Պատերազմից առաջ բաժակս «Մադոննա» էր, բայց կռվի դաշտում նռնակների մազութոտ բանկաների մեջ էի սուրճ խմում․ Աիդա Սերոբյան

Ապրիլի 7-ը Հայ առաքելական եկեղեցին նշում է որպես Սուրբ Աստվածածնի Ավետման տոն, որ ընդունված է ասել նաև Մայրության և գեղեցկության օր:

Հայ կանայք թե՛ նախկինում, թե՛ հիմա մայրական սերն ու քնքշության մի մեծ բաժինը հայրենիքին են նվիրել ու շարունակում են նվիրել, ընդ որում՝ հաճախ՝ զենքը ձեռքին: Այդ կանանցից մեկը մի քանի պատերազմի միջով անցած, Հայաստանի կին ազատամարտիկների միության նախագահ Աիդա Սերոբյանն է:

Կին ազատամարտիկը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ ռազմական կյանքին մոտ կանանց համար ապրիլի 7-ը այնպիսի օր է, ինչպես՝ մյուս կանանց։ Վերջինս, սակայն, ցավով է նշում, որ կին ազատամարտիկների շարքերը գնալով նոսրանում են:

«90-ականներին՝ պատերազմից առաջ, աշխատում էի պոլիկլինիկայում, իմ սուրճի բաժակը «Ռոմեոյի և Ջուլիետի» պատկերով էր, թեյիս բաժակը՝ «Մադոննա»-ի։ Որ ինձ հրավիրում էին սրճելու կամ թեյելու, ասում էին՝ քո բաժակը հետդ կբերես, մենք նման բաժակներ չունենք։ Բայց երբ արդեն պատերազմի դաշտում էի, ձեռքի բեկորային նռնակների մազութոտ բանկաների մեջ սուրճ խմեցի, ինքնաձիգի մազութոտ փամփուշտների տուփի մեջ տաք սուպ կերա, ինձ համար է՛լ կապ չուներ ո՛չ օրը, ո՛չ էլ տոնը։ Ես այնքան մտերիմ ընկերների եմ կորցրել, որ ոչինչ առաջվանը չէ»,- անկեղծանում է նա՝ հավելելով, որ Արցախյան առաջին պատերազմի տարիներին կռվող տղաներից մեկը հարցրել է, թե այդ օրը ինչ օր է, Աիդա Սերոբյանը պատասխանել է, որ չի իմանում, միայն նշել է, որ 1993 թիվն է, տղաներից մեկն էլ վրա է բերել՝ արդեն 1994-ն է:

Կին ազատամարտիկի խոսքով՝ թեպետ տոն օրերն իր համար սովորական են դարձել պատերազմից հետո, բայց խաղաղ պայմաններում՝ զինվորական ծառայության ընթացքում, երբեմն անակնկալներ եղել են: Ըստ նրա՝ այդ ժամանակ երազանք է պահել, որը կատարվել է Կանանց նվիրված օրը: Երազանքը եղել է այն, որ կարողանա իմանալ, թե ինչ կգրեն իր մասին, երբ զոհվի:

«Ես ազգային անվտանգության հատուկ զորամասում էի ծառայում, հրամանատարս մի անգամ ինձ կանչեց, ասաց՝ թաղված, ասա՝ գոնե ծաղիկ դնենք վրադ, ես էլ օրվա ընթացքում զորամասից դուրս էի եկել ու հոսպիտալ էի գնացել, մտածեցի՝ փնտրել է, չի գտել, դրա համար է այդպես ասում։ Ասացի՝ վրաս մի դիր, դու ինձ մի փունջ ծաղիկ նվիրիր, իմացիր՝ գերեզմանիս ես դրել։ Հետո մի գիրք նվիրեց, ասաց՝ վերցրու, տես՝ զոհվել ես, թե ողջ ես։ Ես էլ մտածեցի՝ կատակ է անում, նստեցի ու ողջ գիշեր գիրքը թերթեցի, որը տպագրվել էր Հալեպում»,- պատմում է Սերոբյանը՝ հավելելով, որ այդ օրը՝ մինչև ուշ գիշեր, գիրքը թերթելիս այնտեղ հանդիպել է Արցախյան առաջին պատերազմում զոհված իր ընկերների լուսանկարներին, հետո երբ հասել է 1994 թվականի մայիսի 12-ին նվիրված էջերին, տեսել է իր լուսանկարը՝ ընդգծված սև շրջանակով, ներքևում՝ գրված. «Ծննդյան թիվը անհայտ է, զոհվել է 1992 թվականին»։

Աիդա Սերոբյանի խոսքով՝ լուսանկարի ներքևի հատվածում գրված է եղել, որ «նրա բոլոր ճանապարհները տանում էին Արցախ»։  «Մեկուկես էջ ինձ նվիրված մահախոսական էր գրված, մեծ տառերով գրել էին՝ «Շնորհակալություն Աիդա»,- վերհիշում է նա:

Պատերազմների բովով անցած կնոջ խոսքով՝ մայրությունն ու գեղեցկությունը կնոջից հայրենիքը ոչ թե խլում է, այլ՝ ամրապնդում այն:

«Երբ դու պաշտպանում ես քո հայրենիքը, ու այդ ընթացքում երբ մարտերը կանգնում են, դու փորձում ես երկու րոպե հանգստանալ, աչքերդ փակում ես, ու երեխաներդ ժապավենների պես անցնում են աչքերիդ առջևով, դու գիտակցում ես, որ երեխադ պետք է հայրենիք ունենա, խոսի մայրենի լեզվով։ Այդ պահին ամեն ինչ մոռանում ես ու ուզում հայրենիքդ պաշտպանել։ Երբ որ պատերազմից վերադարձա, իմ աղջիկն ինձ ինչ-որ բան ասելուց առաջ 6-ից ավելի անգամ մամա բառն էր ասում, հետո հարցը կամ պատմությունն էր պատմում։ Ես էդ պահին հասկանում էի, որ «մամա» բառն է կարոտել։ Առաջին պատերազմում քանի կանայք զոհվեցին՝ այդպես էլ մայրական սերը չզգալով, քանիսը թողեցին իրենց երեխաներին»,- ցավով ասում է նա:

Կին ազատամարտիկների միության նախագահն այժմ մի երազանք ունի՝ գալիք սերունդները պատերազմների մասին կարդան ու տեղեկանան միայն գրքերից, երկինքը խաղաղ լինի, կանայք՝ ավելի երջանիկ, քան՝ հիմա։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2058 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները