Զինվորին համոզել են, թե հողերը ծախել են, դիրք պահելն իմաստ չունի․ սա «5-րդ շարասյուն» չէ, բա ինչ է. Արծրուն Հովհաննիսյան

«Այն, ինչ ասել է վարչապետը «5-րդ շարասյան» մասին, ցավոք, ճշմարտություն է։ «5-րդ շարասյուն» կոչվածը միայն զինված ուժերում չէ, որ գործել է, բայց բանակն էլ միայն այդ շարասյան պատճառով չի պարտվել»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ, Պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Արծրուն Հովհաննիսյանը՝ ի պատասխան «5-րդ շարասյան» պատճառով 44-օրյա պատերազմում պարտվելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին մեր հարցին։  

«44-օրյա պատերազմի ժամանակ իրենց կյանքը չխնայած հազարավոր հերոս հայորդիների կողքին, այո, մեզանում եղել են նաեւ դավաճանական գործողություններ իրականացրած ստորներ, ստահակներ։ Այդ ստահակները այսօր էլ, փաստորեն, շարունակում են իրենց սեւ գործը եւ նոր ձեռք բերված զենք-զինամթերքի մասին, ըստ իրավապահ մարմինների հաղորդագրությունների, հասցրել են տեղեկություններ փոխանցել հակառակորդին»,- նկատում է Հովհաննիսյանը, որը, հիշեցնենք, 44-օրյա պատերազմի օրերին ղեկավարում էր «Հայկական միասնական հարթակ» կենտրոնի ամենօրյա մամուլի ասուլիսները։ 

Արծրուն Հովհաննիսյանին հարցնում ենք՝ որպես ռազմի դաշտից եկած ինֆորմացիոն հոսքերին քաջածանոթ գործիչ՝ իրեն պատերազմի օրերին հասե՞լ են տեղեկություններ, թե այսինչ տեղում այսինչ մարդիկ հակապետական քարոզչություն են իրականացվում, խուճապ ու անորոշություն տարածում։ Վարչապետը, օրինակ, 2020 թ․ հոկտեմբերի 8-ի ֆեյսբուքյան իր գրառման մեջ ահազանգել էր, թե՝ «առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, որ «Նիկոլը հողերը ծախել է, սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել, մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»»։

Ի պատասխան՝ Պն նախկին աշխատակիցն ասում է․ «Անկեղծ ասած՝ հիմնական հոսքերից նման ինֆորմացիա չի հասել, բայց կային տարբեր ասեկոսեներ, խոսակցություններ, ես դրանց մասին նաեւ պարզաբանումներ եմ տվել Քննչական կոմիտեում։ Եթե անկեղծ ասեմ՝ պատերազմի թոհուբոհի մեջ, հարափոփոխ իրավիճակում, ցավոք, սկզբում ուշադրություն չենք էլ դարձրել նման խոսակցություններին, չենք էլ կարեւորել՝ կարծելով, որ եթե նման քարոզչություն անողներ կան, ապա դրանք այնքան թույլ ու մարգինալ կարող են լինել, որ չեն կարող ազդել իրավիճակի վրա։ Արդեն պատերազմից հետո պարզվեց, որ հեչ էլ թույլ չեն եղել, լավ էլ ազդեցություն են ունեցել, սկսեցին դեպքեր ու դրվագներ ի հայտ գալ, շատերը սկսեցին խոսել այդ մասին։ Պատերազմի օրերին, կրկնում եմ, նման ասեկոսեներին, որոնք գալիս էին զորքերից եւ կամավորականներից, կարեւոր տեղ չէի տալիս ու այդ մեծ ծավալը ընդհանուր հոսքերի մեջ չէի նկատում»։

Դիտարկմանը, որ պատերազմի օրերին 5-րդ շարասյունը շատ ակտիվ էր նաեւ սոցցանցերում, մասնավորապես մեծաթիվ հետեւորդներ ունեցող ֆեյք էջերը մարտական գործողությունների, «հողեր հանձնելու», վարչապետի ընտանիքի անդամների, պետական, ռազմական գործիչների, նաեւ՝ Արծրուն Հովհաննիսյանի մասին հայհոյախառն, ոչ նորմատիվային բառապաշարով գրառումներ էին կատարում, որոնք բազմաթիվ հավանումներ ու մեծ տարածում էին գտնում։ Արծրուն Հովհաննիսյանն ասում է.

«Այո, այդպիսի ֆեյքեր կային, բայց կային նաեւ ոչ ֆեյքեր, իրական օգտատերեր, որոնք կեղծ ինֆորմացիա էին տարածում, թե՝ «վայ, հակառակորդը էսինչ ուղղությամբ առաջ է եկել, այսինչ դիրքը վերցրեց, էսինչ ուղղությամբ մեր զորքերը նահանջեցին, այն մի վայրում  տարհանում է իրականացվում» եւ այլն։ Այս քարոզչությունը, ի դեպ, տարվում էր նաեւ 44-օրյա պատերազմից հետո։ Սա նույնպես «5-րդ շարասյան» ձեռագիրն է։ Մի դրվագի մասին էլ նշեմ․ մարդիկ կային, չգիտեմ՝ ովքեր էին, որոնք ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումները մարտական գործողությունների գոտի տեղափոխելուն խոչընդոտում էին, ճանապարհ էին փակում։ Սրանք «5-րդ շարասյուն» չեն, բա ի՞նչ են։ Այնքա՜ն բան կարելի է նշել, չեմ ուզում հիմա ամբողջ նեգատիվը վերհիշել»։      

Նկատենք՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քննարկման ժամանակ, որին ներկա էին ուժային կառույցների ղեկավարները, արծարծվեց նաեւ բանակում առկա արատավոր երեւույթների, այդ թվում՝ «5-րդ շարասյան» թեման, եւ խոսվեց դրա «գլուխը ջարդելու» անհրաժեշտության մասին։ Այս առնչությամբ Արծրուն Հովհաննիսյանը նկատում է՝ պետությունների կայացման գործում շատ կարեւոր է այն, թե որքանով է տվյալ պետությունը էֆեկտիվ իր ներսում հակապետական գործողությունները ոչնչացնելու հարցում։

«Որքան էֆեկտիվ են նման գործողությունները, այնքան կայացած է պետությունը։ Եթե  պետությունը էֆեկտիվ չէ այդ առումով, ուրեմն որպես պետություն գոյություն չունի։ Ցանկացած ֆորսմաժորի ժամանակ այդ երեւույթը ուղղակի կպայթի, եւ պետությունը գոյություն չի ունենա։ Այստեղ կա մի կարեւոր պահ՝ քարոզչական էլեմենտը, որ «5-րդ շարասյան» ցանկացած դրսեւորման հետ զուգահեռ պետք է բարձրաձայնել նաեւ պետության համար կյանքն ու առողջությունը չխնայած քաղաքացիների, նրանց կյանքի հերոսական դրվագների մասին, որպեսզի հասարակական լայն շերտերը տեսնեն, որ տականքի, դավաճանի կողքին կա նաեւ հանուն պետության ոչինչ չխնայած տեսակը, որն էլ հենց պետության հենասյունն է»,- նշում է զրուցակիցը։

Վերջինիս խոսքով՝ ցանկացած պետության մեջ պետականության, անկախության մասին եւ նկատմամբ կասկածամտություն հայտնող տարրերը, ինչ փաթեթավորմամբ էլ որ այդ կասկածամտությունը հայտնեն, պետք է քրեական պատժի ենթարկվեն։ 

«Մենք տարիներ շարունակ այնքան փափուկ պետություն ենք եղել, այնքան նորմալ ու մեղմ ենք վերաբերվել նման երեւույթներին, որ վերջում առերեսվեցինք դրանց կործանարար ազդեցությանը։ Մարդիկ սպասում են, թե երբ են կայացվելու առաջին ծանր դատավճիռները դավաճանների նկատմամբ, որպեսզի երեւա, որ մեր պետությունն իր տեղում է, դավաճաններին բռնել ու պատժում է։ Երբ տարիներ առաջ կարդում էի Հայաստանի Առաջին հանրապետության անկման պատճառները, ես շատ ծանր ու ցավալի մի փաստ արձանագրեցի (այդ մասին ակադեմիական հետազոտություններ էլ կան), որ՝ առաջին հանրապետության ցարական սպայակազմը, որը դարձել էր Առաջին հանրապետության բանակի սպայական կազմը, չէր հավատում Հայաստանի անկախությանը ու շարունակում էր հավատալ մեծ, կայսերական պետությանը, որին երդում էր տվել եւ որից դուրս էր եկել։ Եվ նաեւ այդ պատճառով Առաջին հանրապետությունը կործանվեց։ Հետագայում մենք Երրորդ հանրապետությունում արձանագրեցինք, որ նույն բանն է տեղի ունենում։ Եվ ոչ միայն բանակում»,- ասում է նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ «5-րդ շարասյունը» միայն հայրենիքը դավաճանողները չեն, այդ հասկացությունը գլոբալ առումով շատ ավելի ընդգրկուն է։

«Դավաճանները, այո՛, ուղիղ իմաստով «5-րդ շարասյուն» են։ Ցավոք, որքան էլ դժվար է, բայց ստիպված ենք խոստովանել, որ տարիներ շարունակ մեր աչքի առաջ ապրել են մարդիկ, որոնց համար ՀՀ-ն սեփական հայրենիք չի եղել, մարդիկ, որոնք չեն հավատացել եւ հավատում ՀՀ-ի անկախությանը, ապագային, մարդիկ, որոնք իրենց դատողությամբ, անգամ լեզվամտածողությամբ հակահայ են, մարդիկ, որոնք ապրում էին Հայաստանում, այլ պետություններից շարունակում էին թոշակ ստանալ եւ, բնականաբար, ծառայել այդ՝ այլ պետությունների շահերին։ Տարիքային մի խումբ կա, էլիտայի մի տեսակ, մի շերտ, որի համար Հայաստանը, մեր անկախությունը ժամանակավոր ինչ-որ մի երեւույթ է։ Ցավոք սրտի, հենց այդ կատեգորիան ամենավտանգավոր, ամենամեծ «5-րդ շարասյունն» է, որի համար եռագույնը սրբություն չէ, Հայաստանի պետականությունն էլ անվիճարկելի արժեք չէ։ Իմ կարծիքով՝ ընդհանուր այս երեւույթի մասին է խոսվել, կամ գոնե ես այդպես եմ ընկալում։ Բոլոր պետությունները, այդ թվում՝ եւ մեծ կայսրությունները, թշնամու հարվածներից այդքան շատ չեն ընկնում, որքան, այո, «5-րդ շարասյուն»-ներից։ Դրանք են պետությունը ներսից քանդում»,- նշում է նա:

Հիշեցնենք, որ պատերազմից ամիսներ անց՝ 2021 թ․ օգոստոսին, Հ1-ի եթերում Արծրուն Հովհաննիսյանը, առանց անուններ նշելու, հայտարարեց՝ «ճակատիս կանգնում, ասում էին՝ հելի, հայտարարի, որ իշխանությունները ծախել են էս հողերը, պատերազմը ի սկզբանե տանուլ տված ա եղել, դու ոչ մի բանի մասին պրոբլեմ չունես, կյանքդ կհոգանք, քեզ էլ կապահովագրենք ամեն ինչով»։ «Ինչո՞ւ մենք պարտվեցինք» հարցին էլ պատասխանեց․ «Բազում պատճառներով՝ ռազմավարական (որոնք թույլ ենք տվել սկսած 1994-ից,), ռեսուրսային եւ որոշումների կայացումից մինչեւ մարտավարական սխալներ, այդ թվում՝ պատերազմի օրերին կայացված»։

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6950 դիտում

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը