջազգային օլիմպիական կոմիտեի առցանց համաժողովին:

Օլիմպիական խաղերը չեն հետաձգվի. պաշտոնական

Օլիմպիական խաղերը հետաձգելու անհրաժեշտություն առայժմ չկա: Այս մասին հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեն:

Հայաստանը 2020թ. օլիմպիական խաղերի ուղեգրերի քանակը հասցրեց 4-ի

Հայաստանն ամառային 32-րդ օլիմպիական խաղերի ուղեգրերի քանակը հասցրեց 4-ի:

Եվրոպայի չեմպիոն բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը պարտվեց Տոկիո 2020-ի վարկանիշային մրցաշարում

Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների չեմպիոն Անուշ Գրիգորյանն (51 կգ) անհաջողության մատնվեց Տոկիո 2020-ի վարկանիշային մրցաշարում:

Լեւոն Արոնյանի կնոջը վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր

Կաոլին վթարի է ենթարկվել մարտի 15-ին: ԱԻՆ ահազանգ է ստացվել 00:02 րոպեին: Նրա վարած մեքենան Սեբաստիա փողոցում բախվել է կամրջի բետոնե հենասյանը:

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը մինչև մարտի 18-ը դադարեցնում է բոլոր տեսակի մարզումներն ու աշխատանքները

Ժողովի ընթացքում Միխայիլ Վարդապետովը հանրությանը կոչ է արել խուճապի չմատնվել, լինել զգոն, հնարավորինս լավ հետևել սեփական առողջությանը, ցանկացած խնդրի դեպքում դիմել բժշկի։

Հայ գեղասահորդները չեն մասնակցի աշխարհի առաջնությանը կորոնավիրուսի պատճառով

Կորոնավիրուսի տարածման պատճառով գեղասահքի աշխարհի 2020 թ. առաջնությունը չեղարկվել է: Այս մասին հայտնում է Սահորդների միջազգային միությունը:

ՀՀ ֆուտբոլի հավաքականի նորանշանակ մարզիչն արդեն Հայաստանում է, բայց նրա ասուլիսը չի կայանա (լուսանկարներ)

Իսպանացի հայտնի մարզիչ Խոակին Կապառոսը, որն օրերս նշանակվել է ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, արդեն Հայաստանում է: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Կորոնավիրուսի պատճառով հայ մարմնամարզիկները չեն մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են մարմնամարզության միջազգային մի քանի մրցաշարեր, այդ թվում՝ Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունը:

Ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերը հետաձգվել են

Կորոնավիրուսի տարածման պատճառով ըմբշամարտի եվրոպական ու համաշխարհային վարկանիշային մրցաշարերը հետաձգվել են:

Երկրպագուների ցանկությամբ. ինչ կտա անվանի ու բարձրակարգ մարզիչը ՀՀ ֆուտբոլի հավաքականին

Արտասահմանցի, բարձակարգ, հայտնի թիմեր մարզած, փորձառու. այսպիսին է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

Ծանրամարտի Եվրոպայի 2020թ. առաջնությունը հետաձգվել է: Այս մասին տեղեկացնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան:

Հայտնի է՝ ինչ կազմով են ազատոճային ըմբիշները մասնակցելու օլիմպիական վարկանիշային մրցաշարին

Հայտնի է՝ ովքեր են ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մասնակցելու եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարին:

«Սեւիլիան» իմ տունն է, սակայն պահեստայինների նստարանն իմ կյանքն է. Կապառոսը՝ ՀՀ ընտրանին գլխավորելու մասին

Իսպանական «Սեւիլիա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը եւ երկրի առաջատար լրատվամիջոցներն արդեն գրում են մարզիչ Խոակին Կապառոսի նոր աշխատանքի մասին:

Հանրահայտ իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսը նշանակվել է ՀՀ ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Իսպանացի ճանաչված ֆուտբոլային մարզիչ Խոակին Կապառոսը գլխավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը:

ՀՀ ֆուտբոլի առաջնության շատ հետաքրքիր, որոշիչ տուրը, մանչեստերյան դերբին ու կորոնավիրուսը ֆուտբոլում

Անցած հանգստյան օրերին կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան նաեւ Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունում:

Հայ բռնցքամարտիկները վերջին մարզումն անցկացրեցին օլիմպիական վարկանիշային կարեւոր մրցաշարից առաջ

Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63 կգ) բացակայում էր անձնական պատճառներով եւ թիմակիցներին է միանալու մեկնելիս:

Երեւանում շատ մարզադպրոցներ ունեն վերանորոգման խնդիրներ. Լեւոն Ջուլֆալակյան

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մարզադպրոցների հիմնական խնդիրը վերանորոգման անհրաժեշտությունն է:

Հայաստան - Վրաստան. ֆուտբոլասերները սպասում են տարածաշրջանային դերբիին

Ազգերի լիգայի 2-րդ մրցաշրջանը մրցաշարային առումով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի համար մեծ նշանակություն չի ունենա, սակայն հետաքրքրություն ֆուտբոլասերները գտել են:

Հայ գեղասահորդները կմասնակցեն աշխարհի 2020թ. առաջնությանը

Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամները կմասնակցեն աշխարհի 2020թ. առաջնությանը:

Արայիկ Հարությունյանին ԱԺ-ում հարցրել են ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանին չվճարած պարգեւավճարի մասին

Ջուլֆալակյանն ընդգծել է, որ միջազգային ասպարեզում արդարությունը վերականգնվել է եւ հարցրել՝ ինչ է արվելու ՀՀ-ում: Հարությունյանը պատասխանել է, որ խնդիրը կլուծվի:

Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը վերստեղծվելուց հետո առաջին անգամ հանդիպում անցկացրեց (ֆոտոշարք)

Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը վերստեղծվելուց հետո առաջին հանդիպումն անցկացրեց:

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցները Ազգեր լիգայի նոր մրցաշրջանում

Ազգերի լիգայի 2020-21 խաղարկությունում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մրցակիցները կլինեն Էստոնիան, Մակեդոնիան եւ Վրաստանը:

Ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանն օլիմպիական փոխչեմպիոն է ճանաչվել, բայց պետությունից դրա համար պարգեւավճար չի ստացել

ՀՀ ծանրամարտի հավաքականի նախկին անդամ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանն ավելի քան 2 տարի է՝ստացել է Պեկին 2008-ի արծաթե մեդալը, սակայն պարգեւավճարի ավելացում Հայաստանի Հանրապետությունից չի ստացել:

Բազմաթիվ սպառնալիքներ եմ ստացել ադրբեջանցիներից. Մխիթարյան (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անկեղծ հարցազրույց է տվե:

2019 թ. վերջում ԿԳՄՍ նախարարությունն ուշացրել է մարզիկների անվանական թոշակը

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հաստատել է ԿԳՄՍՆ-ն:

Վերսկսվում է ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունը. թիմերի քանակը կրճատվել է, ինչ է լինելու դրանից հետո

3-ամսյա ձմեռային դադարից հետո վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանի առաջնությունը:

ՀԱՕԿ-ը եւ ՀԸՖ-ն երբեք չեն միջամտել մարզչական որոշումներին. Ռոբերտ Խաչատրյան

Ջուլֆալայնանները հայտնել են, որ իրենք ունեն նախապատրաստական իրենց ուրույն ծրագիրը և ցանկանում են մրցաշարի մեկնել գարնանը:

Եվրոպայի փոխչեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանն օլիմպիական խաղերում հանդես է գալու 2 վարժությունում

Մարմնամարզիկ, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանն ամառային 32-րդ օլիմպիական խաղերում նախատեսում է մրցել հենացատկի եւ նժույգթափերի մրցումներում:

ՀՀ մարմնամարզության այս տարվա առաջնությունը տարբերվում է նախորդներից. ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի մարմնամարզության 2020թ. առաջնությունը մի քանի պատճառներով նախորդներից տարբեր է եղել:

Ինձ համար կան՝ որպես մարզիկներ, բայց որպես մարդ՝ վերացած են. օլիմպիական չեմպիոնը՝ ըմբշամարտի հավաքականի խնդիրների մասին

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն անդրադարձել է ընտրանու ներկայիս մարզիչների աղմկահարուց որոշմանը:

Արսեն Ջուլֆալակյանը մտավախություն ունի, որ իրեն կարող են թունավորել կամ վնասվածք հասցնել, եթե հավաքականի հետ մարզվի

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը պատմել է՝ ինչու չի մարզվում հավաքականի հետ:

ՀՀ մարմնամարզության առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատարները՝ բացի Ունիվերսիադայի չեմպիոնից. լուրջ վնասվածք ունի

Հայաստանի մարմնամարզության 2020թ. առաջնությանը ոչ բոլոր առաջատարները կմասնակցեն: Համաշխարհային ունիվերսիադայի կրկնակի չեմպիոն Արթուր Թովմասյանը (օղակներ) բաց կթողնի մրցաշարը:

Թող մրցույթ չլինի, գումարը մեզ տան՝ որպես դրամաշնորհ կամ նվիրատվություն. բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց

Տարիներ առաջ «Հայաստան» ՀԿ-ն նվիրել է հին հեծանվահրապարակը Երևանին՝ պայմանով, որ պիտի կառուցվի նորը և ևս մի շահութաբեր կառույց: Այսօր պահանջեցին՝ մարզաբազայի տնօրինումն հանձնվի իրենց՝ առանց մրցույթի:

Ծագումով հայ ամերիկացի աթլետը ՀՀ քաղաքացիություն է ստացել. ցանկանում է մասնակցել Տոկիո 2020-ին

Ծագումով հայ ամերիկացի աթլետ Ալիսոն Հելվերսոնը ՀՀ քաղաքացիություն է ստացել: Այս մասին նա նշել է ինստագրամյան իր էջում եւ լուսանկարներ հրապարակել նոր անձնագրով:

Արթուր Ալեքսանյանը չի մեկնաբանում հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի շուրջ բարձրացած աղմուկը

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97կգ) չի ցանկանում մենկաբանել հավաքականի շուրջ ստեղծված աղմուկը:

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն կխաղա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում. պաշտոնական

Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն կխաղա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում:

Արայիկ Հարությունյանը հավատում է, որ մինչեւ 2050թ. Հայաստանը 25 օլիմպիական ոսկի կունենա

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ իրատեսական է, որ Հայաստանը մինչեւ 2050թ. 25 օլիմպիական ոսկի ունենա:

24 տարի սպասում էի այս պարգեւներին. Հայաստանից նեղացած հեռացած օլիմպիական չեմպիոնին մեծարեցին

Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի եռակի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն հունահռոմեական ոճի նախկին ըմբիշ Արմեն Նազարյանը 24 տարի անց ՀՀ կառավարության կողմից ստացավ իր ցանկացած ուշադրությունը:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի 2019թ. 10 լավագույն մարզիկներին հանձնեց 5մլն դրամ պարգեւները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի 2019թ. 10 լավագույն մարզիկներին հանձնեց նրանց պարգեւները:

Պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապետը պարգևներ է հանձնել 2019-ի 10 լավագույն մարզիկներին (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է 2019 թվականի տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը:

Մեկնարկում է «Սպորտային սերունդ» ծրագիրը

Ծրագրի շրջանակում նախատեսվում է մրցութային կարգով ընտրված 15 հանրակրթական դպրոցներին ապահովել 1 մլն-ական դրամ արժողությամբ մարզագույքով:

Սիմոն Մարտիրոսյանը 2019թ. լավագույն ծանրորդների թվում 2-րդն է

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) 2-րդ տեղն է զբաղեցրել տարվա լավագույն ծանրորդների թվում:

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը կայացնում է ապօրինի, հակասպորտային որոշում. Արսեն Ջուլֆալակյան

Տոկիոյում Հայաստանը պետք է ներկայացնի ուժեղագույնը և դա ապացուցել է պետք:

2019թ. տարվա 10 լավագույն մարզիկները 5-ական մլն դրամ պարգեւավճար կստանան (տեսանյութ)

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հատկացվել է 50 մլն դրամ՝ 2019թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաղթած մարզիկներին պարգեւատրելու նպատակով:

2019-ի տարվա 10 լավագույն մարզիկները կպարգեւատրվեն 5-ական միլիոն դրամով

ԿԳՄՍՆ-ն նպատակահարմար է գտնում կազմակերպել եւ անցկացնել 10 լավագույն մարզիկների պարգեւատրման երեկո: Մեծարման երեկոն նախատեսվում է անցկացնել 2020 թվականի փետրվարի 21-ին ՀՀ նախագահի նստավայրում:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ընդունել է Հռոմից հաղթանակած վերադարձած ընբիշ Գեւորգ Ղարիբյանին

Մարզպետը պատվոգիր է հանձնել մարզիկին, շնորհավորել և շնորհակալություն հայտնել նման կարևոր հաղթանակի համար:

Արայիկ Հարությունյանն ընդունել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցանակակիրներին

Տարին օլիմպիական է, այնպես որ՝ տրամադրվում ենք մարտական. նախարար

Պաշտոնական է՝ Արսեն Ջուլֆալակյանը Տոկիո 2020-ին չի մասնակցի. հունահռոմեականների 77կգ-ում ՀՀ-ն կներկայացնի Չալյանը

Տոկիո 2020-ի հումահռոմեական ըմբշամարտի մրցումներում 77կգ քաշայինկարգում Հայաստանը կներկայացնի Եվրոպայի բրոնզեմեդալակիր Կարապետ Չալյանը

Յուրա Մովսիսյանը շուրջ 1.5 տարի է՝ թիմ չունի

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեկնածու Յուրա Մովսիսյանը շարունակում է առանց թիմի մնալ:

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պայմանագիր է կնքել ամերիկյան ընկերության հետ. կմարզվի աշխարհահռչակ Թայսոն Ֆյուրիի մարզչի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պայմանագիր է կնքել ամերիկյան Salita Promotions պրոմոութերական ընկերության հետ:

Հայ ազատոճայինները 1 մեդալ նվաճեցին ԵԱ-ում, «Ռոման» պարտվեց, «Սիթին» ու ռուս մարզիկները սկանդալի կենտրոնում են

Համշխարհային սպորտում անցած հանգտսյան օրերը միայն ֆուտբոլային իրադարձություններով չէ, որ առանձնացան:

ՀՀ ազատոճային Միհրան Ջաբուրյանը կպայքարի Եվրոպայի 2020թ. առաջնության բրոնզե մեդալի համար

Եվրոպայի 2020թ. առաջնությունը մեկնարկել է փետրվարի 10-ին: Կավարտվի 16-ին:

«Գանձասարի» ընկերական խաղն անավարտ է չինական թիմի խաղացողների ագրեսիվ պահվածքի պատճառով

Ըստ ակումբի պաշտոնական հայտարարության՝ «Շենժենի» խաղացողներն ագրեսիվ են եղել առաջին 45 րոպեների ընթացքում, եւ այդ պահվածքն ավելի է սրվել 2-րդ կեսում:

Ալեքսանյանի հաղթանակից հետո ադրբեջանցիները մեջքով են շրջվել ՀՀ դրոշին, իսկ թուրք ըմբիշն Արթուրի կողքից հեռու է գնացել

Եվրոպայի 2020 թ. առաջնությունում Արթուր Ալեքսանյանի (97կգ) հաղթանակից հետո թուրք ըմբիշ Իլդեմ Չենկը, որը մրցաշարն ավարտեց բրոնզով, աչքի է ընկել ոչ մարզական պահվածքով:

Արթուր Ալեքսանյանն այսօր հավաքականի հետ չի ժամանի Երեւան

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի արդեն հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ) հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի հետ չի ժամանի Երեւան:

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դեռ չի ստացել Ռիոյի օլիմպիական ոսկին, որը սպասվում էր անցած ամիս

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109կգ) դեռ չի ստացել Ռիո 2016-ի օլիմպիական ոսկին:

Արթուր Ալեքսանյանի եւ Գեւորգ Ղարիբյանի հաղթական գոտեմարտերը (տեսանյութ)

10 մասնակից, 4 մեդալ, որից 2-ը՝ ոսկե. այսպիսի արդյունքով է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադառնում Եվրոպայի 2020 թ. առաջնությունից:

Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ կարիերայում դարձավ Եվրոպայի չեմպիոն

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի համար սա 5-րդ ոսկին էր Եվրոպայի առաջնություններում: Նա Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաեւ 2012, 2013, 2014 եւ 2018թթ.:

Կարեն Ասլանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի բրոնզեմեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը (67կգ) դարձավ Եվրոպայի 2020թ. առաջնության բրոնզեմեդալակիր:

Գեւորգ Ղարիբյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն. եզրափակչում հաղթեց թուրք Քերեմ Քամալին

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Գեւորգ Ղարիբյանը (60կգ) դարձավ Եվրոպայի 2020թ.:

Հայտնի է՝ երբ է ԿԳՄՍ նախարարությունն անցկացնելու 2019թ. լավագույն 10 մարզիկների մրցանակաբաշխությունը

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019թ. 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողություն կանցակցնի:

Արթուր Ալեքսանյանն այսօր կարող է 5-րդ անգամ կարիերայում Եվրոպայի չեմպիոն դառնալ

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97կգ) մոտ է 5-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալուն:

Արթուր Ալեքսանյանը եւ եւս 2 ըմբիշ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում են

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի 3 ներկայացուցից Եվրոպայի 2020թ. առաջնության կիսաեզրափակչում է:

Հայկական ծանրամարտի առաջատարները չեն մասնակցի Հայաստանի այս տարվա առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի առաջնությունն այս տարի կանցնի առանց առաջատարների:

Արթուր Ալեքսանյանը հաղթանակով սկսեց Եվրոպայի առաջնությունը

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ) հաղթանակով սկսեց Եվրոպայի 2020թ. առաջնությունը:

Չալյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզի համար, Արթուր Ալեքսանյանը բարդ մրցակից կունենա իր առաջին գոտեմարտում

Ըմբշամարտի Եվրոպայի 2020 թ. առաջնության մրցումային առաջին օրվանից հետո Հայաստանը միայն 1 մեդալի համար կպայքարի:

Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից, ոսկի կփորձի նվաճել միայն Չալյանը

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբի Մաքսիմ Մանուկյանը մեդալների համար չի պայքարի Եվրոպայի 2020թ. առաջնությունում:

«Երեւան» ֆուտբոլային ակումբը գուցե չմասնակցի ՀՀ առաջնության մնացած մասին

Ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանի 2-րդ հատվածում Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունը կարող է մնալ 9 թիմով:

Օլիմպիական չեմպիոնին ՀՀ ընտրանի բերելն ըմբշամարտի ֆեդերացիայի համար 10 հազար շվեյցարական ֆրանկ է արժեցել

ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան օլիմպիական չեմպիոն, աշխարհի 5-ակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովին ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքական տեղափոխելու համար 10 հազար շվեյցարական ֆրանկ է վճարել:

ՀԱՕԿ-ն ավելի քան 120 մլն դրամ է ստացել պետությունից. եւս 27 մարզական կազմակերպություն ֆինանսավորում է ստացել

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն 120 մլն 888 հազար 800 դրամ պետական ֆինանսավորում է ստացել:

ԿԳՄՍ նախկին փոխնախարարի կալանքը երկարաձգվել է. 2 մլն դրամ գրավի միջնորդությունը մերժվել է

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի կալանքը երկարաձգվել է:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը համալրվել է նոր մարզիկով

37-ամյա մարզիկին ՀԸՖ-ն կներկայացնի փետրվարի 7-ին, ժամը 14։30-ին Օլիմպավանում։

«Գյումրու կառույցներում մարդիկ կան, որ չգիտեն, որ Բրեժնեւը մահացել է». ներդրողը պատմել է բյուրոկրատական խնդիրների մասին

Մականախաղի նախկին մարզիչ Հրանտ Պետրոսյանը, որը Գյումրիում ցանկանում է սպորտային համալիր կառուցել, բախվում է բյուրոկրատական քաշքշուկների:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն արծաթե մեդալ է նվաճել Ֆաջրի գավաթի խաղարկությունում

Գերծանր քաշային կարգում հայտավորված է եղել նաև Ռուբեն Ալեքսանյանը, սակայն վատառողջ լինելու պատճառով նա դուրս չի եկել մրցահարթակ:

Ով մտածում էր, թե պատահաբար եմ հաղթել Եվրոպայի անցած առաջնությունում, այս անգամ կտեսնի՝ ոնց կլինի. Արսեն Հարությունյան

Եվրոպայի գործող չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը (61կգ) մարտական է տրամադրված Եվրոպայի 2020թ. առաջնությունից առաջ:

«Արարատ-Արմենիայի» «աստղային» նորեկը ոչ իր թիմի, ոչ էլ ՀՀ առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստը չէ

Հայաստանի մասշտաբներով՝ 33-ամյա ֆրանսիացին «աստղային» ձեռբերում է, սակայն ամենեւին էլ ակումբի ամենաթանկ ֆուտբոլիստը չէ:

Թենիս, շոու, ռեկորդներ, տարօրինակ մրցավար, հնչեղ տրանսֆեր ՀՀ-ում. հանգստյան օրերը մարզական առումով թեժ էին

Անցած հանգստյան օրերին աշխարհի 3 աշխարհամասերում մարզական առումով թեժ էր. թենիս՝ Ավստրալիայում, ֆուտբոլ՝ Եվրոպայում, ամերիկյան ֆուտբոլ՝ Ամերիկայում:

«Նյուքասլի» նախկին խաղացողը կարող է տեղափոխվել «Արարատ-Արմենիա»

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի շարքերը կարող է համալրել «Նյուքասլի» նախկին հարձակվող Յոհան Գուֆրանը:

Ըմբշամարտի ֆեդերացիան պետությունից կստանա 380 մլն դրամից ավելի գումար. հայտնի է՝ 9 ֆեդերացիաների ֆինանսավորման չափը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտնել է, թե մարզական որ ֆեդերացիային որքան գումար է հատկացնելու 2020 թ. մրցաշրջանի համար:

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ) կմասնակցի Եվրոպայի 2020թ. առաջնությանը։

Ըստ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի՝ ՀԱՕԿ-ն իր հայեցողությամբ քայլեր է անում, բայց ինքը հոգնել է ապարդյուն բողոքելուց

Նա նշեց, որ ՀԲՖ-ն համաձայն չի եղել, որպեսզի վարկանիշային մրցումների նախապատրաստությունն այսպես անցկացվի:

Տոկիո 2020-ից ընդամենը 6 ամիս առաջ ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Կարապետյանը կոտրվածքի պատճառով բացակայելու է

Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) վնասվածքի պատճառով մի քանի շաբաթ լիարժեք չի մարզվի ու մրցաշար բաց կթողնի:

Հենրիխ Մխիթարյանն 9-րդ անգամ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ:

Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը դուրս մնաց եվրոպայի առաջնությունից

ԱՎստրիայի Գրաց քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մենասահքում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը 50,08 արդյունքով գրավել է 27-րդ տեղը:

Թել Ավիվում՝ ձյուդոյի «Գրան պրի» օլիմպիական վարկանիշային մրցաշարում, Ֆերդինանդ Կարապետյանը բավարարվել է արծաթե մեդալով

Նա պայքարը սկսել է 1/32 եզրափակիչից և իպոնով մաքուր հաղթանակներ տոնել հաջորդաբար չեխ, ալբանացի, ղազախ, շվեդ , իսպանացի մրցակիցների նկատմամբ ու մտել եզրափակիչ։

Ծագումով հայ 16-ամյա գեղասահորդը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)

Ռուսաստանը ներկայացնող ծագումով հայ 16-ամյա Արթուր Դանիելյանը դարձավ Եվրոպայի 2020 թ. առաջնության փոխչեմպիոն:

Թուրք կազմակերպիչը, որը ՀՀ շախմատի չեմպիոնին խանգարել էր մրցման մասնակցել, որակազրկվել է. հայ մարզիկը կարծիք է հայտնել

ՀՀ շախմատի առաջնության քառակի չեմպիոն Մարիա Գեւորգյանն ուրախ է, որ շախմատում ոչ սպորտային պահվածքը պատժվում է:

Հայկական թիմի նախկին ֆուտբոլիստը խաղացել է «Բարսելոնայի» դեմ

Սիբոյի թիմը սեփական հարկի տակ պարտվել է հզոր մրցակցին: «Բարսելոնան» ոչ հեշտությամբ, սակայն հաղթել է 2:1 հաշվով եւ 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճել:

Հայ ֆուտբոլիստների «գրոհ» Ղազախստանի առաջնության վրա, որն է պատճառը

2020թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մի շարք հայ ֆուտբոլիստների ուղղությունը Ղազախստանն է

Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է աշխարհի 2019թ. լավագույն ծանրորդի կոչմանը

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) հավակնում է 2019 թ. աշխարհի լավագույն ծանրորդի կոչմանը:

«Արարատ-Արմենիան» չափազանց տպավորիչ առաջընթաց է գրանցել IFFHS աղյուսակում բարձրացել է 1309 տեղով

«Արարատ-Արմենիան» բավական հաջող էր անցկացրել անցած տարին: Դարձել էր ՀՀ չեմպիոն: Եվրագավաթներում էլ 1 քայլ էր պակասում, որ Եվրոպա լիգայի խմբային փուլ դուրս գա:

Մարիա Գեւորգյանը՝ ՀՀ շախմատի առաջնության քառակի չեմպիոն, տղամարդկանց առաջնությունն էլ նոր չեմպիոն ունի

Մարիա Գեւորգյանը 4-րդ անգամ իր կարիերայում եւ 2-րդ անգամ անընդմեջ դարձավ ՀՀ շախմատի կանանց առաջնության չեմպիոն:

Գոռ Մալաքյանը չի տեղափոխվի «Ժետիսու». ՀՀ հավաքականի խաղացողը չգիտի՝ որտեղ կխաղա

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը չի տեղափոխվի «Ժետիսու»:

Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցուն ու ոսկի նվաճել, Մկրտչյանն ու Չալյանը բավարարվել են արծաթով

Ավելի վաղ օլիմպիական տարվա առաջին միջազգային մրցաշարին էին մասնակցել հայ ազատոճայինները:

Հայտնի է՝ ինչու են մերժել հարցաքննել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

Ավելի վաղ Սահակյանը ՀԺ-ին ասել էր, որ ձերբակալումից օրեր առաջ Լոռեցյանն աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրած եղել նախարարին:

Պորտուգալական ֆուտբոլի ակադեմիայի առաջին հավաքից հետո 2 հայ երեխա կմեկնի Պորտուգալիա՝ մարզվելու. շուտով 2-րդ հավաքն է

Պորտուգալական «Bsports» ֆուտբոլի ակադեմիան շուտով մանկապատանեկան 2-րդ հավաքը կանցկացնի Երեւանում: Այն կսկսվի մարտի 23-ին, կավարտվի 1 շաբաթ անց:

Խորեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդական

Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՖՖ նախագահի խորհրդական – հայկական ֆուտբոլի դեսպան:

Այս տարվա հուլիսից հայ ֆուտբոլիստները Ռուսաստանում լեգիոներ չեն համարվի

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ֆուտբոլիստները կդադարեն լեգիոներ համարվել Ռուսասատնի առաջնություններում:

Հրաձգության հավաքականի շնորհիվ ՀՀ-ն կարող է ավելացնել օլիմպիական խաղերի մասնակիցների քանակը. ընդամենը 3-ն ունենք

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամների քանակը կարող է ավելանալ հրաձիգների հաշվին:

ՀՀ հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը կխաղա Իրանում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ուրարտու»-ի դարպասապահ Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանում:

Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Թախթիի գավաթի խաղարկությունում

Բրոնզե մեդալներ են նվաճել նաև 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը։

Նոր դոպինգ սկանդալ համաշխարհային ծանրամարտում. խոսում են միլիոնավոր դոլարների կոռուպցիայի մասին

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանին մեղադրում են կոռուպցիայի եւ դոպինգ մեխանիզմները թաքցնելու համար:

Կալանավորված նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ Արայիկ Հարությունյանը հարցաքննվի

Ըստ պաշտպանի՝ ձերբակալումից մի քանի օր առաջ Լոռեցյանն աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Արայիկ Հարությունյանին:

Պետրոս Ավետիսյանը հեռացել է «Արարատ-Արմենիայից»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը հեռացել է թիմից:

«Հանրապետական» մարզադաշտը վերանորոգվում է, բայց ՀՖՖ-ն չի պատասխանում դրա վերաբերյալ պաշտոնական հարցմանը

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այս օրերին ընթանում են վերանորոգման աշխատանքներ:

Մեկնարկում է ՀՀ շախմատի 2020թ. առաջնությունը. հատկապես ուժեղ է տղամարդկանց կազմը

Մեկնարկում են Հայաստանի տղամարդկանց ու կանանց շախմատի 2020թ. առաջնությունները:

Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը մեկնել է ԱՄՆ ու հենց այնտեղ իրակացրել նպատակը. թաեքվոնդոյի ակումբ է բացել

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա պատմեց, որ արդեն 3-րդ տարին է՝ այնտեղ է, գնացել է հենց ակումբ բացելու նպատակով:

Մարզական խոշոր իրադարձություններ 2020-ին, որոնց ՀՀ-ն մասնակցելու է. օլիմպիական խաղեր ու Եվրոպայի առաջնություններ

2020 թվականը մարզական առումով հագեցած է լինելու: Տեղի են ունենալու միջազգային կարեւոր մի շարք իրադարձություններ, որոնց մի մասին մասնակցելու է նաեւ Հայաստանը:

Ռոման Բերեզովսկին՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ. պաշտոնական

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, ՀՀ հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ:

ՀՀ 2019 թ. 10 լավագույն մարզիկների ընտրության միջոցառման համար ծախսվել է 1 մլն 80 հազար դրամ

Ողջ գումարը տրամադրել է հովանավորը: Եղել է 1 հովանավոր՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը:

Տիգրան Բարսեղյանը դարձել է Ղազախստանի չեմպիոնի ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել «Աստանայի» հետ:

Կալանավորված Գեւորգ Լոռեցյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության սպորտի գծով փոխնախարար Գեւորգ Լոռեցյանն ազատվել է պաշտոնից:

«Մասիսի» ու «Երեւանի» ֆուտբոլիստները հայտնել են, որ ակումբներն իրենց աշխատավարձերը չեն վճարում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վեճերի լուծման պալատը քննելու է «Մասիս» եւ «Երեւան» ակումբների կողմից աշխատավարձերը չվճարելու հարցը:

Ամերիկյան հայտնի թիմը հետաքրքրված է ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի ծառայություններով

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը կարող է կարիերան շարունակել MLS-ում, ավելի կոնկրետ՝ «Լոս Անջելես Գելեքսիում»:

Վրաստանի կառավարությունը հատուկ հրավեր է ուղարկել ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին. նա ընդունել է

Հարեւան երկրի ղեկավարությունը ցանկանում է մեծարել նրան, ինչպես նաեւ իր ճանաչված ծանրորդ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Լաշա Տալախաձեին:

Լրագրողներն ու մարզիչները դեմ են լավագույն մարզիկների ընտրության ԿԳՄՍ նախարարության ձեւաչափին

Հայ մարզիչներն ու սպորտային լրագրողները դժգոհ են տարվա «10 լավագույն մարզիկների» ընտրության ձեւաչափից, որը սահմանել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։

Սպորտը պետք է լինի ապաքաղաքական. Արայիկ Հարությունյան

Հայկական սպորտն ապաքաղաքականացման կարիք ունի:

Հայտնի են ՀՀ 2019թ. լավագույն 10 մարզիկները

Որոշվեցին Հայաստանի 2019թ. լավագույն 10 մարզիկները:

Ռիո 2016-ի օլիմպիական ոսկին կփոխանցվի Սիմոն Մարտիրոսյանին. գործող չեմպիոնի մոտ դոպինգ է հայտնաբերվել

Ստացվում է, որ Հայաստանը կունենա Ռիո 2016-ի 2 ոսկի։ Այնտեղ չեմպիոն էր դարձել նաև Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։

Թովմաս Գրիգորյանը դեռ չի որոշել՝ կբողոքարկի ՀՖՖ նախագահի ընտրությունները, թե ոչ

«Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը դեռ չգիտի՝ բողոքարկելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները, թե ոչ:

ՀՖՖ ընտրություններն ընթացան մրցակցային եւ թափանցիկ մթնոլորտում. Լեւոն Պաչաջյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը գոհ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններից:

Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն թիմը մնում է «Ռեալը». ցուցակում հայկական 10 թիմ կա

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ բոլոր առումներով լավագույն թիմը մնում է Մադրիդի «Ռեալը»: ՈՒԵՖԱ-ն հաշվել է այս մրցաշարին մասնակցած բոլոր թիմերի ցուցանիշները:

Հայաստանի ու Ղազախստանի ֆուտբոլի հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն

Հայաստանի ու Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն:

Եթե հակահայ գործունեություն ծավալեի, ՀՖՖ-ում չէի լինի Վանեցյանի տեղակալը, որը նաեւ ԱԱԾ տնօրեն էր. Մելիքբեկյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանը մեկնաբանել է իր գործունեությունը Epress կայքում:

ՀՖՖ նախագահի չընտրված թեկնածու Գրիգորյանը վստահ է՝ Ռուբեն Հայրապետյանի աջակցության խոսքերը խանգարել են իրեն

- Այս պահին շատ էմոցիոնալ եմ, չեմ ուզենա գնահատել։ Ես պետք է այսօրվա կատարվածի հետ, այսպես ասած, քնեմ արթնանամ և որոշումս կայացնեմ։

3 թեկնածու ու թեժ քարոզարշավ. ՀՖՖ նախագահի ընտրություններն աննախադեպ են

Հայկական ֆուտբոլային աշխարհի համար աննախադեպ իրավիճակ է ստեղծվել:

Նախ կորոշեն ՀՖՖ կասեցված անդամների ճակատագիրը, հետո կընտրեն նախագահին. հայտնի է ՀՖՖ ժողովի օրակարգը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է՝ ինչպես են ընթանալու նախագահի ու գործկոմի անդամների ընտրությունները:

12 միջոցառում, 225.489 մասնակից. ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է տարվա մարզական մասսայական միջոցառումները

Փառատոնին մասնակցել են 43 քաղաքային, 5 գյուղական համայնքներ և Ստեփանակերտը: Հաղթող է ճանաչվել Վանաձորը, երկրորդ տեղը զբաղեցրել է Չարենցավանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գավառը:

ԿԳՄՍ նախարարության կալանավորված փոխնախարար Գեւորգ Լոռեցյանին փոխարինում է Գրիշա Թամրազյանը

Թամրազյանը համակարգել է բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության, նախնական եւ միջին մասնագիտական կրթության, ինչպես նաեւ կրթության ծրագրերի լիցենզավորման ոլորտները:

Շիրակի մարզն ամփոփել է մարզական տարին. լավագույն տասնյակի առաջատարը ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանն է

2-րդ տեղում է Աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն, հունահռոմեկան ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, 3-րդ տեղը փակ գաղտնի քվեարկության արդյունքում զբաղեցրել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը:

Որն է ՀՀ առաջնության ամենաթանկ ֆուտբոլային թիմը, եւ ովքեր են ամենաթանկ խաղացողները

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ամենաթանկ թիմն ունեցող ակումբն «Արարատ-Արմենիան» է: Transfermarkt հեղինակավոր հարթակը հաշվել է թիմի արժեքը:

Քաղաքացին բաժին է տարվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար. պարզաբանում՝ տեսանյութի մասին

Օլիմպիական խաղերի կայանալու կամ չկայանալու մասին որոշում կլինի 2021թ. գարնանը

Վարչապետը ոստիկանությունից պահանջում է բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ ուժ կիրառել

Քարտերով անկանխիկ գործարքների կշիռը մանրածախ առևտրում գրանցել է պատմական առավելագույն ցուցանիշը՝ 55.9%

Հայաստանում մասնավոր լաբորատորիաները սկսել են կորոնավիրուսի հակամարմինների թեստեր անել՝ պարզելու՝ մարդը վարակված եղել է

Վարչապետի որոշմամբ Շաքե Մեժլումյանն ազատվել է պաշտոնից

«Գլորիա» կարի ֆաբրիկայի 115 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս. Լոռիում 220 վարակակիր կա

Ոստիկանության Արտաշատի բաժնի 2 նախկին պետի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և կեղծիքի համար. ՀՔԾ

ՊԵԿ-ում առաջիկայում փոփոխություններ կլինեն. Փաշինյանը՝ Անանյանի ազատման մասին

Վթար Արտաշատի խճուղում. տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ

Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են. արձանագրվել է իրավախախտման 786 դեպք

Բյուջետային առումով 2019 թվականը պատմական տարի էր Հայաստանի համար. Փաշինյան

Ներողություն եմ խնդրում բոլոր այն հայրենակիցներից, ում հասցեին իմ էջում որեւէ թթու խոսք է հնչել. վարչապետ

Հաստատվել է կորոնավիրուսի 596 նոր դեպք և 45 առողջացած. գրանցվել է 7 մահ, եւս մեկ մահ՝ այլ հիվանդությունից

Ֆրանսիան այսօր ԵՄ-ին առաջարկելու է Շենգենյան գոտու ներսում հուլիսի 1-ից բացել սահմանները

Քաղաքակիրթ հերթերով նախապատրաստվում ենք օլիմպիադաների հանրապետական փուլի մրցույթի մեկնարկին

ԱԺ-ում վարչապետը տեսակապի միջոցով ներկայացրեց 2019 թվականի բյուջեի կատարողականը

Հաշվի առնելով Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթությանը վերաբերող կետի շուրջ մտահոգությունները՝ աշխատանքային խումբ է ձևավորվել

Սիրելի Արփի, խնդրում եմ շարունակիր հետևել անվտանգության բոլոր կանոններին. 9-ամյա աղջնակը նամակ է գրել նախարարին

Երախտագիտություն եմ հայտնում իմ գործըներներին ու վրաց ժողովրդին՝ Հայաստանին դժվար պահին սատարելու համար. Լ. Նազարյան