Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը տեղի է ունենում դժվար ժամանակաշրջանում, երբ ՀՀ-ն կանգնած է լուրջ սպառնալիքների առաջ. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը տեղի է ունենում դժվար ժամանակաշրջանում, երբ Հայաստանը կանգնած է տարածաշրջանային անվտանգության լուրջ սպառնալիքների և մարտահրավերների առաջ:

Այս մասին նա հայտարարեց նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ։

«Ի հեճուկս միջազգային հանրության քննադատությունների և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող վճռի՝ Լաչինի միջանցքի՝ ավելի քան 4 ամիս տևած արգելափակումից հետո ապրիլի 23-ին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել է Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում, հսկիչ-անցագրային կետ տեղադրելու ուղղությամբ:

Սա եռակողմ հայտարարության հերթական, բայց թերևս իր հետևանքներով չափազանց վտանգավոր և աղաղակող խախտում է: Դրա և ԼՂ-ն լքելուն ուղղված Ադրբեջանի իշխանությունների բացահայտ կոչերի, ատելության խոսքի հետևում հնարավոր չէ չտեսնել ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացման իրական սպառնալիքը: Սա պետք է պարզ լինի նաև միջազգային հանրության համար, և այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծել եմ միջազգային անվտանգության մանդատով օժտված՝ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից գործուն քայլեր ձեռնարկելու, այդ թվում՝ ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն ապահովելու հրամայականը»,- ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը շեշտեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից 2 տարի անց անգամ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդառված քաղաքացիական անձանց․ «Չնայած Հայաստանի՝ առկա խնդիրները կառուցողական բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամության՝ Ադրբեջանը շարունակում է ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան և շարունակական ագրեսիվ գործողությունները, որոնք սադրիչ են և հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքով ընդունված հայտարարություններին»։

Ելույթի ավարտին Միրզոյանը նշեց, որ ՀՀ-ն հավատարիմ է տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքերի գործադրմանը, այդ նպատակով ՀՀ-ն շարունակում է բանակցությունները Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
24867 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները