Հայրենիքը պիտի սիրես այնպես, որ թշնամին վախենա այդ սիրուց. Հովհաննես Մազմանյանի հիշատակին Գյումրիում խաչքար է տեղադրվել

2020 թվականի հոկտեմբերի 18-ին Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղում (ներկայում գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո) հրամանատար Թաթուլ Ղազարյանը նահանջի հրաման տվեց։ Կողքին գտնվող 33 զինվորները չենթարկվեցին դրան: Կեսօրն անց բոլորի հեռախոսներից հնչող զանգերն անպատասխան մնացին։ Լաչինի միջանցքը կյանքի գնով թշնամուն անհասանելի դարձրած տղաները զոհվեցին հետմահու ՀՀ Ազգային հերոսի կոչման արժանացած Թաթուլ Ղազարյանի հետ միասին։

Նրանց թվում էր գյումրեցի Հովհաննես (Ջոն) Մազմանյանը, որը 2019 թվականի հուլիսին էր մեկնել ծառայության, սկզբում՝ Մուղնի, այնուհետև՝ Իջևանի գունդ։

Ըստ հարազատների, ընկերների՝ Հովհաննեսը սիրում էր, որ իրեն դիմում էին որպես Ջոն։ Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի լուսավոր ու խոստումնալից դեմքերից էր տղան։ Նժդեհյան գաղափարախոսությամբ էր բացատրում սերն առ հայրենիք։

«Ասում էր՝ հայրենիքը պետք է էնպես սիրես, որ թշնամիդ վախենա այդ սիրուց, և հենց էդպես էլ սիրում էր։ Նա մեր դպրոցի գունապնակի ամենալուսավոր ու գունեղներից է եղել թե՛ իր համեստությամբ ու դաստիարակությամբ, թե՛ տաղանդով ու յուրօրինակությամբ»,- Հովհաննեսի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման ժամանակ սանի մասին ջերմ հիշողություններով կիսվում է տղայի դպրոցի տնօրենը։

323408903_1281867729030175_6100467494410014831_n.jpg (345 KB)

Հովհաննեսն ու քույրը՝ Արմինեն, երկվորյակներ են. մի քանի րոպեով էր տղան մեծ քրոջից, բայց միշտ կատակով հիշեցրել է իր առավելության մասին։ Քրոջ խոսքով՝ հոգևորից զատ, զգայական կապն է ամուր Հովհաննեսի հետ, այնպես, ինչպես նրա կենդանության օրերին է եղել։ Տղան վերջին անգամ հենց քրոջ հետ էլ խոսել է:

«Հոկտեմբերի 18-ին խոսել ենք, ինքը գիտեր, որ իրեն տեղափոխում են, բայց մեզ ասաց՝ գնում է ավելի ապահով տեղ ու երկու օր չի կարողանա զանգել։ Հետո արդեն ինչքան զանգեցինք, անհասանելի էր։ Այդ օրը պաշտպանել են Լաչինի միջանցքը, մինչև վերջ կարողացել պայքարել, ու տղաների շնորհիվ հակառակորդը չի կարողացել Լաչին մտնել»,- պատմում է քույրը։

321304448_679539210563112_7881305199423922634_n.jpg (361 KB)

Տղայի մասին ծնողները շատ բան ունեն պատմելու։ Այսօր, սակայն, երբ Լաչինը շրջափակված է, կորստի ցավն առավել է ծանրանում նրանց և զոհված մյուս տղաների ծնողների ուսերին։

Լուռ են բոլորը...

«Մեր երազները գնալով է՛լ ավելի են խեղճանում, բայց դա ոչինչ չի փոխում ու չի փոխելու մեր մեջ, քանի որ մենք այս սուրբ հողում հերոսացած տղերք ունենք։ Պարտք ունենք նրանց առաջ, երեխաներ ունենք, որոնք հեքիաթի են սպասում։ Մենք դեռ այնքա՜ն անելիքներ ունենք, որ երազելու ժամանակ չկա»,- շեշտում է դպրոցի տնօրեն Համազասպ Խոցանյանը։

322726108_395628592768758_6819865743531627380_n.jpg (367 KB)

Հիշատակի խաչքարի բացմանը ներկաները մեկ ցանկություն ունեին․ խաղաղ տեսնել իրենց որդիների կյանքն արժեցած երկրի լուսաբացներն ու մայրամուտները, սերունդներին ինքնիշխան ու անկախ, հզոր Հայաստան ու ամուր Արցախ ժառանգեն։

Նշենք, որ Հովհաննես Մազմանյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1902 դիտում

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել