Ալիևը սխալվում է. ՀԱՊԿ-ում մենք ընդհանրապես ընկեր չունենք, ընկերությունը կառուցվում է արժեքների հիման վրա. Բաբայան

ՀԱՊԿ-ի նիստից որեւէ ակնկալիք չունեմ, որովհետեւ ավելի շատ վստահում եմ գործողություններին, քան թե խոսքերին: Այս դեպքում որոշիչ գնահատականի չեմ սպասում:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով Երեւանում անցկացվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարություններին, թե իրենք ավելի շատ ընկերներ ունեն ՀԱՊԿ-ում, քան Հայաստանը՝ Բաբայանը նկատում է. «Ալիեւը սխալվում է. ՀԱՊԿ-ում մենք ընդհանրապես ընկեր չունենք, որովհետեւ ընկերությունը կառուցվում է որոշակի սկզբունքների ու արժեքների հիման վրա: Դա թե՛ մարկանց, թե՛ պետությունների հարաբերություններում այդպես է: Հայաստանն այդ կառույցում որեւէ ընկեր չի կարող ունենալ, որովհետեւ մտածողությունը, մոտեցումներն ու աշխարհընկալումները լրիվ այլ են»:

Ըստ նրա՝ այս գագաթնաժողովի ժամանակ, բնականաբար, ինչ-որ որոշումներ կընդունվեն, մնում է միայն սպասել, սպասել ոչ թե այդ որոշումների բարձրաձայնմանը, այլ հետագա գործողությունների զարգացմանը: «Կլինե՞ն գործողություններ, որոնք կբավարարեն մեր սպասելիքները, լավ: Չե՞ն լինի՝ չեմ կարծում, թե մեծ հիասթափություն կապրենք: Բոլորն էլ՝ թե՛ ընդդիմադիրները, թե՛ ՀԱՊԿ-ի կողմնակիցները, շատ լավ հասկանում են, որ այդ կառույցը Հայաստանի անվտանգությանը գործնական օգուտ չի կարող տալ»,- կարծում է նա:

Վերջինիս համոզմամբ՝ եթե մեր երկրի իշխանությունների համար կարեւոր լինեին կոռուպցիոն համակարգը, բռնապետական մոտեցումները կամ կենսական կարեւոր խնդիրները երկրորդ պլանում թողնելը, ապա միայն այդ դեպքում իշխանությունը կարող էր նստել ու սպասել ՀԱՊԿ-ի որոշումներին. «Մենք շատ երկար ժամանակ ստրատեգիական մոտեցումը զոհաբերել ենք տակտիկականին, ապրել ենք միայն այսօրվա օրով, ասել ենք՝ այսօրվա հարցը լուծենք, վաղը կյանքը ցույց կտա»:

Խոսելով Ստանիսլավ Զասի այն հայտարարության մասին, թե ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի միջոցով ստացվող տեղեկատվությունները հաստատում են, որ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին՝ Բաբայանն ասում է՝ սպասելի էր, որ կտրվի հենց «հայ-ադրբեջանական փոխհրաձգություն» ձեւակերպումը, ոչ թե կշեշտվի ադրբեջանական ագրեսիան կամ ոտնձգությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:

«Այդ հայտարարությունն անելու համար պետք չէր գալ հասնել այստեղ, կարող էին անել նույն օրը: Եթե Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ ունենալով ապացույցներ, եթե հրավիրել է այստեղ, որ ֆիքսեն, ուրեմն վստահ է եղել իր ապացույցների վրա: Հայաստանի փաստարկներն այս հարցում շատ ամուր են: Սակայն նման հայտարարությունը, որն արեց Զասը, ավելի շատ հարցը փակելու միտում ունի»,- նկատում է նա:

Զրուցակցի կարծիքով՝ պետք էր դիմել ՀԱՊԿ-ին թեկուզ միայն նրա համար, որ հերթական անգամ համոզվեինք՝ արձագանքը նույնն է լինելու. «44-օրյա պատերազմի ժամանակ մեզ ասում էին, որ եթե գործողությունները ձեր տարածքում լինեին, կարձագանքեինք: Խնդրեմ, մեր տարածքում էր տեղի ունենում եւ շարունակվում է, ի՞նչ փոխվեց: Իրենց ասածի ենթատեքստը սա է՝ մի փորձեք փչացնել հարաբերությունները մեր ընկերոջ՝ Ադրբեջանի հետ»:

Բաբայանը նաեւ ընդգծում է՝ մեր հանրությունը Ռուսաստանի հանդեպ «կույր հավատից» կարծես թե ուշքի է եկել եւ սկսել ավելի ռեալ ու սթափ դատել եւ չսպասել, որ ինչ-որ մի տեղից կգան փրկելու:

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմությանը՝ ռեժիսորն ասում է՝ ընդդիմությունը տեսնում է մեծամասնության արձագանքը, դուրս գալ դրա դեմ ու հակառակ հայտարարություններ անելը կնշանակի իջեցնել սեփական վարկանիշը. «Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ընդդիմությանը, այնտեղ էլ է եկել ժամանակը, որ մի կողմ դնեն խորհրդարանական ընդդիմության հետ ունեցած տարաձայնություններն ու փորձեն ստեղծել քաղաքակրթական փոքրիկ ճակատ»:

Նրա համոզմամբ՝ պետք է յուրաքանչյուրը որոշակի հետեւություններ անի, հանուն պետական շահի՝ մի կողմ թողնվեն կուսակցական եւ այլ շահերը:

«Ցավոք, մենք դա դեռ չենք տեսնում կամ շատ չնչին փոփոխություն ենք նկատում, քանի որ բոլորը ավելի շատ զբաղված են իրար հետ հարցեր լուծելով, լիդերության շապիկ ունենալու ջանքերով: Ինչպես անբարոյական քահանան է վարկաբեկում հավատքը, այնպես էլ քաղաքական գործիչները կարող են վարկաբեկել կարեւոր գաղափարները: Մեզ՝ հանրությանը, ավելի շատ հետաքրքրում է ոչ թե հանրահավաքների քանակը, այլ որակը: Վերջին երկու տարվա ընթացքում տեսանք, որ ինչքան էլ փորձեցին զգացմունքային կենացներով առաջնորդվել, արդյունք չտվեց: Ուրեմն սա նշանակում է, որ հանրությունն այլ բանի կարիք ունի»,- նշում է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2796 դիտում

Ռուսամետ որոշ շրջանակներ փորձել են Հայաստանում հակաֆրանսիական տրամադրություններ տարածել

ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Մարտի 24-ին վրաերթի հետևանքով մահացած տղայի հայրը 1 օր անց նույն վայրում վրաերթի է ենթարկվել

Վերահաստատվել է խաղաղության և կայունության պահպանման հրամայականը. ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Մեկը կազինոյում էր, մյուսը Տանզանիայում բուքմեյքերական ընկերություն էր բացում, թալանել են Գյումրին. Ալեքսանյան

Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

Խորհրդարանական ընդդիմությունը կատաղի պայքար է սկսել խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման դեմ. Կոնջորյան

ԱԳՆ-ում կայացել է ԻԻՀ ԱԳ նախարարի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը. նախաբանը Արարատ Միրզոյանն է գրել

Հայկ Մամիջանյանն ուղիղ հաստատեց, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ չկա, ոչ մի կառույց զեկույց կամ տվյալ չունի. Սիմոնյան

Իրանի հետ փոխադարձ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար. Ալեն Սիմոնյանը՝ Արաղչիին

ԲՏԱ նախարարն ընդունել է Grid Dynamics-ի ներկայացուցիչներին. քննարկվել է նոր աշխատատեղեր ստեղծելու հարցը

Խաղաղության պայմանագրում գերիների հարցը ներառելու կարիք չկա․ Ալեն Սիմոնյան

Սիրելի գյումրեցիներ, անտարբեր չմնաք, մեր երեխեքի ապագայի համար է, մեր քաղաքը լինելու է ամենալավը. Մինասյան

ՀՀ կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգի իրագործմանը. վարչապետն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Դեմ ենք ցանկացած ռազմական քայլով տարաձայնությունները տարածաշրջանում լուծելուն. Աբբաս Արաղչի

«Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկեց «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» պիլոտային ծրագիրը. տեսանյութ

Դեռևս չենք պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին. Արաղչին՝ միջուկային ծրագրի հարցով գործարքի մասին

Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն պաշտոնական Բաքվից չենք լսել. ՀՀ ԱԳ նախարար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի ընթացքը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով. առանձին հատվածներում ուժգին քամի կլինի

Երկու երկրներին խրախուսում ենք հնարավորինս արագ ստորագրել վերջնական փաստաթուղթը. Իրանի ԱԳ նախարար

Խաղաղության խաչմերուկը մեծ հնարավորություն կստեղծի ՀՀ-ի և Իրանի հարաբերությունները զարգացնելու համար. Արաղչի

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 25-ին

Ուրախ էի ներկա լինել ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի խորհրդի ընտրությանը, պատրաստ եմ աշխատել նոր թիմի հետ. դեսպան

Որդին տնից գողացել է մոր զարդերն ու մեքենայի վաճառքից ստացված գումարը, խաղադրույքներ կատարել ու պարտվել

Թուրքիայի ակցիաների ժամանակ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է 41 մարդ

Էսկալացիայի բարձրացման վտանգ տարածաշրջանում կա, հուսով ենք՝ խաղաղության համաձայնագրով խաղաղություն կգա. Արաղչի

Երկար տարիներ ՀՀԿ-ն հանդուրժում էր Քոչարյանին աջակցող վարձու, կնոպկայով խոսողների հարձակումները. Մամիջանյան

Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար բացվել է

Հայաստանը բարձր է գնահատում երկարամյա բարեկամությունը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հունաստանին

Հրապարակվել են նախորդ տարվա փետրվարի համեմատ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները

Գերմանիայի կառավարությունը՝ Շոլցի գլխավորությամբ, հրաժարական է տվել

Ատեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է ազդել ԶՈՒ մարտական պատրաստության բարձրացման վրա. ԶՈՒ ԳՇ պետ

Հարավկովկասյան տարածաշրջանը շատ կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ. Արաղչի

Լուկաշենկոն 7-րդ անգամ անընդմեջ պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը. տեսանյութ

Ալեն Սիմոնյանը քննադատել է Անդրանիկ Քոչարյանի խոսքերը

Նոր Գեղիի տներից մեկում հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին

ՌԴ սահմանապահ զորքերի ավտոմեքենան Մեղրի-Նռնաձոր ճանապարհին գլորվել է ձորը. կան զոհ և վիրավոր

Ռուբեն Մխիթարյանը կեղծ ընդդիմադիր է. Աջապահյան

Մեր երկրների միջև ձևավորված հարաբերությունները վկայությունն են անսասան բարեկամության. Պապիկյանը՝ Դենդիասին