Բողոքել պետք չէ, մենք էլ պիտի այդ քայլն անենք. Նշանյանը՝ ՌԴ-ում ադրբեջանական պրոպագանդիստական ֆիլմի ցուցադրության մասին

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը տարբեր, այդ թվում՝ մշակույթի, մասնավորապես՝ ֆիլմերի միջոցով է փորձում աշխարհին պարտադրել իր, այսպես ասած, «հաղթանակի» ընդունումը։ Վերջին թարմ օրինակը ադրբեջանցի կինոպրոդյուսեր Արզու Ալիևայի՝ «Շուշա, դու ազատ ես» վավերագրական ֆիլմն է, որը պատմում է 2020 թ․ աշնանն Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի մասին: Հատկանշական է, որ ֆիլմը ցուցադրվելու է նաև Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրում՝ Ռուսաստանի Դաշնությունում։

Այս մասին հայտնի դարձավ երեկ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան հայտարարությամբ, որով դեսպանությունն իր մտահոգությունն էր հայտնում: ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում վստահ են՝ «ադրբեջանական կողմը միտումնավոր է ընտրել Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնը՝ նպատակ ունենալով վարկաբեկել ոչ միայն այն, որը քարոզում է ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության գաղափարներ, այլև այն երկիրը, որի ջանքերի շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են ընտրել դեպի խաղաղություն և բարիդրացիություն տանող ճանապարհը»։

Դերասան, ռեժիսոր Արման Նշանյանի խոսքով՝ սա ևս մեկ անգամ հաստատում է, որ մշակութային հարցով Հայաստանը դեռևս «քնած» վիճակում է։ Ըստ նրա՝ մշակույթն ամեն ինչ է պարունակում, և մեր թշնամի երկրները նպատակ ունեն մեզ ոչնչացնել նաև մշակույթով։

«Դա միշտ դասագրքերով էր արվում, այսօր նաև էկրանի միջոցով է իրականացվում։ Արդեն 100 տարի է, օրինակ, ինչ հրեաներն իրենց պրոպագանդան առաջ են տանում հոլիվուդյան ֆիլմերի միջոցով։ Մենք սովետական միության փլուզումից հետո մնացել ենք դեռ քնած վիճակում։ Այն ժամանակ էլ սովետմիությունը պետք է սցենարը թույլ տար, նոր ֆիլմը նկարահանվեր»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է նա։

Ըստ արտիստի՝ մշակույթը մեծ ներուժ ունի մարդկանց հեղափոխելու և նպատակափոխելու առումով։ Ֆիլմերը կարողանում են հսկել և զգուշացնել մարդկանց, ազդել գաղափարախոսության վրա։ Այդ պատճառով Ադրբեջանը նաև ֆիլմարտադրության միջոցով է իր երկրի հետ կապ չունեցող պատմությունները միջազգային հանրությանը հասանելի դարձնում:

«Ադրբեջանը հստակ բյուջե ունի այս առումով, սակայն լուրջ քայլերի չեն կարողանում դիմել, ընդամենը բյուջե ունեն։ Օրինակ՝ վերջերս դիտեցի «Մոխրագույն մարդը» ֆիլմը, որը ցուցադրում է ամերիկյան ֆիլմարտադրության «Նեթֆլիքս» ընկերությունը։ Այնտեղ կադրը սկսվում է ադրբեջանական դրոշակներով մի ամբոխի տեսարանից և իջնում գլխավոր հերոսների կադրին, որը կապ չունի Ադրբեջանի հետ։ Այսինքն՝ այդ ֆիլմում անգիտակցաբար ցույց է տրվում, թե այնքան ապահով երկիր է Ադրբեջանը, որ հոլիվուդյան «սուրբ» աստղերը կարող են հանգիստ այցելել այդ երկիր»,- ասում է Նշանյանը։

Եթե Հայաստանը ցանկանա, ապա նույնպես կարող է մշակութային առումով հզոր լինել, կարծում է նա։ Ըստ Նշանյանի՝ թեև հայկական մշակութային պատմության զարգացման համար քայլեր ձեռնարկվում են, սակայն որոշ երկրներ մեզ անընդհատ փորձում են պատերազմներով զբաղեցնել․ «Մենք ունենք հարուստ մշակութային և հասարակական գործիչներ, որոնք պետք է հասկանան՝ եկեղեցիների կողքին պիտի մշակույթն էլ կառուցել»։

Հարցադրմանը՝ իսկ ինչո՞ւ է ադրբեջանական այս քայլին օժանդակում ՌԴ-ն՝ թույլ տալով ֆիլմի ցուցադրությունը երկրում Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում, Նշանյանն անուղղակի հարցադրում է անում՝ սովետական միության ժամանակ, եթե ԱՄՆ-ն ինչ-որ ֆիլմ նկարահաներ, որը կլիներ հակասովետական, և դա ցուցադրվեր Հայաստանում, ապա ի՞նչ կլիներ Հայաստանի վիճակը. «Այն մարդիկ, ովքեր մտածում են, թե ՌԴ-ն մեր ընկերն է, ի վերջո, մի օր արթնանալու են ու տեսնեն դառը ճշմարտությունը։ ՌԴ-ն երբեք չի եղել մեր բարեկամը, դաշնակիցը. բոլորը ունեն իրենց ցանկությունն այս աշխարհում։ Եթե ՌԴ-ին ձեռնտու է լինել դաշնակից Ադրբեջանին, ու կապ չունի, թե ինչպես է նա վերաբերվում մեր ազգի հետ, անելու է այն, ինչ իրեն պետք է»:

Ֆիլմի ցուցադրության համար բողոքի ակցիաներ կամ հայտարարություններ անելու կարիք չկա, կարծում է Նշանյանը։ Ըստ նրա՝ այս պարագայում պայքարի միակ միջոցը պետք է լինի միավորվելը։ Անհրաժեշտ է, որ ստեղծվի հանձնաժողով, որը հստակ կընդգծի, թե այս պահին ինչ ֆիլմեր են պետք, ինչ պետք է աշխարհին ցույց տալ մեր պատմության մասին։

«Այդ ֆիլմերը պետք է առաջ մղել, կարևոր չէ՝ ով կնկարահանի, ովքեր դերասանները կլինեն և այլն: Կարևոր է, որ լինեն ֆիլմեր, որոնք ամբողջ ազգին են ձեռնտու։ Բողոքել պետք չէ, մենք շատ «պրոֆեսիոնալ ենք» բողոքելու առումով։ Վերցնում ենք ինչ-որ պաստառներ, դուրս ենք գալիս փողոց և գոռում ենք. կարծես ուրիշ բան չգիտենք անել։ Սա նույնն է, երբ շախմատ խաղալիս մրցակիցդ քայլ անի, իսկ դու պատասխան քայլի փոխարեն դուրս գաս ու բղավես։ Դա ոչինչ չի փոխելու․ եթե Ադրբեջանը ֆիլմ է նկարել իր օրենքներով, իսկ ՌԴ-ն այն ցուցադրում է, ապա պետք է մենք էլ այդ քայլն անենք ու աշխարհին մեր իրականությունը ցույց տանք»,- ընդգծում է արտիստը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2497 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները