Երևան
12 °C
ՌԴ-ն հայտարարում է, թե իբր ՀՀ-ի իշխանությունները հրաժարվեցին Քելբաջարից, Լաչինից: Եթե ՀՀ-ն 5 շրջան հանձներ, ամեն ինչ ավելի լավ կլիներ: Հիմա էլ Զասն է հայտարարում, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը ծանր է, և ՀԱՊԿ-ի՝ Հայաստանին օգնություն տրամադրելու փաստաթուղթը պետք է ստորագրվի: Այսպիսի հայտարարություններով Ռուսաստանն իր չարած գործերը «գցում է» Հայաստանի կառավարության վրա, քանի որ իրենք շատ լավ գիտեն, որ Հայաստանում հիմա վատ են տրամադրված թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ ՌԴ-ի իշխանությունների նկատմամբ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ ՌԴ-ն ամեն դեպքում չի ցանկանում կորցնել Հայաստանը և փորձ է անում ցույց տալ, թե որոշակի քայլեր է անում:
«ՀԱՊԿ-ի շրջանակներում ընդհուպ ռազմական օգնություն պետք է ցուցաբերվեր Հայաստանին, սակայն դա չարվեց: Պատճառներից մեկն էլ այն էր, որ Ռուսաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ «խաղերի մեջ է»: Հիմա էլ մեր հասարակությանը ցանկանում են ցույց տալ, թե իրենք մեղավոր չեն, ՀՀ-ի կառավարությունն է մեղավոր, որ չստորագրեց այդ թուղթը: Ասում են՝ տեսեք, ՀԱՊԿ-ն իր մասով գործառույթն անում է, Հայաստանն է հրաժարվում օգնությունից: Սակայն մենք բոլորս էլ հասկանում ենք՝ մանիպուլյացիա է»,-ասում է քաղաքագետը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր ստորագրել «ՀԱՊԿ ՔՊՀ-ի հռչակագիրը Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ համարելով այն թերի:
Գրիգորյանը հիշեցնում է՝ ՀԱՊԿ-ը չի բավարարում Հայաստանի գլխավոր պահանջը, այն է՝ ասեք՝ Ադրբեջանի զորքերը Հայաստանում կանգնա՞ծ են, թե՞ ոչ, 2022-ի սեպտեմբերին ագրեսիա եղե՞լ է, թե՞ ոչ. «Իրենց առաջարկած տեքստում չկա այս հարցերին անդրադարձ ու պատասխան: Այդ է պատճառը, որ Հայաստանը մերժում է այդ տեքստը»:
Դիտարկմանը, որ երեկ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում Ստանիսլավ Զասը հայտարարել է՝ տեքստը որոշակի փոփոխությունների կենթարկվի, զրուցակիցը չի հավատում, սակայն, որ մեզ հուզող հարցերի պատասխանները այդ փոփոխված տեքստում լինելու են:
«ՀԱՊԿ-ում կա, օրինակ, Բելառուսը, որը շարժվում է Ադրբեջանի շահերով, և ես բացառում եմ, որ այդ տեքստում որևէ կարևոր փոփոխություններ կկատարվեն: Ինչպես նաև՝ ո՞վ է ասում, որ Ռուսաստանը ցանկանում է այդ փոփոխությունն անել: Հենց Ռուսաստանը հիմնականում չի ցանկանում որևէ փոփոխություն անել տեքստում՝ հօգուտ Հայաստանի: Եթե ՌԴ-ն ցանկանար, վաղուց այդ հայտարարությունն արել էր: Հնդկաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Կանադան ինչպես հստակ հայտարարեցին, որ եղել է ագրեսիա Ադրբեջանի կողմից, այդպես էլ կարող էր ՌԴ-ն անել, բայց չարեց, քանի որ այդպես չի համարում»,- նշում է նա:
Ստեփան Գրիգորյանը նկատում է՝ Զասի խոսքը, որ սահմաններին իրավիճակը լարված է, ճիշտ է, բայց այդ լարվածությունը նրանց ոչ սկզբունքային պահվածքի պատճառով է. «ՀԱՊԿ-ը, եթե ասեր, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել, նրանք իրենց ավել զգույշ կպահեին, բայց տեսնում են, որ արձանագրում չկա, շարունակում են նույն ագրեսիան պահպանել: Զասը չի ասում՝ մեր մեղքը կա դրա մեջ»:
Անդրադառնալով այս պայմաններում խաղաղության պայմանագիր կնքելուն՝ քաղաքագետը նշում է՝ եթե այդ պայմանագրի կնքման հարցում ուժեղ լինի ԱՄՆ-ի, Եվրամիության դերը, ապա այն կարող է կնքվել հաջող ու ունենալ արդյունք:
«Բայց, եթե այդ խաղաղության պայմանագրին պետք է միջնորդի Ռուսաստանը, ապա ես դրա կնքման շանսը չեմ տեսնում, քանի որ Ռուսաստանը խաղաղության նպատակ չունի: Հակառակը՝ ՌԴ-ն ցանկանում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտը շարունակվի, որպեսզի ինքը կարողանա երկու պետությունների վրա խաղալ: Ռուսաստանի շահերից չի բխում, որ տարածաշրջանում կայունություն լինի: Ես համոզված չեմ, որ այդ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեր տարածաշրջանում կայունություն է լինելու: Ադրբեջանը չի հրաժարվի իր հարցերը պատերազմով լուծել, քանի որ նրանց ախորժակը օր օրի ավելի է մեծանում»,- ասում է նա:
Վերջինիս պնդմամբ՝ տարածաշրջանում կայունություն կլինի միայն այն ժամանակ, երբ այստեղ մեծ դերակատարում ունենան ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Եվրամիությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT