Արժևորում ենք Խորվաթիայի հետ մեր հարաբերությունները և պատրաստակամ ենք դրանք որակապես նոր մակարդակի հասցնելու․ Միրզոյան

Հունվարի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

ԱԳ նախարարը Միրզոյանը ասուլիսի ժամանակ իր ելույթում նշել է.

«Հարգելի՛ պարոն նախարար,

Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ այսօր Երևանում հյուրընկալել գործընկերոջս՝ Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին:

Բավականին հագեցած քննարկումներ ունեցանք ինչպես երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի, այնպես էլ` տարածաշրջանի աշխարհաքաղաքական կարևոր զարգացումների շուրջ:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեր միջպետական հարաբերությունների պատմության ընթացքում սա Խորվաթիայի արտգործնախարարի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, ինչը, կարծում եմ, լավ առիթ է անցած ուղին գնահատելու և երկկողմ համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար: Մենք արժևորում ենք Խորվաթիայի հետ մեր հարաբերությունները և պատրաստակամ ենք դրանք որակապես նոր մակարդակի հասցնելու:

Հաջորդ տարի մենք նշելու ենք Հայաստանի ու Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, միաժամանակ, պետք է ընդգծել, որ հայ և խորվաթ ժողովուրդների միջև կապերը, բարեկամությունը պատմական ակունքներ ունեն և գնում են դեպի դարերի խորքը: Այս առումով կարող ենք հիշատակել, օրինակ՝ Դուբրովնիկ քաղաքի հովանավոր հայազգի համաքրիստոնեական Սուրբ Վլասին:

Հարգելի՛ գործընկերներ,

Իհարկե, ժամանակակից աշխարհում մեծ նշանակություն ունի տնտեսական դիվանագիտությունը, տնտեսական կապերը, երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը: Նշեմ, որ Հայաստանի ու Խորվաթիայի միջև առևտրաշրջանառության ծավալները ներկայումս չեն արտացոլում մեր երկկողմ ներուժը այս բնագավառում: Եվ գոհունակությամբ ուզում եմ արձանագրել, որ այս ոլորտում մենք ոչ մեծ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք շարժվում: Հայ-խորվաթական տնտեսական փոխգործակցության ակտիվացման համար որպես հեռանկարային ոլորտներ կցանկանայի նշել, առաջին հերթին, տեղեկատվական տեխնոլոգիաները, նաև զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և մյուս ճյուղերը:

Այս համատեքստում ցանկանում եմ ողջունել այսօր Երևանում հայ-խորվաթական գործարար համաժողովի անցկացումը: Համոզված եմ, որ համաժողովը կնպաստի երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի աշխուժացմանը և ներդրումային հնարավորությունների բացահայտմանը:

Հարգելի՛ ներկաներ,

Այսօր գործընկերոջս հետ հանգամանալից քննարկումներ ենք ունեցել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցերի շուրջ:

Ցավով պետք է արձանագրեմ, որ ի հակառակ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ տարածաշրջանում անվտանգային մթնոլորտը շարունակում է մնալ լարված և փխրուն, զգալի է նոր էսկալացիայի հավանականությունը: 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի, 2021թ. մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով առաջացած անվտանգային մարտահրավերները ոչ միայն խաթարում են Հայաստանի կառավարության ջանքերը` ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը, այլ` նաև սպառնում են հայկական ժողովրդավարությանը:

Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը՝ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները և միջազգային հումանիտար իրավունքի դրույթները, արգելափակել է Լաչինի միջանցքը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչությունը հայտնվել է պաշարման մեջ՝ զրկված լինելով արտաքին աշխարհի հետ բնականոն կապից: Օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամը կարող է վերածվել իրական հումանիտար աղետի:

Անհրաժեշտ է ընդգծել, որ բազմաթիվ մեծ ու փոքր պետությունների, միջազգային կազմակերպությունների, հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունների կոչերը և հորդորները դեռևս չեն ազդել Ադրբեջանի վարքագծի վրա:

Այս պարագայում, ցանկանում եմ ընդգծել միջազգային հանրության կողմից հստակ գործողությունների և համապատասխան միջազգային մեխանիզմների կյանքի կոչման անհրաժեշտությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելուն, արցախահայության էթնիկ զտումն ու Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելուն: Այս առումով կարևորում ենք նաև Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը:

Ուզում եմ ընդգծել այն կարևոր դերը, որն ունի Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ կայունությունն ապահովելու ուղղությամբ:

Ուժի պարբերական կիրառումը կամ ուժի կիրառման անթաքույց սպառնալիքները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանը բազմիցս հայտարարել է ատելության խոսքից, նախապայմաններից, ռազմատենչ հռետորաբանությունից զերծ միջավայրում կառուցողական երկխոսության իր պատրաստակամության մասին՝ հանուն Հարավային Կովկասում կայուն խաղաղության և զարգացման։ Առկա խնդիրների ու հակասությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, սա է մեր հավատամքը:

Այսքանով եզրափակեմ խոսքս։ Եվս մեկ անգամ, պարոն նախարար, բարի գալուստ Հայաստան և շնորհակալություն շատ կառուցողական և հանգամանալից երկխոսության համար»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
986 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ