Երևան
12 °C
«ԵՄ դիտորդական առաքելության՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվելուն զուգընթաց՝ ռուսական կողմը շարունակաբար բացում է խաղաքարտերը և փորձում ներկայացնել, որ թե՛ 44-օրյա պատերազմը, թե՛ դրան հաջորդած իրադարձությունները ամբողջությամբ տեղավորվում են ռուս-ադրբեջանական շահերի տիրույթում»:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարություններին, որում նաև ասվում էր՝ «Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջան, որոնք իրեն չէին պատկանում»:
«Լավրովն այսպես ինքնախոստովանական ցուցմունք է տալիս: Եկեք չմոռանանք այս համատեքստում Շոյգուի և Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ Արցախում Թուրքիան և Ռուսաստանը հատուկ օպերացիա իրականացրին փայլուն կերպով: Այս հայտարարությունից հետո հայ հասարակությունն ու ՀՀ իշխանությունները պետք է եզրակացություններ անեն: Մենք գործ ունենք ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, որոնք խնդիր են դրել իրենց առաջ զրկել Հայաստանին իր ինքնիշխանությունից և ոչնչացնել նրան»,- նկատում է նա:
Վերջինս, արձագանքելով նաև Լավրովի այն հայտարարությանը, որ եթե Երևանը դեռ ուզում է, հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն կարող է ուղարկվել 1 կամ 2 օրվա ընթացքում, ասում է՝ չի կարծում, թե հավասարակշիռ դիվանագետը կարող է այսպիսի հայտարարություններ անել:
«Ի՞նչ խաղաղապահ առաքելության մասին է խոսքը: Ռուսական կողմը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստի կողմ է, իբրև արբիտր Արցախում և Լաչինի միջանցքում, չի կատարում իր պարտավորությունները, և, ըստ երևույթին, 120 հազար հայ այս պահին կանգնած է ցեղասպանության եզրին, ու դա ոչ միայն ադրբեջանական կողմի ձեռքբերումն է, այլև ռուսական, ու նա նաև այս պահին հանցակից է Ադրբեջանին՝ նոր ցեղասպանություն իրականացնելու գործում: Երբ Ռուսաստանը շարունակաբար նկատելու չի տալիս 1997 թվականի հայ-ռուսական փոխօգնության պայմանագիրը, երբ նա, լինելով ՀԱՊԿ-ում, չի ճանաչում ՀՀ-ի սուվերեն տարածքն ու սահմանները, ի՞նչ խաղաղապահ առաքելության մասին է խոսքը: Սա պարզապես հայկական կողմին մոլորեցնելու համար է, որպեսզի հայերը հետ կանգնեն ԵՄ դիտորդներին տարածաշրջանում տեղակայելուց և հետագայում նաև խոր ինտեգրացիոն գործընթացներ նրանց հետ ծավալելուց»,- կարծում է նա:
Մկրտչյանի համոզմամբ՝ Ռուսաստանն իր ազդեցությունը կորցրել է մեր տարածաշրջանում դեռևս 44-օրյա աղետալի պատերազմի օրերին: Ռուսական կողմը կոչված էր տարածաշրջանում ռազմական բալանսը պահելու և տարածաշրջանում նոր արյունալի պատերազմ թույլ չտալու համար: Ըստ նրա, սակայն, տարիներ շարունակ նա գնաց Ադրբեջանին զինելու ճանապարհով ու ինչ-որ պահի ստիպված եղավ կուլ գնալ նաև Բաքվի բռնապետի պահանջներին:
«Այս պայմաններում Հայաստանը ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական հարաբերությունների տիրույթում ստանձնեց զոհի դեր: Այս համատեքստում, միանշանակ, հայկական կողմը պետք է փնտրի միջազգային հարաբերություններում իր շահերը, բացի դա, ինքնանպատակ Ռուսաստանին տարածաշրջանում մենք չենք պատրաստվում պահել»,- ասում է նա:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ռուսաստանը Հայաստանի հետագա կյանքի համար կենսական վտանգ ներկայացնող պետություն է: Ռուսական կողմից շարունակաբար հնչում են ստեղծված իրավիճակը սրող հայտարարություններ, նա անդադար մատնանշում և խոսում է ինչ-որ միջանցքի մասին ու շարունակում պրոադրբեջանական քաղաքականություն վարել տարածաշրջանում:
«Այս ամենի վառ օրինակն է Լաչինի միջանցքի տևական փակ լինելը, որի միջոցով ռուսական կողմը փորձում է նաև հայկական կողմի վրա ճնշում գործադրել՝ դարձնելով միջանցքի հարցն իր ձեռքի մահակը՝ Հայաստանի գլխին հարվածելու ու նոր զիջումներ կորզելու համար: Ռուսաստանից որևէ լավ և դրական քայլ Հայաստանի համար անձամբ չեմ սպասում, ու նա ամեն բան անելու է՝ ադրբեջանական կողմի վրա ճնշում գործադրելու և նրան նոր պատերազմի դրդելու համար: Ադրբեջանն էլ իր հերթին սկսել է շատ վտանգավոր խաղ, որը կարող է իր համար հակառակ արդյունքն ապահովել, ու դա նաև Իսրայելի հետ տեղի ունեցող գործընթացների մասով: Պետք է ամեն պահի պատրաստ լինենք նենգ թշնամիներից վատթարագույնին»,- շեշտում է նա:
Մկրտչյանի կարծիքով՝ Հայաստանն այս իրավիճակում պետք է խոսի բացառապես խաղաղության դիրքերից և առաջ տանի խաղաղության օրակարգը, որքան էլ, որ դա չի ընդունվում և ընկալվում Բաքվում և Մոսկվայում. «Պարտադրված պատերազմի պարագայում էլ ՀՀ-ն պետք է և պարտավոր է պաշտպանի իր սուվերեն տարածքը, նաև՝ նոր դաշնակիցների հետ, ոչ թե Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի»:
Վերջինս, արձագանքելով նաև ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արված գրառմանը, որում մասնավորապես նա գրել էր՝ Ադրբեջանը ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի մի մասը, զրուցակիցն ասում է՝ Շարմազանովը պետք է հարցեր ուղղի իր առաջնորդ Սերժ Սարգսյանին. տարիներ շարունակ դրսում բանակցել, դրանց արդյունքում պարտավորվել են, որ զիջելու են ադրբեջանական կողմին 5, առանձին դեպքերում՝ 7 շրջան: Փոխարենը չստանալով Արցախի կարգավիճակը՝ ի՞նչ էր ուզում Սերժ Սարգսյանը:
«Ի վերջո, 44-օրյա աղետալի պատերազմը, որը 30 տարվա կառավարիչները, այդ թվում՝ նաև Սերժ Սարգսյանը, փաթաթեցին ՀՀ քաղաքացիների վզին, ի՞նչ բանակցային ժառանգություն է թողել Հայաստանի հետագա իշխանություններին: Ինձ համար միևնույն է՝ այդ իշխանությունը Փաշինյա՞նն է, թե՞ իրենց հետո մեկ այլ առաջնորդ: Խնդիրը տարիների կուտակված և չարված աշխատանքի արդյունքն է, այդ թվում՝ Շարմազանովի չարած աշխատանքի: Տարիներ շարունակ դաշնակցային հարաբերություններ էին հաստատում Ռուսաստանի հետ, ո՞ւր կորան հիմա այդ եղբայրական-դաշնակցային հարաբերությունները: Նրա առաջնորդն էր, որ ՀՀ քաղաքացիներին համոզում էր, թե Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը տնտեսական բլոկին միանալու քայլ չէ, այլ մեծ մասամբ՝ անվտանգային խնդրի լուծման միջոց»,- նկատում է քաղաքագետը:
Ըստ նրա՝ սրան զուգահեռ պետք է հիշել, որ 30 տարի շարունակ ԱՄՆ-ն և Ֆրանսիան չէին, որ զինում էին Ադրբեջանին, այլ չակերտավոր մեր ռազմավարական դաշնակիցը. «Լավ կլինի Շարմազանովը, լինելով պատմաբան, թերթի ոչ վաղը անցյալը՝ իրենց կառավարման տարիները, և նույն հարցերն ուղղի իր առաջնորդին, նրա ձևավորած կառավարությանն ու Սեյրան Օհանյանին»:
Նատալի Մկրտչյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT