Երևան
12 °C
Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ եթե անգամ այս պահին հարաբերական անդորր է սահմանին, ապա, միեւնույն է, Ադրբեջանը մի քանի օրվա ընթացքում կամ մի որոշ ժամանակ հետո կրկին կակտիվանա, ինչպես արել են բազմիցս:
«Որեւէ ապահովագրություն չունենք, որ նույնը չեն կրկնի մեկ շաբաթ կամ մի քանի ամիս հետո: Ինձ վատ եմ զգում, որ այս թեմայով 20 տարի է՝ խոսում եմ, ու բան չի փոխվում: Խոսում եմ այն մասին, որ Հայաստանի ընտրած տնտեսական, անվտանգային համակարգը թույլ չի տալու զարգանալ, ոչ էլ ապահովում է մեր անվտանգությունը: Կյանքը մեզ ցույց է տվել, որ դա իրականում այդպես է: Եվ երբ նայում ենք միջազգային երկրների արձագանքին, հասկանում ենք, որ մեր դաշնակիցները կա՛մ չեզոք են պահում իրենց, կա՛մ միանում են ադրբեջանամետ հայտարարություններին: Իսկ Հայաստանի՝ Ադրբեջանին դատապարտող դիրքորոշմանը միանում են լրիվ ուրիշ ճամբարներից, այդ երկրներ են Հնդկաստանը, Իրանը, ԱՄՆ-ը, Արգենտինան եւ այլն»,- ասում է նա:
Ըստ Բաբայանի՝ այսօր մեզ համար ամենակարեւոր եւ սկզբունքային հարցը տարբեր շրջանակներ փորձում են պարզունակ դարձնել՝ ներկայացնելով այն պրոռուսական կամ հակառուսական. «Շատերն ասում են՝ Ռուսաստանը հիմա զբաղված է, դրա համար են ադրբեջանցիներն առիթից օգտվում: Կարծես, երբ զբաղված չէր, այն ժամանակ մեզ շատ էր պաշտպանում, որ հիմա սրանով ենք փորձում բացատրել այդ երկրի պասիվությունը»:
Նրա խոսքով՝ մինչեւ սթափ չվերլուծենք եւ չկողմնորշվենք՝ ելնելով մեր երկրի անվտանգության պահանջներից, մշտապես լինելու ենք լացողի, ուզողի դերում:
«Սա մեր ճակատագիրն է, ապրում ենք թշնամի երկրի հարեւանությամբ, որը փորձելու է մշտապես ինչ-որ հարցեր լուծել: Աշխարհում միակ պետությունը չենք, որ նման իրավիճակում է ապրում, բայց մենք պետք է սա միշտ հիշենք, ըստ այդմ՝ ե՛ւ բնակչությանը պատրաստենք, ե՛ւ մտածենք որոշակի խնդիրներ լուծելու մասին: Կարծում եմ՝ մեր երկիրը ոչ այնքան ուղեղային ձեւով է կառուցված: Մի երկիր ենք, որտեղ բնակչության կեսն ապրում է մայրաքաղաքում: Մենք մի երկիր ենք, որն իր լոգիստիկ բոլոր հնարավորությունները հանձնել է ուրիշին, իր էներգետիկ անվտանգությունն ուրիշ երկրների ձեռքում է: Խոսում ենք ճանապարհների մասին, բայց դրանք նաեւ պետք է այնպիսի ձեւով կառուցվեն, որ այդ աստիճանի տեսանելի չլինեն հակառակորդին: Մեր բնակչությանը պետք է պատրաստել»,- նշում է նա:
Բաբայանը նաեւ ընդգծում է՝ ճիշտ է, որ արգելել են տարբեր ինքնակամ ջոկատների գնալ դիրքեր, քանի որ ի վերջո մեր ազգը պետք է ֆիդայական մտածողությունից դուրս գա:
«Միայն հայրենասիրությունը քիչ է, այն կարող է բերել մեծաթիվ զոհերի, եթե չկա գիտելիք: Շատ ավելի սթափ գնահատականի կողմնակից եմ: Մենք հաճախ խոսում ենք մեր գնացքի վարորդին փոխելու մասին, բայց երբեւէ չենք մտածում այդ ռելսերի ուղղությունը փոխելու մասին. չէ՞ որ դրանք գուցե վաղուց մաշված են»,- շեշտում է նա:
Ապա օրինակ բերելով աշխարհին՝ Բաբայանն ասում է՝ Թայվանը ոչ ոք չի ճանաչել որպես պետություն, որին Չինաստանը անընդհատ փորձում է ճնշել, բայց. «Միլիարդանոց Չինաստանը ոչինչ չի կարողանում անել, որովհետեւ Թայվանն ընտրել է անվտանգության այն համակարգը, որը թույլ է տալիս իրեն հանգիստ ապրել ու զարգանալ: Նույնը կարող եմ ասել Կոսովոյի օրինակով»:
Վերջինս մտահոգություն է հայտնում՝ այսօր մեր երկրում այնպիսի իրավիճակ է տիրում, որ պետք է պատրաստ լինել ամեն ինչի. «Եվ որքան խուճապը քիչ լինի, այնքան ավելի կազմակերպված կարող ենք պաշտպանել մեր երկիրն ու մեզ:
Անդրադառնալով որոշ մարդկանց հայտարարություններին, թե պետք է մեծ լսարան ունեցող մշակութային գործիչները աշխարհին պատմեն կատարվողի մասին՝ Բաբայանը նկատում է՝ դա այնքան էլ մեծ նշանակություն չունեցավ 44-օրյա պատերազմի ժամանակ: Ըստ նրա՝ այժմ աշխարհը շատ կոնկրետ բաժանվել է, ամեն ինչ որոշում է ըստ նրա, թե տվյալ պետությունը որ ճամբարի հետ է, այսինքն՝ որ պետության:
«Շատ հաճախ մեզ պատասխանում են, որ դու քո անվտանգությունն ընտրել ես Ռուսաստանի ներքո, դե, ուրեմն, իրենցից էլ պահանջի: Բայց ելք միշտ էլ կա, միայն ցանկություն է պետք: Ուկրաինան մեզ վառ օրինակ: Մտածում էինք, որ 3 օրում կհասնեն Կիեւ, Արեւմուտքում էլ էին այդպես մտածում: Ուկրաինայում էլ մեծաթիվ դավաճաններ կային, եւ նրանք ամենաբարձր պաշտոններն էին զբաղեցնում, բայց ի՞նչ եղավ՝ դիմադրեցին, կողմնորոշվեցին, թե ով է իրենց կողմ, ով՝ դեմ եւ այժմ ազատագրել են այդ զավթված տարածքների մեծ մասը»,- շեշտում է նա:
Բաբայանի համոզմամբ՝ մենք ուզում ենք շրջանցել ժամանակակից զենքը եւ ճիշտ սկզբունքներ ունենալու կարեւոր փաստերը ու քարոզչությունը դնել միայն նրա վրա, որ՝ «վա՜յ, մենք մեղք ենք, տեսեք՝ մեզ հետ ինչ են անում». «Ես ինձ մեղք չեմ համարում: Խղճահարություն մուրալը շատ սխալ է, պետք է ցույց տալ իրական պատկերը: Բայց ես մտածում եմ՝ ինչքան եմ դրանով զբաղվելու, հիմա ցույց տամ, մի քանի ամիս հետո կրկին ցույց տամ, մինչեւ ե՞րբ, մարդիկ կձանձրանան, կասեն՝ կարողացեք ինքներդ պահանջել ձեր պետությունից ձեր անվտանգության գոտի ստեղծելը, լուծեք ձեր խնդիրն ինքնություն»:
Ըստ Ռուբեն Բաբայանի՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված սահմանները այնքան էլ պաշտպանված չեն. այդտեղ կարիք կա համապատասխան աշխատանքներ անելու:
Նա նաեւ նկատում է՝ իրավունք չունենք կանգնեցնելու մեր կյանքը, պետք է շարունակենք աշխատել, ապրել, քանի որ եթե մեկ վայրկյան էլ կանգնենք, դա կլինի հենց այն, ինչ ուզում է մեր թշնամին: «Նա ուզում է սպանել մեր կյանքը, իսկ մենք պետք է ցույց տանք, որ ապրում ենք, երեխա ենք ունենում, հարսանիք ենք անում: Պետք է սիրել կյանքը, ոչ թե մահը: Նույնիսկ հերոսաբար մահացողները մահանում են հանուն կյանքի, ոչ թե հանուն մահի. մենք դատապարտված ազգ չենք, մենք ապրող ազգ ենք»,- վստահ է նա:
Արվեստագետի համոզմամբ՝ մենք իրավունք չունենք դուրս մնալ համաշխարհային գործընթացներից, պարտավոր ենք ցույց տալ, որ մենք ու Ադրբեջանը գտնվում ենք լրիվ տարբեր արժեհամակարգերում, որ իրականում բռնապետությունը փորձում է ճնշել ժողովրդագրական երկրին: «Եվ վերջապես, եթե այդ ճամբարը քեզ չի օգնում, զսպաշապիկ է զենք ձեռք բերելու, դուրս գալու ժամանակակից բանակի մակարդակին, ուրեմն պետք է հրաժարվել դրանից, դուրս գալ: Բայց նախօրոք աշխատանքներ է պետք վարել, որ հրաժարվելուց հետո մտնելու տեղ լինի: Սրանք ավանդական մտածողությունը կոտրող կտրուկ փոփոխություններ են, բայց չէ՞ որ խոսքը մեր անվտանգության մասին է: Ինչ-որ պահ է գալիս, երբ մեծ համարձակություն է պետք՝ այդ ռելսերի ուղղությունը փոխելու համար»,- կարծում է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT