Երևան
12 °C
Հայոց անպարտ բանակը խորհրդանշող՝ երկու հզոր արծիվ, մեջտեղում՝ հավատքի առհավատչյան՝ քրիստոնեական խաչը՝ միահյուսված նորաբողբոջ ճյուղով՝ որպես նոր կյանքի սկիզբ։
Գյումրիում 44-օրյա զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը բացվեց ոչ թե սգալու, այլ հպարտությամբ առաջ քայլելու՝ որպես վկա նահատակված քաջերի անմահության և հայի հզոր կամքի։


Խաչքարը Գյումրիում տեղադրվեց ԲՀԿ Շիրակի մարզի կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանի նախաձեռնությամբ և կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ։ Հասմիկն ասում է՝ հոգու պարտք էր, որը երկար ժամանակ հանգիստ չէր տալիս իրեն։
Խաչքարի բացմանը, ի թիվս այլ հյուրերի, ներկա էին հերոսներից շատերի ծնողները, կանայք, երեխաները, ընկերներն ու հարազատները։ Ընկած տղերքն այսօր նրանց կյանքից ֆիզիկապես են բացակա և հավերժ ապրում են յուրաքանչյուրի հոգում ու մտքում, թափառում լուսավոր ու ջերմ երազներում՝ ի հակադրություն սառն իրականության։



Ալբերտի պապիկը հպարտ է՝ թոռնիկը նվիրյալ էր, բայց կարոտը խեղդում է պապին, բառերը կոկորդից դուրս չեն գալիս։ Արցունքները լուռ հոսում են՝ յուրաքանչյուր կաթիլ ծանրացած անվանակից թոռան հուշերից։
«Մի րոպե հանգիստ չի մնացել, անընդհատ օգնել է, վիրավոր զինվորներին օգնության է հասել։ Տասնյակների կյանքեր փրկեց ու զոհվեց նոյեմբերի 9-ի հրադադարից մի քանի ժամ առաջ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է Ալբերտի պապիկը։



Ջուլիետայի ամուսինը պայմանագրային զինծառայող էր, դիրքի ավագ։ Ոչինչ, անգամ մանկահասակ որդիներին այլևս չտեսնելու միտքը նրան հետ չպահեց հանուն հայրենիքի՝ մինչև արյան վերջին կաթիլը տալու մտքից։
«Հոկտեմբերի 9-ին գնաց, 13-ին հետ եկավ։ Ընկերները բոլորը զոհվել էին։ Մասնակցեց ընկերների հուղարկավորությանն ու նորից գնաց։ Ասի՝ Հով, երեխեքի վիզը ծուռ կթողնես։ Ասաց՝ «բոլորն էլ երեխա ունին, իմ տղեքս ընձնով պետք է հպարտանան, ոչ թե ասեն՝ պապան փախչել է։ Դուք չեք պատկերացնե, թե 18 տարեկանը սահմանին ինչ ձևի կկռվի, ես էդ երեխեքին էլ մենակ չեմ թողնի»։ Ըսեց ու գնաց։ Զոհվեց հոկտեմբերի 23-ին Կուբատլուում»,- մեզ հետ զրույցում, սակայն կարծես ինքն իրեն է պատում Հովհաննես Խաչատրյանի կինը՝ Ջուլիետան։


«Հավերժ խոնարհում ծնողներին, հավերժ խոնարհում այն մարդկանց, որոնց դաստիարակած տղերքն իրենց կյանքի գնով մեզ ապրելու իրավունքը պարգևեցին։
Սրանք լոկ խոսքեր չեն։ Ես ավելի քան համոզված եմ, որ միայն ամեն վայրկյան մեր հայրենիքի, մեր տների, ընտանիքների, Հայաստանի ու Արցախի, մեր ինքնության համար պայքարը կլինի ամենալավ հիշատակի ձևաչափը մեր զոհված տղերքին։
Փառք ու պատիվ բոլոր ընկած հերոսներին, փառք Հայաստանին, փառք Արցախին»,- ելույթի իր խոսքում ասում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Աբովյանը։



Խաչքարի բացումից հետո ծաղիկներ խոնարհվեցին, հնչեց աղոթք՝ հանուն նահատակների հոգիների փրկության և հանգստության։ Այնուհետև յուրաքանչյուրը քայլեց իր ճամփով՝ միայնակ իր խոհի, առաջիկա անելիքի, կորցրածի ու նորի արարման մտքերով։


Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT