Սա ՌԴ-ի հերթական փորձն է Հայաստանի իշխանությունների դիրքերը թուլացնելու և ՀՀ-ում կամակատար ղեկավար նշանակելու. Միսկարյան

«Կասկած չկա, ստեղծված իրավիճակը վատ է, սակայն սա դեռ այն մաքսիմալը չէ, ինչ Ռուսաստանն ու Ադրբեջանը միասին ցանկանում են և կարող են անել Հայաստանի դեմ: Նրանք այս կերպ մեր պետությանը հերթական փորձությանն են ենթարկում»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը:

«Սույն իրավիճակում բախման ռիսկ չեմ տեսնում, դժվար թե լուրջ սրացումներ լինեն, եթե լինեին, վաղուց կլինեին, սակայն ռազմական գործողությունների և նոր պատերազմի վտանգ միշտ կա: Այնուամենայնիվ, պետք է պատրաստ լինել ցանկացած նոր պրովոկացիաների: Ակնառու է՝ ներկայիս իրավիճակը մոտ օրերս կավարտվի, այն էլ՝ միջազգային հանրության ճնշումների շնորհիվ, սակայն չեմ կարծում, որ ռուս-ադրբեջանական տանդեմը կսահմանափակվի սրանով: Ցավոք, սակայն, փաստ է այն, որ Հայաստանն այս պահի դրությամբ ռազմական առումով բարվոք վիճակում չէ: Հույս ունեմ՝ մինչ իրական վտանգի ձևավորումը՝ կկարողանանք որոշ չափով պատրաստվել դրան և լրացնել առկա բացերը»,- ասում է նա:

Վերջինիս համոզմամբ՝ պետք է հասկանալ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Հայաստանը հռչակվել է որպես Արցախի անվտանգության երաշխավոր, սակայն ներկայումս ինչ-ինչ պատճառներով դադարել է լինել այդպիսին: Ըստ նրա՝ թեպետ փաստական տեսանկյունից էլ այդ գործառույթը Հայաստանը չէր կատարում, այլ «Հայաստանում գտնվող ռուսական գործակալների իշխանությունը»:

«Ռուս խաղաղապահներն Արցախում ոչ թե ռազմական, այլ քաղաքական խնդիր են լուծում, և նրանց ներկայությունն ընդամենը սիմվոլիկ բնույթ է կրում: Ռազմական գործողությունների սկսման դեպքում խաղաղապահների, այսպես կոչված, կոնտինգենտը չի կարող դիմագրավել ադրբեջանական ագրեսիային: Իրականում նրանց վրա այդքան էլ պետք չէ հույս դնել: Ինչ վերաբերում է նրանց քաղաքական գործունեությանը, այդպես էլ պետք է լիներ. չէին խոչընդոտելու. սա ռուս-ադրբեջանական համատեղ օպերացիա է, որտեղ ռուսներն ավելի շատ դերակատարում ունեն, քան ադրբեջանցիները»,- կարծում է Միսկարյանը:

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները զբաղված են անգործությամբ: Որպես այդպիսին՝ ոչինչ անել չէին կարող, որովհետև Կրեմլում է որոշվում, թե նրանք ինչ պետք է անեն և որքանով պաշտպանեն հայերի իրավունքները. «Արցախը կարող է լինել Ռուսաստանի ազդեցության շրջանակներում միայն այն դեպքում, երբ այդտեղ ապրեն հայեր: Որքան էլ, որ ճնշումներն ուղղված են Հայաստանի իշխանությանը, այնուամենայնիվ, այնտեղ չի լինելու այնպիսի վարքագիծ և իրավիճակ, որի հետևանքով Արցախը հայաթափվելու է. պատճառն ակնհայտ է»:

Միսկարյանի կարծիքով՝ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանին վերադարձնել իր նախկին հպատակ վիճակին և մեր պետությունում ունենալ  Լուկաշենկոյի նման ինչ-որ մեկին, որին ինքը կնշանակի:

«Սա հերթական փորձն է Արցախի ժողովրդի անվտանգությունը խաղարկելով՝ Հայաստանի իշխանությունների դիրքերը թուլացնելու և կամակատար ղեկավար նշանակելու»,- ասում է նա:

Անդրադառնալով արցախցի գործող և Հայաստանի նախկին պաշտոնյաների՝ այս օրերին մեր երկրում գտնվող դիվանագիտական կառույցների առջև բողոքի ակցիաներ անելուն՝ զրուցակիցն ասում է՝ գովելի է, որ չեն լռում, սակայն պետք է հասկանալ՝ պարտադիր չէ արդյունքի սպասել հենց այսօր. «Եթե ուզում ենք ունենալ ժողովրդավար պետություն՝ բողոքի ակացիաները, պահանջներն ու պահանջատեր լինելը բնականոն և ողջունելի երևույթ են»:

Ըստ Միսկարյանի՝ մենք բացի միջազգային հանրությունից և գործընկերներից, ուրիշ ոչ ոքից օգնություն ակնկալել չենք կարող: «Մենք չունենք այդքան ռեսուրս, և, առհասարակ, այլ սպասելիքներ ունենալու իմաստը էլ չկա: Մեր առջև ծառացած խնդիրն ավելի մեծ խնդրի ընդամենը մեկ բաղադրիչն է, որի շրջանակներում Հայաստանի և Արևմուտքի շահերը համընկնում են»,- կարծում է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1752 դիտում

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը